Changes

====3. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ====
Աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը, հավելյալ աշխատանքի նկատմամբ իսկական գայլի ագահությունը մինչև հիմա մենք տեսնում էինք մի այնպիսի ասպարեզում, որտեղ անսահման չարաշահությունները, ինչպես ասում է մի անգլիական բուրժուական տնտեսագետ, չեն գերազանցվել նույնիսկ իսպանացիների անգթություններով Ամերիկայի կարմրամորթների նկատմամբ<ref>«Գործարանատերերի ագահություն, որոնք շահույթի հետևից ընկած այնպիսի անգթություններ են գործում, որոնց հազիվ թե գերազանցած լինեին իսպանացիների անգթությունները Ամերիկան նվաճելիս ոսկի ձեռք բերելու համար» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 114)։ Այս գրքի թեորիական մասը, քաղաքատնտեսության իր տեսակի մի ուրվագիծ, պարունակում է իր ժամանակի համար ինքնատիպ որոշ բաներ, օրինակ, առևտրական ճգնաժամերի վերաբերյալ հայացք։ Ինչ վերաբերում է պատմական մասին, ապա այն մի անխիղճ բանագողություն է Sir M. Eden-ի «The State of the Poor» աշխատությունից, London 1797։</ref>. այդ չարաշահությունները վերջապես անհրաժեշտ դարձրին կապիտալի վրա օրենսդրական կարգավորման շղթաներ գնելը։ դնելը։ Հիմա մոտիկից դիտենք արտադրության մի քանի ճյուղեր, որտեղ աշխատուժի ծծումը կա՛մ անարգել տեղի է ունենում դեռ մինչև այսօր էլ, կա՛մ անարգել գոյություն ուներ դեռ մինչև բոլորովին վերջերը։
«Պարոն Բրոուտոնը, կոմսության հաշտարար դատավորը, որպես 1860 թ. հունվարի 14-ին Նոտինգամի քաղաքային շենքում տեղի ունեցած միտինգի նախագահ, հայտարարեց, թե քաղաքային բնակչության այն մասում, որը զբաղված է ժանեկային արտադրության մեջ, աղքատության ու զրկանքների մի այնպիսի աստիճան է տիրում, որը մնացած քաղաքակիրթ աշխարհին բոլորովին անծանոթ է... 9—10 տարեկան երեխաներին առավոտվա ժամի 2-ին, 3-ին, 4-ին պոկում են իրենց կեղտոտ. անկողիններից և միայն մի խղճուկ ապրուստի գնով ստիպում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն աշխատելու, իսկ հետևանքն այն է, որ նրանց անդամները հրաժարվում են ծառայելուց, մարմինը ցամաքում է, նրանց դիմագծերը բութ արտահայտություն են ստանում, և նրանց մարդկային ամբողջ էությունը կարկամում է քարացած անշարժության մեջ, որի լոկ տեսքը սարսափ է ազդում։ Մենք չենք զարմանում, որ պարոն Մալլետն ու մյուս գործարանատերերը բողոքեցին որևէ վիճաբանություն սկսելու դեմ... Այդ սիստեմը, ինչպես այն նկարագրել է նորին արժանապատվություն պ. Մոնտեգյու Վելպին,— անսահմանափակ ստրկության, սոցիալական, ֆիզիկական, բարոյական ու մտավոր ստրկության մի սիստեմ է... Ի՜նչ կարելի է ասել մի քաղաքի մասին, որը հրապարակային միտինգ է գումարում միջնորդելու համար, որպեսզի տղամարդկանց աշխատաժամանակը սահմանափակվի օրական 18 ժամով... Մենք դեկլամացիաներ ենք զեղում Վիրգինիայի և Կարոլինայի պլանտատորների դեմ։ Բայց մի՞թե նեգր ստրուկների նրանց սարքած շուկան մտրակի սարսափներով ու մարդկային մսի առուծախով հանդերձ ավելի զզվելի է, քան այն դանդաղ մարդասպանությունը, որ օրեցօր կատարվում է, որպեսզի հանուն կապիտալիստների շահի շղարշներ ու օձիքներ պատրաստվեն»<ref>«London Daily Telegraph»-ի 1860 թվ. հունվարի 17-ի №-ը։</ref>։
Ստաֆֆորդշիրի կավագործությունը (Pottery) վերջին 22 տարում պառլամենտական երեք հետազոտության առարկա է եղել։ Այդ հետազոտությունների արդյունքները շարադրված են պ. Սկրիվենի 1841 թվականի «Children’s Employment Ccmmissioners»Commissioners»-ին ներկայացրած հաշվետվության մեջ, դ-ր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժշկական պաշտոնյայի կարգագրությամբ կարգադրությամբ (Public Health, 3rd Report, I, 102—113), և, վերջապես, պ. Լոնջի 1863 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է «First Report of the Children’s Employment Commissiom»Commission»-ում 1863 թ. հունիսի 13-ին։ Ինձ զբաղեցնող հարցի համար բավական է 1860 ու 1863 թվականների հաշվետվություններից քաղել հենց իրենց՝ շահագործման ենթարկված երեխաների մի քանի ցուցմունքները։ Երեխաների դրությունից կարելի է եզրակացնել հասակավորների, հատկապես աղջիկների ու կանանց դրության մասին, և այն էլ արդյունաբերության մի այնպիսի ճյուղում, որի համեմատությամբ բամբակամանությունը և այլն շատ հաճելի ու առողջ զբաղմունք կարող են թվալ<ref>Հմմտ. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 249—251 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 489—490]։</ref>։
Վիլյամ Վուդը, ինը տարեկան, «սկսել է աշխատել, երբ 7 տարեկան 10 ամսական է եղել»։ Սկզբում նա «ran moulds» (կաղապարների մեջ պատրաստի ապրանքները տանում էր չորանոց և հետո դատարկ կաղապարները ետ էր բերում)։ Նա գալիս է ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն օր առավոտվա ժամի 6-ին և վերջացնում է երեկոյան մոտավորապես ժամի 9-ին։
«Ես ամբողջ շաբաթ օրական աշխատում եմ մինչև ժամի 9-ը։ Այդպես էր, օրինակ, վերջին 7—8 շաբաթվա ընթացքում»։ Այսպես, ուրեմն, տասնհինգժամյա աշխատանք յոթնամյա երեխայի համար։ Ջ. Մեռեյը, մի տասներկու տարեկան տղա, ցույց է տալիս. «I run moulds and turn jigger» («Ես [տանում եմ կաղապարները և] պտտեցնում եմ անիվը»)։ «Ես գալիս եմ առավոտյան ժամի 6-ին, երբեմն էլ՝ 4-ին։ Ես վերջին ամբողջ գիշերն աշխատել եմ մինչև այս առավոտվա ժամի 8-ը։ Նախավերջին գիշերվանից ես անկողին չեմ մտել։ Բացի ինձանից, 8 կամ 9 ուրիշ տղաներ էլ էին աշխատում վերջին գիշերը մինչև լույս։ Նրանք բոլորը, բացի մեկից, այս առավոտ դարձյալ գործի եկան։ Ես շաբաթական ստանում եմ 3 շիլլինգ 6 պենս։ Ինձ ոչինչ չեն ավելացնում, երբ ես ամբողջ գիշերը անընդհատ աշխատում եմ։ Վերջին շաբաթը ես երկու գիշեր աշխատել եմ մինչև լույս»։ Ֆեռնիհաուն, տասը տարեկան մի տղա, ասում է. «Ես միշտ չէ, որ ճաշելու համար մի ամբողջ ժամ եմ ստանում, հաճախ միայն կես ժամ, այդպես է լինում ամեն հինգշաբթի, ուրբաթ ու շաբաթ»<ref>«Children’s Employment Commission. First Report etc. 1863». Հավելված, էջ 16, 19, 18։</ref>։
Ըստ դոկտոր Գրինհաուի հայտարարությանդ կավագործական Ստոկ֊Ստոկ-Էպոն-Տրենտ և Վուլստենտոն օկրուգներում կյանքի տևողությունը չափազանց կարճ է։ Չնայած որ Ստոկ օկրուգում 20 տարեկանից բարձր արական բնակչության միայն 36,6%-ը, իսկ Վուլստենտոնում միայն 30,4%-ն է զբաղված կավագործությամբ, բրուտների մեջ կրծքի հիվանդությունների հետևանքով մեռնելու դեպքերն ընդգրկում են առաջին օկրուգում այդ հասակի մարդկանց կեսից ավելին, իսկ երկրորդ օկրուգում՝ մոտ <math>^2/_5</math>-ը։ Հենլիում աշխատող բժիշկ, դոկտոր Բոլտրոյդը Բուտրոյդը հայտնում է. «Բրուտների ամեն մի հաջորդ սերունդ ավելի կարճահասակ ու թուլակազմ է, քան նախորդ սերունդը»։ Նույնպես և մի ուրիշ բժիշկ, պ. Մակ-Բինը, ասում է. «Այն ժամանակվանից, երբ ես իմ պրակտիկան սկսեցի բրուտների մեջ, այս դասակարգի աչքի զարնող այլասերումն արտահայտվում է նրանով, որ նրանց հասակն ու կշիռն արագորեն պակասում է»։ Այս ցուցմունքներն առնված են դոկտոր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվությունից<ref>«Public Health. 3rd Report etc.», էջ 103, 105։</ref>։
1863 թվականի հանձնաժողովի անդամների հաշվետվությունից մենք վերցնում ենք հետևյալը։ Դոկտոր Ջ. Տ. Առլեջը, հյուսիսային Ստաֆֆորդշիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ասում է. «Բրուտները, տղամարդիկ ու կանայք, որպես դասակարգ... ֆիզիկապես ու բարոյապես այլասերվող բնակչություն են։ Սովորաբար նրանք կարճահասակ են, վատ կազմվածքով և հաճախ էլ ծռված կրծքավանդակ ունեն։ Նրանք ժամանակից առաջ են ծերանում և կարճակյաց են. ֆլեգմատիկ ու սակավարյուն լինելով, նրանք իրենց կազմվածքի թուլությունը երևան են բերում մարսողության սուր խանգարման նոպաներով, լյարդի ու երիկամունքի գործունեության խանգարումներով և ռևմատիզմով։ Բայց նրանք գլխավորապես ենթակա են կրծքի հիվանդությունների՝ թոքերի բորբոքման, թոքախտի, բրոնխիտի ու շնչարգելության է Այս վերջին հիվանդության մի տեսակը միայն նրանց է հատուկ և հայտնի է կավագործների շնչարգելություն կամ կավագործների թոքախտ անունով։ Գեղձախտը, որը հարվածում է գեղձերին, ոսկրներին ու մարմնի մյուս մասերին, բրուտների ավելի քան երկու երրորդ մասի հիվանդությունն է։ Եթե այս շրջանի բնակչության այլասերումը (degenerescence) դեռ է՛լ ավելի մեծ չափերի չի հասնում, ապա այդ բացատրվում է բացառապես նոր տարրերի հոսանքով շրջակա գյուղական վայրերից և ավելի առողջ բնակչության հետ կատարվող ամուսնություններով»։ Պ-ն Չառլզ Պարսոնսը, որը ղրանից դրանից կարճ ժամանակ առաջ նույն հիվանդանոցի բժիշկն է եղել, հանձնաժողովի անդամ Լոնջին ուղղած մի նամակում հաղորդում է, ի միջի այլոց, հետևյալը. «Ես կարող եմ խոսել միայն անձնական դիտողությունների և ոչ թե վիճակագրական տվյալների հիման վրա, բայց ես կարող եմ ձեզ հավատացնել, որ իմ զայրույթը նորից ու նորից բորբոքվեց, երբ ես տեսա այդ թշվառ երեխաներին, որոնց առողջությունը զոհ է բերվում նրանց ծնողների ու գործատուների ագահությանը»։ Նա թվում է բրուտների հիվանդությունների պատճառները և, անցնելով նրանցից ամենագլխավորին, վերջացնում է «long hours»-ով [«երկար աշխատաժամերով»]։ Հանձնաժողովի հաշվետվությունը հույս է հայտնում, թե «մանուֆակտուրան, որ այնքան աչքի ընկնող տեղ է բռնում ամբողջ աշխարհի աչքում, այլևս չի հաշտվի այն խայտառակ փաստի հետ, երբ նրա աչքի ընկնող հաջողություններին ուղեկից են բանվորների ֆիզիկական այլասերումը, բազմատեսակ մարմնական տանջանքներն ու վաղաժամ մահը,— այն բանվորների, որոնց աշխատանքի ու հմտության շնորհիվ այնքան մեծ հետևանքներ են ձեռք բերված»<ref>«Children’s Employment Commission. 1863», էջ 22, 24, և XI։</ref>։ Անգլիայի կավագործության մասին այստեղ ասվածը վերաբերում է նաև Շոտլանդիայի կավագործության<ref>Նույն տեղում, էջ XLVII։</ref>։
Լուցկու մանուֆակտուրան սկիզբ է առել 1833 թվականից, այն ժամանակից, երբ գտնվեց լուցկուն ֆոսֆոր ամրացնելու եղանակը։ 1845 թվականից այդ մանուֆակտուրան սկսեց արագ զարգանալ Անգլիայում և Լոնդոնի խիտ բնակված մասերից տարածվեց հատկապես Մանչեստր, Բիրմինհամ, Լիվերպուլ, Բրիստոլ, Նորվիչ, Նյուքեստլ, Գլազգո, իր հետ տանելով նաև ծնոտների ջղաձգական կծկումը, որը դեռ 1845 թվականին մի վիեննացի բժիշկ որոշեց՝ որպես լուցկու արտադրության մեջ զբաղված բանվորների սպեցիֆիկ հիվանդություն։ Բանվորների կեսը 13 տարեկանից փոքր երեխաներ են և 18 տարեկանից փոքր դեռահասներ։ Այս մանուֆակտուրան այնքան է հայտնի բանվորների առողջության վրա գործած իր վնասակար ազդեցությամբ և վատթար պայմաններով, որ բանվոր դասակարգի միայն ամենադժբախտ մասն է — կիսաքաղց այրիները և այլն — նրան մատակարարում երեխաներ, «ցնցոտիներով, համարյա սովամահ, անպաշտպան և որևէ դաստիարակությունից զուրկ երեխաներ»<ref>Նույն տեղում, էջ LIV։</ref>։ Այն վկաներից, որոնց լսել էր հանձնաժողովի անդամ Ուայտը (1863 թ.), 270-ը 18 տարեկանից փոքր էին, 40-ը՝ 10 տարեկանից փոքր, 10-ը՝ միայն 8 և 5-ը՝ միայն 6 տարեկան։ 12—14 և 15 ժամերի միջև տատանվող աշխատանքային օր, գիշերային աշխատանք, ուտելու որոշ ժամանակի բացակայություն, ընդ որում ստիպված կերակուրն ընդունում են մեծ մասամբ հենց արհեստանոցներում, որոնք թունավորված են ֆոսֆորով։ Դանտեն կգտներ, որ մանուֆակտուրայի այս ճյուղը գերազանցել է դժոխքի այն ամենասարսափելի պատկերներից, որ նկարել է նրա երևակայությունը։
Պաստառի գործարանում ավելի կոպիտ տեսակները տպվում են մեքենաներով, ավելի նուրբերը՝ ձեռքով (block printing)»։ ։ Արտադրության ամենաաշխույժ ամիսներն ընկնում են հոկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջը։ Այդ ժամանակաշրջանում աշխատանքը հաճախ տևում է, և այն էլ գրեթե առանց ընդհատման, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը և ավելի՝ մինչև ուշ գիշեր։
Ի. Լիչը ցույց է տալիս. «Անցյալ ձմեռը (1862 թ.) 19 աղջիկներից 6-ը բացակայում էին՝ չափից դուրս աշխատելուց հիվանդանալով։ Ես պետք է շարունակ նրանց վրա գոռամ, որպեսզի արթուն պահեմ»։ Վ. Դեֆֆին ասում է. «Երեխաները հոգնածությունից հաճախ չէին կարողանում աչքերը բաց պահել, իսկապես մենք ինքներս էլ հաճախ հազիվ էինք կարողանում այդ անել»։ Ջ. Լյայտբոռնը ասում է. «Ես 13 տարեկան եմ... Անցած ձմեռը մենք աշխատում էինք մինչև երեկոյան ժամի 9-ը, իսկ նախանցյալ ձմեռը՝ մինչև ժամի 10-ը։ Անցած ձմեռը համարյա ամեն երեկո խոցոտված ոտքերիս ցավից ես գոռում էի»։ Ջ. Էսպդենը ասում է. «Երբ տղաս 7 տարեկան էր, ես ամեն օր նրան շալակած տանում-բերում էի ձյան վրայով, և նա սովորաբար աշխատում էր 16 ժամ... Հաճախ ես չոքում էի, որպեսզի կերակրեմ նրան, երբ նա կանգնած էր լինում մեքենայի մոտ, որովհետև նա իրավունք չուներ ո՛չ հեռանալու մեքենայից, ո՛չ էլ կանգնեցնելու այն»։ Մանչեստրի մի գործարանի ընկերակից ու կառավարիչ Սմիթը ասում է. «Մենք (նա նկատի ունի այն «ձեռքերը», որոնք աշխատում են «մեզ» համար) աշխատում ենք առանց ուտելու համար ընդմիջումի, և այդպիսով, 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է, իսկապես, երեկոյան 4½-ին, իսկ ավելի ուշ կատարվածը ամբողջովին արտաժամյա աշխատանք է»<ref>Այդ չպետք է համարել հավելյալ աշխատաժամանակ բառի մեր իմաստով։ Այդ պարոնները 10½-ժամյա աշխատանքը համարում են նորմալ աշխատանքային օր, որը, հետևաբար, պարունակում է նաև նորմալ հավելյալ աշխատանք։ Դրանից հետո սկսվում է «արտաժամանակը», որը մի փոքր ավելի լավ է վարձատրվում։ Հետագայում մենք դեռ կտեսնենք, որ այսպես կոչված նորմալ օրվա ընթացքում աշխատուժի կիրառումը վարձատրվում է արժեքից ցած, այնպես որ «արտաժամանակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալիստների մի խորամանկություն, որ նրանք գործ են դնում ավելի շատ «հավելյալ աշխատանք» քամելու համար. ասենք՝ այդ անփոփոխ է մնում նույնիսկ այն դեպքում, եթե «նորմալ օրվա» ընթացքում կիրառված աշխատուժը իսկապես լրիվ վարձատրվում է։</ref>։ (Հետաքրքական կլիներ իմանալ մի՞թե պարոն Սմիթն էլ 10½ ժամվա ընթացքում ոչ մի անգամ չի ուտում։) «Մենք (դարձյալ նույն Սմիթը) հազվադեպ ենք աշխատանքը վերջացնում երեկոյան ժամի 6-ից առաջ (նա նկատի ունի` վերջացնում ենք «մեր» կենդանի մեքենաների սպառումը, . որոնք աշխատուժ են ներկայացնում), այնպես որ մենք (iterum Crispinus [նորից Կրիսպինը]) իրականում ամբողջ տարվա մեջ արտաժամանակ ենք աշխատում... Երեխաներն ու հասակավորները (152 երեխա ու 18 տարեկանից փոքր պատանի և 140 մեծահասակ) վերջին 18 ամսվա ընթացքում միահավասար աշխատում էին միջին հաշվով շաբաթը առնվազն 7 օր ու 5 ժամ, կամ 78½ ժամ։ Այս տարվա (1863 թ.) մայիսի 2-ին վերջացած 6 շաբաթվա միջին թիվը բարձր էր շաբաթական 8 օրից կամ 84 ժամից»։ Եվ, այնուամենայնիվ, այդ նույն պարոն Սմիթը, որն այդպիսի համակրանք է տածում դեպի pluralis majestatis-ը [որն իր մասին, նորին մեծության նման, մենք է ասում], ժպտալով ավելացնում է. «մեքենաներով աշխատելը հեշտ է»։ Իսկ block printing [ձեռքով դրոշմում] կիրառող գործարանատերերն ասում են. «Ձեռքի աշխատանքն ավելի առողջ աշխատանք է, քան մեքենական աշխատանքը»։ Ընդհանուր առմամբ պարոնայք գործարանատերերը զայրույթով դեմ են արտահայտվում այն առաջարկին, որ պահանջում է «մեքենաները կանգնեցնել գոնե ուտելու ժամանակ»։ Ահա ինչ է ասում այս առթիվ Բորոյի (Լոնդոնում) պաստառագործարանի դիրեկտոր պ. Օտլեյը. «Այն օրենքը, որը մեզ թույլ կտար կիրառել առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը տևող աշխատանքային օր, մեզ (!) համար շատ ցանկալի կլիներ, բայց Factory Ac-ի [գործարանային օրենքի] պատվիրագրած աշխատանքային օրը, որը տևում է առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, մեզ (!) պիտանի չէ... Մենք մեքենաները ճաշի ժամանակ կանգնեցնում ենք (ինչպիսի՜ մեծահոգություն)։ Այս կանգնեցումը թղթի ու ներկի ոչ մի լուրջ կորուստ չի պատճառում»։ «Բայց,— ավելացնում է նա կարեկցաբար,— ես շատ լավ եմ հասկանում, որ դրա հետ կապված վնասը մի առանձին բավականություն չի պատճառում»։ Հանձնաժողովի հաշվետվությունը միամիտ կերպով կարծում է, որ մի քանի «ղեկավար ֆիրմաների» վախը, թե կկորցնեն ժամանակը, այսինքն՝ ուրիշի աշխատանքը յուրացնելու ժամանակը, և այդպիսով «կզրկվեն շահույթից», դեռ բավարար հիմք չէ, որպեսզի 13 տարեկանից փոքր երեխաներն ու 18-ից փոքր դեռահասները 12—16 ժամվա ընթացքում «զրկվեն կերակրից», կամ նրանք կերակուր ընդունեն այնպես, ինչպես աշխատանքի միջոցներին են մատակարարում օժանդակ նյութեր. շոգեմեքենային՝ ջուր ու քարածուխ, բրդին՝ օճառ, անվին՝ յուղ և այլն, այսինքն՝ արտադրության բուն պրոցեսի ժամանակ<ref>«Children’s Employment Commission. 1863», Ցուցմունքները, էջ 123, 124, 125, 140 և LIV։</ref>։
Անգլիայի արդյունաբերության ոչ մի ճյուղում (մենք մի կողմ ենք թողնում հացի մեքենական արտադրությունը, որ նոր-նոր է սկսում ճանապարհ բանալ իր համար) չի պահպանվել արտադրության այնպիսի հնադարյան եղանակ և, ինչպես կարելի է համոզվել Հռոմեական կայսրության բանաստեղծներին կարդալով, նույնիսկ նախաքրիստոնեական եղանակ, ինչպես հացագործության մեջ։ Բայց կապիտալը, ինչպես արդեն նշեցինք, սկզբում անտարբեր է դեպի աշխատանքի այն պրոցեսի տեխնիկական բնույթը, որին նա տիրում է։ Կապիտալն սկզբում այդ պրոցեսը վերցնում է այնպես, ինչպես գտնում է։
Հացի աներևակայելի կեղծումը, հատկապես Լոնդոնում, առաջին անգամ մերկացվեց ստորին պալատի այն կոմիտեի կողմից, որն զբաղվում էր «սննդանյութերի կեղծման» հարցով (1855—1856 թթ.), և դոկտոր Հեսսելի «Adulteration detected» աշխատության շնորհիվ<ref>Պաղլեղը, մանր ծեծած կամ աղի հետ խառնած, առևտրի մի նորմալ առարկա է, որը «baker’s stuff» [հացթուխների փոշենյութ] բնորոշ անունն է կրում։</ref>։ Այդ մերկացումների հետևանքը եղավ 1860 թ. օգոստոսի 6-ի օրենքը «rfor «for preventing the adulteration of articles of food and drink» [«ուտելեղենի ու խմիչքների կեղծումը կանխելու համար»], մի օրենք, որ ոչ մի ներգործություն չունեցավ, որովհետև նա, իհարկե, վերին աստիճանի նրբանկատորեն է վերաբերվում դեպի ամեն մի ֆրիտրեդեր, որը մտադիր է կեղծած ապրանքների առուծախով «to turn an honest penny» [«մի կոպեկ վաստակել ազնիv ազնիվ աշխատանքով»<ref>Մուրը, ինչպես հայտնի է, ածխածնի շատ զորավոր ձևն է և կազմում է պարարտանյութ, որ ծխնելույզ մաքրող կապիտալիստական ձեռնարկատերերը վաճառում են անգլիական ֆերմերներին։ Բրիտանական «juryman»-ը [երդվյալ դատավորը] 1862 թվականին մի դատական պրոցեսի ժամանակ պետք e է վճռեր, թե արդյոք այն մուրը, որին, առանց գնորդի գիտության, 90% փոշի ու ավազ էր խառնած, «առևտրական» իմաստով «իսկական» մուր կլինի, թե «օրինական» իմաստով՝ «կեղծած» մուր։ «Amis du Commerce» [«առևտրի բարեկամները»] վճռեցին, որ այդ «իսկական» առևտրական մուր է, և առանց բավարարման թողին ֆերմերի հայցը, որը, բացի դրանից, ստիպված եղավ դատական ծախքերն էլ հատուցելու։</ref>։ Ինքը՝ կոմիտեն բավականաչափ միամիտ ձևով արտահայտեց իր համոզմունքն այն մասին, թե առևտրի ազատությունն էապես նշանակում է՝ կեղծած կամ, ինչպես անգլիացիներն են սրամտորեն ասում,— «սոփեստացված մթերքներով» կատարվող առևտուր։ Եվ, իսկապես, այդ տեսակ «սոփեստությունը» Պրոտագորասից ավելի լավ է կարողանում սպիտակը սև և սևն սպիտակ դարձնել և էլեացիներից ավելի լավ ad oculos [ակնհայտորեն] ցուցադրել ռեալ համարվող ամեն ինչի կատարյալ երևութականությունը<ref>Ֆրանսիացի քիմիկոս Շեվալյեն ապրանքների «սոփեստացումների» [կեղծումների] վերաբերյալ մի հոդվածում հաշվում է, որ իր քննած 600-ից ավելի ապրանքներից շատերի համար կեղծման 10, 20, 30 տարբեր եղանակներ կան։ Նա ավելացնում է, թե իրեն հայտնի են ոչ բոլոր եղանակները, և որ ինքը հիշատակում է իրեն ծանոթ ոչ բոլոր եղանակները։ Շաքարի համար նա մատնանշում է կեղծման 6. եղանակ, ձիթապտղի յուղի համար՝ 9, կովի յուղի համար՝ 10, աղի համար՝ 12, կաթի համար՝ 19, հացի համար՝ 20, օղու համար՝ 23, ալյուրի համար՝ 24, շոկոլադի համար՝ 28, գինու համար՝ 30, սուրճի համար՝ 32 և այլն։ Նույնիսկ ողորմած տեր-աստծուն չի հաջողվել խուսափել այդ ճակատագրից» Տե՛ս Rouard de Card: «De la Falsification des Substances Sacramentelles». Paris 1856։</ref>։
Համենայն դեպս, կոմիտեն հասարակության ուշադրությունը դարձրեց նրա «ամենօրյա հացի» վրա, իսկ հենց դրանով էլ՝ հացագործության վրա։ Միաժամանակ հրապարակական միտինգներում և պառլամենտին ուղղված պետիցիաներում հնչեցին Լոնդոնի հացագործ-ենթավարպետների բողոքները չափից դուրս աշխատանքի մասին և այլն։ Այդ բողոքներն այնպես համառորեն էին հնչում, որ պ. Հ. Ս. Տրեմենհիրը, որ նույնպես 1863 թվականի՝ մի քանի անգամ հիշված հանձնաժողովի անդամ է եղել, նշանակվեց թագավորական քննիչ կոմիսար։ Նրա հաշվետվությունը<ref>«Report, etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, և «Second Report etc.», London 1863։</ref>, վկաների ցուցմունքներով, հուզեց հասարակությանը — ո՛չ թե վերջինիս սիրտը, այլ ստամոքսը։ Ճիշտ է, աստվածաշնչին հմուտ անգլիացուն լավ հայտնի էր, որ մարդու կոչումը, եթե նա աստծո ողորմությամբ կապիտալիստ չէ, լենդլորդ չէ և սինեկուրայի տեր չէ,— այն է, որ իր հացը իր ճակատի քրտինքով ուտի, բայց նա չգիտեր, որ ինքը ամեն օր իր հացի հետ պետք է ուտի որոշ քանակությամբ մարդկային քրտինք՝ խառնված թարախի, սարդոստայնի, սատկած պապուկների և գերմանական փտած մակարդի հետ, դեռ մի կողմ թողած շիբը, ավազը և ուրիշ ոչ պակաս հաճելի հանքերից կազմված խառնուրդները։ Այդ պատճառով էլ, առանց ուշադրություն դարձնելու նորին սրբություն «առևտրի ազատության» վրա, մինչև այդ «ազատ» հացագործությունը ենթարկեցին պետական տեսուչների հսկողությանը (1863 թվականի պառլամենտական նստաշրջանի վերջում), ընդ որում նույն պառլամենտական օրենքը արգելեց 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետներին աշխատել երեկոյան ժամի 9-ից մինչև առավոտյան ժամի 5-ը։ Վերջին կետը ամբողջ հատորներից ավելի պերճախոս կերպով է վկայում չափից դուրս աշխատանքի մասին արտադրության այդ ճյուղում, որից այնպիսի նահապետականության հոտ է փչում։
«Լոնդոնի հացագործ-ենթավարպետի աշխատանքը սովորաբար սկսվում է գիշերվա ժամի 11-ին։ Այս ժամին նա խմոր է շաղախում, մի շատ հոգնեցնող գործողություն, որը տևում է ½-ից մինչև ¾ ժամ, նայած թխվածքի քանակին ու որակին։ Այնուհետև նա պառկում է շաղախի տախտակի վրա, որը միաժամանակ ծառայում է որպես այն տաշտի կափարիչ, որի մեջ խմոր է արվում, և քնում է մի երկու ժամ` մի ալրապարկը դնելով գլխի տակ և մյուսը իր վրա գցելով։ Այնուհետև սկսվում է 5 ժամ տևող մի արագ ու անընդհատ աշխատանք — խմորը հունցելը, կշռելը, ձև տալը, փուռը դնելը, փռից հանելը և այլն։ Փռի բարեխառնությունը տատանվում է 75-ից մինչև 90 աստիճանի միջև [ըստ Ֆարենհայտի, կամ Ցելսիուսով 24—32 աստիճան], ընդ որում փոքրիկ փռերում ջերմաստիճանը ավելի շուտ դրանից բարձր, քան ցածր է լինում։ Երբ հացերը, բուլկիները պատրաստ են, սկսվում է հացի բաշխումը, և բանվորների մի զգալի մասը, հենց նոր նկարագրած գիշերային ծանր աշխատանքը վերջացնելուց հետո, ցերեկվա ընթացքում զամբյուղներով կամ սայլակներով ման է ածում հացը տնից տուն, իսկ ընդմիջումներին երբեմն դեռ որևէ աշխատանք է կատարում փռում։ Նայած տարվա եղանակին և ձեռնարկության ծավալին՝ աշխատանքը վերջանում է ցերեկվա ժամի 1-ի ու երեկոյան 6-ի միջև, մինչդեռ բանվորների մյուս մասը փռում զբաղված է լինում մինչև ուշ երեկո»<ref>Նույն տեղում, «First Report etc.», էջ VI։</ref>։ «Հացի փռերում զբաղված ենթավարպետները, որոնք «լիարժեք» հաց էին թխում Վեստենդում, Լոնդոնի սեզոնի ժամանակ աշխատանքն սկսում են կանոնավոր կերպով գիշերվա ժամի 11-ին և մինչև հաջորդ առավոտվա ժամի 8-ը զբաղված են հաց թխելով, մեկ կամ երկու շատ կարճատև ընդմիջումներով» ընդմիջումներով։ Այնուհետև նրանք մինչև 4, 5, 6, իսկ երբեմն էլ 7 ժամ զբաղվում են հացը տները տանելով կամ երբեմն էլ փռում բիսկվիտներ թխելով։ Աշխատանքը վերջացնելուց հետո գալիս է քնի ժամանակը, որը տևում է 6, հաճախ միայն 5 ու 4 ժամ։ Ուրբաթ օրը միշտ աշխատանքն սկսվում է ավելի վաղ, օրինակ, երեկոյան ժամի 10-ին, և շարունակվում է առանց ընդմիջման,— մերթ հացի պատրաստում, մերթ տները տանում մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 8-ը, իսկ մեծ մասամբ նույնիսկ մինչև կիրակի օրվա առավոտվա ժամի 4-ը կամ 5-ը։ Նույնիսկ առաջնակարգ փռեր ումփռերում, որոնք հացը ծախում են «լրիվ գնով», կիրակի օրերը 4-ից մինչև 5 ժամ նախապատրաստական աշխատանք է կատարվում հաջորդ օրվա համար... Է՛լ ավելի երկար է ենթավարպետների աշխատանքային օրը «underselling master»-ների մոտ (որոնք հացը լրիվ գնից ցած են ծախում), իսկ վերջինները, ինչպես վերը նշեցինք, կազմում են Լոնդոնի հացագործների ¾-ից ավելին. բայց նրանց աշխատանքը համարյա բացառապես սահմանափակված է փռով, որովհետև նրանց տերերը հացը միայն իրենց սեփական խանութներում են ծախում, եթե հաշվի չառնենք փոքրիկ մանր խանութները, որոնց նրանք հաց են մատակարարում։ Շաբաթվա վերջին, ...այսինքն՝ հինգշաբթի օրվանից, աշխատանքն այնտեղ սկսվում է երեկոյան ժամի 10-ին և միայն աննշան ընդմիջումով տևում է մինչև շաբաթ օրը ուշ գիշեր»<ref>Նույն տեղում, էջ LXXI։</ref>։
Ինչ վերաբերում է «underselling master»-ներին, ապա նույնիսկ բուրժուական տեսակետն ընդունում է, որ բանվորների «չվարձատրված աշխատանքը (the unpaid labour of the men) կազմում է նրանց կոնկուրենցիայի հիմքը»<ref>George Read: «The History of Baking». London 1848, էջ 16։</ref>։ Եվ «full priced baker»-ը [լրիվ գնով հաց ծախող հացագործuհացագործը] մերկացնում է իր «underselling» [հացը պակաս գնով ծախող] մրցակիցներին քննիչ հանձնաժողովի առաջ, որպես ուրիշի աշխատանքը հափշտակողների ու կեղծարարների։ «Նրանք հաջողություն ունեն միայն շնորհիվ այն հանգամանքի, որ խաբում են հասարակությանը և իրենց բանվորներից 18-ժամյա աշխատանք են քամում՝ ընդամենը 12-ժամյա աշխատանքը վարձատրելով»<ref>Report (First) etc. Evidence. «Full priced baker». Չիզմենի ցուցմունքը, էջ 108։</ref>։
Հացի կեղծումը և հացը լրիվ գնից պակաս գնով ծախող հացթուխների կատեգորիայի գոյացումը Անգլիայում զարգանում են XVIII դարի սկզբից, այսինքն՝ սկսած այն ժամանակից, երբ արհեստի համքարային բնույթը քայքայվեց, և անվանապես հացագործ-վարպետի թիկունքում հանդես եկավ կապիտալիստը ալրաղացի տիրոջ կամ ալրավաճառի կերպարանքով<ref>George Read: «The History of Baking». London 1848. XVII դարի վերջում և XVIII դարի սկզբում Factors [միջնորդները], որոնք խցկվում էին ամեն տեսակ զբաղմունքների մեջ, պաշտոնապես որակվում կին որպես «public nuisances» [«հասարակական աղետ»]։ Այսպես, օրինակ, Grand jury-ն [երդվյալների դատարանը] Սոմերսետ կոմսության հաշտարար դատավորների չորրորդ սեսիայի ժամանակ մի առաջարկ մտցրեց ստորին պալատը, որտեղ, ի միջի այլոց ասված էր. «Բլեկուել Հոլլի այդ գործակալները հասարակական աղետ են և վնասակար են հագուստեղենի առևտրի համար, ուստի, որպես աղերաղետ, պետք է արմատախիլ արվեն» («The Case of our English Wool etc.» London 1685, էջ 6, 7)։</ref>։ Դրանով հիմք դրվեց կապիտալիստական արտադրության համար, աշխատանքային օրն անչափ երկարացնելու և գիշերային աշխատանքների համար, թեև վերջինները նույնիսկ Լոնդոնում լուրջ տարածում ստացան միայն 1824 թվականից<ref>First Report etc. relative.to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, էջ VIII։</ref>։
Ամբողջ նախընթաց շարադրանքից հետո հասկանալի կլինի, թե ինչու հանձնաժողովի հաշվետվությունը հացագործ-ենթավարպետներին դասում է կյանքի կարճ տևողություն ունեցող բանվորների շարքը. հաջողությամբ խուսափելով մանկական սոսկալի մահացության զոհ դառնալուց, որը նորմալ երևույթ է բանվոր դասակարգի բոլոր կատեգորիաների համար, նրանք հազվադեպ են հասնում 42-ամյա հասակին։ Այնուամենայնիվ, հացագործական արհեստը շարունակ գերլեցուն է թեկնածուներով։ Լոնդոնին այդ «աշխատուժերը» մատուցող աղբյուրներն են՝ Շոտլանդիան, Անգլիայի արևմտյան հողագործական օկրուգները և Գերմանիան։
1858—1860 թվականներին Իռլանդիայի հացագործ-ենթավարպեաներն ենթավարպետներն իրենց սեփական միջոցներով կազմակերպեցին մի շարք մեծ միտինգների գիշերային ու կիրակնօրյա աշխատանքի դեմ ագիտացիա մղելու համար։ Հասարակությունը զուտ իռլանդական կրքոտությամբ նրանց կողմը բռնեց, ինչպես այդ տեղի ունեցավ, օրինակ, 1860 թվականին Դուբլինի մայիսյան միտինգում։ Այդ շարժման հետևանքը եղավ այն, որ հաջողությամբ բացառապես ցերեկվա աշխատանք մտցվեց Ուեքսֆորդում, Կիլկեննիում, Կլոնմելում, Ուոտերֆորդում և այլն։ «Լիմերիկում, որտեղ, ինչպես հայտնի է, վարձու բանվորների տանջանքներն անցնում են ամեն մի չափից, այդ շարժումը խափանվեց, բախվելով փռատերերի, հատկապես հացագործ-աղացատերերի դիմադրությանը։ Լիմերիկի օրինակը հակադարձ շարժում առաջ բերեց Էննիսում և Տիպպերերիում։ Կորկում, որտեղ հասարակական զայրույթը երևան եկավ ամենից ավելի բուռն ձևով, գործատերերը շարժումը ջախջախեցին՝ օգտագործելով իրենց իշխանությունը և փողոց շպրտելով բանվորներին։ Դուբլինում գործատերերը ամենավճռական հակահարված տվին և, հետապնդելով ագիտացիայի գլուխ կանգնած ենթավարպետներին, մնացածներին հարկադրեցին զիջելու և համաձայնելու գիշերային ու կիրակնօրյա աշխատանքին»<ref>«Report of Committee the Baking Trade in Ireland for 1861»։</ref>։ Իռլանդիայում անգլիական կառավարության ոտից գլուխ սպառազինված հանձնաժողովը աղաչական առաջարկներով գիմում դիմում է Դուբլինի , Լիմերիկի, Կորկի և այլ վայրերի անողոք փռատերերին։ «Կոմիտեն կարծում է, որ աշխատաժամանակը սահմանափակված է բնական օրենքներով, որը չի կարելի խախտել անպատիժ կերպով։ Իրենց բանվորներին հեռացնելու սպառնալիքի տակ պահելով, գործատերերը նրանց հարկադրում են խախտել կրոնական համոզմունքները, չհնազանդվել երկրի օրենքներին, վիրավորել հասարակական կարծիքը (այս բոլորը վերաբերում է կիրակնօրյա աշխատանքին), այդպիսով թշնամության սերմեր ցանելով կապիտալի ու աշխատանքի միջև, և վտանգավոր օրինակ տալով կրոնի, բարոյականության ու հասարակական կարգի համար... Կոմիտեն կարծում է, որ աշխատանքային օրը 12 ժամից ավելի երկարացնելը բռնի ներխուժում է բանվորի ընտանեկան ու մասնավոր կյանքի մեջ և տանում է դեպի կորստաբեր բարոյական հետևանքներ, այդ միջամտություն է մարդու ընտանեկան կենցաղի և նրա՝ որպես որդու, եղբոր, ամուսնու և հոր ընտանեկան պարտականությունների կատարման մեջ։ 12 ժամից ավելի տևող աշխատանքը տենդենց ունի խորտակելու բանվորի առողջությունը, տանում է դեպի վաղաժամ ծերություն ու վաղաժամ մահ և այդպիսով տանում է դեպի բանվորական ընտանիքների դժբախտություն, որոնց զրկում են («are deprived») ընտանիքի գլխավորի խնամքից ու օժանդակությունից հենց այն ժամանակ, երբ այդ ամենից ավելի անհրաժեշտ է»<ref>Նույն տեղում։</ref>։
Մենք հենց նոր ծանոթացանք Իռլանդիային։ Նեղուցի մյուս կողմում, Շոտլանդիայում, գյուղատնտեսական բանվորը, գութանի մարդը, վրդովված մատնանշում է իր 13—14-ժամյա աշխատանքը ամենադաժան կլիմայում, կիրակի օրերը 4 ժամ տևող արտաժամյա աշխատանքը (և այդ՝ շաբաթը սրբագործողների՜ երկրում)<ref>Գյուղատնտեսական բանվորների հրապարակային միտինգը Լեսուեյդում, Գլազգոյի մոտ, 1866 թ. հունվարի 5-ին (տե՛ս 1866 թ. հունվարի 13-ի «Workman’s Advocate»)։ 1865 թվականի վերջերին գյուղատնտեսական բանվորների տրեդ-յունիոնի կազմակերպումը, ամենից առաջ Շոտլանդիայում, մի պատմական իրադարձություն է։ Անգլիայի հողագործական ամենաճնշված շրջաններից մեկում, Բեկինգհեմշիրում, վարձու բանվորները 1867 թ. մարտին մի մեծ գործադուլ սարքեցին շաբաթական աշխատավարձը 9—10 շիլլինգից 12 շիլլինգի բարձրացնելու նպատակով։ (Նախընթացից երևում է, որ անգլիական գյուղատնտեսական պրոլետարիատի շարժումը, որը 1830 թվականից հետո նրա հզոր ցույցերը ճնշելուց ու հատկապես աղքատների վերաբերյալ նոր օրենքը մտցնելուց հետո բոլորովին ընկճված էր, դարձյալ սկսվում Է 60-ական թվականներին, մինչև որ, վերջապես, 1872 թվականից նոր դարաշրջան է բաց անում։ II գրքում ես վերադառնում եմ այդ հարցին, ինչպես և անգլիական գյուղատնտեսական բանվորի դրությանը վերաբերող Կապույտ գրքերին, որոնք լույս են տեսել 1867 թվականից հետո։ '''3-րդ հրատ. հավելում''')։)</ref>. նույն այդ ժամանակ Լոնդոնի Grand Jury-ի [երդվյալների դատարանի»դատարանի] առջև կանգնեցին երեք երկաթուղային բանվոր՝ մարդատար գնացքի մի կոնդուկտոր, մի մեքենավար և մի ազդանշան տվող: Երկաթուղային մի մեծ աղետ հարյուրավոր ճանապարհորդների փոխադրել էր այն աշխարհը։ Խորտակման պատճառը երկաթուղային բանվորների անփութությունն էր։ Նրանք երդվյալ ատենակալների առջև միաձայն հայտարարում են, որ 10—12 տարի առաջ իրենց աշխատանքն օրական միայն 8 ժամ էր տևում։ Իսկ վերջին 5—6 տարվա ընթացքում աշխատանքի տևողությունը հասցրին 14, 18 և 20 ժամի, իսկ ուղևորների հատկապես մեծ հոսանքի ժամանակ, օրինակ, էքսկուրսիաների եռուն սեզոնում, հաճախ աշխատանքը տևում է անընդհատ 40—50 ժամ։ Բայց նրանք, երկաթուղային բանվորները, սովորական մարդիկ են և ոչ թե կիկլոպներ։ Որոշ մոմենտում նրանց աշխատուժը հրաժարվում է ծառայելուց։ Ընդարմացումը տիրում է նրանց. նրանց ուղեղը դադարում է աշխատելուց, աչքերը՝ տեսնելուց։ Վերին աստիճանի «respectable British Juryman»-ը [«հարգարժան բրիտանական երդվյալը»] այդ ցուցմունքներին պատասխանում է մի դատավճռով, որը նրանց հետագա դատի է հանձնում manslaughter-ի [մարդասպանության] համար, և լրացուցիչ կետում մեղմ կերպով այն բարեմիտ ցանկությունն է հայտնում, որ պարոնայք երկաթուղային մագնատներն ապագայում անհրաժեշտ քանակությամբ «աշխատուժեր» գնելիս ավելի առատաձեռն լինեն և գնած աշխատուժի հյութերը քամելիս ավելի «ժուժկալ», ավելի «անձնուրաց» կամ ավելի «խնայող» լինեն<ref>«Reynolds’ Newspaper», 20 հունվարի 1866 թ.։ Նույն շաբաթաթերթն այնուհետև յուրաքանչյուր համարում հաղորդում է երկաթուղային նորանոր աղետների մի ամբողջ շարք «sensational heading»-ների [«սենսացիոն վերնագրերի»] տակ.— «Fearful and fatal accidents», «Appalling tragedies» [«Զարհուրելի ու ճակատագրական դիպված», «Ցնցող ողբերգություն.»] և այլն։ Սրան պատասխանում է Հյուսիսային-Ստաֆֆորդշիրի երկաթուղագծի մի բանվոր. «Ամենքին էլ հայտնի են այն հետևանքները, երբ մեքենավարի ու հնոցապանի ուշադրությունը թուլանում է թեկուզ մի ակնթարթ։ Եվ ուրիշ կերպ կարո՞ղ է լինել աշխատաժամանակն անսահման երկարացնելիս, չնայած ամենադաժան եղանակին, բոլորովին առանց դադարների և հանգստի։ Վերցնենք հետևյալ օրինակը, որ կրկնվում է ամեն օր.— հնոցապանը անցյալ երկուշաբթի օրը աշխատանքն սկսեց առավոտյան վաղ։ Նա գործը վերկացրեց 14 ժամ 50 րոպեից հետո։ Նա դեռ նոր էր թեյ խմել, երբ նորից կանչեցին աշխատանքի... Այդպիսով, նա աշխատեց 29 ժամ 15 րոպե անընդհատ։ Շաբաթվա նրա հետևյալ օրերն այսպես էին զբաղված — չորեքշաբթի՝ 15 ժամ, հինգշաբթիի՝ 15 ժամ 35 րոպե, ուրբաթ՝ 14½ ժամ, շաբաթ՝ 14 ժամ 10 րոպե, ընդամենը շաբաթվա մեջ՝ 88 ժամ 30 րոպե։ Դրանից հետո դժվար չէ պատկերացնել նրա զարմանքը, երբ նրան վճարեցին միայն 6 աշխատանքային օրվա վարձը։ Նա նորեկ էր և խնդրեց բացատրել իրեն, թե աշխատանքային օր ասելով ինչ է հասկացվում։ Պատասխան՝ 13 ժամ, այսինքն՝ շաբաթական 78 ժամ։ Այդ դեպքում հապա ավելցուկ 10 ժամ 30 րոպեի վարձատրությո՞ւնը։ Երկար վիճելուց հետո նրան հաջողվեց որպես հատուցում ստանալ 10 պենս»։ (Նույն եղում։ տեղում։ 1866 թ. փետրվարի 4-ի №-ը։)</ref>։
Ահա՛ բոլոր զբաղմունքների, տարիքների և սեռերի բանվորների խայտաբղետ բազմությունը։ Նրանք ավելի համառորեն են հետապնդում մեզ, քան սպանվածների հոգիները՝ Ոդիսևսին։ նրանց Նրանց հյուծող չափից դուրս աշխատանքի մասին դատելու համար բավական է մի թռուցիկ հայացք գցել նրանց վրա, առանց նայելու նրանց թևերի տակի Կապույտ գրքերին։ Վերցնենք այդ խայտաբղետ բազմությունից երկու դեմք՝ մի մոդիստկայի ու մի դարբնի, նրանց ապշեցուցիչ հակադրությունն ամենալավ կերպով ապացուցում է, որ կապիտալի առջև բոլոր մարդիկ հավասար են։
1863 թ. հունիսի վերջին շաբաթում Լոնդոնի բոլոր թերթերը մի փոքրիկ հոդված զետեղեցին հետևյալ «sensational» [«սենսացիոն»] վերնագրով` «Death from simple overwork» («Մահ բացառապես չափից դուրս աշխատանքից»)։ Խոսքը վերաբերում էր քսան տարեկան մոդիստկա Մերի-Էնն Ուոկլիի մահվանը. նա աշխատում էր մի շատ մեծահարգ պալատական կտրի արհեստանոցում, որը շահագործում էր Էլիզա հաճելի անունով մի տիկին։ Այստեղ նորից երևան հանվեց հաճախ կրկնված այն հին պատմությունը<ref>Հմմտ. F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 253, 254 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. III, էջ 492—494]։</ref>, որ այդ աղջիկները միջին հաշվով աշխատում են օրական 16½ ժամ, իսկ սեզոնի ժամանակ՝ հաճախ 30 ժամ անընդհատ, ընդ որում նրանց դավաճանող «աշխատուժը» պահպանվում է ժամանակ առ ժամանակ խերես, պորտվեյն կամ սուրճ ընդունելով։ Սեզոնի հենց ամենաեռուն ժամանակն էր։ Հարկավոր էր ազնվական լեդիների համար շքեղ զգեստներ պատրաստել այն պարահանդեսի համար, որ տրվելու էր Ուելսի հենց նոր ներմուծված իշխանուհու պատվին։ Մերի-Էնն Ուոկլին 26½ ժամ առանց դադարի աշխատեց ուրիշ 60 աղջիկների հետ միասին, 30-ական մարդ մի սենյակում, որն օդի անհրաժեշտ խորանարդ բովանդակության <math>^1/_3</math>-ը հազիվ էր մատակարարում, ընդ որում նրանք գիշերը հարկադրված էին երկու-երկու քնելու մի անկողնում, այն հոտած որջերից մեկում, որտեղ ննջարանը բաժանվում է տախտակե միջնորմներով<ref>Դոկտոր Լիզբին, Board of Health-ի [սանիտարական վարչության] Բժիշկը ժամանակ հայտարարեց. «Չափահասի ննջարանը պետք է պարունակի առնվազն 300 խորանարդ ոտնաչափ օդ, իսկ բնակելի սենյակը՝ առնվազն 500 խորանարդ ոտնաչափն։ Ահա ինչ է ասում դոկտոր Ռիչարդսոնը, Լոնդոնի մի հիվանդանոցի գլխավոր բժիշկը. «Զանազան տեսակի կարուհիները՝ մոդիստկաները, դերձակուհիներն ու սպիտակեղեն կարողները դատապարտված՛ են եռակի դժբախտության' չափից դուրս աշխատանք, օդի պակասություն և. սննդի պակասություն, մարսողության խանգարում։ Ընդհանուր առմամբ այս տեսակ աշխատանքը համենայն դեպս ավելի հարմար է կանանց, քան տղամարդկանց։ Բայց այս զբաղմունքի դժբախտությունն այն է, որ նա, մանավանդ մայրաքաղաքում, մոնոպոլիայի է ենթարկվել ընդամենը 26 կապիտալիստների կողմից, որոնք օգտագործելով կապիտալի ստեղծած ճնշման միջոցները (that spring from capital), խնայողություն են քամում աշխատանքից» (force economy out of labour; այդ ասելով՝ նա հասկանում է, թե ծախքերը անտեսում են՝ շռայլելով աշխատուժը)։ «Նրանց իշխանությունն զգում է աշխատող կանանց այդ ամբողջ դասակարգը։ Եթե մի դերձակուհի կարողացել է պատվիրատուների թեկուզ մի փոքրիկ շրջան ձեռք բերել, ապա կոնկուրենցիան նրան հարկադրում է տանը մահու չափ չարչարվել իր հաճախորդներին չկորցնելու համար և նա ստիպված է նույնպիսի չափից դուրս աշխատանքով անհրաժեշտորեն տանջել իր օգնականուհիներին։ Եթե նրա գործը ձախողվում է կամ նա չի կարողանում ինքնուրույն ձեռնարկություն պահել, դիմում է որևէ ձեռնարկության, որտեղ ավելի քիչ չպետք է աշխատել, բայց վարձատրությունն ավելի է ապահավված է Այսպիսով, նա դառնում է մի իսկական ստրկուհի, որին դեսուդեն է նետում հասարակական կյանքի ամեն մի ալիք. նա մերթ տանը մի փոքրիկ սենյակում սովամահ է լինում կամ մոտ է սովամահության, մերթ նորից 24 ժամվա մեջ 15, 16 ու նույնիսկ 18 ժամ աշխատում է այնպիսի օդում, որը հազիվ կարելի է շնչել, և այնպիսի սնունդ է ստանում, որը, նույնիսկ եթե լավ էլ լինի, չի կարող օրգանիզմի կողմից մարսվել մաքուր օդի բացակայության պատճառով։ Ահա ինչպիսի զոհերով է սնվում թոքախտը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ վատ օդի հետևանքով առաջացող հիվանդությունն (Dr. Richardson: «Work and Overwork», 1863 թվականի հուլիսի 18-ի «Social Science Review»-ում)։</ref>։ Եվ դա Լոնդոնի մոդայական լավագույն արհեստանոցներից մեկն էր։ Մերի-Էնն Ուոկլին հիվանդացավ ուրբաթ և մեռավ կիրակի օրը՝ նեղություն չկրելով նույնիսկ վերջացնելու վերջին շքեղ հագուստը, ի մեծ զարմանս տիկին Էլիզայի։ Բժիշկը, պարոն Կեյզը, որին շատ ուշ կանչեցին նրա մահվան մահճի մոտ, «Coroner’s Jury» [դիազննություն կատարող երդվյալներ]-ի առաջ ցուցմունք տվեց հետևյալ չոր ու ցամաք արտահայտություններով. «Մերի-Էնն Ուոկլին մեռել է լիքը լցված արհեստանոցում չափազանց երկար աշխատելուց և խիստ նեղ, վատ օդափոխվող ննջարանում քնելուց»։ Բժշկին լավ վարվելու դաս տալու նպատակով «Coroner’s Jury»-ն ի պատասխան նրա ցուցմունքների հայտարարեց. «Վախճանվածը մեռել է կաթվածից, բայց հիմք կա կասկածելու, որ նրա մահը կարող էր արագացած լինել լեփ-լեցուն արհեստանոցում չափից դուրս աշխատանք կատարելուց և այլն»։ Մեր «սպիտակամորթ ստրուկները»,— բացականչեց այդ առթիվ «Moming Star»-ը, պարոնայք ֆրիտրեդերներ Կոբդենի և Բրայտի օրգանը,— «մեր սպիտակամորթ ստրուկները չափազանց աշխատելուց գերեզմանի դուռն են հասնում և կործանվում ու մեռնում են բոլորովին անաղմուկ»<ref>«Morning Star», 1863 թ. հունիսի 23-ին։ «Times»-ն առիթն օգտագործեց ամերիկյան ստրկատերերին պաշտպանելու ընդդեմ Բրայտի և ուրիշների։ «Մեզանից շատերը կարծում են,— ասում է «Times»-ը թե քանի դեռ մենք խարազանի հարվածների փոխարեն քաղցի հարվածների սպառնալիքով մեր սեփական երիտասարդ կանանց մահու չափ տանջում ենք, հազիվ թե իրավունք ունենք շանթ ու որոտ տեղալու այն ընտանիքների դեմ, որոնց անդամները ստրկատեր են ծնվել և որոնք իրենց ստրուկներին գոնե լավ են կերակրում և նրանցից միայն «չափավոր աշխատանք» են պահանջում» («Times», 1863, հուլիսի 2)։ Տորիների «Standard» թերթը խիստ հարվածում էր արժանապատիվ Նյումեն Հոլլին. «Նա եկեղեցուց արտաքսում է ստրկատերերին, բայց աղոթում է այն առաքինի մարդկանց հետ՝, որոնք Լոնդոնի հանրակառքերի կառապաններին ու կոնդուկտորներին ու ուրիշներին օրական 16 ժամ են աշխատեցնում շան վարձատրություն տալով»։ Վերջապես հնչեց պատգամախոսի, պ. Թոմաս Կառլեյլի ձայնը, որի մասին ես դեռ 1850 թվականին գրել եմ. «Հանճարի պաշտամունքի մեջ... հանճարը գնացել է գրողի ծոցը, իսկ պաշտամունքը մնացել է». [Հմմա. Կ. Մարքս. «Թ. Կառլեյլ. Ժամանակակից պամֆլետներ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 282։] Կառլեյլը մի կարճ առակի մեջ ժամանակակից պատմության միակ մեծ իրադարձությունը՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը, վեր է ածում այն բանին, որ հյուսիսցի Պետրոսը իր ամբողջ ուժով ուզում է հարավցի Պողոսի գանգը փշրել, որովհետև հյուսիսցի Պետրոսը իր բանվորին «օրով» է վարձում, իսկ հարավցի Պողոսը՝ «ցմահ է վարձում* («Macmillan’s Magazine». Ilias Americana in nuce. 1863 թվականի օգոստոսի Այսպես պայթեց, վերջապես, տորիների այն համակրանքների պղպջակը, որ նրանք տածում էին դեպի քաղաքային — բայց ո՛չ երբեք գյուղական — վարձու բանվորներ։ Այդ համակրանքների միջուկը կոչվում է ստրկությո՜ւն։</ref>։1863 թ. հունիսի վերջին շաբաթում Լոնդոնի բոլոր թերթերը մի փոքրիկ հոդված զետեղեցին հետևյալ «sensational» [«սենսացիոն»] վերնագրով` «Death from simple overwork» («Մահ բացառապես չափից դուրս աշխատանքից»)։ Խոսքը վերաբերում էր քսան տարեկան մոդիստկա Մերի-Էնն Ուոկլիի մահվանը. նա աշխատում էր մի շատ մեծահարգ պալատական կտրի արհեստանոցում, որը շահագործում էր Էլիզա հաճելի անունով մի տիկին։ Այստեղ նորից երևան հանվեց հաճախ կրկնված այն հին պատմությունը<ref>Հմմտ. F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 253, 254 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. III, էջ 492—494]։</ref>, որ այդ աղջիկները միջին հաշվով աշխատում են օրական 16½ ժամ, իսկ սեզոնի ժամանակ՝ հաճախ 30 ժամ անընդհատ, ընդ որում նրանց դավաճանող «աշխատուժը» պահպանվում է ժամանակ առ ժամանակ խերես, պորտվեյն կամ սուրճ ընդունելով։ Սեզոնի հենց ամենաեռուն ժամանակն էր։ Հարկավոր էր ազնվական լեդիների համար շքեղ զգեստներ պատրաստել այն պարահանդեսի համար, որ տրվելու էր Ուելսի հենց նոր ներմուծված իշխանուհու պատվին։ Մերի-Էնն Ուոկլին 26½ ժամ առանց դադարի աշխատեց ուրիշ 60 աղջիկների հետ միասին, 30-ական մարդ մի սենյակում, որն օդի անհրաժեշտ խորանարդ բովանդակության <math>^1/_3</math>-ը հազիվ էր մատակարարում, ընդ որում նրանք գիշերը հարկադրված էին երկու-երկու քնելու մի անկողնում, այն հոտած որջերից մեկում, որտեղ ննջարանը բաժանվում է տախտակե միջնորմներով<ref>Դոկտոր Լիզբին, Board of Health-ի [սանիտարական վարչության] բժիշկը այն ժամանակ հայտարարեց. «Չափահասի ննջարանը պետք է պարունակի առնվազն 300 խորանարդ ոտնաչափ օդ, իսկ բնակելի սենյակը՝ առնվազն 500 խորանարդ ոտնաչափն։ Ահա ինչ է ասում դոկտոր Ռիչարդսոնը, Լոնդոնի մի հիվանդանոցի գլխավոր բժիշկը. «Զանազան տեսակի կարուհիները՝ մոդիստկաները, դերձակուհիներն ու սպիտակեղեն կարողները դատապարտված են եռակի դժբախտության՝ չափից դուրս աշխատանք, օդի պակասություն և սննդի պակասություն, մարսողության խանգարում։ Ընդհանուր առմամբ այս տեսակ աշխատանքը համենայն դեպս ավելի հարմար է կանանց, քան տղամարդկանց։ Բայց այս զբաղմունքի դժբախտությունն այն է, որ նա, մանավանդ մայրաքաղաքում, մոնոպոլիայի է ենթարկվել ընդամենը 26 կապիտալիստների կողմից, որոնք օգտագործելով կապիտալի ստեղծած ճնշման միջոցները (that spring from capital), խնայողություն են քամում աշխատանքից» (force economy out of labour; այդ ասելով՝ նա հասկանում է, թե ծախքերը անտեսում են՝ շռայլելով աշխատուժը)։ «Նրանց իշխանությունն զգում է աշխատող կանանց այդ ամբողջ դասակարգը։ Եթե մի դերձակուհի կարողացել է պատվիրատուների թեկուզ մի փոքրիկ շրջան ձեռք բերել, ապա կոնկուրենցիան նրան հարկադրում է տանը մահու չափ չարչարվել իր հաճախորդներին չկորցնելու համար և նա ստիպված է նույնպիսի չափից դուրս աշխատանքով անհրաժեշտորեն տանջել իր օգնականուհիներին։ Եթե նրա գործը ձախողվում է կամ նա չի կարողանում ինքնուրույն ձեռնարկություն պահել, դիմում է որևէ ձեռնարկության, որտեղ ավելի քիչ չպետք է աշխատել, բայց վարձատրությունն ավելի է ապահավված։ Այսպիսով, նա դառնում է մի իսկական ստրկուհի, որին դեսուդեն է նետում հասարակական կյանքի ամեն մի ալիք. նա մերթ տանը մի փոքրիկ սենյակում սովամահ է լինում կամ մոտ է սովամահության, մերթ նորից 24 ժամվա մեջ 15, 16 ու նույնիսկ 18 ժամ աշխատում է այնպիսի օդում, որը հազիվ կարելի է շնչել, և այնպիսի սնունդ է ստանում, որը, նույնիսկ եթե լավ էլ լինի, չի կարող օրգանիզմի կողմից մարսվել մաքուր օդի բացակայության պատճառով։ Ահա ինչպիսի զոհերով է սնվում թոքախտը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ վատ օդի հետևանքով առաջացող հիվանդությունն (Dr. Richardson: «Work and Overwork», 1863 թվականի հուլիսի 18-ի «Social Science Review»-ում)։</ref>։ Եվ դա Լոնդոնի մոդայական լավագույն արհեստանոցներից մեկն էր։ Մերի-Էնն Ուոկլին հիվանդացավ ուրբաթ և մեռավ կիրակի օրը՝ նեղություն չկրելով նույնիսկ վերջացնելու վերջին շքեղ հագուստը, ի մեծ զարմանս տիկին Էլիզայի։ Բժիշկը, պարոն Կեյզը, որին շատ ուշ կանչեցին նրա մահվան մահճի մոտ, «Coroner’s Jury» [դիազննություն կատարող երդվյալներ]-ի առաջ ցուցմունք տվեց հետևյալ չոր ու ցամաք արտահայտություններով. «Մերի-Էնն Ուոկլին մեռել է լիքը լցված արհեստանոցում չափազանց երկար աշխատելուց և խիստ նեղ, վատ օդափոխվող ննջարանում քնելուց»։ Բժշկին լավ վարվելու դաս տալու նպատակով «Coroner’s Jury»-ն ի պատասխան նրա ցուցմունքների հայտարարեց. «Վախճանվածը մեռել է կաթվածից, բայց հիմք կա կասկածելու, որ նրա մահը կարող էր արագացած լինել լեփ-լեցուն արհեստանոցում չափից դուրս աշխատանք կատարելուց և այլն»։ Մեր «սպիտակամորթ ստրուկները»,— բացականչեց այդ առթիվ «Morning Star»-ը, պարոնայք ֆրիտրեդերներ Կոբդենի և Բրայտի օրգանը,— «մեր սպիտակամորթ ստրուկները չափազանց աշխատելուց գերեզմանի դուռն են հասնում և կործանվում ու մեռնում են բոլորովին անաղմուկ»<ref>«Morning Star», 1863 թ. հունիսի 23-ին։ «Times»-ն առիթն օգտագործեց ամերիկյան ստրկատերերին պաշտպանելու ընդդեմ Բրայտի և ուրիշների։ «Մեզանից շատերը կարծում են,— ասում է «Times»-ը թե քանի դեռ մենք խարազանի հարվածների փոխարեն քաղցի հարվածների սպառնալիքով մեր սեփական երիտասարդ կանանց մահու չափ տանջում ենք, հազիվ թե իրավունք ունենք շանթ ու որոտ տեղալու այն ընտանիքների դեմ, որոնց անդամները ստրկատեր են ծնվել և որոնք իրենց ստրուկներին գոնե լավ են կերակրում և նրանցից միայն «չափավոր աշխատանք» են պահանջում» («Times», 1863, հուլիսի 2)։ Տորիների «Standard» թերթը խիստ հարվածում էր արժանապատիվ Նյումեն Հոլլին. «Նա եկեղեցուց արտաքսում է ստրկատերերին, բայց աղոթում է այն առաքինի մարդկանց հետ՝, որոնք Լոնդոնի հանրակառքերի կառապաններին ու կոնդուկտորներին ու ուրիշներին օրական 16 ժամ են աշխատեցնում շան վարձատրություն տալով»։ Վերջապես հնչեց պատգամախոսի, պ. Թոմաս Կառլեյլի ձայնը, որի մասին ես դեռ 1850 թվականին գրել եմ. «Հանճարի պաշտամունքի մեջ... հանճարը գնացել է գրողի ծոցը, իսկ պաշտամունքը մնացել է». [Հմմտ. Կ. Մարքս. «Թ. Կառլեյլ. Ժամանակակից պամֆլետներ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 282։] Կառլեյլը մի կարճ առակի մեջ ժամանակակից պատմության միակ մեծ իրադարձությունը՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը, վեր է ածում այն բանին, որ հյուսիսցի Պետրոսը իր ամբողջ ուժով ուզում է հարավցի Պողոսի գանգը փշրել, որովհետև հյուսիսցի Պետրոսը իր բանվորին «օրով» է վարձում, իսկ հարավցի Պողոսը՝ «ցմահ է վարձում («Macmillan’s Magazine». Ilias Americana in nuce. 1863 թվականի օգոստոս)։ Այսպես պայթեց, վերջապես, տորիների այն համակրանքների պղպջակը, որ նրանք տածում էին դեպի քաղաքային — բայց ո՛չ երբեք գյուղական — վարձու բանվորներ։ Այդ համակրանքների միջուկը կոչվում է ստրկությո՜ւն։</ref>։
«Չափազանց աշխատելուց մահվան դուռը հասնել — ահա ինչն է օրակարգի մեջ դրված ոչ միայն մոդայական արհեստանոցներում, այլև հազարավոր տեղերում, ավելի ճիշտ՝ ամեն տեղ, որտեղ գործերը հաջող են ընթանում... Թող թույլ տրվի մեզ օրինակ բերել դարբնին։ Եթե հավատանք բանաստեղծներին, ապա չկա աշխարհում ավելի կենսուրախ, զվարթ մարդ, քան դարբինը։ Նա զարթնում է վաղ առավոտյան և կայծեր է թռցնում արեգակը դուրս գալուց առաջ։ Ոչ մի մարդ այնպես չի ուտում, խմում և քնում, ինչպես նա։ Եթե նկատի ունենանք միայն ֆիզիկական պայմանները, ապա, չափավոր աշխատանքի պայմաններում, դարբնի դրությունն ամենաբարեհաջողներից մեկն է։ Բայց հետևենք նրան և գնանք քաղաք ու տեսնենք աշխատանքի այն բեռը, որ բարդված է նրա ուժեղ ուսերին,— տեսնենք, թե մեր երկրի մահացությունների աղյուսակներում որ տեղն է բռնում նա։ Մերիլեբոնում (Լոնդոնի ամենամեծ քաղաքամասերից մեկում) դարբինների մահացությունը կազմում է տարեկան 1000-ին 31, որ Անգլիայի չափահաս մարդկանց միջին մահացությունից 11-ով ավելի է։ Այս զբաղմունքը, որ մարդու համար գրեթե բնազդական արհեստ է, ինքնըստինքյան անբասիր,— չափից, դուրս աշխատանքի հետևանքով դառնում է մարդու համար կործանարար։ Նա կարող է օրական մուրճի այսքան հարված տալ, այսքան քայլ անել, այսքան շնչողական շարժումներ կատարել, այսինչ աշխատանքը կատարել և վերջին, հաշվով ապրել, ասենք, 50 տարի։ Նրան հարկադրում են մուրճի այսքան հարվածներ ավելի տալ, այսքան քայլ ավելի անել, այսքան ավելի հաճախ շնչել, և այդ բանը վերջին հաշվով նրա կենսական ուժերի ծախսումը մեծացնում է մեկ քառորդով։ Նա այդ ուղղությամբ փորձեր է անում և հետևանքն այն է լինում, որ սահմանափակ ժամանակամիջոցում նա իրոք մի քառորդով ավելի գործ է կատարում և 50-ի փոխարեն մեռնում է 37 տարեկան հասակում»<ref>Dr. Richardson: «Work and Overwork», «Social Science Review»-ում, հուլիսի 1863 թ.։</ref>։
Վստահելի
1396
edits