Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 2 բայտ, 10:54, 15 Դեկտեմբերի 2013
«Կյանքի հասարակ ճանապարհներին ինչ հուզումներով է երիտասարդի միտքը նայում ապագա ուրախ տեսարաններին։ Երևակայությունը հաճույքի վարդագույն պատկերներ է նկարում։ Երազներում մոդաների երկրպագուն իրեն տեսնում է տոնական շրջապատում, որտեղ ինքը դառնում է «դիտված բոլոր դիտողներից»։ Ձյունասպիտակ շրջազգեստի մեջ երևացող շնորհալի մարմինը ուրախ պարի շրջապտույտների մեջ է, նրա աչքերը ամենափայլունն են, քայլվածքը՝ ուրախ շրջապատի ամենաթեթև քայլվածքը։ Նման հաճելի զվարճություններով սահում անցնում է ժամանակը, և հասնում է այն օրը, երբ նա պետք է մուտք գործի էլիզյան աշխարհ, որի մասին այնքան պայծառ երազներ է փայփայել։ Ինչպես է ամեն ինչ նրա երջանիկ հայացքին երևում հեքիաթային։ Յուրաքանչյուր նոր տեսարան ավելի գրավիչ է դառնում, քան նախորդը։ Բայց շուտով նա գտնում է, որ այս գեղեցիկ արտաքինի ետևում ամեն ինչ ունայն է։ Գովեստները, որոնք մի ժամանակ գրավում էին հոգին, այժմ տհաճ է հնչում ականջին։ Պարահանդեսի սրահը կորցնում է գրավչությունը, և կորցրած առողջությամբ ու դառնացած սրտով նա հեռանում է այն համոզմամբ, որ երկրային հաճույքները չեն կարող բավարարել հոգու պահանջները։
Եվ այսպես շարունակ։ Ընթերցանության ժամանակ լսվում էին համաձայնության մրմունջներ, շշուկով արված դիտողություններ․ «որքան լավ է» է, «որքան գեղեցիկ է ասված», «ինչ ճշմարտություն» և այլն։ Երբ շարադրությունն ավարտվեց չափազանց ձանրալի ձանձրալի բարոյախոսությամբ, ոգևորված ծափահարեցին։
Հետո վեր կացավ մի նիհար, թախծոտ աղջիկ։ Դեմքն ուներ «հետաքրքրիր» գունատություն, որ արդյունք էր դեղերի և վատ մարսողության։ Նա կարդաց մի «բանաստեղծություն»։ Երկու տունը բավական կլինի․
― Ո՛չ, թող չկորչի, պետք է գտնել նրան։ Գտնել փողը։
― Թոմ, մենք նրան երբեք չենք գտնի։ Այդպիսի գումար գտնելու համար մարդու բախտը մի անգամ է բանում։ Այդ առիթը մենք բաց թողինք։ Սարաափելի Սարսափելի կվախենամ, եթե նորից տեսնեմ նրան։
― Ես էլ, բայց բոլոր դեպքերում կուզենայի տեսնել և հետևել այդ մարդուն մինչև իր երկրորդ համարը։
Վստահելի
1396
edits