Changes

Թեև աշխատանքային օրը, այսպիսով, ոչ թե կայուն, այլ հոսուն մեծություն է, մյուս կողմից, նա այնուամենայնիվ կարող է փոփոխվել միայն որոշ սահմաններում։ Սակայն նրա նվազագույն սահմանները չեն կարող որոշվել։ Ճիշտ է, եթե մենք ենթադրենք, որ ab գծի շարունակությունը կազմող bc գիծը, կամ հավելյալ աշխատանքը = 0-ի, ապա կստանանք նվազագույն սահմանը, այսինքն՝ օրվա այն մասը, որի ընթացքում բանվորն անհրաժեշտորեն պետք է աշխատի իր սեփական գոյությունը պահպանելու համար։ Բայց արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում անհրաժեշտ աշխատանքը միշտ կազմում է նրա աշխատանքային օրվա մի մասը միայն, ուստի և աշխատանքային օրը երբեք չի կարող կրճատվել մինչև այդ նվազագույն չափը։ Բայց աշխատանքային օրն ունի իր առավելագույն սահմանը։ Այն չի կարելի մի որոշ սահմանից ավելի երկարացնել։ Այդ առավելագույն սահմանը որոշվում է երկու կերպ։ Նախ՝ աշխատուժի ֆիզիկական սահմանով։ Մարդը 24 ժամ բնական տևողություն ունեցող օրվա ընթացքում կարող է ծախսել իր կենսական ուժի մի որոշ քանակը միայն։ Այսպես, ձին կարող է օրեցօր աշխատել միայն 8-ական ժամ։ Օրվա մի որոշ մասի ընթացքում մարդը պետք է հանգստանա, քնի, մյուս մասի ընթացքում մարդը պետք է բավարարի իր մյուս ֆիզիկական պահանջմունքները — սնվի, մաքրվի, հագնվի և այլն։ Այդ զուտ ֆիզիկական սահմաններից այն կողմը աշխատանքային օրվա երկարումը բախվում է բարոյական բնույթի սահմանների, բանվորին ժամանակ է հարկավոր՝ բավարարելու համար իր մտավոր ու սոցիալական պահանջմունքները, որոնց ծավալն ու քանակը որոշվում է կուլտուրայի ընդհանուր վիճակով։ Ուստի այն փոփոխությունները, որոնց ենթակա է աշխատանքային օրը, տատանվում են ֆիզիկական ու սոցիալական սահմանների միջև։ Բայց երկու սահմաններն էլ խիստ առաձգական բնույթ ունեն և ամենալայն հնարավորություններ են բաց անում։ Այսպես, օրինակ, մենք գտնում ենք 8, 10, 12, 14, 16, 18 ժամից կազմված աշխատանքային օր, այսինքն՝ ամենատարբեր երկարությամբ աշխատանքային օր։
Կապիտալիստն աշխատուժը գնել է նրա օրական արժեքով։ Նրան է պատկանում աշխատուժի սպառողական արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Այսպիսով, նա իրավունք է ստացել ստիպելու բանվորին մի աշխատանքային օրվա, ընթացքում իր օգտին աշխատելու։ Բայց ի՞նչ բան է աշխատանքային օրը<ref>Այս հարցը անսահման ավելի կարևոր է, քան սըր Ռոբերտ Պիլի այն հռչակավոր հարցը, որ նա առաջարկեց Բիրմինհամի առևտրական պալատին՝ «Ի՞նչ բան է ֆունտ ստեռլինգը», մի հարց, որը կարող էր դրվել միայն այն պատճառով, որ փողի էությունը նույնքան վատ էր հասկանում Պիլը, որքան և Բիրմինհամի «little shilling men»-ները [բառախաղ՝ «դևալվացիայի կողմնակիցները» և միևնույն ժամանակ «մարդիկ, որոնց արժեքը մի գրոշ է»]։</ref>։ Համենայն դեպս այդ ավելի պակաս մի բան է, քան կյանքի բնական օրը։ Որքա՞ն է պակաս։ Կապիտալիստը իր սեփական հայացքն ունի այդ ultima Thule [վերջին սահմանի] մասին, աշխատանքային օրվա անհրաժեշտ սահմանի մասին։ Իբրև կապիտալիստ, նա անձնավորված կապիտալ է միայն։ Նրա հոգին կապիտալի հոգին է։ Բայց կապիտալն ունի միայն մի կենսական ձգտում՝ իր արժեքը, մեծացնելու, հավելյալ արժեք ստեղծելու, իր հաստատուն մասով, արտադրության միջոցներով հավելյալ աշխատանքի ըստ կարելույն մեծ մասսա ներծծելու ձգտում<ref>«Կապիտալիստի խնդիրն այն է, որ ծախսված կապիտալի միջոցով աշխատանքի ըստ կարելույն ավելի մեծ գումար ստանա» (J. G. Courcelle-Seneuil: «Traité Théorique et Pratique des Entreprises Industrielles», 2-րդ հրատ., Paris 1857, էջ 63)։</ref>։ Կապիտալը մեռյալ աշխատանք է, որ վամպիրի նման աշխուժանում է միայն այն ժամանակ, երբ կենդանի աշխատանք է ներծծում և այնքան ավելի լիաշունչ է ապրում, որքան ավելի շատ կենդանի աշխատանք է կլանում։ Այն ժամանակը, որի ընթացքում բանվորն աշխատում է, մի ժամանակ է, որի ընթացքում կապիտալիստը սպառում է իր գնած աշխատուժը<ref>«Օրվա մեջ մի ժամվա աշխատանքի կորուստը վիթխարի վնաս է հասցնում առևտրական պետությանը»։ «Նկատվում է, որ այս թագավորության չքավոր բանվորությունը, մանավանդ մանուֆակտուրային խաժամուժը, չափազանց մեծ չափով է սպառում պերճանքի առարկաներ. ընդ որում նրանք սպառում են նաև իրենց ժամանակը, մի վատնողություն, որ մյուս բոլոր տեսակներից ամենակորստաբերն է»։ («An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 47 և 153)։</ref>։ Եթե բանվորը կապիտալիստի տրամադրության տակ գտնվող ժամանակը իր վրա է սպառում, ապա նա կողոպտում է կապիտալիստին<ref>«Եթե բանվորը, աշխատանքից ազատվելով, մի րոպե հանգիստ է վայելում, ապա ագահ էկոնոմիան, որ անհանգստացած հետևում է նրան, սկսում է պնդել, որ բանվորը նրան կողոպտում։» կողոպտում է։» (N. Linguet: «Théorie des Lois Civiles etc.». London 1767, h. II, էջ 466)։</ref>։
Այսպես ուրեմն, կապիտալիստը հիմնվում է ապրանքային փոխանակության օրենքի վրա։ Նա, ինչպես և ամեն մի այլ գնորդ, աշխատում է իր ապրանքի սպառողական արժեքից ըստ կարելույն ավելի շատ օգուտ քաղել։ Բայց հանկարծակի հնչում է բանվորի ձայնը, որ մինչև այժմ չէր լսվում արտադրության պրոցեսի աղմուկի ու դղրդյունի, մեջ։
Այն ապրանքը, որ ես վաճառել եմ քեզ, մնացած ապրանքային խաժամուժից տարբերվում է նրանով, որ նրա սպառումն արժեք է ստեղծում և այն էլ ավելի մեծ արժեք, քան հենց ինքն արժե։ Հենց դրա համար էլ դու գնել ես այն։ Այն, ինչ որ քեզ համար կապիտալի արժեքի մեծացում է, ինձ համար աշխատուժի ավելորդ ծախսումն է։ Ես ու դու շուկայում միայն մի օրենք ենք ճանաչում՝ ապրանքային փոխանակության օրենքը։ Ապրանքի սպառումը պատկանում է ո՛չ թե վաճառորդին, որն օտարում է ապրանքը, այլ գնորդին, որը ձեռք է բերում այն։ Ուստի քեզ է պատկանում իմ օրական աշխատուժի սպառումը։ Բայց նրա այն գնի միջոցով, որով ես ամեն օր վաճառում եմ այդ ուժը, ես պետք է յուրաքանչյուր օր վերարտադրեմ այն, որպեսզի նորից վաճառեմ այն։ Չխոսելով արդեն ծերության և այլ պատճառներով առաջացող բնական մաշումի մասին, ես պետք է հնարավորություն ունենամ վաղր ևս ուժի, առողջության ու թարմության միևնույն նորմալ վիճակում աշխատելու, ինչպես այսօր։ Ղու Դու շարունակ ինձ քարոզում ես «խնայողության» և «ժուժկալության» ավետարանը։ Լա՜վ։ Ես ուզում եմ խելացի, խնայող տնտեսատիրոջ նման պահպանել իմ միակ կարողությունը — աշխատուժը և հեռու մնալ նրա ամեն մի անմիտ վատնումից։ Ես պետք է ամեն օր այդ ուժը հոսուն դարձնեմ, շարժման մեջ դնեմ, աշխատանքի վերածեմ միայն այնքան, որքան այդ չի վնասի նրա գոյության նորմալ տևողությանն ու նրա նորմալ զարգացմանը։ Աշխատանքային օրվա անչափ երկարացումով դու կարող ես մի օրվա մեջ շարժման մեջ դնել իմ աշխատուժի ավելի մեծ քանակ, քան ես կարող եմ վերականգնել երեք օրում։ Այն, ինչ որ դու այդպիսով շահում ես աշխատանքից, ես կորցնում եմ աշխատանքի սուբստանցից։ Իմ աշխատուժի օգտագործումն ու նրա կողոպտումը միանգամայն տարբեր բաներ են։ Եթե 30 տարի է կազմում այն միջին ժամանակաշրջանը, որի ընթացքում կարող է ապրել միջին բանվորն աշխատանքի բանական չափերի պայմաններում, ապա իմ աշխատուժի արժեքը, որ դու օրեցօր վճարում ես ինձ, հավասար է նրա ամբողջ արժեքի <math>\frac{1}{365×30}</math>-ին կամ <math>^1/_{10950} </math>-ին։ Իսկ եթե դու իմ աշխատուժն սպառում ես 10 տարում, ապա դու ինձ օրական վճարում ես նրա ամբողջ արժեքի <math>^1/_{3650} </math>-ի փոխարեն <math>^1/_{10950} </math>, այսինքն՝ նրա օրական արժեքի միայն <math>^1/_3 </math>-ը և, այդպիսով, օրական ինձանից գողանում ես իմ ապրանքի արժեքի <math>^2/_3 </math>-ը։ Դու ինձ վճարում ես միօրյա աշխատուժի համար, թեև գործադրում ես եռօրյա ուժս։ Այս հակառակ է մեր պայմանին և ապրանքային փոխանակության օրենքին։ Այսպես ուրեմն, ես պահանջում եմ նորմալ տևողությամբ աշխատանքային օր և պահանջում եմ առանց դիմելու քո սրտին, որովհետև փողի գործերում վերջանում է ամեն մի բարեհոգություն։ Դու կարող ես մի օրինակելի քաղաքացի լինել, նույնիսկ կենդանիներին հովանավորող ընկերության անդամ և, բացի դրանից, սրբության համբավ վայելել, բայց այն իրը, որպիսին ներկայացնում ես դու իմ նկատմամբ, սիրտ չունի կրծքի տակ։ Եթե թվում է, թե այդ կրծքի տակ ինչ-որ բան է բաբախում, ապա այդ պարզապես իմ սեփական սրտի բաբախումն է։ Ես պահանջում եմ նորմալ աշխատանքային օր, որովհետև ես իմ ապրանքի արժեքն եմ պահանջում, ինչպես ամեն մի ուրիշ վաճառորդ<ref>Լոնդոնի շինարարական բանվորների 1860—1861 թվականների մեծ գործադուլի ժամանակ, երբ բանվորները պահանջում էին աշխատանքային օրը կրճատել մինչև 9 ժամ, նրանց կոմիտեն մի հայտարարություն հրապարակեց, որը համարյա համընկնում է մեր բանվորի ճառի հետ։ Այդ հայտարարության մեջ ոչ առանց հեգնանքի մատնանշվում է, թե «building master»-ներից [շինարարական ձեռնարկատերերից] ամենաշահամոլը — մի ոմն սըր Մ. Պիտո «սուրբ մարդու համբավն է վայելում։ (Հենց այս Պիտոն 1867 թվականից հետո նո՜ւյն վախճանն ունեցավ, ինչ և Շտրուսբերգը։)</ref>։
Մենք տեսնում ենք, որ եթե մի կողմ թողնենք աշխատանքային օրվա խիստ առաձգական սահմանները, ապա ապրանքային փոխանակության բնույթն ինքը աշխատանքային օրվա ոչ մի սահման, ուստի և հավելյալ աշխատանքի ոչ մի սահման չի դնում։ Կապիտալիստը, որպես գնորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է որքան հնարավոր է երկարացնել աշխատանքային օրը և, եթե հնարավոր է, մի աշխատանքային օրը երկու դարձնել։ Մյուս կողմից՝ վաճառվող ապրանքի սպեցիֆիկ բնույթը պայմանավորում է գնորդի կողմից աշխատուժն սպառելու մի սահման, և բանվորը, որպես վաճառորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է սահմանափակել աշխատանքային օրը որոշ նորմալ մեծությամբ։ Հետևապես, այստեղ ստացվում է մի անտինոմիա, իրավունքը հակադրվում է իրավունքին, ընդ որում երկուսն էլ հավասարապես վավերացվում են ապրանքների փոխանակության օրենքով։ Երկու հավասար իրավունքների բախման ժամանակ վճիռը պատկանում է ուժին։ Այսպիսով, կապիտալիստական արտադրության պատմության մեջ աշխատանքային օրվա նորմավորումը հանդես է գալիս իբրև աշխատանքային օրվա սահմանների համար մղվող պայքար — պայքար հավաքական կապիտալիստի, այսինքն՝ կապիտալիստների դասակարգի, և հավաքական բանվորի, այսինքն՝ բանվոր դասակարգի միջև։
Հավելյալ աշխատանքի այն անհագ ծարավը, որ կար դանուբյան իշխանություններում, անգլիական գործարաններում եղած նույնպիսի ծարավի հետ համեմատելը մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև հավելյալ աշխատանքը կոռային աշխատանքի ժամանակ ինքնուրույն, շոշափելիորեն ընկալելի ձև ունի։
Ենթադրենք, որ աշխատանքային օրը կազմված է անհրաժեշտ աշխատանքի 6 ժամից ու հավելյալ աշխատանքի 6 ժամից։ Այս դեպքում ազատ բանվորը կապիտալիստին շաբաթական տալիս է 6×6 կամ 36 ժամ հավելյալ աշխատանք։ Այս հավասարազոր է այն բանին, որ նա շաբաթվա մեջ 3 օր աշխատի իրեն համար և շաբաթվա մեջ 3 օր էլ կապիտալիստի համար՝ ձրի։ Բայց աշխատաժամանակի այդ տրոհումը նկատելի չէ։ Հավելյալ աշխատանքն ու անհրաժեշտ աշխատանքը միախառնվում են իրար հետ։ Ուստի ես կարող եմ միևնույն հարաբերությունն արտահայտել, օրինակ, նաև այնպես, թե բանվորն ամեն մի րոպեում 30 վայրկյան աշխատում է իրեն համար և 30 վայրկյան կապիտալիստի համար և այլն։ Այլ է կոռային աշխատանքը։ Այն անհրաժեշտ աշխատանքը, որ կատարում է, օրինակ, վալախ գյուղացին իր սեփական գոյությունը պահպանելու համար, տարածականորեն բաժանված է բոյարի համար նրա կատարած հավելյալ աշխատանքից։ Առաջին աշխատանքը նա կատարում է իր սեփական արտում, մյուս աշխատանքը՝ տիրոջ կալվածքում։ Այդ պատճառով աշխատաժամանակի երկու մասերը գոյություն ունեն ինքնուրույն կերպով, կողք-կողքի։ Կոռային աշխատանքի ձևի մեջ հավելյալ աշխատանքը ճշգրտորեն անջատված է անհրաժեշտ աշխատանքից։ Դրսևորման ձևի այդ տարբերությունն ակներևորեն ոչինչ չի փոխում այն քանակական հարաբերության մեջ, որ կա հավելյալ աշխատանքի ու անհրաժեշտ աշխատանքի միջև։ Շաբաթվա մեջ երեք օր տևող հավելյալ աշխատանքը միում մնում է երեք օր տևող աշխատանք, որը իրեն՝ բանվորի համար համարժեք չի ստեղծում, կոռային աշխատանք կոչվի այն թե վարձու աշխատանք։ Բայց կապիտալիստի հավելյալ աշխատանքի անհագ ծարավը երևան է գալիս որպես աշխատանքային օրը անչափ երկարացնելու ձգտում, իսկ բոյարի ձգտումը ավելի պարզ է՝ նա անմիջականորեն ընկած, է կոռային օրերի հետևից<ref>Հաջորդ գրածը վերաբերում է ռումինական նահանգների դրությանը, ինչպես որ այն ստեղծվել էր Ղրիմի պատերազմից հետո կատարված հեղաշրջումից առաջ։<br>44a {'''3-րդ հրատ, . ծանոթագրություն.'''— Այս վերաբերում է նաև Գերմանիային և հատկապես Օստ-էլբյան Պրուսիային։ XV դարում գերմանական գյուղացին, թեև պարտավոր էր համարյա ամենուրեք մթերքով nt ու աշխատանքով որոշ պարհակներ կրելու, բայց, գոնե փաստորեն, ազատ մարդ էր ընդհանրապես։ Բրանդենբուրգի, Պոմերանիայի, Սիլեզիայի և Արևելյան Պրուսիայի գերմանական կոլոնիստներն իրավաբանորեն էլ ազատ էին համարվում։ Գյուղացիական պատերազմի մեջ. ազնվականության տարած հաղթանակը վերջ դրեց դրան։ Ոչ միայն Հարավային Գերմանիայի պարտված գյուղացիները կրկին ճորտ դարձան, այլև XVI դարի կեսերից սկսած արդեն Արևելյան Պրուսիայի, Բրանդենբուրգի, Պոմերանիայի ու Սիլեզիայի, իսկ հետո շուտով նաև Շլեզվիգ-Հոլշտայնի ազատ գյուղացիները ճորտերի վիճակի իջեցվեցին։ (Maurer: «Geschichte der Fronhöfe, der Bauernhöfe und Hofverfassung in Deutschland». Erlangen 1862—1863, հ. IV. — Meitzen: «Der Boden und die landwirtschaftlichen Verhältnisse des preussischen Staates nach dem Gebietsumfange on von 1866». Berlin 1873.—Hanssen— Hanssen: «Leibeigenschaft in Schleswig-Holstein»)։— Ֆ. Է.}</ref>։
Կոռային աշխատանքը, որ դանուբյան իշխանություններում զուգորդված էր նատուրալ ռենտաների ճորտային վիճակի ուրիշ ատրիբուտների հետ, կազմում էր, սակայն, գերիշխող դասակարգին վճարվող մի խոշոր հարկ։ Որտեղ այդ գոյություն ուներ, այնտեղ հազվադեպ էր կոռային աշխատանքը ծագում ճորտությունից, ընդհակառակը, սովորաբար ճորտությունն էր մեծ մասամբ ծագում կոռային աշխատանքից [''Տես 44a ծանոթ.'']։ Այսպես էր գրությունը դրությունը ռումինական նահանգներում։ Արտադրության նրանց սկզբնական եղանակը հիմնված էր համայնական սեփականության վրա, որը տարրեր տարբեր էր սլավոնական և հատկապես հնդկական ձևից։ Հողերի մի մասը, որպես ազատ մասնավոր սեփականություն, ինքնուրույն կերպով մշակում էին համայնքի անգամները, մյուս մասը — ager publicus-ը [հանրային դաշտ]— նրանք մշակում էին միատեղ։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքները մասամբ ծառայում էին որպես ռեզերվային ֆոնդ անբերությունների ու այլ պատահականությունների դեպքում, մասամբ էլ որպես պետական ֆոնդ պատերազմի ծախսերը, կրոնական նպատակների հետ կապված ու համայնական այլ ծախսերը ծածկելու համար։ Ժամանակի ընթացքում զինվորական ու եկեղեցական բարձրաստիճան խավը այդ համայնական սեփականության հետ բռնի տիրացավ նաև այդ սեփականության հետ կապված պարհակներին։ Այն աշխատանքը, որ ազատ գյուղացիները կատարում էին իրենց համայնական հողի վրա, դարձավ կոռային աշխատանք համայնական հողի զավթիչների համար։ Դրա հետ միաժամանակ զարգացան ճորտային հարաբերությունները, սակայն միայն փաստորեն, բայց ոչ իրավաբանորեն, մինչև որ համաշխարհային «ազատարար» Ռուսաստանը ճորտությունը վերացնելու պատրվակով օրինականացրեց այդ հարաբերությունները։ Կոռային աշխատանքների այն օրենսգիրքը, որ հրապարակեց ռուս գեներալ Կիսելյովը 1831 թվականին, իհարկե, թելադրել էին հենց իրենք՝ բոյարները։ Այսպիսով, Ռուսաստանը մի հարվածով նվաճեց դանուբյան իշխանությունների մագնատներին և վաստակեց ամբողջ Եվրոպայի լիբերալ կրետինների խրախուսական ծափերը։
Համաձայն «Réglement Organique»«Règlement organique»-ի, ինչպես կոչվում է կոռային աշխատանքների այդ օրենսգիրքը, ամեն մի վալախ գյուղացի, բացի մեծ քանակությամբ մանրամասն թվարկված նատուրալ պարհակներից, նաև պարտական էր այսպես կոչված հողային սեփականատիրոջը՝ 1) տասներկու աշխատանքային օր ընդհանրապես, 2) մի օր դաշտային աշխատանք և 3) մի օր փայտ կրել։ Ընդամենը՝ 14 օր տարվա մեջ։ Սակայն խոր ըմբռնելով քաղաքատնտեսությունը, օրենսգրքի հեղինակները աշխատանքային օրը վերցրին ո՛չ թե իր սովորական իմաստով, այլ որպես մի աշխատանքային օր, որ անհրաժեշտ է միջին օրական արդյունք արտադրելու համար. իսկ միջին օրական արդյունքը խորամանկորեն այնպես է որոշված, որ ոչ մի կիկլոպ չէր կարող 24 ժամում այդ կատարել։ Ուստի «ռեգլամենտը» ինքը, իսկական ռուսական իրոնիայով, չոր արտահայտություններով պարզաբանում է, թե 12 աշխատանքային օր ասելով պետք է հասկանալ ձեռքի աշխատանքի 36 օրվա արդյունքը, դաշտային աշխատանքի մեկ օրը նշանակում է երեք օր, փայտ կտրելու մեկ օրը՝ նույնպես 3 օր։ Ընդամենը 42 կոռային օր։ Բայց սրան ավելանում է այսպես կոչված «Jobagie», այսինքն՝ այն օգնությունը, որ ցույց է տրվում հողատիրոջն արտադրության պահանջների առաջադրած արտակարգ դեպքերում։ Ամեն մի գյուղ իր բնակչության թվին համեմատ տարեկան պետք է որոշ թվով աշխատուժ տա «Jobagie»-ի համար։ Այդ ավելադիր կոռային աշխատանքն ամեն մի վալախ գյուղացու համար կազմում է 14 օր։ Այսպիսով, պարտադիր կոռային աշխատանքը տարեկան անում է 56 աշխատանքային օր։ Իսկ Վալախիայում հողագործական տարին վատ կլիմայի հետևանքով ունի ընդամենը 210 օր, որից 40-ը՝ կիրակի ու տոն օրեր, միջին հաշվով 30-ը վատ եղանակի օրեր, ընդամենը 70 օր։ Այսպիսով, մնում է 140 աշխատանքային օր։ Կոռային աշխատանքի հարաբերությունը անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ <math>^{56}/_{84}</math>, կամ 66 <math>^2/3 _3</math> տոկոս, արտահայտում է հավելյալ արժեքի անհամեմատ ավելի փոքր նորմա, քան այն նորման, որը որոշում է անգլիական հողագործական կամ գործարանային բանվորի աշխատանքը։ Սակայն այդ միայն օրենքով սահմանված կոռային աշխատանքն է։ Իսկ «Règlement organique»-ը մի է՛լ ավելի մեծ «լիբերալիզմով», քան անգլիական գործարանային օրենսդրությունը, կարողացել է հեշտացնել իր սեփական զանցառման հնարավորությունը։ 12 օրը 54 օր դարձնելով, նա 54 կոռային օրերից ամեն մեկի անվանական օրական աշխատանքը նորից այնպես է որոշում, որ հաջորդ օրերին անխուսափելիորեն որոշ հավելում է մնում։ Օրինակ, մի օրվա մեջ պետք է քաղհանվի մի այնպիսի հողամաս, որ այդ օպերացիան կատարելու համար, մանավանդ եգիպտացորենի արտերում, իսկապես երկու անգամ ավելի ժամանակ է պահանջում։ Մի քանի հողագործական աշխատանքների համար օրենքով սահմանված օրական գործը կարելի է մեկնաբանել այնպես, օր կարծես սկսվում է մայիսին և վերջանում է հոկտեմբերին։ Մոլդավիայի համար որոշումները է՛լ ավելի խիստ են։ «Règlement organique»-ի 12 կոռային օրը,— բացականչում է հաղթությամբ արբեցած մի բոյար,— տարվա մեջ անո՜ւմ է 365 օր<ref>Հետագա մանրամասնությունները կարելի է գտնել E. Regnault-ի «Historie Politique et Sociale des Principautés Danubiennes» աշխատության մեջ, Paris 1855 [էջ 304 և հաջ.]։</ref>։
Եթե դանուբյան իշխանությունների «Règlement organique»-ը հավելյալ աշխատանքի ա՛յն անհագ ծարավի դրական արտահայտությունն էր, որ օրինականացվում է նրա ամեն մի կետով, ապա անգլիական Factory Act-երը [գործարանային օրենքները] այդ նույն ծարավի բացասական արտահայտությունն են։ Այդ օրենքները սանձահարում են կապիտալի՝ աշխատուժն անսահման ծծելու ձգտումը, սահմանելով աշխատանքային օրվա պարտադիր սահմանափակում պետության կողմից, և այն էլ ա՛յն պետության, որի մեջ իշխում են կապիտալիստն ու լենդլորդը։ Չխոսելով արդեն օրեցօր սպառնալից կերպով աճող բանվորական շարժման մասին, գործարանային աշխատանքի սահմանափակում թելադրեց հենց նույն անհրաժեշտությունը, որը ստիպեց գուանո լցնել անգլիական արտերը։ Նույն կույր գիշատչությունը, որ մի դեպքում ուժասպառ էր անում հողը, մյուս գեպքում հիմքից քայքայում էր ազգի կենսական ուժը։ Պարբերաբար կրկնվող համաճարակներն այստեղ նույնքան ուսանելի լեզվով էին խոսում, որքան զինվորների հասակաչափի նվազումը Գերմանիայում և Ֆրանսիայում<ref>Ընդհանուր առմամբ միջին հասակաչափի գերազանցումն օրգանական էակի ծաղկումն է ցույց տալիս որոշ չափով... Մարդու մարմնի չափը փոքրանում է, երբ նրա բարօրությանը վնաս են հասցնում ֆիզիկական կամ սոցիալական պայմանները... Եվրոպական բոլոր երկրներում, որտեղ գոյություն ունի զինվորագրությունը, նրա մտցնելու օրից սկսած չափահաս տղամարդկանց մարմնի միջին չափը և ընդհանրապես զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը պակասել է։ Ֆրանսիայում ռևոլյուցիայից (1789 թ.) առաջ հետևակ զինվորի հասակաչափի մինիմումը 165 սանտիմետր էր, 1818 թվականին (մարտի 10-ի օրենք)՝ 157, իսկ 1832 թվականի մարտի 21-ի օրենքով՝ 156 սանտիմետր։ Ֆրանսիայում միջին հաշվով նորակոչիկների կեսից ավելին համարվում է ոչ-պիտանի անբավարար հասակաչափի և մարմնական արատների պատճառով։ Սաքսոնիայում 1780 թվականին զինվորական չափը 178 սանտիմետր էր, հիմա՝ 155 սմ։ Պրուսիայում հիմա 157 սմ է։ Դոկտոր Մայերի այն տվյալներից, որոնք հրատարակված են 1862 թ. մայիսի 9-ին «Bayrische Zeitung»-ում երևում է, որ Պրուսիայում 9-ամյա ժամանակամիջոցում միջին հաշվով 1000 նորակոչիկներից 716 հոգին անպետք էին համարվում զինվորական ծառայության համար. 317 հոգին մարմնի չափի փոքրության և 399-ը՝ մարմնական արատների պատճառով... 1858 թվականին Բեռլինը չկարողացավ տալ նորակոչիկների սահմանված կոնտինգենտը, պակասում էր 156 մարդ» (J. V. Liebig: «Die Chemie in ihrer Anwerdung auf Agrikultur und Physiologie». 7-րդ հրատ., 1862, հ. I, էջ 117, 118)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений», թարգմ. պրոֆ. Իլյենկովի, 2-րդ հրատ., Մոսկվա 1870, էջ 83։]</ref>։
<TD align=right>15</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
<TDrowspan=5>5 օրում ընդամենը 300 րոպե։</TD>
</TR>
<TR>
<TD align=right>15</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD align=right>10</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD>5 օրում ընդամենը 300 րոպե։</TD>
</TR>
<TR>
<TD>Ճաշի ժամանակից</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>20</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD></TD>
</TR>
<TR>
<TD align=right>60</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD align=right>15</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>րոպե</TD>
<TDrowspan=3>Շաբաթական ամբողջ շահումը 340 րոպե։</TD>
</TR>
<TR>
<TD align=right>10</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD>Շաբաթական ամբողջ շահումը 340 րոպե։</TD>
</TR>
<TR>
<TD align=right>15</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD></TD>
</TR>
</TABLE>
Այդ անում է 5 ժամ 40 րոպե շաբաթական, որը բազմապատկած 50 աշխատանքային շաբաթով, հանած 2 շաբաթ տոների համար և աշխատանքի պատահական ընդհատումների համար, անում է 27 աշխատանքային օր»<ref>«Suggestions etc. by Mr. L. Horner, Inspector of Factories», «Factories Regulation Act. Ordered by the House of Commons to be printed 9 August 1859» հրատարակության մեջ, էջ 4, 5։</ref>։
«Եթե աշխատանքային օրը նորմալ տևողությունից 5 րոպե երկարացվում Է է օրական, ապա այդ տարեկան անում է 2½ աշխատանքային օր»<ref>«Reports of the Insp. of Fact. for the half year, October 1856», էջ 35։</ref>։ «Օրական մի ավելորդ ժամ, որ ձեռք է բերվում նրանով, որ ժամանակի մի փոքրիկ կտոր մերթ այստեղ է պոկվում, մերթ այնտեղ, տարվա 12 ամիսը դարձնում է 13 ամիս»<ref>«Reports etc. 30th April 1858», էջ 9։</ref>։
Ճգնաժամերը, որոնց ժամանակ արտադրությունն ընդհատվում է և աշխատանքը կատարվում է միայն «կրճատ ժամանակով», միայն շաբաթական մի քանի օր, իհարկե, ամենևին չեն փոխում աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը։ Որքան ավելի են կրճատվել գործերը, այնքան ավելի մեծ պետք է լինի յուրաքանչյուր գործից ստացվող վաստակը։ Որքան ավելի քիչ ժամանակ կարող է շարունակվել աշխատանքը, այնքան ավելի տևական պետք է լինի հավելյալ աշխատաժամանակը։ Ահա ինչ են հաղորդում գործարանային տեսուչները 1857—1858 թվականների ճգնաժամի շրջանի մասին։
Միևնույն երևույթը ավելի փոքր չափով կրկնվում է 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սարսափելի ճգնաժամի ժամանակ<ref>«Reports etc. for the half year ending 30th April 1861»։ Տե՛ս հավելված № 2, «Reports etc. 31st October 1862», էջ 7, 52, 53։ Խախտումներն այստեղ հաճախանում են 1863 թ. վերջին կիսամյակում։ Հմմտ. «Reports etc. ending 31st October 1863», էջ 7։</ref>։
«Եթե մենք ճաշվա ժամերին կամ որևէ այլ չսահմանված ժամանակ բանվորներին գտնում ենք աշխատելիս, ապա երբեմն արդարանալու համար մեզ ասում են, թե բանվորները ոչ մի կերպ չեն ուզում թողնել գործարանը, այնպես որ պետք է լինում նրանց ստիպել, որ ընդհատեն աշխատանքը (մեքենաների մաքրումը և այլն), հատկապես շաբաթ օրը երեկոյան։ Բայց եթե «ձեռքերը» մեքենաների դադարից հետո մնում են գործարանում, ապա այդ տեղի է ունենում այն պատճառով միայն, որ առավոտվա ժամի 6-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև, օրենքով սահմանված աշխատանքի ժամերին, նրանց ժամանակ չի հատկացվում այդպիսի աշխատանքներ կատարելու համար»<ref>«Reports etc. 31st October 1860», էջ 23։ Թե ինչպիսի մոլեռանդությամբ են նրանց գործարանային ձեռքերը դիմադրում գործարանային աշխատանքի ամեն մի ընդհատման. , այդ մասին վկայում է, ըստ գործարանատերերի՝ դատարանում տված ցուցմունքների, հետևյալ կուրյոզը։ 1836 թ. հունիսի սկզբին Դյուսբերիի (Յորքշիր) ոստիկանական դատավորին տեղեկացրին, թե Բետլիի մոտերքում 8 խոշոր գործարանների տերեր գործարանային օրենքը խախտում են։ Այդ պարոնների մի մասը մեղադրվում էր նրա համար, որ 12-ից մինչև 15 տարեկան հինգ տղայի նրանք ստիպել էին աշխատել ուրբաթ օրվա առավոտյան ժամի 6-ից մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 4-ը, առանց ամենափոքր հանգիսm հանգիստ տալու նրանց, բացի հաց ուտելու ժամանակից և կես գիշերվա մի ժամ քնից։ Եվ այղ երեխաներն ստիպված էին եղել անընդհատ 30-ժամյա աշխատանք կատարել «shoddy hole»-ում ինչպես կոչվում է այն խոռոչը, որտեղ բրդեղենի լաթն է քրքրվում և որտեղ օդն այն աստիճան հագեցած է փոշով, մազերով և այլ նյութերով, որ նույնիսկ չափահաս բանվորները հարկադրված են շարունակ բերանները կապել թաշկինակներով՝ իրենց թոքերը պաշտպանելո՜ւ համար։ Պարոնայք մեղադրյալները երդվելու փոխարեն,— որպես քվակերներ։ քվակերներ, նրանք այնքան բծախնդիր-կրոնասեր մարդիկ էին, որ չէին կարող երդում ուտել,— հավատացնում էին, թե իրենց մե՜ծ գթասրտությամբ իրենք կարող էին թույլ տալ երեխաներին 4 ժամ քնել։ քնել, բայց այդ կամակորները բոլորովին չեն ուզում անկողին մտնել։ Պարոնայք քվակերները դատապարտվեցին 20 ֆնտ. ստ. տուգանքի։ Դրայդենը նախատեսել է այդ քվակերներին՝
<poem>
That feared an oath, but like the devil would lie,
That look’d like Lent, and had the holy leer,
And durst not sin! before he aaid said his prayer!»
</poem>
[Կեղծ սրբությամբ լեցուն աղվեսը սարսում է երդումից,բայց ստեր կասի, ինչպես մեծ պասին բարեպաշտ մի դև, և մեղք չի գործի, մինչև չաղոթի]։</ref>։
«Այն լրացուցիչ շահույթը, որ ստացվում է օրենքով սահմանված ժամանակից ավելի կատարվող չափից դուրս աշխատանքից, շատ գործարանատերերի համար այնպիսի մեծ գայթակղություն է, որ նրանք լեն չեն կարող նրան դիմադրել։ Նրանք հույս են դնում այն բանի վրա, թե չեն բռնվի, և այն հաշվով են առաջնորդվում, թե նույնիսկ բռնվելու դեպքում փողային տուգանքների ու դատածախքերի չնչինությունը վերջին հաշվով դարձյալ ապահովում է նրանց շահույթը»<ref>«Reports etc. 81st 31st October 1856», էջ 34։</ref>։ «Այն դեպքում, երբ օրվա ընթացքում կատարվող մանր գողությունները միացնելով («a multiplication of small thefts») է շահվում լրացուցիչ ժամանակը, տեսուչները դեմ են առնում համարյա անհաղթահարելի դժվարությունների, երբ նրանք ուզում են ապացույցներ ստանալ օրենքը խախտելու մասին»<ref>Նույն տեղում, էջ 35։</ref>։ Բանվորների ճաշի ժամանակի ու հանգստի ժամանակի հաշվին կապիտալի կողմից կատարած այդ «մանր գողությունները» գործարանային տեսուչներն անվանում են «petty pilferings of minutes»՝ րոպեների գողություն<ref>Նույն տեղում, էջ 48։</ref>, «snatching a few minutes»՝ րոպեների շորթում<ref>Նույն տեղում։</ref>, կամ, բանվորների տեխնիկական արտահայտությամբ՝ «nibbling and cribbling at meal times» [ուտելու համար հատկացված ժամանակի կլպում ու քերում]<ref>Նույն տեղում։</ref>։
Մենք տեսնում ենք, որ այդ մթնոլորտում հավելյալ աշխատանքի միջոցով հավելյալ արժեք ստեղծելը գաղտնիք չէ։ «Եթե դուք ինձ թույլ տայիք,— ասաց ինձ մի անգամ մի շատ պատվելի գործարանատեր,— որ ես ստիպեի օրական սահմանված ժամանակից ոչ ավելի քան 10 րոպե ավելի աշխատել, դուք իմ գրպանը դրած կլինեիք տարեկան 1000 ֆ. ստեռլինգ»<ref>«Reports etc. 31st October 1856», էջ 48։</ref>։ «Ժամանակի ատոմները շահույթի տարրերն են»<ref>«Reports of the Insp. etc. 30th April 1860», էջ 56։</ref>։
Այս տեսակետից ոչ մի բան ավելի բնորոշ չէ, քան այն, որ լրիվ ժամանակով աշխատող բանվորներին անվանում են «full times» [«լրիվ ժամանակ»], և 13 տարեկանից ցած երեխաներին, որոնց թույլ է տրվում աշխատել միայն 6 ժամ, անվանում են «half times» [«կես ժամանակ»]<ref>Արտահայտությունը քաղաքացիության պաշտոնական իրավունք է վայելում ինչպես գործարանում, այնպես էլ գործարանային հաշվետվությունների մեջ։</ref>։ Բանվորն այստեղ ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնավորված աշխատաժամանակ։ Բnլnր Բոլոր անհատական տարբերությունները հանգում են «Vollzeitler» [«լիաժամանակ աշխատող բանվոր»]-ի և halbzeitler» [«կիսաժամանակ աշխատող բանվոր»]-ի միջև եղած տարբերությանը։
====3. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ====
Վստահելի
1396
edits