Changes
/* ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Հայելու տունը */
Այստեղ նա մի քանի անգամ թելը փաթաթեց կատվիկի վզին, տեսնելու, թե սազում է նրան։ Սրա հետևանքը եղավ այն, որ կծիկն ընկավ հատակին, գլորվեց ու նորից քանդվեց։
— Գիտե՞ս ինչ, Սևուկ, ես այնքան բարկացած էի,— շարունակեց Ալիսը և փիսիկին գրկած նորից նստեց բազկաթոռին,— երբ տեսա քո արարքները, ուզում էի պատուհանը բաց անել ու շպրտել քեզ ձյան վրա։ Եվ դու արժանի ես դրան, դո՛ւ, պստիկ չարագործ։ Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար։ Ինձ չընդհատես, հիմա ես քո բոլոր մեղքերը կասեմ։— Նա ծալեց մի մատը,— նախ առավոտյան, երբ Դինան լվանում էր դեմքդ, դու երկու անգամ մլավեցիր։ Չէ՛, Սևուկ, չես կարող ժխտել։ Ես լսեցի։ Ի՞նչ ես ասում։ (Ալիսը ձևացրեց, թե փիսիկը խոսում է իր հետ)։ Դինայի թաթը աչքդ մտաժվ։ մտավ։ Դե, դա քո մեղքն էր, որովհետև աչքերդ չռել էիր, եթե պինդ փակեիր, նման բան չէր լինի։ Այժմ ոչ մի արդարացում, լսիր ինձ։ Երկրորդ՝ Ձյունիկի պոչը տրորեցիր, երբ նրա առջև հատակին դնում էի կաթի ամանը։ Ծարավ է՞իր։ Իսկ ի՞նչ գիտես, որ Ձյունիկն էլ ծարավ չէր։ Եվ երրորդ՝ երբ ուրիշ կողմ էի նայում, կծիկս քանդեցիր։
Այդ երեք մեղքերիդ համար, Սևուկ, մինչև հիմա ոչ մի պատիժ չես ստացել։ Գիտե՞ս ինչ, ես քո բոլոր պատիժները պահում եմ հաջորդ չորեքշաբթի օրվան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ինձ էլ բոլոր հանցանքներիս համար մի օր պատժեն,— շարունակեց նա դիմելով ավելի շուտ իրեն, քան թե կատվիկին,— ի՞նչ կանեն ինձ տարեվերջին։ Երևի բանտ կուղարկեն կամ էլ ամեն հանցանքիս համար մի օր առանց ճաշի կթողնեն։ Ուրեմն, երբ այդ չարաբաստիկ օրը գա, ես հիսուն անգամ առանց ճաշի կմնամ։ Հոգ չէ։ Ավելի լավ է առանց ճաշի մնամ, քան թե այդքանն ուտեմ մի օրում։
— Խնդրում եմ, ծամածռություններ չանես, սիրելիս,— գոչեց նա, մոռանալով, որ Արքան չի կարող լսել իրեն, դու ինձ այնպես ես ծիծաղեցնում, որ հազիվ եմ քեզ պահում։ Ի՞նչ ես բերանդ լայն բացել, մոխիր կուլ կտաս։ Դե՛, հիմա մի քիչ մաքրվեցիր։— Ալիսը հարթեց Արքայի մազերը և դրեց սեղանին՝ Թագուհու կողքին։
Արքան անմիջապես ընկավ մեջքի վրա և մնաց միանգամայն անշարժ։ Ալիսը վախեցած իր արածից, սկսեց սենյակում ջուր փնտրել նրա դեմքին շաղ տալու համար, բայց միայն մի շիշ թանաք գտավ։ Երբ շիշը ձեռքին հետ եկավ, Արքան ուշքի էր եկել ու վախեցած, շշուկով զրուցում էր Թագուհու հետ։ Ալիսը հազիվ էր կարողանում լսել նրանց խոսակցությունը։