Changes
/* ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը */
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը==
«Եթե կարողանամ բարձրանալ բլրի գագաթը, պարտեզն ավելի լավ կտեսնեմ,— մտածեց Ալիսը,— ահա այս արահետը տանում է ուղիղ դեպի վեր։ Բայց ոչ... (մի քանի կտրուկ շրջադարձ և որոշ տարածություն անցնելուց հետո սրտնեղեց նա)։... Ինձ թվում է, ի վերջո կհասնեմ։ Ի՞նչ զարմանալի ոլորապտույտներ ունի ճանապարհը և ի՞նչ էլ նման է ոլորաձև խցանահանի։ Ահա այս մեկը կարծես տանում է դեպի բլուր... Ո՛չ, ո՛չ, դարձյալ սխալվեցի։ Սա տուն տանող ճանապարհն է։ Հիմա էլ փորձեմ մյուսը»։ մյուսը»<ref>«Տվյալ դեպքում,— նշել է «Ալիս»֊ների մասին փիլիսոփայության աշխատության հեղինակ Փիթեր Հիթը,— Ալիսի անհաջողությունը (որ հատուկ է Կաֆկայի հերոսներին), ոչ թե կատարումն է, այլ սխալ մոտեցումը։ Հաճախ այդպես են բացատրում նաև փիլիսոփայական և գիտական դժվարությունները։ Երբ բոլոր ճանապարհները նպատակից հեռու են տանում... վրա է հասնում մեթոդաբանական հարցերի և խնդրի պայմանների վերանայման ժամանակը։ Այն, ինչ անլուծելի է թվում մի անկյան տակ, մեկ ուրիշի տակ դժվարություն չի ներկայացնում։ Ալիսն ինքը շուտով կհասկանա այդ»։</ref>։
Այդպես էլ արեց։ Գնաց բոլոր կողմերով, վեր ու վար, փորձեց բոլոր շրջադարձերը, բայց անօգուտ, շարունակ նրա դիմացն էր ելնում տունը։ Վերջին անգամ սովորականից ավելի արագ անկյունադարձ արեց ու դարձյալ հայտնվեց նույն տեղում, նախքան կկարողանար կանգ առնել։
— Այնպես, ինչպես դու, նույնիսկ ավելի բարձր,— ասաց Վագրաշուշանը։
— Դե գիտես, մեզ վայել չէ առաջինը խոսել,— նկատեց Վարդը <ref>Լիդելների ընտանիքում մեզ հայտնի երեք քույրերից, կային ևս երկուսը՝ Ռոզան (Rose - վարդ) և Վայոլեթը (Violet ֊ մանուշակ)։ Այս գլխում նրանք հայտնվում են որպես Վարդ և Մանուշակ։</ref>,— սպասում էի, թե երբ կխոսես ու մտածեցի. «Այս ծաղկի դեմքն ինչ֊որ արտահայտություն ունի, որ այնքան էլ խելացի չէ, թեպետ գույնը լավն է, իսկ դա քիչ բան չէ...»։
— Ի՞նչ նշանակություն ունի գույնը,— հակառակեց Վագրաշուշանը,— ա՛յ, եթե նրա թերթիկները քիչ ավելի ոլորված լինեին, շատ հիանալի տեսք կունենար։
Ալիսը ոչ մի կերպ չհասկացավ, թե ինչպես Թագուհին, մոտենալով վերջին ցցին, անմիջապես չքացավ։ Արդյոք հօ՞դս ցնդեց, թե՞ արագ վազեց դեպի անտառ («Չէ՞ որ արագավազն է»,— մտածեց նա)։ Այդպես էլ չկարողացավ գուշակել։ Թագուհին չքվել էր։ Շուտով Ալիսը հիշեց, որ ինքը Զինվոր է և իր խաղաքայլ անելու ժամանակն է։
==ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. Հայելու միջատները==