Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 1 բայտ, 13:46, 16 Հունիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. Պստլիկ Հաստլիկը */
— Ես ուզում եմ ասել, որ մարդ չի կարող չմեծանալ։
— Գուցե մեկը չկարողանա,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— բայց երկուսը կարող են։ Հատուկ օգնությամբ դու միշտ կարող էիր մնալ յոթ տարեկան։
— Ի՜նչ գեղեցիկ գոտի ունեք,— հանկարծ նկատեց Ալիսը (նրանք արդեն բավական խոսել էին տարիքի մասին և այժմ Ալիսի հերթն էր նյութ ընտրելու),— ավելի ճիշտ,— ուղղեց նա իր ասածը,— ուզում էի ասել, գեղեցիկ փողկապ, ո՛չ, ո՛չ, ուզում եմ ասել, գոտի, ներեցեք ինձ,— վախեցած շարունակեց նա, որովհետև Պստլիկ Հաստլիկը նայեց նրան միանգամայն վիրավորված և Ալիսը զղջաց նման խոսակցություն սկսած լինելու համար։