Changes

Ալիսը հայելու աշխարհում

2 bytes removed, 13:05, 16 Հունիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Բուրդն ու ջուրը */
— Այո, իհարկե,— գոչեց Թագուհին և սկսեց նորից ճչալ,— իսկ այս մե՜կը, իսկ այս մե՜կը, մե՜կը, մե՜կը։— Վերջին խոսքն ավարտվեց մի երկար մայունով՝ մե՜ե՜ե՜, այնքան նման ոչխարի մայունի, որ Ալիսը ցնցվեց։
Նա տեսավ, թե ինչպես Թագուհին հանկարծ թաթախվեց բրդի մեջ։ Ալիսը շփեց աչքերն ու նորից նայեց. չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ է կատարվել և որտե՞ղ է գտնվում ինքը։ Կարծես խանութում էր, և վաճառասեղանի դիմաց նըստողն նստողն էլ... ոչխա՞ր էր։ Գուցե միայն իրեն էր թվում։ Ալիսը շարունակեց տրորել աչքերը, բայց ոչինչ չփոխվեց։ Արմունկները վաճառասեղանին հենած, նա կանգնել էր մութ խանութում և դիտում էր բազկաթոռին նստած ծեր Ոչխարին, որը մերթ հյուսում էր, մերթ էլ դադար տալով նայում Ալիսին իր հսկայական ակնոցի միջով։
— Ի՞նչ ես ցանկանում գնել,— վերջապես հարցրեց Ոչխարը՝ աչքերը գործից կտրելով։