Changes
Վերնահարկում ինչ֊որ շարժում կատարվեց, որը ոչ ոք չնկատեց։ Քիչ անց եկեղեցու մուտքի դուռը ճռնչաց։ Քարոզիչը բարձրացրեց արցունքակալած աչքերը և քարացավ։ Նախ մեկ, ապա մի ուրիշ զույգ աչք հետևեցին քարոզչի հայացքին, և հետո, համարյա մի մարդու պես ծխականները վեր կացան և նայեցին։ Երեք մեռած տղաները դեպի բեմն էին քայլում․ առջևից՝ Թոմը, հետո՝ Ջոն, հետո՝ Հեքը, որը քարշ էր տալիս վրայից թափվող ցնցոտիները և ետևում էր մնում։ Նրանք պահվել էին լքված վերնատանը և լսել իրենց համար ասվող դամբանականը։
Մորաքույր Պոլին, Մերին և Հարպըրները նետվեցին դեպի իրենց հարություն առածները, նրանց համբյուրներով համբույրներով ծածկեցին և գոհություն հայտնեցին արարչին, իսկ խեղճ Հեքը կանգնած էր շփոթված և անհանգիստ, չիմանալով, ինչ անել կամ ուր պահվել այսքան անբարեհաճ հայացքներից։ Նա շարժվեց և ուզեց փախչել, բայց Թոմը բռնեց նրան և ասաց․
― Մորաքույր Պոլի, դա արդարացի չէ․ մեկնումեկը պետք է ուրախ լինի Հեքին տեսնելու համար։
Մինչ «խաբված» ծխականները դուրս էին գալիս, նրանք խոստովանեցին, որ կցանկանային նորից ծիծաղելի լինել, որպեսզի այդ հիմնը մի անգամ էլ նույն ձևով երգեին։
Թոմն այդ օրը ավելի շատ համբյուր համբույր ու ապտակ ստացավ, նայած մորաքույր Պոլիի փոփոխվող տրամադրությանը, քան նախկինում կստանար մի տարում։ Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչով է ավելի լավ արտահայտվում գոհությունը աստծո հանդեպ և սերը՝ իր նկատմամբ․ համբյուրներո՞վհամբույրներո՞վ, թե ապտակներով։
==Գլուխ XIX==
― Թոմ, ես կարծում էի, որ դու ինձ բավական սիրում ես, ― ասաց մորաքույր Պոլին վշտացած, և տղան իրեն վատ զգաց։ ― Եթե նույնիսկ չգայիր, այլ գոնե մտածեիր, դա մի բան կնշանակեր։
― Մորաքույր, դա դեռ ոչինչ, վնաս չունի, ― ասաց Մերին։ Վատը Թոմի գլխապտույտ պատճառող գործերն են։ Նա միշտ այնքան շտապողականության մեջ է, որ երբեմն ոչ մի բանի մասին չի մտածում։
― Ավելի վատ։ Սիդը կմտածեր։ Սիդը կգար ու այդպես կաներ։ Թոմ, դու մի օր կզղջաս քո արածների համար և կցանկանաս, որ մի փոքր ավելի իմ մասին մտածած լինեիր, երբ դա այնքան քիչ էր պահանջում քեզնից, բայց արդեն ուշ կլինի։
Դպրոցում երեխաները այնպես էին վերաբերվում նրան ու Ջոյին, այնպես պերճախոս հիացում էր արտահայտում նրանց հայացքը, որ երկու հերոսներն սկսեցին անտանելի կերպով «փքվել»։ Նրանք հափշտակված ունկնդիրներին պատմեցին իրենց արկածները, բայց միայն սկիզբը։ Դա անվերջանալի մի պատմություն էր, քանի որ նրանց երևակայությունը շարունակ մի բան ավելացնում էր։ Վերջապես, երբ հանեցին իրենց ծխամորճները և սկսեցին անվրդով ծխել, փառքի գագաթնակետին հասան։
Թոմը որոշեց, որ այժմ կարող է Բեքի Թեչըրից անկախ լինել։ Փառքը բավարար էր։ Նա կարող էր փառքով ապրել։ Այժմ, երբ ինքը հռչակավոր էր, գուցե աղջիկն ուզենար «հաշտվել»։ Թող փորձի։ Կտեսնի, որ Թոմը կարող է այնքան անտարբեր լինել, ինչքան ուրիշները։ Այդ պահին եկավ Բեքին։ Թոմը ձևացրեց, թե չի տեսնում։ Մի կողմ քաշվեց, միացավ տղաների ու աղջիկների մի խմբի և շարունակեց խոսել։ Շուտով նկատեց, որ Բեքին կարմրած դեմքով ու վառվող աչքերով ետ ու առաջ է վազում, ձևացնելով, թե ընկերներին է հալածում։ Նա ծիծաղից պայթում էր, երբ հաջողվում էր որևէ մեկին բռնել։ Բայց Թոմը նկատեց, որ միշտ իր շուրջն է պտտվում և հարմար պահերին իր կողմն է նայում։ Դա շոյում էր Թոմի ինքնասիրությունը, բայց փոխանակ այդ զգացումը հաղթահարելու, տղան շարունակում էր ցույց տալ, թե իբր չի նկատում աղջկա ներկայությունը։ Այդ ժամանակ Բեքին թողեց վազվզելը և անվճռական քայլերով հեռացավ, մի քանի հառաչանք արձակելով և վախեցած ու գաղտնի հայացքներ գցելով Թոմի կողմը։ Հետո նկատեց, որ Թոմը առավել ուշադրությամբ խոսում է Էմի Լաուրենսի հետ, քան ուրիշների։ Նա սուր ցավ զգաց, հանկարծ սկսեց ձանձրանալ ու անհանգստանալ։ Փորձեց հեռանալ, բայց որտքերը ոտքերը դավաճանեցին և նրան տարան դեպի խումբը։ Թոմի կողքին գտնվող աղջիկներից մեկին նա ասաց․
― Մերի Օստին, վատ աղջիկ, ինչո՞ւ կիրակնօրյա դպրոց չէիր եկել։
― Ճիշտ, ճիշտ եմ ասում, մորաքույր, քարանամ, եթե դրա համար եկած չլինեմ։
― Օ՜հ, Թոմ, մի ստիր, մի ստիր։ Այդպես հազար անգամ ավելի է մեծանում հանցաքդ։հանցանքդ։
― Չեմ ստում, մորաքույր, ճիշտ եմ ասում։ Ես ուզում էի, որ դու չվշտանայիր, միայն դրա համար եկա։