Changes
― Բայց ոչինչ։ Քո մայրը չի իմանա։ Կամ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Նրա ամբողջ ուզածն այն է, որ դու ապահով լինես և գրազ կգամ, որ ինքը քեզ կասեր այդտեղ գնալ, եթե մտքովն անցներ։ Վստահ եմ, որ կասեր։
Հանկարծ Թոմը հիշեց, որ գուցե այդ գիշեր Հեքը կգա և ազդանշան կտա։ Այդ մտածումից նրա ոգևորության մի մասը սառեց։ Բայց նա չէր կարողանում հրաժարվել այրի Դուգլասի տանն սպասող ուրախությունից։ Եվ ինչո՞ւ պետք է հրաժարվեր, տրամաբանեց նա․ անցյալ գիշեր ազդանշան չեղավ, ինչո՞ւ պետք է այս գիշեր լիներ։ Գիշերայյին Գիշերային ապահով ուրախությունը մի կողմ մղեց անապահով գանձը և, ինչպես բնական է երեխայի համար, նա որոշեց տեղի տալ ավելի ուժեղ ցանկությանը, իրեն թույլ չտալ գանձի մասին այդ օրը մի անգամ էլ մտածել։
Քաղաքից երեք մղոն ներքև գետանցանավը կանգ առավ ծառաշատ մի հովտի դիմաց և կապվեց ափից։ Խումբը ցամաք դուրս եկավ և շուտով անտառի թավուտներում, ժայռերի վրա լսվեցին ծիծաղ ու աղմուկ։ Տաքանալու և հոգնելու բոլոր ձևերը գործի դրվեցին։ Շուտով չարաճճիները ճամբար վերադարձան բացված ախորժակով և վրա պրծան համեղ ուտելիքներին։ Խնջույքից հետո հանգստացան սաղարթախիտ կաղնու սստվերում և զրուցեցին։ Հանկարծ մեկը բղավեց․
― Այո, տեսա․ երևի հյուրեր ունի։ Ավելի լավ է այս գործից ձեռք քաշենք։
― Ձեռք քաշե՞լ, երբ այս երկրից ընդմիշտ հեռանում եմ։ Ձեռք քաշե՞լ։ Գուցե մի ուրիշ առիթ այլևս չունենամ։ Քեզ նորից ասում եմ, ինչպես նախօրոք ասել եմ։ Նրա փողն ինձ պետք չէ․ կարող ես ինքդ վերցնել։ Բայց ամուսինը վիրավորել է ինձ, շատ է վիրավորել, հատկապես, երբ հաշտարար դատավոր էր։ Նա ինձ, որպես շրջմոլիկի դատել է։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Դա միլիոներրորդն միլիոներորդն էլ չէ։ Նա ինձ մտրակել է տվել, մտրակել է տվել բանտի առաջ, հասկանո՞ւմ ես։ Բախտ ունեցավ մեռնելու։ Բայց ես տեղը կնոջից կհանեմ։
― Օ՜, մի սպանիր նրան, մի սպանիր։
― Ես սարսափելի վախեցած էի, ― ասաց Հեքը, ― և փախա։ Ես վազեցի, երբ սկսեցին կրակել։ Կանգ չառա, մինչև անցա երեք մղոն տարածություն։ Եկա, որովհետև ուզեցի իմանալ, թե ինչ եղավ։ Արշալույսից առաջ եկա, որովհետև չէի ուզում հանդիպել այդ սատանաներին, նույնիսկ եթե մահացած լինեին։
― Այո, խեղճ երեխա, երևում է, որ ծանր գիշեր ես անցկացրել։ Այստեղ մի անկողին կա քեզ համար, որտեղ կարող ես քնել նախաճաշից հետո։ Ինչ վերաբերում է նրանց, ոչ, նրանք չեն մահացել, և դրա համար մենք բավական ցավում ենք։ Քո նկարագրածով մենք լավ գիտեինք, թե որտեղ կարող էինք բռնել նրանց։ Զգուշությամբ մոտեցանք։ Նրանցից հեռու էինք տասնհինգ ոտնաչափ միայն։ Թփթուտի Թփուտի միջով անցնող արահետը շատ մութն էր։ Հենց այդ պահին զգացի, որ պետք է փռշտամ։ Ամենավատ բախտն էր դա։ Ես փորձեցի ինձ զսպել, բայց անօգուտ․ փռշտոցը գալու վրա էր և նա եկավ։ Հրացանը ձեռքիս ես առջևումն էի, և երբ փռշտոցը սկսվեց, այդ սրիկաները դուրս թռան ու ճանապարհով փախան։ Ես բղավեցի․ «Կրակեցեք տղաներ»։ Կրակեցի այն տեղի վրա, որտեղից նրանց ձայնը լսվեց։ Նույնն արեցին տղաները։ Բայց սրիկաները փախան, և մենք վազեցինք նրանց ետևից մինչև անտառ։ Կարծում եմ, որ մենք վրիպեցինք։ Երբեմն նրանք էլ էին կրակում փախչելիս, բայց գնդակները սուլելով անցնում էին մեր կողքով և մեզ ոչ մի վնաս չպատճառեցին։ Երբ ոտնաձայները լռեցին, հետապնդումը դադարեցրինք, իջանք ներքև, ոստիկաններին ոտքի հանեցինք։ Նրանք մի խումբ ուղարկեցին գետափը հսկելու։ Լույսը բացվելուն պես շերիֆն ու նրա խումբը գնալու են անտառները խուզարկելու։ Իմ տղաները նրանց հետ են լինելու։ Ես կցանկանայի այդ աղվվեսների աղվեսների նկարագրությունն ունենալ։ Դա շատ կօգներ, բայց կարծում եմ, որ մթան մեջ նրանց դեմքը տեսած չես լինի, հա՞։
― Չէ, ես նրանց քաղաքում տեսա և հետևեցի։
― Նրանք չեն ասի, ես էլ չեմ ասի։ Բայց ինչո՞ւ չես ուզում, որ իմացվի։
Հեքը ավելին չբացատըեց։ չբացատրեց։ Նա ասաց միայն, որ դրանցից մեկի մասին ինքն արդեն շատ բան գիտե։ Թող այդ մարդը չիմանա, որ ինքը նրա մասին բան գիտե։ Նա դրա համար անպայման կսպանի իրեն։
Ծեր մարդը մի անգամ էլ խոստացավ գաղտնապահ լինել և ասաց․
Հեքը լռեց, մինչև բավական զգույշ մի պատասխան ձևակերպեց։ Հետո ասաց․
― Գիտե՞ք ինչ․ ես թափառաշրջիկ եմ, գոնե բոլորն այդպես են ասում, և ես առարկել չեմ կարող։ Շատ անգամ քուն ու դադար մոռացած՝ մտածում եմ, թե ինչ հնարքով դուրս գամ այդ վիճակից ու նոր ձևով ապրեմ։ Այդպես էլ անցյալ գիշեր։ Քնել չէի կարողանում։ Կեսգիշեր էր։ Փողոցներում թափառում էի, երբ հասա հյուրանոցի մոտ գտնվող աղյուսի պահեստին, հենվեցի պատին նորից մտածելու համար։ Ճիշտ այդ պահին իմ կողքով անցան երկու մարդ՝ թևների տակ մի բան, որ ինձ թվաց գողացված։ Մեկը ծխում էր, իսկ մյուսը կրակ ուզեց։ Հենց իմ կողքին կանգնեցին։ Սիգարեթները լուղավորեցին նրանց դեմքերը, և ես տեսա, որ հաղթանդամը խուլ ու համր իսպանացին էր․ ճանաչեցի ճերմակ մորուքից և աչքի վիրակապից։ Իսյ Իսկ մյուսը կեղտոտ, գզգզված տեսքով մի սատանա էր։
― Սիգարեթների լույսի տակ կարո՞ղ էիր ցնցոտիները տեսնել։ ― Այդ հարցը Հեքին մի րոպե շփոթեցրեց։ Նա հետո ասաց․
― Ոչ, տիկին։
― Վերջին անգամ ե՞րբ տեսար նրան։
Ջոն փորձեց հիշել, բայց վստահ ոչինչ ասել չէր կարող։ Մարդիկ դադարեցին եկեղեցում շարժվել։ Փսփսոցներ անցան, և բոլորին տիրեց աճող անհանգստությունը։ Մտահոգ սկսեցին հարցաքննել երեխաներին և երիտասարդ ուսուցիչներին։ Բոլորն ասացին, որ Թոմին ու Բեքիին չէին նկատել գետանցանավի վրա՝ վերադարձին։ Մութ էր, ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, թե պակաս մարդիկ կա՞ն։ Մի երիտասարդ վախ արտահայտեց, թե նրանք գուցե քարանձավումն են։ Միսիս Թեչըրը ուշաթափվեց։ Մորաքույր Պոլին լաց եղավ՝ ձեռքերը կոտրատելով։
Այժմ վերադառնանք Թոմին ու Բեքիին, տեսնենք, թե ինչպես անցկացրին պիկնիկը։ Մյուսների հետ նրանք շրջեցին մռայլ միջանցքներում, դիտելով քարանձավի ծանոթ հրաշալիքները, որոնք բավական զարմանալի անուններ ունեին՝ «Հյուրասենյակ», «Տաճար», «Ալադինի պալատ» և այլն։ Ապա սկսեցին պահմտոցի խաղալ, և հետզհետե Թոմն ու Բեքին այնքան տարվեցին, այնքան եռանդով ու ոգևորությամբ խաղացին, մինչև հոգնեցին։ Մոմերը բարձր բռնած, քայլեցին ծուռումուռ միջանցքներով՝ կարդալով պատերին, մոմի ծխով ժայռոտ պատերին գրոտած խառնիխուռն անունները, թվականները, հասցեները և իմաստալից նշանները։ Զրուցելով առաջ գնացին, չնկատելով, որ հասել են մի տեղ, ուր պատերի վրա մակագրություններ չկան։ Նրանք իրենց անունները մոմի ծխով գրեցին պատից կախվված կախված մի ժայռի վրա և շարունակեցին առաջ գնալ։ Հասան մի տեղ, ուր մի փոքր վտակ ժայռից դուրս գալով և իր հետ տիղմ բերելով՝ դարերի ընթացքում փայլուն քարից կազմել էր Նիագարայի պես մի բան։ Թոմը խցկվեց ջրվեժի ետևի մի նեղ անցքը, որպեսզի իր մոմով լուսավորի այն և ուրախացնի Բեկիին։ Նա տեսավ, որ ջրվեժը ծածկում է երկու քարե պատերի նեղ ճեղքում խրված մի բնական, դիք սանդուխք։ Հանկարծ նրանց տիրեց գյուտ անելու սնափառությունը և նրանք քարի վրա ծխով նշան անելուց հետո գնացին որոնումներ կատարելու։ Քայլեցին պատահական ճանապարհով, խորացան քարանձավի գաղտնի ուղիներում, մի ուրիշ նշան արեցին, շարունակեցին նորություններ որոնել, որպեսզի պատմեն վերևի աշխարհին։ Մի տեղ գտան ընդարձակ քարայր, որի առաստաղից կախված էին բազմաթիվ փայլուն կավաելուստներ՝ ստալակտիտներ՝ մարդու ոտքի երկարությամբ և հաստությամբ։ Նրանք հիացած ու զարմացած շրջեցին ամբողջ քարայրում և դուրս եկան բազմաթիվ անցքերից մեկով։ Շուտով հասան մի ուրիշ աղբյուրի, որի ավազանը ծածկված էր փայլուն բյուրեղազարդերով։ Դա գտնվում էր մի ուրիշ քարայրում, որի պատերը հենված էին զարմանալի սյուների վրա՝ կազմված ստալակտիտներից ու ստալակմիտներից։ Դա արդյունք էր դարեր շարունակ կաթեթող ջրի։ Քարանձավի կամարի տակ բույն էին դրել և իրար գլխի հավաքվել հազարավոր չղջիկներ։ Մոմերի լույսը անհանգստացրեց նրանց և դրանք հարյուրներով դեսուդեն ընկան զզվելի ծվծվոցներ արձակելով և դեպի մոմերը նետվելով։ Թոմը գիտեր նրանց բնավորությունը և հասկանում էր, թե ինչ վտանգ է սպառնում նրանց այդ վարմունքը։ Նա բռնեց Բեքիի ձեռքը և շտապ քաշեց առաջին իսկ պատահած միջանցքը։ Այդ շարժումն այնքան էլ արագ չստացվեց, և մի չղջիկ կպավ Բեքիի լույսին ու թևով հանգցրեց այն, երբ աղջիկը քարանձավից դուրս էր փախչում։ Չղջիկները բավական երկար հալածեցին երեխաներին, բայց փախստականները մտնում էին հանդիպած յուրաքանչյուր անցքի մեջ։ Նրանք ի վերջո ազատվեցին այդ վտանգավոր արարածներից։ Թոմը գտավ ստորերկրյա մի լիճ, որի աղոտ ուրվագծերը կորչում էին խավարում։ Նա ուզեց հետազոտել նրա ափերը, բայց եզրակացրեց, որ ավելի լավ կլինի նախ նստել և մի փոքր հանգստանալ։ Այդ ժամանակ առաջին անգամ խորունկ լռությունն իր ճնշող թաթը դրեց երեխաների տրամադրության վրա։ Բեքին ասաց․
― Այս ի՞նչ բան է, բոլորովին չնկատեցի, բայց հիմա ինձ թվում է, որ երկար ժամանակ է, ինչ մյուսների ձայնը չեմ լսում։
Նրանք մի միջանցքով ճանապարհ ընկան և երկար ժամանակ լռության մեջ շարունակեցին քայլել, յուրաքանչյուր պատահող անցքից նայելով, իմանալու, թե արդոք ծանո՞թ է։ Բայց բոլորն էլ անծանոթ էին։ Ամեն անգամ, երբ Թոմը զննում էր, Բեքին նայում էր նրա դեմքին՝ քաջալերող մի նշան որոնելով, իսկ Թոմը ուրախ֊ուրախ ասում էր․
― Է՛հ, ոչինչ, սա էլ մեր անցածը չէ, բայց շուտով դրան կհասնենք։
Յուրաքանչյուր ձախորդությունից հետո տղայի ինքնավստահությունը նվազում էր։ Վերջապես նա սկսեց պտտվել միջանցքներում ենթադրաբար, այն աղոտ հույսով, թե ուր որ է կգտնի իրենց ուզածը։ Նա դեռ շարունակում էր «ոչինչ» ասել, բայց սրտում արդեն այնպիսի ծանրություն կար, որ խոսքերը կորցրին իրենց անհոգ շեշտը և այնպես հնչեցին, կարծես ասելիս լիներ․ «ամեն ինչ կորած է»։ Բեքին վախից կպել էր նրան և դժվարությամբ ու անհաջող փորձում էր արցունքը զսպել։ Ի վերջո աղջիկն ասաց․
― Լսիր, ― ասաց նա։
Նորից լռություն։ Լռությունն այնքան խորն էր, որ նույնիսկ իրենց շնչառությունը վախ էր ազդում։ Թոմը գոռաց։ Գոռոցը արձաքանքելով գնաց կամարների տակ և մարեց հեռվում մեղմ ձայնով, որը նման էր ծաղրոր ծաղրող ծիծաղի։
― Օ՜, Թոմ, էլ մի գոռա․ շատ է սարսափելի, ― ասաց Բեքին։
Խարխափելով, երեխաները վերադարձան աղբյուրի մոտ։ Ժամանակը շատ դանդաղ էր սահում։ Նորից քնեցին և արթնացան քաղցած ու սարսափահար։ Թոմը կարծում էր, որ օրը պետք է երեքշաբթի լինի։
Հանկարծ նրա մտքում մի միտք ծագեց։ Մոտիկ տեղում կողմնակի անցքեր կային։ Ավելի լավ էր դրանցից մի քանիսը հետախուզել, քան պարապ նստած կրել անցնող ժամանակի ծանրությունը։ Նա գրպանից հանեց թռուցիկ կպցնելու թելը, կապեց ժայռի մի դուրս ընկած մասից, և երկուսով ճանապարհ ընկան։ Թոմը գնում էր առջևից, թելը քանդելով։ Քսան քայլ հետո միջանցը ավարտվեց մի փոսով։ Թոմը ծնկի եկավ, շոշափեց ներքևը, հետո և շուրջը, ինչքան կարող էր ձեռքով հասնել։ Փորձեց դեպի աջ մի փոքր էլ ձգվել և այդ պահին, հազիվ քսան յարդ հեռվում, ժայռի ետևից երևաց մարդկային մի ձեռք՝ մի մոմ բռնած։ Թոմը հաղթական մի ճիչ արձակեց, իսկ այդ պահին ձեռքին հետևեց մարմինը․․․ Հնդկացի Ջոյի մարմինը։ Թոմը քարացավ․ շարժվել չէր կարող։ Շատ ուրախացավ, երբ հնդկացին հաջորդ րոպեին թիկունքը դարձրեց և անհետացավ։ Թոմը զարմացավ, որ Ջոն չճանաչեց իր ձայնը, չեկավ իրեն սպանելու դատարանում վկայություն տալու համար։ Ըստ երևույթին արձագանքները կեղծել էին ձայնը։ Անկասկած այդպես եղած կլինի, եզրակացրեց նա։ Վախը թուլացրել էր Թոմի բոլոր նյարդերը։ Նա ինքն իրեն ասաց, որ եթե մինչև աղբյուրը վերադառնալու ուժ ունենա, այնտեղ էլ կմնա, այլևս ոչինչ չի կարող նրան գայթակղել այնպես, որ Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին ենթարկվի։ Զգուշությունից Բեքիին չհայտնեց իր տեսածը։ Նրան ասաց, որ բղավել էր «բախտը փորձեկու» փորձելու» համար միայն։
Բայց ի վերջո քաղցն ու անելանելի դրությունը վախից ավելի զորեղ դուրս եկան։ Աղբյուրի մոտ սպասելուց և քնելուց հետո, նրանց տրամադրությունը փոխվեց։ Երեխաներն արթնացան քաղցից տանջվելով։ Թոմը կարծում էր, որ արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի է, կամ նույնիսկ ուրբաթ կամ շաբաթ, և որոնումը ավարտված կլինի։ Նա առաջարկեց հետախուզել մի ուրիշ միջանց։ միջանցք։ Տղան արդեն պատրաստ էր Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին և բոլոր մյուս սարսափներին։ Բայց Բեքին շատ թույլ էր։ Նա ընկել էր ծանր հուսահատության մեջ և տեղից բարձրանալ չէր ուզում։ Աղջիկն ասաց, որ այդտեղ էլ կսպասի և շատ չանցած կմահանա։ Նա Թոմին ասեց, որ թելով գնա ու հետախուզի, եթե ցանկանում է, բայց խնդրեց, որ շուտ վերադառնա և հետը խոսի։ Թոմին խոստանալ տվեց, որ երբ սարսափելի ժամը գա, կողքին կնստի և մինջև մինչև վերջ ձեռքը կբռնի։ Թոմը համբուրեց նրան ինչ֊որ վատ նախազգացումով և ցույց տվեց, թե իբր թե վստահ է, որ կգտնի որոնողներին կամ քարանձավից դուրս գալու մի ճանապարհ։ Հետո վերցրեց թելը և խարխափելով ու չորեքթաթ գնաց միջանցքով ցած, քաղցից տանջվելով և մոտալուտ վախճանի նախազգացումը սրտում։
Հինգ րոպեի ընթացքում լուրը տարածվեց, և մարդկանցով լեցուն տասնյակ նավակներ ճանապարհ ընկան դեպի Մակ֊Դուգալի քարանձավը։ Գետանցանավը, ուղևորներով լեցուն, շուտով հետևեց դրանց։ Թոմ Սոյերը դատավոր Թեչըրին տանող նավակի մեջ էր։ Երբ քարանձավի դուռը բացվեց, կիսախավարում տեսան մի վշտալի պատկեր․ Հնդկացի Ջոն փռված էր գետնին, մեռած, դեմքը դռան ճեղքին կպցրած, կարծես ագահ հայացքը մինչև վերջին պահը հառած լիներ դրսի լույսին և ազատ աշխարհի ուրախությանը։ Թոմը զգացվեց, որովհետև փորձով գիտեր, թե ինչքան է տանջվել այդ թշվառը։ Նա խղճաց, բայց միևնույն ժամանակ զգաց ապահովություն ու թեթևություն և միայն այժմ հասկացավ, թե ինչ ծանրություն և մշտական վախ էր նստել սրտի վրա այն օրվանից, երբ ձայնը բարձրացրել էր այս այրունարբու չարագործի դեմ։
Հնդկացի Ջոյի կեռ դանակն ընկած էր կողքին, երկու կտոր եղած։ Նա դռան ետևի տախտակը տաշել էր երկար, բայց ապարդյուն, որովհետև դրսից անցքը փակում էր բնական ժայռը, որի վրա դանակը ոչ մի ազդեցություն գործել չէր կարող։ Միակ վնասը դանակին էր հասել։ Եթե նույնիսկ քարը չխանգարեր, այդ աշխատանքը դարձյալ ապարդյուն էր լինելու, որովհետև ամբողջ տախտակի կտրվելու դեպքում իսկ Հնդկացի Ջոն իր մարմինը չէր կարողանա դռան տակով անցկացնել, և նա այդ գիտեր։ Նա այղ փայտը կտրել էր պարզապես որևէ բան անելու, ձանձրալի, մաշող ժամանակը սպանելու, իր կարողությունները որևէ կերպ գործադրելու համար։ Սովորաբար, քարանձավի առաջին նախասենյակի ճեղքերում մոմի բազմաթիվ կտորներ էին լինում տուրիստների կողմից թողնված, այժմ դրանցից ոչ մեկը չկար։ Բանտարկյալը փնտրել և կերել էր դրանք։ Նա փորձել էր նաև մի քանի չղջիկ բռնել։ Դրանք էլ կերել էր, թողնելով միայն ոսկորները։ Թշվառը սովամահ էր եղել։ Մոտակա մի վայրում դարերի ընթացքում դանդաղորեն գոյանում էր մի ստալակմիտ, գոյանում էր վերևի ստալակտիտից կաթող ջրերրից։ Բանտարկյալը ստալակմիտը ջարդել էր և վրան տեղավորել մի քար, դրա կենտրոնում մի փոքր փոս էր գոյացել, հավաքելու համար թանկագին կաթիլը, որ ժամացույցի կանոնավորությամբ քսան րոպեն մեկ կաթում էր, քսանչորս ժամում կազմելով շատ փոքր քանակություն։ Այդ կաթիլը կաթում էր, երբ բուրգերը նոր էին, երբ Տրոյան ընկավ, երբ Հռոմի հիմքերը դրվեցին, երբ Քրիստոսը խաչվեց, երբ Ուիլյամ աշխարհակալը ստեղծում էր Քրիստոնեական կայսրությունը, երբ Կոլոմբոսը ճանապարհ էր ընկնում, երբ Լեքսինգտոնի մոտի ճակատամարտի լուրերը «նորություն» էին։ Այն կաթում է այժմ, այն պիտի շարունակի կաթել, երբ բոլոր այս բաները պիտի է խորասուզվեն պատմության և տրադիցիայի խորքերում, կուլ գնան մոռացության խավար գիշերվա մեջ։ Մի՞թր Մի՞թե ամեն ինչ նպատակ և միսիա ունի։ Արդյո՞ք այս կաթիլը հինգ հազար տարի շարունակվեց կաթել, որպեսզի բավարարի այս մարդկային արարածի կարիքները և արդո՞ք կատարելու մի ուրիշ նպատակ ունի տասը հազար տարի հետո։ Ինևէ։ Ինչևէ։ Այդ օրվանից անցել են բազմաթիվ տարիներ, երբ դժբախտ խառնածինը ջարդեց քարի ծայրը՝ պահելու համար անգին կաթիլը, բայց մինչև այսօր տուրիստները ամենից երկար դիտում են այդ սրտառուչ քարը և դանդաղ կաթող ջուրը, երբ գալիս են Մակ֊Դուգալի քարանձավի հրաշքները դիտելու։ Հնդկացի Ջոյի բաժակը քարանձավի հրաշալիքների մեջ առաջիններից է։ Նույնիսկ «Ալադինի պալատը» չի կարող մրցել դրա հետ։
Հնդկացի Ջոն թաղվեց քարանձավի մուտքի մոտ։ Նավակներով ու սայլերով յոթ մղոն շրջապատից, քաղաքից, բոլոր ֆերմաներից և բնակավայրերից մարդիկ խուժեցին այդտեղ։ Նրանք բերում էին իրենց երեխաներին, ամեն տեսակի ուտելիքներ և խոստովանում էին, որ նույնքան լավ ժամանակ անցկացրին թաղման ժամանակ, ինչքան լավ ժամանակ կարող էին անցկացնել կախաղանի ժամանակ։
― Ի՞նչ, Հեք, ես այդ հյուրանոցի տիրոջ մասին երբեք չեմ խոսել։ Չե՞ս հիշում, որ նրա հյուրանոցը լավ վիճակումն էր այն շաբաթ օրը, երբ ես պիկնիկի գնացի։ Չե՞ս հիշում, որ դու պետք է այդ գիշեր հսկեիր։
― Ա՛խ, այո, ինձ թվում է, թե մի տարի է անցել։ Դա հենց նույն գիշերն էր, որ ես հետևեցի Հնդկացի Ջոյին մինչև այրու տունը։
― Հետևեցի՞ր։
― Այո, բայց այդ մասին լռիր։ Ես կարծում եմ, որ Հնդկացի Ջոն իր ետևում թողած ընկերներ ունի։ Չեմ ուզում, որ նրանք ինձ նեղություն պատճառեն։ Եթե ես չլինեի, նա այժմ ողջ֊առողջ Տեքսասաում Տեքսասում կլիներ։
Հետո Հեքը իր ամբողջ արկածը գաղտնի պատմեց Թոմին, որը ուելսեցուց դրա մի մասն էր միայն լսել։
― Լուրջ, Հեք, լուրջ, ինչքան կյանքումս երբեք չեմ եղել։ Կգա՞ս ինձ հետ և կօգնե՞ս փողը գտնելու։
― Անշուշր կգամ, կգամ, եթե կարողանանք մտենլ մտնել և չկորչել։
― Հեք, մենք այդ կարող ենք անել առանց ամենափոքր իսկ վտանգի։
― Քարանձավը հեռու է։ Մի քանի օր է, որ ոտքի եմ կանգնել և մի մղոնից ավելի քայլել չեմ կարող։ Թոմ, ինձ այդպես է թվում։
― Այստեղից այնտեղ ճանապարհը հինգ մղոն է ուրիշների համար, բացի ինձնից։ Հեք։ Մի կարճ ճանապարհ կա, որ բացի ինձնից ուրիշ ոչ ոք չգիտե։ Հեք, ես քեզ ուղիղ այդտեղ նավակաով նավակով կտանեմ։ Մինչև այդտեղ և վերադարձին ես կթիավարեմ։ Դու նույնիսկ գլուխդ շուռ մի տուր։
― Հենց հիմա, անմիջապես ճանապարհ ընկնենք, Թոմ։
― Չգիտեմ։ Բայց գողերը միշտ օրգիաներ են ունենում և անշուշտ մենք ևս պետք է ունենանք։ Հեք, այստեղ շատ երկար մնացինք։ Ես կարծում եմ, որ արդեն ուշ է։ Նաև սոված եմ։ Մենք կուտենք և կխմենք նավակում։
Տղաները շուտով մացառուտներից դուրս եկան, զգուշությամբ նայեցին իրենց շուրջը։ Ափը դատարկ գտնելով, արագ մտան նավակ և սկսեցին ուտել, ապա՝ խմել։ Արևը դեպի հորիղոնը հորիզոնը թեքվեց։ Նրանք ճանապարհ ընկան։ Թոմը թիավարում էր ցամաքի մոտով և ուրախ շատախոսում Հեքի հետ։ Մթնելուց մի քիչ հետո ափ դուրս եկան։
― Այժմ, Հեք, ― ասաց Թոմը, ― փողը կպահենք այրու մարագի տանիքում։ Առավոտյան կգամ, կհաշվենք և կբաժանենք։ Հետո մարագում մի ապահով տեղ կգտնենք։ Այժմ դու այստեղ նստիր և հսկիր, իսկ ես վազեմ և Բեննի Թեյլըրի ձեռքի սայլակը բերեմ։ Շուտ կվերադառնամ։ Նա անհայտացավ և շուտով վերադարձավ սայլակով։ Երկու փոքր տոպրակները դրեցին սայլակի վրա, ծածկեցին մի քանի ցնցոտիներով և բեռը քաշելով ճանապարհ ընկան։ Հասնելով ծեր ուելսեցու տանը, տղաները կանգ առան հանգստանալու։ Երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել, ուելսեցին դուրս եկավ, կանչեց։
― Բայց, Թոմ, չէ՞ որ դու միշտ ինձ բարեկամ ես եղել։ Չպետք է դուրս անես, չէ՞, Թոմ։ Դու այդ չես անի, չէ՞, Թոմ։
― Հեք, ես այդ չեմ ուզենա և այժմ էլ չեմ ուզում, բայց մարդիկ ի՞նչ կմտածեն։ Նրանք կասեն․ «Ֆի, Թոն Թոմ Սոյերի ավազակախումբ, բավական ցածր մարդիկ կան նրա մեջ»։ Նրանք քեզ նկատի կունենան, Հեք։ Դա քեզ դուր չի գա, ոչ էլ ինձ։
Հեքը որոշ ժամանակ լուռ մնաց․ նրա ներսում պայքար էր տեղի ունենում։ Ի վերջո նա ասաց․
― Դա ի՞նչ բան է։
― Երդվելու ենք, որ իրար թև ու թիկունէ թիկունք ենք լինելու և ավազակախմբի գաղտնիքները երբեք չենք հայտնելու, եթե նույնիսկ մեզ կտոր֊կտոր անեն, իսկ եթե մեկը խմբի անդամներից մեկին վիրավորի, մենք նրան ամբողջ ընտանիքով կսպանենք։
― Դա հրաշալի է, դա շատ հրաշալի է, Թոմ, հավատա ինձ։