Changes
/* ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ. Առյուծն ու Միեղջյուրը */
(Սուրհանդակը իր հսկայական ձեռքերը հովհարաձև տարածած օձաձկան նման ցատկոտելով ու գալարվելով առաջ էր շարժվում)։
— Բոլորովին էլ ոչ,— ասաց Արքան,— նա անգլո֊սաքսոնացի Սուրհանդակն է, հետևաբար շարժումներն էլ անգլո֊սաքսոնական ոն։ են։ Եվ երբ նա իրեն երջանիկ է զգում, այդպիսի շարժումներ է անում։ Նրա անունը Լապստրակ է։
— Իմ Սիրո անունը սկսվում է «Լ» տառով<ref>Վիկտորիական Անգլիայում տարածված խաղ. առաջին մասնակիցն ասում է. «Իմ սիրո անունն սկսվում է «Ա» տառով, և այլն։ Երկրորդը կրկնում է նույնը, միայն «Բ» տառով, և այսպես շարունակ։ Անհրաժեշտ բառերը չգտնողները դուրս են մնում խաղից։</ref>,— սկսեց արտասանել Ալիսը։— Ես սիրում եմ նրան, որովհետև նա Լավն է։ Ես ատում եմ նրան, որովհետև նա Լալկան է։ Եմ կերակրում եմ նրան Լորով ու Լոբով։ Նրա անունը Լապստրակ է և նա ապրում է...
— Ուրեմն լոբի տուր,— նվաղուն ձայնով մրմնջաց Արքան։
Ալիսն ուրախացավ, երբ քիչ անց Արքան ուշքի գալովփնթփնթացգալով փնթփնթաց.— Երբ ուշաթափվում ես, լոբու նման լավ բան չես գտնի։
— Ինձ թվում է, եթե ձեր վրա սառը ջուր լցնեին, ավելի լավ կլիներ կամ էլ անուշադրի լուծույթ տային,— առարկեց Ալիսը։
— Ոչ ոք,— պատասխանեց Սուրհանդակը։
— Ճիշտ է,— ասաց ԱոքանԱրքան,— այս փոքրիկ աղջիկն էլ տեսավ նրան։ Իհարկե, Ոչ Ոքը քեզնից դանդաղ էր քայլում։
— Ես շատ արագ եմ քայլում,— մռայլվեց Սուրհանդակը,— համոզված եմ, ոչ ոք ինձնից արագ չի քայլում։
— Տեսե՛ք, տեսե՛ք,— ուրախացած մատնացույց արեց նա,— Սպիտակ Թագուհին է գալիս։ Գնդակի նման դուրս թռավ անտառից։ Ի՞նչ արագ են վազում այդ Թագուհիները։
— Երևի նրան թշնամի է հետապնդում,— առանց շուրջը նայելու խոսեց Արքան,— անտառը յիքն լիքն է թշնամիներով։
Զարմանալով Արքայի սառնասրտության վրա, Ալիսը հարցրեց.