Changes

Մոսկվա 2042

22 bytes removed, 15:38, 5 Հունվարի 2014
/* Անսպասելի հանդիպում */
Այ մտածեք, ի՞նչ կգնեիք դուք ձեր ենթադրյալ ծանոթների համար, եթե նախատեսել եք ճանապարհորդություն վաթսուն տարի առաջ։
Ես շփոթված կանգնած էի Մյունխենի Կաուֆխոֆ Կաուֆհոֆ (մեր լեզվով առևտրի տուն) հայտնի խանութի մեջտեղում։
Իսկապես, ամեն ինչ կա, իսկ ինչ գնել, չեմ պատկերացնում։ Ջինսե՞ր, վառիչնե՞ր, հաշվիչնե՞ր, ծամո՞ն։
Ջինսերի մասին ես նույնպես մտածում էի, որ վաթսուն տարի հետո, անխուսափելիորեն, նույնպես ինչ֊որ առաջընթաց կլինի, և լեհական կամ ասենք հունգարական ջինսեր, գոնե Մոսկվայում հնարավոր կլինի գտնել։
Մի զույգ ջինսեր, ես համենայն դեպս գնեցի։ Գնեցի նաև ինչ֊որ փողկապներ, շարֆեր, մի երկու հատ հինգ մարկ արժողությամբ ծալովի հովանոցներ, էլեկտրոնային շախմատներշախմատ, գծագրության գործիքներ, տարբեր տեսակի դեկորատիվ կոսմետիկա․ շրթներկեր, մատների լաք, դիմափոշի, արհեստական թարթիչներ, այդպիսի բաները, ես գիտեմ, երբեք գործածությունից դուրս չեն գալիս։
Իմ մասին իհարկե, ես նույնպես մտածեցի և գնեցի ժապավեններ ֆոտոապպարատիխցիկի, դիկտոֆոնի ձայնագրիչի և գրամեքենայի համար, բլոկնոտներ, գրիչներ, բացի այդ ես ձեռք բերեցի մի քանի զույգ սպիտակեղեն, գուլպաներ, ձեռնոցներ, օճառ, ատամի մածուկ, նոր ածելի «Ժիլլետ» և երկու տուփ սայրեր։ Այդ ամենը ես գնեցի ելնելով այն հանգամանքից, որ գուցե այդ նույն իրերը ապագայում կլինեն անհամեմատ լավ որակի, բայց ինձ համար չափազանց անսովոր։
Տեսնելով «Մյունխեն֊1982» մակագրությամբ վերնաշապիկներ, ես, մինագամից վերցրեցի հինգ հատ։ Հետո քարտեզների և ուղեցույցների ուղեցույցերի բաժնում գտա աշխարհի տարբեր քաղաքների գծագրերը, այդ թվում նաև Մոսկվայինը։ Որոշեցի, որ այդ իրը պետք է ձեռք բերել (գոնե նրա համար, որպեսզի համեմատեմ այժմյան Մոսկվան անցյալի Մոսկվայի հետ), ես վերցրեցիի քարտեզներից մեկը և սկսեցի ուսումնասիրել, զարմանալով նրա մանրամասնությանբ։ Մոսկվայում, երբ ես այնտեղ ապրում էի, նույնպես հրատարակվում էին նմանատիպ քարտեզներ, բայց նրանց վրա նշված էին միայն գլխավոր փողոցները և այն էլ ոչ բոլորը։ Իսկ այստեղ ես գտա նույնիսկ այն փոքրիկ նրբանցքներն ու փակուղիները, որտեղ ես երբևիցե ապրել եմ։
― Գրող Կարցեվի անվան փողոցը այնտեղ չկա՞, ― լսեցի ես ետևից ծաղրալից ձայն և, ցնցվելով ետ նայեցի։
Իր հայացքներով նա ավարտուն ցինիկ էր և կարիերիստ։ Բայց նրա կարիերան ստացվեց միայն երկրորդ փորձից։ Առաջին փորձը նա կատարեց դեռ համալսարանի առաջին կուրսում։
Ես հիմա էլ լավ եմ հիշում նրան, այնժամանակվանին։ Մեր բոլոր ուսանողների մեջ նա ամենամեծերից և անենաաղքատներից էր։ Նա ընդունվեց համալսարան բանակից հետո և ամբողջ առաջին կուրսը ման եկավ զինվորական հագուստով։ Ւր Իր հորը, որը զոհվել էր պատերազմի ժամանակ, չէր հիշում։ Լյոշկայի մայրը՝ Պոլինա Պետրովնան աշխատում էր դռնապան Սիվցեվ Վրաժոկում, որտեղ ուներ յոթ և կես մետրանոց առանց պատուհանների սենյակ։
Նա ինձ պատմել էր, որ ծնված օրվանից երբեք (նույնիսկ բանակում) կուշտ չէր կերել և ընդունվել էր համալսարան ոչ թե լրագրություն սովորելու համար, այլ որպեսզի անցնի այն մարդկանց թվին, որոնք համով ուտում են, լավ հագնվում և որոնց չեն ծեծում միլիցիայում (նրան մի անգամ ծեծել էին)։
Բայց արդեն առաջին կուրսում նա հասկացավ, որ մարդիկ, որոնց չեն ծեծում միլիցիայում, նույնպես բաժանվում են խմբերի, և նա ասաց ինձ, որ իսկական կարիերա կարելի է անել ոչ թե պրոֆեսսիոնալ, այլ «պարտիական֊սեռական» գծով։ Ես կարծում էի, որ նրա դիտարկումները ունեն վերացական բնույթ, հետո տեսա, որ ոչ, նա փորձում է օգտագործել դրանք գործնական նպատակներով։
Հազիվ ընդունվելով համալսարան, նա սկսեց ակտիվություն ցուցաբերել կոմերիտմիության կոմիտեում, հետո դարձավ մեր կուրսի կոմերիտմիության քարտուղարը և Սովետական Միության Կամմունիստական Կամունիստական պարտիայի թեկնածու։ Սեռական գիծը նա նույնպես աչքաթող չեր անում և կապվեց մեր ուսանողուհիներից մեկի հետ, որը պատմական և հերոսական բոլշևիկի թոռնիկ էր և բացի դրանից, Լյոշկայի նման այրվում էր կոմերիետական աշխատանքով։
Երկրորդ կուրսում Լյոշկան պատրաստվում էր ամուսնանալ այդ ուսանողուհու հետ և պարտիայի լիիրավ անդամ դառնալ։ Այս նույն ժամանակ նրան առաջադրեցին ֆակուլտետի կոմերիտմիության առաջնորդ, մի պաշտոն, որից սկսած Լյոշկայի որոշ նախորդները հասան իշխանության վերևները։ Եվ ահա, նրան առաջադրեցին և քվեարկությունից առաջ, բացառապես ձևի համար հարցրեցին հանդիսատեսին, թե արդյոք առարկողներ կա՞ն։