Changes
/* ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ Վազքի մրցում և երկար վերջավորություն */
Եվ խեղճ աղջիկը միայնակ ու հուսահատ սկսեց կրկին լաց լինել: Քիչ անց նա հեռվից թեթև ոտնաձայն լսեց ու արագ շրջվեց հույսը չկտրած, թե Մուկը միտքը փոխել է ու հետ է գալիս վերջացնելու իր պատմությունը:
== ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ <br />Ճագարը ներս է ուղարկում փոքրիկ Բիլին ==
Եկողը Սպիտակ ճագարն էր: Նա դանդաղաքայլ առաջանում էր, անհանգստացած այս ու այն կողմ նայելով, կարծես ինչ-որ բան էր Փնտրում: Ալիսը լսեց, թե ինչպես ճագարը փնթփնթաց քթի տակ.
— Դքսուհին, Դքսուհին, վա՜յ իմ խեղճ գլխին, այս ինչ փորձանքի մեջ ընկա: Նա ինձ գլխատել կտա, դա այնպես պարզ է, ինչպես մեկ անգամ մեկ: Չեմ հասկանում, որտե՞ղ եմ կորցրել դրանք:
Ալիսն իսկույն կռահեց, որ ճագարը հովհարն ու կաշվե ձեռնոցն էր փնտրում, և ինքն էլ սկսեց բարեխղճորեն փնտրել, բայց ոչ մի տեղ չկարողացավ գտնել: Արցունքի լճակից հետո ամեն ինչ կարծես փոխվել էր: Մեծ սրահը, ապակե սեղանն ու փոքրիկ դուռն անհետացել էին:
Շուտով ճագարը նկատեց Ալիսին ու բարկացած ձայնեց.
— Հե՜յ, Մերի Աննա, ինչ ես անում այստեղ, իսկույն վազիր տուն ու մի զույգ ձեռնոց, մեկ էլ մի հովհար հասցրու: Դե, շուտ:
Ալիսն այնպես վախեցավ, որ անմիջապես վազեց ճագարի ցույց տված ուղղությամբ՝ առանց բացատրելու նրան, որ ինքը Մերի Աննան չէ:
«Նա ինձ իր սպասուհու տեղը դրեց, — ճամփին մտածում էր աղջիկը, — ինչքան կզարմանա, երբ տեսնի, որ սխալվել է: Բայց ավելի լավ է ես բերեմ նրա ձեռնոցն ու հովհարը, եթե, իհարկե, կարողանամ գտնել»:
Վերջին խոսքերը բարձրաձայն արտասանելուն պես Ալիսը հայտնվեց մի կոկիկ մաքուր տնակի առաջ: Դռան վրայի արույրե ցուցանակին փորագրված էր. «Ս. ՃԱԳԱՐ»: Առանց դուռը թակելու նա ներս մտավ ու շտապեց վեր՝ վախենալով, որ իսկական Մերի Աննային կհանդիպի և դուրս կվռնդի հովհարն ու ձեռնոցը չվերցրած:
— Ա՜յ քեզ բան, — ասաց Ալիսն ինքն իրեն, — ես ճագարի հանձնարարություններն եմ կատարում: Երևի շուտով Դինան էլ կսկսի ինձ գործի դնել:
Եվ անմիջապես պատկերացրեց այդ բոլորը:
— Օրիորդ Ալիս, իսկույն եկ այստեղ և պատրաստվիր զբոսանքի գնալու:
— Հիմա կգամ, դայակ, բայց մինչև Դինայի վերադարձը պետք է հսկեմ Մկան բույնը, որպեսզի նա չծլկի: Միայն թե, — շարունակեց Ալիսը, — չեմ կարծում, որ Դինային պահեն տանը, եթե նա էլ սկսի ճագարի նման հրամայել:
Մինչ այդ Ալիսը մտել էր գողտրիկ ու կոկիկ մի սենյակ: Պատուհանի մոտ, սեղանի վրա (ինչպես որ ենթադրում էր) կար երկու-երեք զույգ փոքրիկ ճերմակ, կաշվե ձեռնոց ու մի հովհար: Նա վերցրեց հովհարն ու մի զույգ ձեռնոց և հենց այն է՝ պատրաստվում էր դուրս գալ սենյակից, երբ հանկարծ հայացքն ընկավ հայելու առաջ դրված փոքրիկ շշին: Այս անգամ վրան գրված չէր «ԽՄԻՐ ԻՆՁ», բայց և այնպես Ալիսը բաց արեց այն ու մոտեցրեց շուրթերին:
«Հաստատ գիտեմ, հիմա ինչ-որ հետաքրքիր բան կկատարվի, որովհետև, երբ մի բան ուտում եմ կամ խմում, իսկույն փոխվում եմ, — մտածեց նա, — ես միայն ուզում եմ տեսնել, թե այս շիշն ինչ զորություն ունի: Հուսով եմ, սա ինձ նորից կմեծացնի, թե չէ արդեն շատ եմ ձանձրացել պստիկ մնալուց»:
Այդպես էլ եղավ, այն էլ ավելի շուտ, քան սպասում էր: Դեռ կեսին էլ չէր հասել, երբ գլուխը դիպավ առաստաղին և ստիպված թեքեց վիզը, որպեսզի չկոտրվի: Նա շտապ ցած դրեց շիշը, ինքն իրեն հանգստացնելով.
— Այս բանը բավական է: երևի այլևս չեմ մեծանա: Բայց արի տես, որ հիմա էլ դռնից դուրս չեմ կարող գալ: երանի այդքան շատ չխմեի:
Ավաղ, արդեն ուշ էր: Նա շարունակում էր մեծանալ ու մեծանալ և. շուտով ճարահատյալ չոքեց հատակին: Քիչ անց, այդ դիրքով մնալն էլ անհնարին դարձավ: Մի րոպե ևս և սենյակում ազատ տարածություն չկար: Նա փորձեց պառկել՝ մի ձեռքը դնելով գլխի տակ, իսկ մյուսը հենելով դռանը: Բայց և այնպես աճը չէր դադարում: Ի վերջո Ալիսը մի ձեռքը պատուհանից դուրս հանեց, իսկ ոտքը մտցրեց ծխնելույզի մեջ ու հուսահատ ասաց.
— էլ շարժվելու տեղ չունեմ: Չգիտեմ, վերջս ինչ է լինելու:
Բարեբախտաբար կախարդական շշի զորությունն արդեն անցել էր և Ալիսն այլևս չէր աճում: Սակայն դեռևս շատ անհարմար դիրքով էր պառկած, և քանի որ սենյակից դուրս գալու ոչ մի հույս չկար, իրեն շատ դժբախտ զգաց:
— Տանն ավելի լավ էր, — լացակումեց խեղճ աղջիկը, — մարդ ոչ մեծանում էր, ոչ փոքրանում և ոչ էլ մկների ու ճագարների հրամաններն էր կատարում: Երանի չմտնեի այդ ճագարի բույնը, բայց արի տես, այսպիսի կյանքն ավելի հետաքրքիր է: Տեսնես դեռ ինչ է ինձ սպասվում: Մի ժամանակ, երբ հեքիաթներ էի կարդում, մտածում էի, որ այսպիսի հրաշքներ չեն կատարվում, իսկ հիմա այստեղ ես գլխավոր հերոսն եմ: Իմ մասին անպայման գիրք կգրեն: Երբ մեծանամ, ես ինքս կգրեմ:
— Բայց չէ՞ որ ես արդեն մեծացել եմ, — տխուր հառաչեց նա, — բայց մի բանը լավ է, որ այստեղ այլևս մեծանալու տեղ չկա: Ուրեմն սրանից ավելի մեծ չեմ լինի: Մի կողմից դա լավ է, երբեք չեմ ծերանա ու պառավ չեմ լինի, — մտածեց Ալիսը, — իսկ մյուս կողմից էլ վատ, արի ու միշտ դաս սովորի: Չեմ ուզում:
— Ա՜խ դու, հիմար Ալիս, ինչպես կարող Ես այստեղ դաս սովորել, դու հազիվ ես տեղավորվել, ուր մնաց դասագրքերին տեղ լինի, — հանգստացրեց իրեն Ալիսը:
Եվ այսպես, նա շարունակում էր քննել հարցը մեկ մի կողմից, մեկ մյուս, ինքն իր հետ զրույց վարելով:
Քիչ անց Ալիսը դրսից ձայն լսեց և հուշիկ ականջ դրեց:
— Մերի Աննա, Մերի Աննա, — կանչում էր ինչ-որ մեկը, — շուտ ձեռնոցս բեր:
Հետո աստիճանների վրա ոտքերի թեթև թփթփոց լսվեց: Ալիսը գլխի ընկավ, որ ճագարն իրեն է փնտրում ու վախեցած այնպես դողաց, որ տունը հիմքից ցնցվեց: Նա բոլորովին մոռացել էր, որ ինքը ճագարից հազար անգամ մեծ է և Նրանից վախենալու պատճառ չունի:
Ի վերջո ճագարը մոտեցավ դռանը և փորձեց հրել: Դուռը ներսից էր բացվում, և քանի որ Ալիսի արմունկը հենած էր վրան՝ ճագարի ջանքերն ապարդյուն անցան:
— Ի՜նչ արած, պատուհանից ներս կմտնեմ, — որոշեց ճագարը:
«Կմտնես, բա չէ, — մտածեց Ալիսը և սպասեց այնքան, մինչև ենթադրեց, թե պատուհանի տակ արձագանքեց ճագարի ոտնաձայնը, ապա մեկնեց ձեռքը ու ճանկեց օդը: Նա ոչինչ չբռնեց, բայց լսվեց մի թույլ ճիչ, շրմփոց ու կոտրվող ապակու զրնգոց: Այս ամենից Ալիսը եզրակացրեց, որ ըստ երևույթին ճագարն ընկավ վարունգի ջերմոցը կամ դրա պես մի բան:
Կրկին ճագարի զայրացած կանչը:
— Փաթ, Փաթ, որտե՞ղ ես:
Իսկ մի այլ ձայն, որ մինչ այդ Ալիսը չէր լսել, պատասխանեց.
— Ձերդ մեծություն, ես այստեղ եմ, խնձորենիների տակն եմ Փորում:
— Փորելու ժամանակ ես գտել, — զայրացավ ճագարը, — շտապ արի ինձ օգնիր, որ այստեղից դուրս գամ:
(Նորից փշրվող ապակու զրնգոց):
— Հիմա ասա ինձ, Փաթ, այդ ինչ Է երևում պատուհանից:
— Ձեռք Է, ձերդ մեծություն:
(Նա արտասանեց՝ ձեռռռք):
— Ա՜խ, դու հիմարի գլուխ, ձեռք Է, ով Է տեսել այդպիսի հսկայական ձեռք, ամբողջ պատուհանը ծածկել Է:
— Իհարկե ծածկել Է, ձերդ մեծություն: Բայց, ինչ ուզում եք ասեք, ձեռք Է:
— Այդ դեպքում ձեռքն այնտեղ ոչ մի գործ չունի, գնա և իսկույն դուրս նետիր այն:
Հաջորդեց երկարատև լռություն: Ալիսի ականջին ժամանակ առ ժամանակ շշուկներ Էին հասնում:
— Ձերդ մեծություն, դա ինձ բոլորովին դուր չի գալիս, բոլորովին:
— Արա այնպես, ինչպես քեզ ասում են, վախկոտ:
Ի վերջո Ալիսը ձեռքը նորից շարժեց օդում: Այս անգամ լսվեց երկու թույլ ճիչ և ավելի շատ փշրվող ապակու զրնգոց:
«Ինչքան շատ ապակի կա այս ջերմոցում, — մտածեց նա, — տեսնես հիմա ինչ են անելու: Ինչ վերաբերում Է ինձ պատուհանից դուրս հանելուն, շատ ուրախ կլինեմ, որովհետև այլևս չեմ կարող մնալ այստեղ»:
Նա սպասեց մի քանի վայրկյան, բայց ոչինչ չկարողացավ լսել: Վերջապես սայլակի անիվների ճռնչոց եկավ ու բազմաթիվ այլ ձայներ, որոնք միաժամանակ խոսում Էին: Ալիսը զանազանեց հետևյալ խոսքերը.
— Որտե՞ղ Է մյուս սանդուղքը:
— Ես միայն մեկն եմ բերել: Մյուսը Բիլի մոտ Է:
— Բիլ, շուտ այստեղ բեր, մանչուկ:
— Այստեղ դիր սանդուղքը, անկյունում:
— Չէ, նախ կապիր դրանք:
— Մի տես, պատի կեսին Էլ չի հասնում:
— Ի՜նչ ես ասում, լավ Էլ հասնում Է: Շատ ես բծախնդիր:
— Ահա, Բիլ, բռնիր այս պարանը:
— Տանիքն արդյոք կդիմանա քո ծանրությանը:
— Հիշիր, որ մի աստիճանը շարժվում Է:
— Վայ, ցած Է ընկնում:
— Գլուխներդ պահեք:
(Ուժեղ դղրդյուն):
— Ո՞վ արեց: Երևի Բիլն Էր:
— Ո՞վ կմտնի ծխնելույզի մեջ:
— Ես չեմ մտնի: Դուք մտեք:
— Ես մտնողը չեմ:
— Թող Բիլը մտնի:
— Հեյ, Բիլ, պարոնն ասում Է, որ ծխնելույզի մեջ մտնես:
— Ուրեմն Բիլին բաժին ընկավ, — ասաց. Ալիսն ինքն իրեն, — նրանք ամեն ինչ Բիլի վրա են գցում: Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա նրա տեղը լինել: Բուխարիկը շատ է նեղ, բայց կարծում եմ, կկարողանամ քացով տալ:
Եվ հնարավորին չափ ոտքը Երկարեց ծխնելույզի մեջ ու սսկվեց: Շուտով լսվեց, թե ինչպես մի փոքրիկ կենդանի (նա չէր պատկերացնում Բիլին) շատ մոտիկից քերում, ճանկռում է պատերը:
— Երևի Բիլն է, — որոշեց Ալիսն ու քացով տվեց, ապա սպասեց, թե ինչ է դրան հաջորդելու:
Մի խումբ ձայներ գոչեցին.
— Բիլը թռչում է:
Հետո՝ ճագարի հրամանը.
— Բռնեք նրան, հեյ դուք, ցանկապատի մոտ կանգնածներ:
Եվ անմիջապես լռություն տիրեց:
Նորից նույն խառնաշփոթ ճիչերը:
— Գլուխը բռնեք:
— Կոնյակ բերեք:
— Ի՜նչ եք խեղդում:
— Ո՞նց ես քեզ զգում, այ տղա:
Վերջապես լսվեց մի բարակ, նվաղուն ձայն:
«Բիլն է խոսում», — մտածեց Ալիսը:
— Ինքս էլ չգիտեմ, թե ոնց: Հերիք է, շնորհակալ եմ:
Հիմա լավ եմ զգում, բայց շատ եմ հուզված ու չեմ կարողանում պատմել, միայն մի բան գիտեմ, որ սատանայի նման մեկը հրեց ինձ, և ես հրթիռի պես երկինք թռա:
— Ճիշտ այդպես էլ թռար, այ տղա, — լսվեց այս ու այն
կողմից:
— Հարկավոր է տունը վառել, — հնչեց ճագարի ձայնը: Սրա վրա Ալիսն ամբողջ ուժով բղավեց.
— Եթե դուք այդպիսի բան անեք, ես բաց կթողնեմ Դինային:
Անմիջապես մեռելային լռություն իջավ:
«Հետաքրքիր է, հիմա ինչ են անելու, — մտածեց նա, — եթե մի կաթիլ խելք ունենային, տանիքը կհանեին»:
Քիչ անց կրկին աշխուժություն տիրեց, և նորից ճագարը կարգադրեց.
— Սկզբի համար մի լիքը ձեռնասայլակը բավական է: Ալիսը դեռ չէր հասցրել կռահել, թե ձեռնասայլակով ինչ պետք է գար, երբ հանկարծ հաջորդ վայրկյանին փոքրիկ խճաքարերի մի տարափ տեղաց պատուհանին, դրանցից մի քանիսն էլ դիպան Ալիսի դեմքին:
«Ես վերջ կտամ այս բոլորին», — վճռեց Ալիսը և բղավեց.
— Լավ կանեք դադարեցնեք: — Սրա արդյունքը եղավ նորից քար լռություն:
Ալիսը զարմանքով նկատեց, որ խճաքարերը թափվելով հատակին, դառնում են կարկանդակներ: Մի փայլուն միտք ծագեց նրա գլխում.
«Եթե սրանցից մեկն ուտեմ, երևի ինձ հետ մի որևէ փոփոխություն կկատարվի և որովհետև այլևս մեծանալու հնարավորություն չկա, միգուցե կկարճանամ»:
Նա կուլ տվեց մի կարկանդակ և հիացմունքով նկատեց, որ անմիջապես սկսում է կարճանալ: Երբ բավականաչափ փոքրացավ՝ դռնից դուրս գալու համար, իսկույն տնից դուրս եկավ ու բակում տեսավ զանազան կենդանիներ ու թռչուններ: Խեղճ փոքրիկ Մողես Բիլը նրանց մեջտեղում էր: Երկու ծովախոզ կերակրում էին նրան շշի մեջ լցված ինչ-որ հեղուկով: Աղջկան տեսնելուն պես բոլորը նետվեցին դեպի նա, բայց Ալիսն ամբողջ ուժով առաջ նետվեց և հայտնվելով խիտ անտառում, միանգամայն ապահով զգաց իրեն:
«Նախ, պետք է իմ նախկին չափսին հասնեմ, իսկ հետո գտնեմ գեղատեսիլ պարտեզ տանող ճանապարհը: Ինձ թվում է, սա հիանալի ծրագիր է», — անտառում թափառելով մտածում էր Ալիսը:
Անկասկած, դա հիանալի ծրագիր էր՝ շատ պարզ ու հասկանալի: Միակ դժվարությունն այն էր, որ նա չնչին պատկերացում անգամ չուներ դրա իրագործման մասին, և մինչ անհանգստացած նայում էր շուրջը, հանկարծ ճիշտ գլխավերևում լսեց զիլ հաչոց, որը և ստիպեց նրան անմիջապես վեր նայել:
Խոշոր, կլոր աչքերով մի հսկայական քոթոթ անօգնական մեկնել էր թաթը դեպի նա:
— Խե՜ղճ փոքրիկ, — կարեկցանքով ասաց Ալիսը և փորձեց մտերմիկ սուլել, բայց իսկույն սարսափեց այն մտքից, որ քոթոթը կարող է սոված լինել և ուտել իրեն, չնայած իր քաղցր լեզվին:
Առանց անելիքն իմանալու նա մի չոր փայտ վերցրեց ու երկարեց դեպի ծառը: Քոթոթն անմիջապես մի բարձր ցատկ արեց օդում և ուրախ վնգստոցով նետվեց դեպի փայտն ու սկսեց ցնցել այն: Ալիսը թաքնվեց մեծ տատասկափշի հետևում, որպեսզի չճզմվի: Հենց նոր էր հայտնվել թփի մյուս կողմում, երբ քոթոթը գլուխկոնծի տալով հարձակվեց փայտի վրա, փորձելով ճանկել այն: Ալիսը մտածեց, որ դա շատ նման է «կառաձիու» խաղին ու վախենալով ոտնատակ լինել՝ անցավ փշի մյուս կողմը: Քոթոթը խռպոտ հաչոցով գրոհում էր փայտի վրա, բայց ավելի շատ ետ էր գնում, քան առաջ գալիս, մինչև վերջապես խոշոր աչքերը կիսախուփ արած, լեզուն բերնից դուրս գցած, շնչասպառ ընկրկեց ու նստեց աղջկանից բավականին հեռու:
Փախչելու հարմար առիթ էր: Ալիսն անմիջապես սկսեց վազել և վազեց այնքան, մինչև ուժերը սպառվեցին և քոթոթի հաչոցն աստիճանաբար անլսելի դարձավ հեռվում:
— Ի՜նչ սիրունիկ քոթոթ էր, — հանգստանալու համար Ալիսը հենվեց հրանունկին ու դրա տերևով սկսեց հով անել, — ես նրան շատ հնարքներ կսովորեցնեի, եթե միայն հասակս բավականացներ: Պետք է նորից մեծանալ: Բայց ինչպես:
Իսկապես շատ լուրջ հարց էր: Ալիսը նայեց ծաղիկներին ու խոտերին, բայց նման պայմաններում ուտելու կամ խմելու հարմար ոչինչ չտեսավ: Նրա կողքին մի հաստ սունկ կար՝ համարյա իր հասակին: Ալիսը զննեց արմատը, ապա երկու կողմերը և ուզեց տեսնել, թե ինչ կա գագաթին:
Եվ ձգվելով կանգնեց ոտքերի ծայրերին, գողունի նայեց եզրն ի վեր ու հայացքը հանդիպեց մեծ, կապույտ թրթուրի հայացքին: Թրթուրը սունկի գագաթին նստած ամենևին ուշադրություն չէր դարձնում ոչ Ալիսի և ոչ էլ ուրիշ բանի վրա. նա ձեռքերը ծալած հանգիստ նարգիլե էր քաշում: