Changes
/* ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Հայելու տունը */
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։<ref>Նոնսենսի մեկ այլ ծայրահեղ օրինակ։ Ոտանավորի առաջին տունը առաջին հայացքից անիմաստ է, բառերը սարքովի են, ինչպես ոտանավորի վերնագիրը՝ Փրչրթան։ Սակայն ըստ Քերոլի՝ նրանցից շատերը իմաստ են պարունակում, այն էլ մեկից ավելի իմաստ (հեքիաթի 6֊րդ գլխում Պստլիկ Հաստլիկը Ալիսին «բացատրում» է բառերի իմաստը»)։ <br/>Քառյակը Քերոլը գրել է 1855֊ին՝ ընտանեկան «Միշ֊Մաշ» ամսագրում, «Անգլո֊սաքսոնական ոտանավոր» վերնագրով, և վերջում ծանոթագրել է. «Հնագույն քերթողական արվեստին պատկանող այս հատվածի իմաստը խրթին է, բայց և այնպես հուզում է մարդկանց սրտերը»։ Վերնագիրը (jabberwocku) ֆրանսերեն թարգմանվել է Le Jaserogue, գերմաներեն՝ Der Jammerwoch, ռուսերեն՝ Бармаглот։ Հայերեն առաջին անգամ թարգմանվել է Փնթփնթան (Լուիս Քերոլ — Ալիսը հրաշքների աշխարհում, Ալիսը հայելու աշխարհում, «Հայաստան» հր., Երևան, 1971, անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյանի, չափածո թարգմ.՝ Գ. Բանդուրյանի), մինչդեռ ստույգ իմաստ բառը չպետք է արտահայտեր։<br/> «Սնարքի որսը» նոնսենս֊պոեմում «Փրչրթան» բառը չի հիշատակվում, սակայն նամակներից մեկում գրողը նշել է, որ «Սնարքի» գործողությունները տեղի են ունենում մի կղզում, «որը հաճախ այցելում են Ջաբջաբ թռչունն ու Չարչամչարախը։ Սա, անկասկած, այն կղզին է, որտեղ սպանվել է Փրչրթանը»։</ref></poem>
«Շատ լավ բանաստեղծություն է,— մտածեց Ալիսը,— բայց բավական դժվար է հասկացվում։ (Տեսնո՞ւմ եք, նա չէր սիրում խոստովանել, նույնիսկ իրեն, որ լրիվ չի հասկացել կարդացածը)։ Բայց այն իմ մեջ մտքեր արթնացրեց, միայն, ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մտքեր։ Այնուամենայնիվ, ինչ֊որ մեկը սպանեց ինչ֊որ մեկին, դա արդեն պարզ է»։