Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 2 բայտ, 00:27, 9 Ապրիլի 2014
==Նախաբան==
Այս գրքի հրապույրը ոչ թե նրա գրական ոճի, բովանդակության կամ էջերում ամփոփված շատ և օգտակար տեղեկությունների մեջ է, այլ պարզ ճշմարտացիության մեջ։ Գրքի էջերում նկարագրված են դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Ես պարզապես մի թեթև գունավորում եմ տվել, որից, սակայն, առանձին փոփոխություն չի կատարվել։ Ջորջը, Հարրիսը և Մոնթմորընսին ամենևին էլ բանաստեղծական իդեալներ չեն, այլ միս ու արյունից սովորական մահկանացուներ, հատկապես Ջորջը, որը տասներկու ստոն քաշ ունի։ Որոշ ստեղծագործություններ թերևս աչքի են ընկնում մտքի ավելի խորությամբ, մարդկային բնության ավելի մեծ իմացությամբ, այլ գրքերը գուցե իմ գրքին չեն զիջում իրենց ինքնատիպությամբ և ընդգրկումով, բայց իր հուսահատական, անուղղելի վավերականությամբ, մինչև այժմ գրված ոչ մի ստեղծագործություն չի կարող մրցել այս գրքի հետ։ Կարծում եմ, վերջինը ավելի շատ, քան գրքի մյուս բոլոր հմայքները, վիպակը արժեքավոր կդարձնեն լրջախոհ ընթերցողի համար և լրացուցիչ կշիիռ կշիռ կհաղորդեն այն ամենին, ինչ կարելի է քաղել գրքի էջերից։
==Գլուխ առաջին==
==Գլուխ երկրորդ==
Ծրագրերի քննարկում։ Լավ եղանակին դրսում գիշերելու հաճույքը։ Նույնը՝ անձրևոտ եղանակին։ Համաձայնություն փողզիջումով։ փոխզիջումով։ Մոնթմորընսի, առաջին տպավորությունները։ Երկյուղ կա, որ նա չափազանց լավն է այս աշխարհի համար։ Երկյուղը անհիմն է։ Նիստը հետաձգվում է։
Հետո մենք ստիպված նորից ենք գտնում քանոնը և պարանը, մի նոր անցք ենք բացում․ կեսգիշերի մոտ, նկարը՝ ծուռ ու անհուսալի մի կերպ կախում ենք իր տեղում, իսկ պատի շուրջը մի քանի յարդ այնպիսի տեսք ունի, կարծես փոցխել են, և բոլորս մահու չափ հոգնած ու խղճուկ տեսք ունենք, բացի քեռի Փոջերից։
― Ահա , ― ասում է նա, աթոռակից ծանրորեն վայրէջք կատարելով ուղիղ հավաքարարուհու կոշտուկների վրա և ակնհայտ հպարտւթյամբ հպարտությամբ դիտելով իր ստեղծած խառնաշփոթը։ ― Որոշ մարդիկ հատուկ մարդ կհրավիրեին այսպիսի մանրուքի համար։
Համոզված եմ, որ Հարրիսն էլ այդպիսին կդառնա, երբ տարիքն առնի։ Ես ասացի, որ չեմ կարող թույլ տալ, որ նա այդքան գործ վերցնի իր վրա։
― Ոչ, դու վերցրւ վերցրու թուղթը, մատիտը ու գնացուցակը, ― առաջարկեցի ես, ― Ջորջը թող գրի առնի, իսկ ես կանեմ մնացածը։
Մեր կազմած առաջին ցուցակը չեղյալ համարվեց։ Պարզ էր, որ Թեմզայի վերին հոսանքներում հնարավոր չէ լողալ այնպիսի մեծ նավակով, որպիսին մեզ պետք էր անհրաժեշտ բոլոր իրերը տեղավորելու համար։ Մենք պատռեցինք ցուցակը և հայացքներ փոխանակեցինք։
Բայց ոչ։ Այս անգամ նա երկաթե ճիրանների մեջ է և իզուր է պոչ խաղացնում ու փորձում խույս տալ։ Հեռվում, ճանապարհի վրա փոշու մի փոքրիկ ամպ է բարձրանում, որն աստիճանաբար մոտենում է ու մեծանում, սմբակների դոփյունը ուժգնանում է և զգաստ կանգնած զինվորների շարքերի միջով շարժվում է վառ զգեստավորված լորդերի և ասպետների փայլուն թափորը։ Առջևից, ետևից և երկու կողմերից արշավում են բարոնների հպատակները, իսկ նրանց մեջտեղում՝ Իոհան թագավորը։
Նա մոտենում է այն վայրին, որտեղ մեկնելու պատրստ պատրաստ սպասում են նավերը, և մեծ բարոնները շարքերից ընդառաջ են գալիս՝ ողջունելու նրան։ Նա ողջունում է ուրախ ժպիտով և հաճոյախոսություններ է անում նրանց, ասես նրան հրավիրել են իր պատվին կազմակերպված տոնակատարության։ Բայց երբ նա պատրաստվում է ձիուց ցած իջնել, մի արագ հայացք է նետում ետևի մասում շարված իր ֆրանսիական վարձկանների և բարոնների հպատակների ահեղ շարքերի վրա, որոնք օղակ են կազմել իր շուրջը։
Գուցե դեռ ուշ չէ՞։ Մի անսպասելի ուժգին հարված իր կողքի հեծյալին, մի կոչ՝ իր ֆրանսիական զորքերին, մի անսպասելի սրընթաց հարձակում՝ իր առջև ձգված անուշիմ շարքերի վրա, և այդ խռովարար բարոնները կզղջան, որ համարձակվել են խափանել իրենց թագավորի ծրագրերը։ Ավելի համարձակ ձեռքը կարող էր նույնիսկ այդպիսի իրադրության մեջ փոխել խաղի ընթացքը։ Եթե նա Ռիչարդ լիներ, ազատության գավաթը կխլեին Անգլիայի քթի տակից և դեռ հարյուրամակներ հարյուրամյակներ շարունակ Անգլիան չէր իմանա, թե ինչ համ ունի ազատությունը։
Սակայն Իոհան թագավորի սիրտն ահ է ընկնում՝ նայելով անգլիացի զինվորյալների ահեղ դեմքերին, նրա ձեռքն անուժ ընկնում է սանձի վրա, ձիուց ցած է իջնում և տեղավորվում առաջին նավում։ Իսկ բարոնները հետևում են նրան, ձեռքները՝ ձեռքերը՝ սրերի երախակալներին, և մեկնելու հրաման է տրվում։
Դանդաղորեն, ծանր, զարդարված նավերը հեռանում են Ռաննիմիդի գետափից։ Դանդաղորեն նրանք առաջ են շարժվում գետի թույլ հոսանքին հակառակ և խուլ հարվածով խփվում են փոքրիկ կղզյակի ափին, որն այդ օրվանից կոչվում է «Մեծ Խարտիայի կղզի» Թագավորը ափ է դուրս գալիս։ Մենք լուռ, շունչներս պահած սպասում ենք, մինչև մի ուժգին ձայն ճեղքում է օդը՝ հայտարարելով, որ Անգլիայի ազատության ամրոցի հիմնաքարը, ի գիտություն բոլորի ամուր դրված է։
Եվ այդ մարդիկ հեռանում էին քթի տակ փնթփնթալով․ «Ավելի լավ է հեռանանք քանի դեռ գգվում ու ղունղունում են։ Գնանք Քենթ»։
Նրանք գնում էին Քենթ և առաջին բանը, որ տեսնում են այնտեզ այնտեղ հասնելով, Հենրին ու Աննան են, որ պտտվում են Հիվեր ամրոցի շուրջը։
― Օ՜, գրողը տանի, ― ասում են նրանք, ― եկեք հեռանանք։ Ես այլևս չեմ կարող դիմանալ։ Գնանք Սենթ-Օլբանս, գեղեցիկ ու խաղաղ անկյուն է։
Հին Վինձորն անցնելուց հետո, գետն ինչ-որ անհետաքրքիր է թվում և նորից գեղատեսիլ է դառնում Բովենիին մոտենալիս։ Ջորջը և ես քարշում էինք նավակը Հոում-պարկի մոտով, որը ձգվում է գետի աջ ափով Ալբերտի կամրջից մինչև Վիկտորիայի կամուրջը։ Երբ անցնում էինք Դաչետի մոտով, Ջորջը հարցրեց, թե հիշո՞ւմ եմ արդյոք գետի վրա կատարած մեր առաջին ճանապարհորդությունը, երբ գիշերելու համար ափ դուրս եկանք այդտեղ, երեկոյան ժամը տասին։
Ես պատասխանեցի , որ իհարկե, հիշում եմ։ Նման բաներն այդքան շուտ չեն մառացվում։մոռացվում։
Դա օգոստոսն էր, մի շաբաթ օր։ Մենք՝ այսինքն մեր եռյակը, հոգնած ու քաղցած էինք։ Ու երբ հասանք Դատչետ, վերցրեցինք զամբյուղը, երկու պայուսակները, ծածկոցաշալերը, վերարկուները և մյուս իրերն ու ճամփա ընկանք գիշերելու տեղ որոնելու։
Քլիֆտոնից մինչև Քելհեմ, գետափը հարթ է, միօրինակ և անհետաքրքիր, բայց Քելհեմյան շլյուզն անցնելուց հետո, որը գետի ամենախոր և ամենասառը շլյուզն է, բնապատկերները գունեղանում են։
Էբինգտոնում գետը հոսում է փողոցներով։ Էբինգտոնը փոքր չափերի տիպիկ գավառական քաղաք է, խաղաղ, վերին աստիճանի պատկառելի և անհուսալիորեն տաղտկալի։ Քաղաքը հպարտանում է իր վաղեմիությամբվաղեմությամբ, բայց որ այս տեսակետից ոչ մի համեմատություն չի կարող լինել Ուոլլինգֆորդի և Դորչեսթըրի հետ, տարակույս չկա։ Մի ժամանակ այստեղ աբբայություն կար։ Ներկայումս նրա կանգուն մնացած սրբազան պատերի միջև դառը էյլ են եփում։
Էբինգտոնում, Սուրբ Նիկոլասի եկեղեցում, մի հուշարձան է կանգնեցված Ջոն Բլաքուոլլի և նրա կնոջ՝ Ջեյնի հիշատակին, որոնք երջանիկ ամուսնական կյանքով ապրելուց հետո, երկուսն էլ մահացել են նույն օրը՝ 1625 թ․ օգոստոսի 21-ին։ Իսկ Սուրբ Հելենի եկեղեցում գրանցում կա, որն ասում է, որ Ու․ Լին, որը մահացել է 1637 թ․ «իր կենդանության օրոք սերունդ ուներ երկու հարյուրից երեք շունչ պակաս»։ Եթե մի քիչ խորհեք, կպարզեք, որ միստր Ու․ Լիի ընտանիքը կազմված էր հարյուր իննսունյոթ անդամից։ Միստր Ու․ Լին, որը հինգ անգամ ընտրվել է Էբինգտոնի քաղաքագլուխ, անկասկած, բարեգործ էր իր սերնդի համար, բայց, հուսով եմ, որ մեր գերբնակեցված 19-րդ դարում նման բարեգործներ այնքան էլ շատ չկան։
Երբ կրկներգը սկսելու ժամանակը հասավ, մենք նույնիսկ հուսահատ փորձ արեցինք ուրախ երևալ, նորից լցրեցինք բաժակները և միացանք երգին։ Հարրիսը զգացմունքներից ցնցվող ձայնով երգեց, իսկ Ջորջն ու ես մի քանի տակտ հետո կրկնում էինք նրան։
Երկու սիտունիկսիրունիկ, սև աչեր,
Օ, հիասքանչ աչեր,
Վստահելի
593
edits