====5. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ XIV ԴԱՐԻ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ XVII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ====
«Ի՞նչ է աշխատանքային օրը»։ Որքա՞ն մեծ է այն ժամանակը, որի ընթացքում կապիտալը կարող է սպառել աշխատուժը, որի օրական արժեքը նա վճարում է։ Աշխատանքային օրը որքա՞ն կարող է երկարացվել ա՛յն աշխատաժամանակից վեր, որ անհրաժեշտ է բուն իսկ աշխատուժի վերարտադրության համար։ Այս հարցերին, ինչպես տեսանք, կապիտալը պատասխանում է՝ աշխատանքային օրն ունի լրիվ 24 ժամ, հանած հանգստի այն սակավաթիվ ժամերը, առանց որոնց աշխատուժը բացարձակապես անպետք է դառնում իր ծառայությունը վերսկսելու համար։ Ընդսմին ինքնըստինքյան հասկանալի է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում բանվորը առանց բացառության ոչ այլ ինչ է, եթե ոչ աշխատուժ, ուստի և նրա տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը բնականորեն և իրավունքի համաձայն աշխատաժամանակ է և, հետևապես, ամբողջովին պատկանում է կապիտալի ինքնաճման պրոցեսին։ Ինչ վերաբերում է այն ժամանակին, որ մարդուն անհրաժեշտ է կրթության, մտավոր զարգացման, սոցիալական ֆունկցիաները կատարելու, ընկերական հաղորդակցության, ֆիզիկական ու մտավոր ուժերի ազատ խաղի համար, նույնիսկ կիրակին տոնելու համար՝ թեկուզ հենց շաբաթ օրը սուրբ համարողների երկրում<ref>Անգլիայի զանազան վայրերում, օրինակ, դեռ մինչև, օրս էլ որևէ բանվորի, մեկ էլ տեսար՝ իր տան առջևի պարտեզում աշխատելու հետևանքով՝ շաբաթ օրվա սրբությունը պղծելու համար բանտարկության դատապարտեցին։ Միևնույն բանվորը պայմանադրությունը խախտելու համար պատժվում է, եթե, նույնիսկ կրոնական շարժառիթներից դրդված, կիրակի օրը չի գնում մետաղագործարան։ մետաղագործարան, թղթի կամ ապակու, գործարան։ Օրթոդոքս պառլամենտը խուլ է շաբաթը պղծելու փաստերի նկատմամբ, երբ այդ կատարվում է կապիտալի «արժեքի աճման պրոցեսում»։ Մի հուշագրում (1883 թվականի օգոստոս), որի մեջ Լոնդոնի ձկնավաճառանոցների ու թոչնավաճառանոցների օրավարձու բանվորները պահանջում են վերացնել կիրակնօրյա աշխատանքը, ասված է, թե շաբաթվա առաջին 6 օրում նրանց աշխատանքը միջին հաշվով տևում է օրական 15 ժամ, իսկ կիրակի օրը՝ 8-ից մինչև 10 ժամ։ Նույն հուշագրից երևում է, որ այդ «կիրակնօրյա աշխատանքը» խրախուսվում է հատկապես Էկզետեր Հոլլի արիստոկրատ կեղծ բարեպաշտների նրբաճաշակ խորտկասիրությամբ։ Այդ «սուրբ արարածները», որոնք այնքան նախանձախնդիր են «in cute curanda» [իրենց ֆիզիկական բարեկեցության մասին հոգալու գործում], իրենց քրիստոնեական հոգին երևան են բերում այն հեզությամբ, որով նրանք տանում են երրորդ անձերի չափից դուրս աշխատանքը, զրկանքներն ու քաղցը։ Obsequium ventris istis (բանվորների համար) perniciosius est [որկրամոլություւնը նրանց (բանվորների) համար շատ ավելի կործանարար է]։</ref>,— ապա այդ բոլորը դատարկ ցնդաբանությո՜ւն է։ Բայց հավելյալ արժեքի նկատմամբ իր ունեցած անսահման կույր ձգտմամբ, իր գայլի ախորժակով կապիտալը ոտնատակ է տալիս աշխատանքային օրվա ո՛չ միայն բարոյական, այլև զուտ ֆիզիկական առավելագույն սահմանները։ Նա հափշտակում է մարմնի աճման, զարգացմ՛ան զարգացման ու առողջ պահպանման համար անհրաժեշտ ժամանակը։ Նա հափշտակում է այն ժամանակը, որը բանվորին անհրաժեշտ է թարմ օդից և արևի լույսից օգտվելու համար» համար։ Նա կրճատում է ճաշելու ժամանակը և ըստ հնարավորության այդ ժամանակը մտցնում է արտադրության բուն պրոցեսի մեջ, այնպես որ կերակուրը տրվում է բանվորին՝ որպես արտադրության մի սոսկական միջոցի, ինչպես շոգեկաթսային քարածուխ է տրվում և մեքենաներին՝ ճարպ կամ յուղ։ Կենսական ուժը վերականգնելու, նորոգելու և թարմացնելու համար անհրաժեշտ առողջ քունը կապիտալը վեր է ածում ընդարմացման այնքան ժամերի, որքան այդ անպայման անհրաժեշտ է վերջնականապես ուժասպառ օրգանիզմը կենդանացնելու համար։ Այսպիսով, այստեղ ոչ թե աշխատուժի նորմալ պահպանումն է որոշում աշխատանքային օրվա սահմանները, այլ, ընդհակառակը, աշխատուժի օրական ըստ կարելույն շատ ծախսումն է, որքան էլ հիվանդագին բռնի ու տանջալից լինի այդ ծախսումը, որոշում է բանվորի հանգստի ժամանակի սահմանները։ Կապիտալը չի հարցնում աշխատուժի կյանքի տևողության մասին։ Նրան հետաքրքրում է միայն աշխատուժի այն մաքսիմումը, որը կարելի է աշխատանքային օրվա ընթացքում շարժման մեջ դնել։ Նա այս նպատակին հասնում է աշխատուժի կյանքը կարճացնելով, ինչպես ագահ գյուղատնտեսական ձեռնարկուն հողի եկամտաբերության բարձրացման է հասնում հողի արգասավորությունը կողոպտելու միջոցով։
Այսպիսով, կապիտալիստական արտադրությունը, որն ըստ էության հավելյալ արժեքի արտադրություն, հավելյալ աշխատանքի ներծծումն է, աշխատանքային օրվա երկարացումով առաջ է բերում ոչ միայն մարդկային աշխատուժի սպառում, որից խլվում են զարգացման ու գործունեության բարոյական ու ֆիզիկական նորմալ պայմանները։ Կապիտալիստական արտադրությանը առաջ է բերում բուն աշխատուժի վաղաժամ սպառում ու ոչնչացում<ref>«Նախընթաց հաշվետվությունների մեջ մենք տվինք զանազան փորձառու գործարանատերերի կարծիքներն այն մասին, որ չափից ավելի աշխատանքն,... անկասկած հասցնում է մարդկային աշխատուժի վաղաժամ սպառման» («Children’s Employment Commission. 4th Report, 1865», 64, էջ XIII)։</ref>։ Նա մի որոշ ժամանակով երկարացնում է տվյալ բանվորի արտադրական ժամանակը, բայց դրան հասնում է նրա կյանքի տևողությունը կարճացնելով։
Բայց աշխատուժի արժեքը պարունակում է այն ապրանքների արժեքը, որոնք անհրաժեշտ են բանվորի վերարտադրության կամ բանվոր դասակարգի բազմացման համար։ Այսպիսով, եթե աշխատանքային օրվա հակաբնական երկարացումը, որին կապիտալը հետամուտ է իր ինքնաճեցման անսահման ձգտումով, կարճացնում է առանձին բանվորների կյանքի ժամանակաշրջանը, իսկ դրա հետ միասին նաև նրանց աշխատուժի ֆունկցիայի տևողությունը, ապա անհրաժեշտ է դառնում մաշված աշխատուժի ավելի արագ փոխարինում, այսինքն՝ պետք է աշխատուժի վերարտադրության մեջ մաշվածքի ավելի մեծ ծախքեր մտնեն. Ճիշտ այնպես, ինչպես մեքենայի յուրաքանչյուր օր վերարտադրելի մասի արժեքն այնքան ավելի մեծ է, որքան ավելի արագ է մաշվում մեքենան։ Այսպիսով, կարծես թե կապիտալի սեփական շահն է մատնանշում նորմալ աշխատանքային, օր սահմանելու անհրաժեշտությունը։
Ստրկատերն իր բանվորին գնում է ճիշտ այնպես, ինչպես նա իրեն համար ձի է գնում։ Ստրուկին կորցնելով՝ նա կորցնում է նաև իր կապիտալը, որը պետք է փոխհատուցվի ստրկաշուկայում կատարվող նոր ծախսումով։ Բայց «ինչպիսի ճակատագրական-կործանիչ ազդեցություն էլ գործեն Գեորգիայի բրնձի արտերն ու Միսսիսիպիի ճահիճները մարդկային օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, մարդկային կյանքի այդ կործանումն այնքան մեծ չէ, որ այն կարելի չլիներ վերականգնել Վիրգինիայի ու Կենտուկկիի նեգրերի լիառատ բուծարանների միջոցով։ Տնտեսական այն նկատառումները, որոնք կարող էին մի տեսակ երաշխիք ծառայել ստրուկների նկատմամբ մարդկային վերաբերմունքի համար, որչափով նրանք նույնացնում են տիրոջ շահերն ու ստրուկի պահպանումը, ստրկավաճառքը մտցնելուց հետո, ընդհակառակը, դառնում են ստրուկի նկատմամբ ամենաանխնա վերաբերմունքի պատճառ, որովհետև եթե նրան կարելի է փոխարինել նեգրերի օտար բուծարաններից բերած նոր ստրուկով, ապա ստրուկի կյանքի տևողությունն ավելի պակաս կարևոր է դառնում, քան նրա աշխատանքի արտադրողականությունն այն միջոցին, քանի դեռ այն շարունակվում է։ Ուստի այն երկրներում, ուր ստրուկներ են ներմուծվում, ստրկատիրական տնտեսության կանոնը հետևյալն է. ամենաիրական տնտեսումն այն է, որ մարդ-անասունից (human cattle) ըստ հնարավորին քիչ ժամանակում աշխատանքի որքան կարելի է մեծ մասսա քամվի։ Հենց արևադարձային կուլտուրա ունեցող երկրներում, որտեղ տարեկան շահույթը հաճախ հավասար է լինում պլանտացիաների ամբողջ կապիտալին, նեգրերի կյանքը զոհ է բերվում ամենից ավելի անխնա կերpով։ կերպով։ Արևմտյան Հնդկաստանի հողագործությունը, որ առասպելական հարստություններ հարստությունների օրրանն է դարերի ընթացքում, աֆրիկյան ցեղի միլիոնավոր մարդ է կլանել։ Մեր ժամանակներում ևս Կուբայում, որտեղ շահույթները միլիոններով են հաշվվում, որտեղ պլանտատորները մի-մի իշխան են, ստրուկների մի զգալի մասն ամեն տարի ուղղակի ոչնչանամ է ո՛չ միայն սննդի չափից դուրս կոշտության և անընդհատ հյուծիչ չարչարանքի հետևանքով, այլև չափից ավելի աշխատանքից և քնի ու հանգստի պակասությունից դանդաղորեն խոշտանգվելու հետևանքով»<ref>J. E. Cairnes: «The Slave Power». London 1862 էջ 110, 111։</ref>։
Mutato nomine de te fabula narratur! [Ուրիշի անվան տակ քո՜ մասին է այս պատմությունը։] Ստրկավաճառքը փոխարինենք աշխատանքի շուկայո՜վ, Կենտուկկին և Վիրգինիան՝ Իռլանդիայով և Անգլիայի, Շոտլանդիայի ու Ուելսի հողագործական շրջաններո՜վ, Աֆրիկան՝ Գերմանիայո՜վ։ Մենք, տեսանք, թե ինչպես չափից ավելի աշխատանքն ամայացնում է Լոնդոնի հացագործների շարքերը, այնուամենայնիվ, Լոնդոնի աշխատանքի շուկան միշտ լիքն է հացի փռերում մեռնելու գերմանացի ու այլ թեկնածուներով։ Բրուտությունը, ինչպես տեսանք, արդյունաբերության այն ճյուղերից մեկն է, որտեղ բանվորները կյանքի ամենակարճ տևողություն ունեն։ Բայց արդյոք այդ պատճառով բրուտների պակասություն զգացվո՞ւմ է։ Զոզայ Ուեջվուդը, արդի բրուտային արտադրության հնարողը, որ ինքն էլ ծագում ով սովորական բանվոր է եղել, 1785 թվականին համայնքների պալատի առաջ հայտարարեց, թե ամբողջ արտադրության մեջ զբաղված են 15-ից մինչև 20 հազար մարդ<ref>John Ward: «The Borough of Stoke-upon-Trent etc.». London 1843, էջ 42։</ref>։ 1861 թվականին այդ արդյունաբերության միայն քաղաքային կենտրոնների բնակչությունը Մեծ Բրիտանիայում կազմում էր 101 302 մարդ։ «Բամբակեղենի արդյունաբերությունը արդեն 90 տարի է, որ գոյություն ունի... Անգլիական ցեղի երեք սերնդին համապատասխանող ժամանակամիջոցում նա բամբակեղենի բանվորների ինը սերունդ է կուլ տվել»<ref>Ֆեռենդի ճառը համայնքների պալատում 1863 թ. ապրիլի 27-ին։</ref>։ Ճիշտ է, տենդային վերելքի առանձին ժամանակաշրջաններում աշխատանքի շուկան աշխատուժի առաջարկի լուրջ պակասություն է ցույց տվել։ Այդպես եղավ. օրինակ, 1834 թվականին։ Բայց այստեղ պարոնայք գործարանատերերը Poor Law Commissioner-ներին [աղքատախնամ հիմնարկներին] առաջարկեցին հողագործական շրջանների «ավելորդ բնակչությունն» ուղարկել դեպի հյուսիս, հայտարարելով, որ «գործարանատերերը կկլանեն և կսպառեն այն»<ref>«Այն կկլանվի ու կսպառվի գործարանատերերի կողմից։ Տառացիորեն այսպես էր ասում բամբակեղենի գործարանատերերի հայտարարությունը» (նույն տեղում)։</ref>։ Ահա նրանց իսկական բառերը։ «Poor law Commisioner-ների համաձայնությամբ գործակալներ ուղարկվեցին Մանչեստր։ Հողագործական բանվորների ցուցակները պատրաստվեցին և հանձնվեցին այդ գործակալներին։ Գործարանատերերը նետվեցին բյուրո և երբ նրանք ընտրեցին, ինչ որ իրենց հարկավոր էր, ամբողջ ընտանիքներ ուղարկվեցին Անգլիայի հարավից։ Մարդկային այդ բեռները, վրաները պիտակներ կպցրած, ապրանքային հակերի նման, տեղ հասցվեցին ջրանցքներով և բեռնասայլերով. մի քանիսը տեղ հասան ոտքով, շատերը ճանապարհը կորցրին և կիսաքաղց թափառում էին մանուֆակտուրային շրջաններում։ Այդ գործը առևտրի մի իսկական ճյուղի չափեր ընդունեց։ Համայնքների պալատը համարյա անհավատալի կհամարի այս բանը։ Մարդկային մսի այսպիսի կանոնավոր առևտուրը, այսպիսի շահառությունը շարունակվում էր անընդհատ, և Մանչեստրի գործակալներն այդ մարդկանց գնում ու վաճառում էին Մանչեստրի գործարանատերերին այնպես կանոնավոր կերպով, ինչպես նեգրերն են վաճառվում հարավային նահանգների բամբակի պլանտատորներին... 1860 թվականը բամբակեղենի արդյունաբերության գագաթնակետն է... Նորից բանվորական ձեռքերի պակաս զգացվեց։ Գործարանատերերը նորից դիմեցին մարդկային միս վաճառող գործակալներին և վերջինները տակն ու վրա արին Գորսետի բոլոր ավազակույտերը, Դևոնի բլուրներն ու Ուիլտսի հարթավայրերը, բայց բնակչության ավելցուկն արդեն խժռված էր»։ «Bury Guardian»-ը դառնագին գանգատվում էր, թե անգլո-ֆրանսիական առևտրական պայմանագիրը կնքելուց հետո կարող էր կլանվել 10 հազար հավելյալ ձեռք, իսկ շուտով դեռ 30 կամ 40 հազարից էլ ավելի կպահանջվեր։ Այն բանից հետո, երբ 1860 թվականին մարդկային մսի առևտրի գործակալներն ու ենթագործակալները բավական ապարդյուն կերպով տակնուվրա արին հողագործական ֊շրջանները, գործարանատերերի մի պատգամավորություն դիմեց Poor Law Board-ի [աղքատախնամ բարձրագույն հիմնարկի] նախագահ պ. Վիլյերսին, խնդրելով, որ նրանց կրկին թույլատրվի աշխատատներից աղքատների երեխաներ ու որբեր վերցնել գործարանների համար<ref>Նույն տեղում։ Չնայած գործարանատերերի նկատմամբ տածած իր ամբողջ համակրանքին, Վիլյերսը «օրենքի» կողմից դրվեց այնպիսի դրության մեջ, որ ստիպված եղավ մերժելու գործարանատերերի ապորինի պահանջները։ Սակայն այդ պարոններն իրենց նպատակին հասան աղքատների տեղական հոգարարձությունների ծառայակամության շնորհիվ։ Գործարանային տեսուչ պ. Ա. Ռեդգրեյվը հավատացնում է, որ այս անգամ այն «սիստեմը», ըստ որի որբերն ու աղքատների երեխաները «օրենքով» համարվում են աշկերտներ (apprentices), չուղեկցվեց առաջվա չարաշահումներով»։ (Այդ «չարաշահումների» մասին հմմտ. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England», Leipzig 1845 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III]),— թեև, իհարկե, մի դեպքում «սիստեմի չարաշահում թույլատրվեց այն աղջիկների ու դեռատի կանանց նկատմամբ, որոնք Շոտլանդիայի հողագործական շրջաններից բերվեցին Լանկաշիր ու Չեշիր»։ «Սիստեմը» այն է, որ գործարանատերը որոշ ժամկետով պայմանագիր է կնքում աղքատանոցների վարչության հետ։ Գործարանատերը պարտավոր է երեխաներին կերակրել, հագցնել ու կացարան տրամադրել և մի քիչ էլ փող տալ։ Տարօրինակ է հնչում պ. Ռեդգրեյվի հետևյալ դիտողությունը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 1860 թվականը անգլիական բամբակեղենի արդյունաբերության նույնիսկ ծաղկման տարիների շարքում եզակի տեղ է գրավում, և աշխատավարձը արտասովոր բարձր մակարդակի հասավ, որովհետև նոր բանվորներ վարձելու արտակարգ պահանջարկը դեմ առավ Իռլանդիայի բնակչության պակասելուն, անգլիական ու շոտլանդական հողագործական շրջանների բնակչության անօրինակ արտագաղթին դեպի Ավստրալիա ու Ամերիկա, անգլիական մի քանի հողագործական շրջանների բնակչության դրականապես պակասելուն,. որ տեղի ունեցավ մասամբ այն բանի հետևանքով, որ հաջողությամբ գլուխ բերվեց կենսական ուժի խորտակումը, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ մարդկային մսի առևտրականներն արդեն օգտագործել էին ամբողջ ավելցուկ բնակչությունը։ Եվ, չնայած այդ բոլորին, պ. Ռեդգրեյվն ասում է. «Այնուամենայնիվ, այս տեսակի աշխատանքը (աղքատանոցների երեխաների աշխատանքը) միայն այն ժամանակ է կիրառվում, երբ ուրիշ բանվորներ գտնել բնավ չի .լինում, որովհետև այն թանկ աշխատանք է (high-priced labour)։ 13 տարեկանից մեծ դեռահասի սովորական աշխատավարձը հավասար է շաբաթական մոտավորապես 4 շիլլինգի. բայց 50 կամ 100 այդպիսի դեռահասների կացարան տալ, հագցնել, կերակրել, ապահովել նրանց բժշկական օգնությունն ու պատշաճ հսկողությունը և, բացի դրանից, դեռ մի փոքրիկ գումար էլ փողով տալ,— դրա համար շաբաթական մարդագլուխ 4 շիլլինգը քիչ է» («Reports of the Insp. of Factories for 30th April 1860», էջ 27)։ Պարոն Ռեդգրեյվը մոռանում է ասել, թե բանվորն ինքն, ինչպե՛ս կարող է իր. երեխաների համար այդ բոլորն անել իր 4 շիլլինգ աշխատավարձով, եթե գործարանատերը չի կարող այդ անել 50 կամ 100 տղաների համար, որոնք միասին են ապրում, ընդհանուր ապրուստ ու հսկողություն ունեն։ Որպեսզի բնագրի հիման վրա հնարավոր սխալ հետևություններ չարվեն, ես պետք է նկատեմ նաև, որ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունն այն ժամանակվանից, երբ նա ենթարկվեց 1850 թվականի գործարանային օրենքին, որը կարգավորում էր աշխատանքային օրը և այլն,— այն պետք է Անգլիայի օրինակելի արդյունաբերությունը համարել։ Անգլիական բամբակարդյունաբերական բանվորն ամեն տեսակետից բարձր է կանգնած մայր ցամաքում բնակվող իր բախտակից ընկերոջից։ «Պրուսական գործարանային բանվորը շաբաթական առնվազն 10 ժամ ավելի է աշխատում, ֊քան նրա անգլիական մրցակիցը, իսկ եթե նա տանը աշխատում է իր սեփական ջուլհակահաստոցով, այն ժամանակ վերանում է նրա հավելյալ աշխատաժամերի այդ սահմանը ևս» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1855», էջ 103)։ Վերոհիշյալ գործարանային տեսուչ Ռեդգրեյվը 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսից հետո ուղևորվեց մայր ցամաք, առանձնապես Ֆրանսիա ու Պրուսիա, որպեսզի այնտեղի գործարանային կարգերը հետազոտի։ Ահա թե նա ինչ է ասում պրուսական գարծարանային բանվորի մասին. «Նա ստանում է մի աշխատավարձ, որ բավական է այն հասարակ սնունդն ու չնչին կոմֆորտը ձեռք բերելու համար, որոնց նա սովոր է և որոնցից գոհ է... Նա ավելի վատ է ապրում ու ավելի է աշխատում , քան իր անգլիական եղբայրակիցը» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1853», էջ 85)։</ref>։Mutato nomine de te fabula narratur! [Ուրիշի անվան տակ քո՜ մասին է այս պատմությունը։] Ստրկավաճառքը փոխարինենք աշխատանքի շուկայո՜վ, Կենտուկկին և Վիրգինիան՝ Իռլանդիայով և Անգլիայի, Շոտլանդիայի ու Ուելսի հողագործական շրջաններո՜վ, Աֆրիկան՝ Գերմանիայո՜վ։ Մենք, տեսանք, թե ինչպես չափից ավելի աշխատանքն ամայացնում է Լոնդոնի հացագործների շարքերը, այնուամենայնիվ, Լոնդոնի աշխատանքի շուկան միշտ լիքն է հացի փռերում մեռնելու գերմանացի ու այլ թեկնածուներով։ Բրուտությունը, ինչպես տեսանք, արդյունաբերության այն ճյուղերից մեկն է, որտեղ բանվորները կյանքի ամենակարճ տևողություն ունեն։ Բայց արդյոք այդ պատճառով բրուտների պակասություն զգացվո՞ւմ է։ Ջոզայ Ուեջվուդը, արդի բրուտային արտադրության հնարողը, որ ինքն էլ ծագումով սովորական բանվոր է եղել, 1785 թվականին համայնքների պալատի առաջ հայտարարեց, թե ամբողջ արտադրության մեջ զբաղված են 15-ից մինչև 20 հազար մարդ<ref>John Ward: «The Borough of Stoke-upon-Trent etc.». London 1843, էջ 42։</ref>։ 1861 թվականին այդ արդյունաբերության միայն քաղաքային կենտրոնների բնակչությունը Մեծ Բրիտանիայում կազմում էր 101 302 մարդ։ «Բամբակեղենի արդյունաբերությունը արդեն 90 տարի է, որ գոյություն ունի... Անգլիական ցեղի երեք սերնդին համապատասխանող ժամանակամիջոցում նա բամբակեղենի բանվորների ինը սերունդ է կուլ տվել»<ref>Ֆեռենդի ճառը համայնքների պալատում 1863 թ. ապրիլի 27-ին։</ref>։ Ճիշտ է, տենդային վերելքի առանձին ժամանակաշրջաններում աշխատանքի շուկան աշխատուժի առաջարկի լուրջ պակասություն է ցույց տվել։ Այդպես եղավ, օրինակ, 1834 թվականին։ Բայց այստեղ պարոնայք գործարանատերերը Poor Law Commissioner-ներին [աղքատախնամ հիմնարկներին] առաջարկեցին հողագործական շրջանների «ավելորդ բնակչությունն» ուղարկել դեպի հյուսիս, հայտարարելով, որ «գործարանատերերը կկլանեն և կսպառեն այն»<ref>«Այն կկլանվի ու կսպառվի գործարանատերերի կողմից։ Տառացիորեն այսպես էր ասում բամբակեղենի գործարանատերերի հայտարարությունը» (նույն տեղում)։</ref>։ Ահա նրանց իսկական բառերը։ «Poor Law Commissioner-ների համաձայնությամբ գործակալներ ուղարկվեցին Մանչեստր։ Հողագործական բանվորների ցուցակները պատրաստվեցին և հանձնվեցին այդ գործակալներին։ Գործարանատերերը նետվեցին բյուրո և երբ նրանք ընտրեցին, ինչ որ իրենց հարկավոր էր, ամբողջ ընտանիքներ ուղարկվեցին Անգլիայի հարավից։ Մարդկային այդ բեռները, վրաները պիտակներ կպցրած, ապրանքային հակերի նման, տեղ հասցվեցին ջրանցքներով և բեռնասայլերով. մի քանիսը տեղ հասան ոտքով, շատերը ճանապարհը կորցրին և կիսաքաղց թափառում էին մանուֆակտուրային շրջաններում։ Այդ գործը առևտրի մի իսկական ճյուղի չափեր ընդունեց։ Համայնքների պալատը համարյա անհավատալի կհամարի այս բանը։ Մարդկային մսի այսպիսի կանոնավոր առևտուրը, այսպիսի շահառությունը շարունակվում էր անընդհատ, և Մանչեստրի գործակալներն այդ մարդկանց գնում ու վաճառում էին Մանչեստրի գործարանատերերին այնպես կանոնավոր կերպով, ինչպես նեգրերն են վաճառվում հարավային նահանգների բամբակի պլանտատորներին... 1860 թվականը բամբակեղենի արդյունաբերության գագաթնակետն է... Նորից բանվորական ձեռքերի պակաս զգացվեց։ Գործարանատերերը նորից դիմեցին մարդկային միս վաճառող գործակալներին և վերջինները տակն ու վրա արին Դորսետի բոլոր ավազակույտերը, Դևոնի բլուրներն ու Ուիլտսի հարթավայրերը, բայց բնակչության ավելցուկն արդեն խժռված էր»։ «Bury Guardian»-ը դառնագին գանգատվում էր, թե անգլո-ֆրանսիական առևտրական պայմանագիրը կնքելուց հետո կարող էր կլանվել 10 հազար հավելյալ ձեռք, իսկ շուտով դեռ 30 կամ 40 հազարից էլ ավելի կպահանջվեր։ Այն բանից հետո, երբ 1860 թվականին մարդկային մսի առևտրի գործակալներն ու ենթագործակալները բավական ապարդյուն կերպով տակնուվրա արին հողագործական ֊շրջանները, գործարանատերերի մի պատգամավորություն դիմեց Poor Law Board-ի [աղքատախնամ բարձրագույն հիմնարկի] նախագահ պ. Վիլյերսին, խնդրելով, որ նրանց կրկին թույլատրվի աշխատատներից աղքատների երեխաներ ու որբեր վերցնել գործարանների համար<ref>Նույն տեղում։ Չնայած գործարանատերերի նկատմամբ տածած իր ամբողջ համակրանքին, Վիլյերսը «օրենքի» կողմից դրվեց այնպիսի դրության մեջ, որ ստիպված եղավ մերժելու գործարանատերերի ապօրինի պահանջները։ Սակայն այդ պարոններն իրենց նպատակին հասան աղքատների տեղական հոգաբարձությունների ծառայակամության շնորհիվ։ Գործարանային տեսուչ պ. Ա. Ռեդգրեյվը հավատացնում է, որ այս անգամ այն «սիստեմը», ըստ որի որբերն ու աղքատների երեխաները «օրենքով» համարվում են աշկերտներ (apprentices), չուղեկցվեց առաջվա չարաշահումներով»։ (Այդ «չարաշահումների» մասին հմմտ. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England», Leipzig 1845 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III]),— թեև, իհարկե, մի դեպքում «սիստեմի չարաշահում թույլատրվեց այն աղջիկների ու դեռատի կանանց նկատմամբ, որոնք Շոտլանդիայի հողագործական շրջաններից բերվեցին Լանկաշիր ու Չեշիր»։ «Սիստեմը» այն է, որ գործարանատերը որոշ ժամկետով պայմանագիր է կնքում աղքատանոցների վարչության հետ։ Գործարանատերը պարտավոր է երեխաներին կերակրել, հագցնել ու կացարան տրամադրել և մի քիչ էլ փող տալ։ Տարօրինակ է հնչում պ. Ռեդգրեյվի հետևյալ դիտողությունը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 1860 թվականը անգլիական բամբակեղենի արդյունաբերության նույնիսկ ծաղկման տարիների շարքում եզակի տեղ է գրավում, և աշխատավարձը արտասովոր բարձր մակարդակի հասավ, որովհետև նոր բանվորներ վարձելու արտակարգ պահանջարկը դեմ առավ Իռլանդիայի բնակչության պակասելուն, անգլիական ու շոտլանդական հողագործական շրջանների բնակչության անօրինակ արտագաղթին դեպի Ավստրալիա ու Ամերիկա, անգլիական մի քանի հողագործական շրջանների բնակչության դրականապես պակասելուն, որ տեղի ունեցավ մասամբ այն բանի հետևանքով, որ հաջողությամբ գլուխ բերվեց կենսական ուժի խորտակումը, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ մարդկային մսի առևտրականներն արդեն օգտագործել էին ամբողջ ավելցուկ բնակչությունը։ Եվ, չնայած այդ բոլորին, պ. Ռեդգրեյվն ասում է. «Այնուամենայնիվ, այս տեսակի աշխատանքը (աղքատանոցների երեխաների աշխատանքը) միայն այն ժամանակ է կիրառվում, երբ ուրիշ բանվորներ գտնել բնավ չի լինում, որովհետև այն թանկ աշխատանք է (high-priced labour)։ 13 տարեկանից մեծ դեռահասի սովորական աշխատավարձը հավասար է շաբաթական մոտավորապես 4 շիլլինգի. բայց 50 կամ 100 այդպիսի դեռահասների կացարան տալ, հագցնել, կերակրել, ապահովել նրանց բժշկական օգնությունն ու պատշաճ հսկողությունը և, բացի դրանից, դեռ մի փոքրիկ գումար էլ փողով տալ,— դրա համար շաբաթական մարդագլուխ 4 շիլլինգը քիչ է» («Reports of the Insp. of Factories for 30th April 1860», էջ 27)։ Պարոն Ռեդգրեյվը մոռանում է ասել, թե բանվորն ինքն, ինչպե՛ս կարող է իր երեխաների համար այդ բոլորն անել իր 4 շիլլինգ աշխատավարձով, եթե գործարանատերը չի կարող այդ անել 50 կամ 100 տղաների համար, որոնք միասին են ապրում, ընդհանուր ապրուստ ու հսկողություն ունեն։ Որպեսզի բնագրի հիման վրա հնարավոր սխալ հետևություններ չարվեն, ես պետք է նկատեմ նաև, որ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունն այն ժամանակվանից, երբ նա ենթարկվեց 1850 թվականի գործարանային օրենքին, որը կարգավորում էր աշխատանքային օրը և այլն,— այն պետք է Անգլիայի օրինակելի արդյունաբերությունը համարել։ Անգլիական բամբակարդյունաբերական բանվորն ամեն տեսակետից բարձր է կանգնած մայր ցամաքում բնակվող իր բախտակից ընկերոջից։ «Պրուսական գործարանային բանվորը շաբաթական առնվազն 10 ժամ ավելի է աշխատում, ֊քան նրա անգլիական մրցակիցը, իսկ եթե նա տանը աշխատում է իր սեփական ջուլհակահաստոցով, այն ժամանակ վերանում է նրա հավելյալ աշխատաժամերի այդ սահմանը ևս» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1855», էջ 103)։ Վերոհիշյալ գործարանային տեսուչ Ռեդգրեյվը 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսից հետո ուղևորվեց մայր ցամաք, առանձնապես Ֆրանսիա ու Պրուսիա, որպեսզի այնտեղի գործարանային կարգերը հետազոտի։ Ահա թե նա ինչ է ասում պրուսական գարծարանային բանվորի մասին. «Նա ստանում է մի աշխատավարձ, որ բավական է այն հասարակ սնունդն ու չնչին կոմֆորտը ձեռք բերելու համար, որոնց նա սովոր է և որոնցից գոհ է... Նա ավելի վատ է ապրում ու ավելի է աշխատում, քան իր անգլիական եղբայրակիցը» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1853», էջ 85)։</ref>։
Ընդհանրապես փորձը ցույց է տալիս կապիտալիստին, որ գոյություն ունի մի որոշ մշտական գերբնակչություն, այսինքն՝ գերբնակչություն այն պահանջի համեմատությամբ, որ յուրաքանչյուր տվյալ պահին գոյություն ունի կապիտալի արժեքը մեծացնելու համար, թեև այդ գերբնակչությունը կազմվում է տկարացած, արագ թառամող, մեկը մյուսին դուրս մղող, այսպես ասած՝ խակ-խակ քաղված մարդկային սերունդներից<ref>«Չափից դուրս աշխատանքից մարդիկ մեռնում են ապշելի արագությամբ, բայց մեռնողների տեղերը իսկույն լցվում են նորից, և անձերի հաճախակի հաջորդափոխությունը ոչ մի փոփոխություն առաջ չի բերում բեմի վրա» («England and America». London 1833, հ. I, 55։ Հեղինակն է Է. Գ. Ուեկֆիլդը)։</ref>։ Մյուս կողմից՝ փորձը լրջմիտ դիտողին ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստական արտադրությունը, որ պատմական տեսակետից դեռ երեկ է ծնունդ առել, արդեն արագ ու խոր արմատից կտրել է ժողովրդի կենսական ուժը, թե ինչպես արդյունաբերական բնակչության այլասերումը դանդաղում է գյուղի անձեռնմխելի մնացած կենսունակ տարրերին շարունակ կլանելու շնորհիվ միայն և թե ինչպես գյուղական բանվորներն անգամ սկսում են արդեն բնաջնջվել, չնայած թարմ օդին ու նրանց մեջ անսահման իշխող priticiple of natural selection-ին [բնական ընտրանքի սկզբունքին], որի շնորհիվ կյանքում դիմանում են միայն ամենաուժեղ անհատները<ref>Տե՛ս «Public Health. Sixth Report of the Medical Officer of the Privy Council, 1863»։ Հրապարակված է Լոնդոնում 1864 թվականին։ Այս հաշվետվությունը խոսում է հենց հողագործական բանվորների մասին։ «Սետեռլենդ կոմսությունը ներկայացրել են որպես այնպիսին, որտեղ լուրջ բարելավումներ են արված, բայց վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ այդ կոմսության այն շրջաններում, որոնք մի ժամանակ այնպես հռչակված էին տղամարդկանց գեղեցկությամբ ու զինվորների քաշությամբ, բնակչությունն ապասերվել, դարձել է մի չորացած ու հիվանդոտ ռասա։ Ամենաառողջ ծովամերձ վայրերում, որոնք ընկած են բլրալանջերին, երեխաների դեմքերն այնպես նիհար ու գունատ են, ինչպես կարող .էին լինել Լոնդոնի որևէ խուլ փողոցի նեխած մթնոլորտում միայն» (Thornton: «Overpopulatian and its Remedy». London 1846, էջ 74. 75)։ նրանք փաստորեն նման են այն 30 000 «gallant Highlander»-ին [«քաջառողջ լեռնցիներին»], որոնց Գլազգոն տեղավորում է իր wynd-երում ու close-ներում [նկուղներում ու որջերում] պոռնիկների ու գողերի հետ մի կույտի մեջ։</ref>։ Եթե կապիտալը այնքան «լավ հիմունքներ» ունի բանվորների ներկա սերնդի տառապանքները ժխտելու ճամար, ապա նրա պրակտիկ գործունեության վրա նույնքան քիչ է ազդում մարդկության ապագա այլասերման, այսինքն՝ վերջիվերջո նրա անխուսափելի մահացման հեռանկարը, որքան երկրի՝ արեգակի վրա ընկնելու հնարավորության վերաբերյալ նկատառումները։ Ակցիաների ամեն մի սպեկուլացիայի ժամանակ յուրաքանչյուր մարդ գիտե, որ փոթորիկը երբևիցե պայթելու է, բայց ամեն մեկը հույս ունի, որ այն կպայթի իր մերձավորի գլխին այն բանից հետո, երբ իրեն կհաջողվի ոսկու անձրևը հավաքել ու մի ապահով տեղ թաքցնել։ Après moi le déluge! [Ինձնից հետո թեկո՜ւզ ջրհեղեղ] — ահա ամեն մի կապիտալիստի ու ամեն մի կապիտալիստական ազգի լոզունգը։ Ուստի կապիտալը անողոք է դեպի բանվորի առողջությունն ու կյանքը ամենուրեք, որտեղ հասարակությունը նրան չի հարկադրում այլ վերաբերմունք ունենալու113113<ref>«Թեև բնակչության առողջությունն ազգային կապիտալի այնքան կարևոր տարրն է։ Բայց, դժբախտաբար, թվում է, թե պետք է խոստովանել, որ կապիտալիստներն ամենևին տրամադիր չեն այդ գանձը պահպանելու և գնահատելու... Գործարանատերերը հարկադրված էին ուշադիր լինելու դեպի բանվորների առողջությունը» («Times», 5 նոյեմբերի 1861 թ.)։ «Վեստ Ռայդինգի տղամարդիկ ամբողջ մարդկության մահուդագործներն են դարձել... Բանվոր բնակչության առողջությունը զոհաբերվեց, և մի քանի սերունդ անց ռասան կայլասերվեր, եթե տեղի չունենար դիմադրություն։ Երեխաների աշխատանքի ժամերը սահմանափակվեցին և այլն» («Reports of the Registrar General for October 1861»)։</ref>։ Ֆիզիկական ու հոգևոր խեղանդամության, վաղաժամ մահվան, չափից դուրս աշխատանքից խոշտանգումների վերաբերյալ գանգատներին նա պատասխանում է՝ ինչպե՞ս կարող են այդ տանջանքները տանջել մեզ, երբ դրանք ավելացնում են մեր հաճույքը (շահույթը)։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ այդ բանը կախված էլ չի առանձին կապիտալիստի բարի կամ չար կամքից։ Կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքները ազատ կոնկուրենցիայի պայմաններում առանձին կապիտալիստի նկատմամբ գործում են որպես արտաքին հարկադրական օրենքի<ref>Այս պատճառով մենք տեսնում ենք, օրինակ, որ 1863 թվականի սկզբին 26 ֆիրմա, որոնք ընդարձակ բրուտանոցներ ունեին Ստաֆֆորդշիրում, նույն թվում նաև Ջ. Ուեշվոուդ և որդիներ ֆիրման, մի աոանձին հուշագրով «պետության հզոր միջամտության մասին են միջնորդում»։ «Կոնկուրենցիան ուրիշ կապիտալիստների հետ» նրանց թույլ չի տալիս երեխաների աշխատաժամանակի որևէ «հոժարակամ» սահմանափակում մտցնել և այլն։ «Ուստի որքան էլ մենք գանգատվենք վերոհիշյալ չարիքից, անկարելի կլիներ այն վերացնել գործարանատերերի միջև որևէ համաձայնությամբ... Նկատի ունենալով այս բոլոր հանգամանքները, մենք այն համոզմունքին ենք եկել, որ անհրաժեշտ է մի հարկադրական օրենք» («Children’s Employment Commission. 1st Report, 1863», էջ 322)։<br>'''114-րդ ծանոթագրության հավելում'''.— Շատ ավելի զարմանալի օրինակ է տալիս մեզ ամենամոտիկ անցյալը։ Գործերի տենդագին ընթացքի շրջանում բամբակի բարձր գները Բրեկբեռնի բամբակեղենի մանածագործարանների տերերին դրդեցին փոխադարձ համաձայնությամբ իրենց գործարաններում աշխատաժամանակը մի որոշ ժամկետով կրճատել։ Այդ ժամկետը լրացավ մոտավորապես նոյեմբերի վերջին (1871 թ.)։ Մինչ այդ այն հարուստ գործարանատերերը, որոնք մանումը միացրել էին գործելու հետ, օգտագործեցին արտադրության այդ համաձայնությամբ պայմանավորված կրճատումը՝ իրենց սեփական գործն ընդարձակելու և այդպիսով մանր ձեռնարկատերերի հաշվին մեծ շահույթներ կորզելու համար։ Վերջինները, այդ դժվարին դրությունից ելք որոնելով։ դիմեցին գործարանային բանվորներին, կոչ անելով նրանց՝ լրջորեն զբաղվելու իննժամյա աշխատանքային օրվա ագիտացիայով, և այդ նպատակի համար փողով օգնություն խոստացան նրանց։</ref>։Ընդհանրապես փորձը ցույց է տալիս կապիտալիստին, որ գոյություն ունի մի որոշ մշտական գերբնակչություն, այսինքն՝ գերբնակչություն այն պահանջի համեմատությամբ, որ յուրաքանչյուր տվյալ պահին գոյություն ունի կապիտալի արժեքը մեծացնելու համար, թեև այդ գերբնակչությունը կազմվում է տկարացած, արագ թառամող, մեկը մյուսին դուրս մղող, այսպես ասած՝ խակ-խակ քաղված մարդկային սերունդներից<ref>«Չափից դուրս աշխատանքից մարդիկ մեռնում են ապշելի արագությամբ, բայց մեռնողների տեղերը իսկույն լցվում են նորից, և անձերի հաճախակի հաջորդափոխությունը ոչ մի փոփոխություն առաջ չի բերում բեմի վրա» («England and America». London 1833, հ. I, 55։ Հեղինակն է Է. Գ. Ուեկֆիլդը)։</ref>։ Մյուս կողմից՝ փորձը լրջմիտ դիտողին ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստական արտադրությունը, որ պատմական տեսակետից դեռ երեկ է ծնունդ առել, արդեն արագ ու խոր արմատից կտրել է ժողովրդի կենսական ուժը, թե ինչպես արդյունաբերական բնակչության այլասերումը դանդաղում է գյուղի անձեռնմխելի մնացած կենսունակ տարրերին շարունակ կլանելու շնորհիվ միայն և թե ինչպես գյուղական բանվորներն անգամ սկսում են արդեն բնաջնջվել, չնայած թարմ օդին ու նրանց մեջ անսահման իշխող principle of natural selection-ին [բնական ընտրանքի սկզբունքին], որի շնորհիվ կյանքում դիմանում են միայն ամենաուժեղ անհատները<ref>Տե՛ս «Public Health. Sixth Report of the Medical Officer of the Privy Council, 1863»։ Հրապարակված է Լոնդոնում 1864 թվականին։ Այս հաշվետվությունը խոսում է հենց հողագործական բանվորների մասին։ «Սետեռլենդ կոմսությունը ներկայացրել են որպես այնպիսին, որտեղ լուրջ բարելավումներ են արված, բայց վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ այդ կոմսության այն շրջաններում, որոնք մի ժամանակ այնպես հռչակված էին տղամարդկանց գեղեցկությամբ ու զինվորների քաջությամբ, բնակչությունն ապասերվել, դարձել է մի չորացած ու հիվանդոտ ռասա։ Ամենաառողջ ծովամերձ վայրերում, որոնք ընկած են բլրալանջերին, երեխաների դեմքերն այնպես նիհար ու գունատ են, ինչպես կարող էին լինել Լոնդոնի որևէ խուլ փողոցի նեխած մթնոլորտում միայն» (Thornton: «Overpopulatian and its Remedy». London 1846, էջ 74, 75)։ նրանք փաստորեն նման են այն 30 000 «gallant Highlander»-ին [«քաջառողջ լեռնցիներին»], որոնց Գլազգոն տեղավորում է իր wynd-երում ու close-ներում [նկուղներում ու որջերում] պոռնիկների ու գողերի հետ մի կույտի մեջ։</ref>։ Եթե կապիտալը այնքան «լավ հիմունքներ» ունի բանվորների ներկա սերնդի տառապանքները ժխտելու ճամար, ապա նրա պրակտիկ գործունեության վրա նույնքան քիչ է ազդում մարդկության ապագա այլասերման, այսինքն՝ վերջիվերջո նրա անխուսափելի մահացման հեռանկարը, որքան երկրի՝ արեգակի վրա ընկնելու հնարավորության վերաբերյալ նկատառումները։ Ակցիաների ամեն մի սպեկուլացիայի ժամանակ յուրաքանչյուր մարդ գիտե, որ փոթորիկը երբևիցե պայթելու է, բայց ամեն մեկը հույս ունի, որ այն կպայթի իր մերձավորի գլխին այն բանից հետո, երբ իրեն կհաջողվի ոսկու անձրևը հավաքել ու մի ապահով տեղ թաքցնել։ Après moi le déluge! [Ինձնից հետո թեկո՜ւզ ջրհեղեղ] — ահա ամեն մի կապիտալիստի ու ամեն մի կապիտալիստական ազգի լոզունգը։ Ուստի կապիտալը անողոք է դեպի բանվորի առողջությունն ու կյանքը ամենուրեք, որտեղ հասարակությունը նրան չի հարկադրում այլ վերաբերմունք ունենալու<ref>«Թեև բնակչության առողջությունն ազգային կապիտալի այնքան կարևոր տարրն է, բայց, դժբախտաբար, թվում է, թե պետք է խոստովանել, որ կապիտալիստներն ամենևին տրամադիր չեն այդ գանձը պահպանելու և գնահատելու... Գործարանատերերը հարկադրված էին ուշադիր լինելու դեպի բանվորների առողջությունը» («Times», 5 նոյեմբերի 1861 թ.)։ «Վեստ Ռայդինգի տղամարդիկ ամբողջ մարդկության մահուդագործներն են դարձել... Բանվոր բնակչության առողջությունը զոհաբերվեց, և մի քանի սերունդ անց ռասան կայլասերվեր, եթե տեղի չունենար դիմադրություն։ Երեխաների աշխատանքի ժամերը սահմանափակվեցին և այլն» («Reports of the Registrar General for October 1861»)։</ref>։ Ֆիզիկական ու հոգևոր խեղանդամության, վաղաժամ մահվան, չափից դուրս աշխատանքից խոշտանգումների վերաբերյալ գանգատներին նա պատասխանում է՝ ինչպե՞ս կարող են այդ տանջանքները տանջել մեզ, երբ դրանք ավելացնում են մեր հաճույքը (շահույթը)։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ այդ բանը կախված էլ չի առանձին կապիտալիստի բարի կամ չար կամքից։ Կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքները ազատ կոնկուրենցիայի պայմաններում առանձին կապիտալիստի նկատմամբ գործում են որպես արտաքին հարկադրական օրենքի<ref>Այս պատճառով մենք տեսնում ենք, օրինակ, որ 1863 թվականի սկզբին 26 ֆիրմա, որոնք ընդարձակ բրուտանոցներ ունեին Ստաֆֆորդշիրում, նույն թվում նաև Ջ. Ուեջվուդ և որդիներ ֆիրման, մի առանձին հուշագրով «պետության հզոր միջամտության մասին են միջնորդում»։ «Կոնկուրենցիան ուրիշ կապիտալիստների հետ» նրանց թույլ չի տալիս երեխաների աշխատաժամանակի որևէ «հոժարակամ» սահմանափակում մտցնել և այլն։ «Ուստի որքան էլ մենք գանգատվենք վերոհիշյալ չարիքից, անկարելի կլիներ այն վերացնել գործարանատերերի միջև որևէ համաձայնությամբ... Նկատի ունենալով այս բոլոր հանգամանքները, մենք այն համոզմունքին ենք եկել, որ անհրաժեշտ է մի հարկադրական օրենք» («Children’s Employment Commission. 1st Report, 1863», էջ 322)։<br>'''114-րդ ծանոթագրության հավելում'''.— Շատ ավելի զարմանալի օրինակ է տալիս մեզ ամենամոտիկ անցյալը։ Գործերի տենդագին ընթացքի շրջանում բամբակի բարձր գները Բրեկբեռնի բամբակեղենի մանածագործարանների տերերին դրդեցին փոխադարձ համաձայնությամբ իրենց գործարաններում աշխատաժամանակը մի որոշ ժամկետով կրճատել։ Այդ ժամկետը լրացավ մոտավորապես նոյեմբերի վերջին (1871 թ.)։ Մինչ այդ այն հարուստ գործարանատերերը, որոնք մանումը միացրել էին գործելու հետ, օգտագործեցին արտադրության այդ համաձայնությամբ պայմանավորված կրճատումը՝ իրենց սեփական գործն ընդարձակելու և այդպիսով մանր ձեռնարկատերերի հաշվին մեծ շահույթներ կորզելու համար։ Վերջինները, այդ դժվարին դրությունից ելք որոնելով, դիմեցին գործարանային բանվորներին, կոչ անելով նրանց՝ լրջորեն զբաղվելու իննժամյա աշխատանքային օրվա ագիտացիայով, և այդ նպատակի համար փողով օգնություն խոստացան նրանց։</ref>։
Նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստի ու բանվորի միջև մղված բազմադարյան պայքարի հետևանքը եղավ։ Բայց այդ պայքարի պատմության մեջ երկու հակադիր հոսանքներ են երևան դալիս։ գալիս։ Համեմատենք, օրինակ, մեր ժամանակի անգլիական գործարանային օրենսդրությունն անգլիական բանվորական ստատուտների հետ XIV դարից սկսած մինչև XVIII դարի կեսը115115կեսը<ref>Բանվորական այդ ստատուտները, որ մենք միաժամանակ գտնում ենք նաև Ֆրանսիայում, Նիդեռլանդիայում և այլն, Անգլիայում միայն 1813 թվականին պաշտոնապես վերացվեցին արդեն այն բանից հետո, երբ նրանք վաղուց վերացված էին հենց արտադրական հարաբերությունների հետևանքով։</ref>։ Մինչդեռ արդի գործարանային օրենքը բռնի կերպով կարճացնում է աշխատանքային օրը, հիշյալ ստատուտները ձգտում են բռնի կերպով երկարացնել այն։ Բայց այն էլ պետք է ասել, որ կապիտալի հավակնությունները սաղմնային վիճակում, երբ նա նոր-նոր է գոյանում, և, հետևապես, բավական քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծելու իր իրավունքն առայժմ ապահովում է ո՛չ միայն լոկ տնտեսական հարաբերությունների շնորհիվ, այլև պետական իշխանության աջակցությամբ,— այդ հավակնությունները չափազանց համեստ են թվում, եթե դրանք համեմատենք այն զիջումների հետ, որ նա ստիպված է անելու հասուն հասակում՝ քրթմնջալով ու դիմադրելով։ Դարեր հարկավոր եղան, մինչև որ «ազատ» բանվորը արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետևանքով կամովին համաձայնեց, այսինքն՝ հասարակական պայմանների հետևանքով հարկադրված եղավ սովորական կենսամիջոցների գնով վաճառելու իր կյանքի ամբողջ գործուն ժամանակը, նույնիսկ բուն աշխատունակությունը,— հարկադրված եղավ վաճառելու իր անդրանկությունը մի աման ոսպե ապուրով։ Ուստի, շատ բնական է, որ աշխատանքային օրվա այն երկարացումը, որին ֊կապիտալը կապիտալը XIV դարի կեսերից մինչև XVII դարի վերջը պետական իշխանության միջոցով աշխատում է հարկադրել չափահաս բանվորներին, մոտավորապես զուգադիպում է աշխատաժամանակի այն սահմաններին, որ XIX դարի երկրորդ կեսին պետությունը դնում Է է այստեղ ու այնտեղ երեխաների արյունը կապիտալ դարձնելու համար։ Այն, ինչ որ այժմ, օրինակ, Մասսաչուզետսի նահանգում, որ մինչև վերջին ժամանակները հյուսիս-ամերիկյան ռեսպուբլիկայի ամենաազատ նահանգն էր, հայտարարված է 12 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի օրինական սահման, Անգլիայում դեռևս XVII դարի կեսերին քաջառողջ արհեստավորների, պնդակազմ գյուղատնտեսական բատրակների ու հսկա դարբինների նորմալ աշխատանքային օրն էր<ref>«12 տարեկանից փոքր ոչ մի երեխա որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ չպետք է 10 ժամից ավելի աշխատի օրվա ընթացքում» («General Statutes of Massachusetts», 63, գլ. 12)։ (Այս որոշումները հրատարակվել են 1836—1858 թվականներին)։ «Բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի թղթեղենի, ապակեղենի, քաթանեղենի բոլոր գործարաններում և երկաթեղենի ու պղնձեղենի գործարաններում օրվա մեջ 10 ժամ տևող աշխատանքը պետք է դիտվի որպես օրենքով սահմանված օրական աշխատանք։ Նաև պատվիրվում է որևէ գործարանում աշխատող ոչ մի փոքրահասակի այսուհետև աշխատանքի մեջ չպահել կամ աշխատելու չհարկադրել օրական 10 ժամից կամ շաբաթական 60 ժամից ավելի, և որ 10-ժամյա հասակը չլրացրած ոչ մի փոքրահասակ այս նահանգի սահմաններում այսուհետև ոչ մի գործարան չընդունվի որպես բանվոր։ (State of New-Jersey. An act to limit the hours of labour etc.», § 1 և 2։ 1851 թ. մարտի 11-ի օրենք)։ «Արգելվում է 12—15 տարեկան փոքրահասակներին ստիպել որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ աշխատելու օրական 11 ժամից ավելի, այն էլ առավոտյան ժամի 5-ից վաղ և երեկոյան 7½-ից ուշ» («Revised Statutes of the State of Rhode Island etc.», գլ.139, § 23, 1 հուլիսի 1857 թ.)։</ref>։
Առաջին «Statute of Labourers»-ը [«Բանվորական ստատուտը»] (23, Էդուարդ III, 1349) հրատարակելու անմիջական առիթը (ոչ թե պատճառը, որովհետև այդ տեսակ օրենքները հրատարակվում են դարերի ընթացքումդ չնայած որ նախորդ առիթը չքացած է լինում) այն մեծ ժանտախտն էր, որը բնակչությունը պակասեցրեց այն աստիճան, որ, ինչպես ասում է մի տորի հեղինակ, «պատշաճ գներով (այսինքն՝ այնպիսի գներով, որոնք գործատերերին պատշաճ քանակով հավելյալ աշխատանք թողնեին) բանվորներ գտնելու դժվարությունն իսկապես անտանելի էր դարձել»<ref>«Sophisms of Free Trade», 7-րդ հրատ., London 1850, էջ 205։ Իդեպ, միևնույն տորին ավելացնում է. «Պառլամենտական այն օրենքները, որոնք կարգավորում Էին աշխատավարձը ի վնաս բանվորների և հօգուտ աշխատանքը վարձողների, պահպանվեցին 464 տարի տևող մի երկար ժամանակաշրջան։ Բնակչությունն աճել է։ Այդ օրենքներն այժմ դարձել են ավելորդ ու ծանրաբեռնիչ» (նույն տեղում, էջ 206)։</ref>։ Այդ պատճառով օրենքն սկսեց հարկադիր եղանակով թելադրել պատշաճ աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքային օրվա սահմանները։ Վերջին կետը, որը միայն մեզ այստեղ հետաքրքրում է՝ աշխատանքային֊ օրվա հարկադրական սահմանումը, կրկնված է 1496 թվականի ստատուտի մեջ (Հենրիխ VII-ի ժամանակ)։ Բոլոր արհեստավորների (artficers) և հողագործական բանվորների աշխատանքային օրը մարտից մինչև սեպտեմբեր պետք է տևեր առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան 7—8-ը, սակայն այնպես էլ չհաջողվեց այդ օրենքը գործնականում իրականացնել, բայց ուտելու համար նշանակված ժամանակը սահմանվեց 1 ժամ նախաճաշի համար, 1½ ժամ ճաշի համար՝ և ժամի 4-ին դարձյալ ½ ժամ ուտելու համար, այսինքն՝ ճիշտ երկու անգամ ավելի, քան սահմանում է ներկայումս գործող գործարանային օրենքը<ref>Ջ. Ուեյդը իրավամբ նկատում է այս ստատուտի առթիվ. «l496 թվականի ստատուտից հետևում է, որ սննդի ծախսը արհեստավոր ի եկամտի <math>^1/_3</math>-ի հողագործական բանվորի եկամտի ½-ի համարժեքն էր համարվում, իսկ այդ ցույց է տալիս, որ այն ժամանակ բանվորների դրությունն ավելի անկախ էր, քան հիմա, երբ հողագործական ու մանուֆակտուրային բանվորների սնունդը նրանց աշխատավարձի ավելի մեծ մասն է կազմում» (J. Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 24, 25, 577)։ Ինչ վերաբերում է այն կարծիքին , որ իբր թե այդ տարբերությունը բացատրվում է սննդամիջոցների ու հագուստեղենի այն ժամանակվա ու արդի գների տարբերությամբ, ապա այդ հերքվում է ամենամակերեսային ծանոթությամբ հետևյալ աշխատությանը, «Chronicon Preciosum etc.». By Bishop Fleetwood. 1-ին հրատ. London 1707, 2-րդ հրատ. London 1745։</ref>։ Ձմեռն աշխատանքը պետք է շարունակվեր առավոտյան ժամի 5-ից մինչև մութն ընկնելը նույն ընդմիջումներով։ Եղիսաբեթի 1562 թվականի ստատուտը «թե օրով ու թե շաբաթով վարձված» բոլոր բանվորների համար աշխատանքային օրվա տևողությունը նույնն է թողնում, բայց աշխատում է ընդմիջումները սահմանափակել 2½ ժամով ամառվա և 2 ժամով ձմեռվա համար։ Ճաշը պետք է տևի միայն մեկ ժամ, իսկ «հետճաշյա ½ ժամ քունը» թույլատրվում է միայն մայիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Բացակայության ամեն մի ժամի համար աշխատավարձից հանվում է 1 պեննի։ Սակայն գործնականում պայմանները բանվորների համար շատ ավելի բարենպաստ էին, քան ըստ ստատուտների։ Քաղաքատնտեսության հայր և որոշ չափով վիճակագրության գյուտարար Վիլյամ Պետտին իր մի աշխատության մեջ, որ հրատարակել է XVII դարի վերջին երրորդին, ասում է. «Բանվորները (labouring men, այն ժամանակ իսկապես հողագործական բանվորները) օրական աշխատում են 10 ժամ և շաբաթական 20 անգամ են ուտում, այն է՝ լի օրերին օրական երեք և կիրակի օրերը երկու անգամ, այստեղից պարզ է, որ եթե նրանք ուզենային ուրբաթ երեկոները ծոմ պահել և ճաշի վրա գործ գնել մեկ ու կես ժամ, մինչդեռ նքանք հիմա ճաշի վրա գործադրում են երկու ժամ, առավոտվա ժամի 11-ից մինչև 1-ը, այսինքն՝ եթե նրանք <math>^1/_{20}</math>-ով ավելի աշխատեին և <math>^1/_{20}</math>-ով ավելի քիչ սպառեին, ապա այդ բավական կլիներ վերը հիշված հարկի մեկ տասներորդ մասը ծածկելու համար»<ref>W. Petty: «Political Anatomy of Ireland», 1672, հրատ. 1691, էջ 10։</ref>։ Արդյոք իրավացի չէ՞ր դոկտոր Էնդրյու Տուրը, երբ նա գոռում-գոչում էր, թե 1833 թվականի տասներկուժամյա բիլլը մի հետադարձ քայլ է դեպի անցյալի խավարը։ Իհարկե ստատուտների և Պետտիի հիշած որոշումները տարածվում են նաև «apprentice»-ների (աշկերտների) վրա։ Բայց թե երեխաների աշխատանքն ինչ վիճակի մեջ էր դեռևս XVII դարի վերջում, այդ մասին կարելի է դատել հետևյալ գանգատի հիման վրա, «Մեր պատանիներն Անգլիայում ոչինչ չեն անում մինչև այն ժամանակ, երբ աշկերտ են մտնում, ուստի և երկար ժամանակ — յոթ տարի է պահանջվում, իհարկե, որ նրանք լավ արհեստավորներ դառնան»։ Գերմանիան, ընդհակառակը, գովաբանվում է այն բանի համար, որ այնտեղ երեխաներն օրորոցից գեթ «մի քիչ վարժեցվում են աշխատանքի»<ref>«A Discourse of the Necessity of Encouraging Mechanic Industry». London 1690, էջ 13։ Մակոլեյը, որ կեղծել է անգլիական պատմությունը վիգերի ու բուրժուազիայի օգտին, հետևյալ դեկլամացիաներին է դիմում. «Երեխաներին վաղաժամ աշխատանքի նստեցնելու սովորությունը... XVII դարում իշխում էր այն աստիճան, որ գրեթե աներևակայելի է արդյունաբերության այն ժամանակվա վիճակի համար։ Բրդեղենի արդյունաբերության գլխավոր կենտրոն Նորվիչում 6 տարեկան երեխան աշխատունակ էր համարվում։ Այն ժամանակվա զանազան հեղինակներ,—նրանց մեջ շատերը վերին աստիճանի բարեմիտ էին համարվում,— «exilltation»--ով (հրճվանքով) են հիշատակում այն բանը, որ այդ քաղաքում միայն տղաների ու աղջիկների աշխատանքով այնպիսի հարստություն է ստեղծվում, որը նրանց մեկ տարվա սեփական ապրուստից 12 000 ֆնտ. ստ. ավելի մի գումար է կազմում։ Որքան ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում անցյալի պատմությունը, այնքան ավելի շատ հիմունք ենք գտնում այն մարդկանց կարծիքին չհամաձայնելու, որոնք գտնում են, թե մեր դարը հղի է սոցիալական նոր աղետներով... Նորը հենց այն կրթվածությունն է, որ բացահայտում է այդ աղետները, և այն մարդասիրությունը, որ բուժում է դրանք» («History of England», հ. 1, էջ 417)։ Մակոլեյը կարող էր պատմել նաև, որ XVII դարի «վերին աստիճանի բարեմիտ» amis du commerce [առևտրի բարեկամները] «exultation»-ով [հրճվանքով] պատմում են, թե ինչպես Հոլանդիայի մի աղքատանոցում ստիպում էին աշխատել մի 4 տարեկան եք երեխայի, ընդ որում «vertu mise en pratique»-ի [«գործնականում կիրառվող առաքինության»] այդ օրինակը հանդես է գալիս մարդասիրության à la Մակոլեյ [նրա տիպի] ներկայացուցիչների բոլոր աշխատություններում մինչև Ա. Սմիթի ժամանակները։ Ճիշտ է երբ ծագում է մանուֆակտուրան, ի տարբերություն արհեստի, երևում են երեխաների շահագործման նշաններ, շահագործում, որ հնուց գոյություն ուներ գյուղացիների մեջ մի որոշ աստիճան և այնքան ավելի էր զարգանում, որքան ավելի ծանր էր հողագործի վրա ընկած լուծը։ Կապիտալի տենդենցը պարզ է, բայց բուն փաստերը դեռ այնքան բացառիկ բնույթ են կրում, որքան երկգլխանի երեխաների լույս աշխարհ գալը։ Այդ պատճառով. էլ ապագայի նախազգացումով լեցուն «amis du commerce»-ները [«առևտրի բարեկամները»] այդ փաստերը «exultation» [հրճվանք]-ով պատկերել են ի խրատ ժամանակակիցների և հետնորդների՝ իբրև առանձնապես ուշագրավ ու զարմանքի արժանի երևույթներ, և հանձնարարել են օրինակ վերցնելու համար։ Նույն շոտլանդական սիկոֆանտ ու շաղակրատ Մակոլեյն ասում է. «Ներկայումս մենք լսում ենք միայն հետադիմության մասին, իսկ տեսնում ենք միայն առաջադիմություն»։ Ի՞նչ աչքեր, իսկ որ գլխավորն է՝ ի՜նչ ականջներ։</ref>։Առաջին «Statute of Labourers»-ը [«Բանվորական ստատուտը»] (23, Էդուարդ III, 1349) հրատարակելու անմիջական առիթը (ոչ թե պատճառը, որովհետև այդ տեսակ օրենքները հրատարակվում են դարերի ընթացքում, չնայած որ նախորդ առիթը չքացած է լինում) այն մեծ ժանտախտն էր, որը բնակչությունը պակասեցրեց այն աստիճան, որ, ինչպես ասում է մի տորի հեղինակ, «պատշաճ գներով (այսինքն՝ այնպիսի գներով, որոնք գործատերերին պատշաճ քանակով հավելյալ աշխատանք թողնեին) բանվորներ գտնելու դժվարությունն իսկապես անտանելի էր դարձել»<ref>«Sophisms of Free Trade», 7-րդ հրատ., London 1850, էջ 205։ Իդեպ, միևնույն տորին ավելացնում է. «Պառլամենտական այն օրենքները, որոնք կարգավորում էին աշխատավարձը ի վնաս բանվորների և հօգուտ աշխատանքը վարձողների, պահպանվեցին 464 տարի տևող մի երկար ժամանակաշրջան։ Բնակչությունն աճել է։ Այդ օրենքներն այժմ դարձել են ավելորդ ու ծանրաբեռնիչ» (նույն տեղում, էջ 206)։</ref>։ Այդ պատճառով օրենքն սկսեց հարկադիր եղանակով թելադրել պատշաճ աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքային օրվա սահմանները։ Վերջին կետը, որը միայն մեզ այստեղ հետաքրքրում է՝ աշխատանքային֊ օրվա հարկադրական սահմանումը, կրկնված է 1496 թվականի ստատուտի մեջ (Հենրիխ VII-ի ժամանակ)։ Բոլոր արհեստավորների (artificers) և հողագործական բանվորների աշխատանքային օրը մարտից մինչև սեպտեմբեր պետք է տևեր առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան 7—8-ը, սակայն այնպես էլ չհաջողվեց այդ օրենքը գործնականում իրականացնել, բայց ուտելու համար նշանակված ժամանակը սահմանվեց 1 ժամ նախաճաշի համար, 1½ ժամ ճաշի համար և ժամի 4-ին դարձյալ ½ ժամ ուտելու համար, այսինքն՝ ճիշտ երկու անգամ ավելի, քան սահմանում է ներկայումս գործող գործարանային օրենքը<ref>Ջ. Ուեյդը իրավամբ նկատում է այս ստատուտի առթիվ. «1496 թվականի ստատուտից հետևում է, որ սննդի ծախսը արհեստավորի եկամտի <math>^1/_3</math>-ի և հողագործական բանվորի եկամտի ½-ի համարժեքն էր համարվում, իսկ այդ ցույց է տալիս, որ այն ժամանակ բանվորների դրությունն ավելի անկախ էր, քան հիմա, երբ հողագործական ու մանուֆակտուրային բանվորների սնունդը նրանց աշխատավարձի ավելի մեծ մասն է կազմում» (J. Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 24, 25, 577)։ Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ իբր թե այդ տարբերությունը բացատրվում է սննդամիջոցների ու հագուստեղենի այն ժամանակվա ու արդի գների տարբերությամբ, ապա այդ հերքվում է ամենամակերեսային ծանոթությամբ հետևյալ աշխատությանը, «Chronicon Preciosum etc.». By Bishop Fleetwood. 1-ին հրատ. London 1707, 2-րդ հրատ. London 1745։</ref>։ Ձմեռն աշխատանքը պետք է շարունակվեր առավոտյան ժամի 5-ից մինչև մութն ընկնելը նույն ընդմիջումներով։ Եղիսաբեթի 1562 թվականի ստատուտը «թե օրով ու թե շաբաթով վարձված» բոլոր բանվորների համար աշխատանքային օրվա տևողությունը նույնն է թողնում, բայց աշխատում է ընդմիջումները սահմանափակել 2½ ժամով ամառվա և 2 ժամով ձմեռվա համար։ Ճաշը պետք է տևի միայն մեկ ժամ, իսկ «հետճաշյա ½ ժամ քունը» թույլատրվում է միայն մայիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Բացակայության ամեն մի ժամի համար աշխատավարձից հանվում է 1 պեննի։ Սակայն գործնականում պայմանները բանվորների համար շատ ավելի բարենպաստ էին, քան ըստ ստատուտների։ Քաղաքատնտեսության հայր և որոշ չափով վիճակագրության գյուտարար Վիլյամ Պետտին իր մի աշխատության մեջ, որ հրատարակել է XVII դարի վերջին երրորդին, ասում է. «Բանվորները (labouring men, այն ժամանակ իսկապես հողագործական բանվորները) օրական աշխատում են 10 ժամ և շաբաթական 20 անգամ են ուտում, այն է՝ լի օրերին օրական երեք և կիրակի օրերը երկու անգամ. այստեղից պարզ է, որ եթե նրանք ուզենային ուրբաթ երեկոները ծոմ պահել և ճաշի վրա գործ դնել մեկ ու կես ժամ, մինչդեռ նրանք հիմա ճաշի վրա գործադրում են երկու ժամ, առավոտվա ժամի 11-ից մինչև 1-ը, այսինքն՝ եթե նրանք <math>^1/_{20}</math>-ով ավելի աշխատեին և <math>^1/_{20}</math>-ով ավելի քիչ սպառեին, ապա այդ բավական կլիներ վերը հիշված հարկի մեկ տասներորդ մասը ծածկելու համար»<ref>W. Petty: «Political Anatomy of Ireland», 1672, հրատ. 1691, էջ 10։</ref>։ Արդյոք իրավացի չէ՞ր դոկտոր Էնդրյու Տուրը, երբ նա գոռում-գոչում էր, թե 1833 թվականի տասներկուժամյա բիլլը մի հետադարձ քայլ է դեպի անցյալի խավարը։ Իհարկե ստատուտների և Պետտիի հիշած որոշումները տարածվում են նաև «apprentice»-ների (աշկերտների) վրա։ Բայց թե երեխաների աշխատանքն ինչ վիճակի մեջ էր դեռևս XVII դարի վերջում, այդ մասին կարելի է դատել հետևյալ գանգատի հիման վրա, «Մեր պատանիներն Անգլիայում ոչինչ չեն անում մինչև այն ժամանակ, երբ աշկերտ են մտնում, ուստի և երկար ժամանակ — յոթ տարի է պահանջվում, իհարկե, որ նրանք լավ արհեստավորներ դառնան»։ Գերմանիան, ընդհակառակը, գովաբանվում է այն բանի համար, որ այնտեղ երեխաներն օրորոցից գեթ «մի քիչ վարժեցվում են աշխատանքի»<ref>«A Discourse of the Necessity of Encouraging Mechanic Industry». London 1690, էջ 13։ Մակոլեյը, որ կեղծել է անգլիական պատմությունը վիգերի ու բուրժուազիայի օգտին, հետևյալ դեկլամացիաներին է դիմում. «Երեխաներին վաղաժամ աշխատանքի նստեցնելու սովորությունը... XVII դարում իշխում էր այն աստիճան, որ գրեթե աներևակայելի է արդյունաբերության այն ժամանակվա վիճակի համար։ Բրդեղենի արդյունաբերության գլխավոր կենտրոն Նորվիչում 6 տարեկան երեխան աշխատունակ էր համարվում։ Այն ժամանակվա զանազան հեղինակներ,— նրանց մեջ շատերը վերին աստիճանի բարեմիտ էին համարվում,— «exultation»-ով (հրճվանքով) են հիշատակում այն բանը, որ այդ քաղաքում միայն տղաների ու աղջիկների աշխատանքով այնպիսի հարստություն է ստեղծվում, որը նրանց մեկ տարվա սեփական ապրուստից 12 000 ֆնտ. ստ. ավելի մի գումար է կազմում։ Որքան ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում անցյալի պատմությունը, այնքան ավելի շատ հիմունք ենք գտնում այն մարդկանց կարծիքին չհամաձայնելու, որոնք գտնում են, թե մեր դարը հղի է սոցիալական նոր աղետներով... Նորը հենց այն կրթվածությունն է, որ բացահայտում է այդ աղետները, և այն մարդասիրությունը, որ բուժում է դրանք» («History of England», հ. 1, էջ 417)։ Մակոլեյը կարող էր պատմել նաև, որ XVII դարի «վերին աստիճանի բարեմիտ» amis du commerce [առևտրի բարեկամները] «exultation»-ով [հրճվանքով] պատմում են, թե ինչպես Հոլանդիայի մի աղքատանոցում ստիպում էին աշխատել մի 4 տարեկան երեխայի, ընդ որում «vertu mise en pratique»-ի [«գործնականում կիրառվող առաքինության»] այդ օրինակը հանդես է գալիս մարդասիրության à la Մակոլեյ [նրա տիպի] ներկայացուցիչների բոլոր աշխատություններում մինչև Ա. Սմիթի ժամանակները։ Ճիշտ է երբ ծագում է մանուֆակտուրան, ի տարբերություն արհեստի, երևում են երեխաների շահագործման նշաններ, շահագործում, որ հնուց գոյություն ուներ գյուղացիների մեջ մի որոշ աստիճան և այնքան ավելի էր զարգանում, որքան ավելի ծանր էր հողագործի վրա ընկած լուծը։ Կապիտալի տենդենցը պարզ է, բայց բուն փաստերը դեռ այնքան բացառիկ բնույթ են կրում, որքան երկգլխանի երեխաների լույս աշխարհ գալը։ Այդ պատճառով էլ ապագայի նախազգացումով լեցուն «amis du commerce»-ները [«առևտրի բարեկամները»] այդ փաստերը «exultation» [հրճվանք]-ով պատկերել են ի խրատ ժամանակակիցների և հետնորդների՝ իբրև առանձնապես ուշագրավ ու զարմանքի արժանի երևույթներ, և հանձնարարել են օրինակ վերցնելու համար։ Նույն շոտլանդական սիկոֆանտ ու շաղակրատ Մակոլեյն ասում է. «Ներկայումս մենք լսում ենք միայն հետադիմության մասին, իսկ տեսնում ենք միայն առաջադիմություն»։ Ի՜նչ աչքեր, իսկ որ գլխավորն է՝ ի՜նչ ականջներ։</ref>։
Դեռևս XVIII դարի մեծ մասի ընթացքում, մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը, անգլիական կապիտալին չէր հաջողվում աշխատուժի շաբաթական արժեքը վճարելով տիրանալ բանվորի ամբողջ շաբաթին,— սակայն բացառություն են կազմում գյուղատնտեսական բանվորները։ Այն հանգամանքը, որ բանվորները կարող էին 4 օրվա աշխատավարձով մի ամբողջ շաբաթ ապրել, բանվորների աչքում բավարար հիմունք չէր համարվում մնացած երկու օրն էլ կապիտալիստների համար աշխատելու։ Կար կապիտալի ծառայության մեջ գտնվող անգլիական տնտեսագետների մի ուղղություն, որի ներկայացուցիչներն ամենակատաղի կերպով հարձակվում էին բանվորների վրա այդպիսի համառության համար, մյուս ուղղության տնտեսագետները պաշտպանում էին բանվորներին։ Լսենք, օրինակ, այն բանակռիվը, որ մղվում էր Պոստլտվեյտի, որի առևտրական բառարանը այն ժամանակ նույնպիսի հռչակ էր վայելում, ինչպես հիմա Մակ Կուլլոխի ու Մակ Գրեգորի նույնանման աշխատությունները, և «Essay on Trade and Commerce»-ի հեղինակի միջև, որից վերևում ցիտատ բերինք<ref>Բանվորներին մեղադրողներից ամենաչարամիտը «An Essay on Trade and Commerce: containing Observations on Taxes etc.». London 1770 գրքի անանուն հեղինակն է, որ հիշատակված է բնագրում։ Է՛լ ավելի վաղ նա հանդես է եկել որպես այդպիսին իր «Consideration on Taxes». London 1765 երկի մեջ։ Նույն շարքը պետք է դասել նաև Պոլոնիուսին — Արթուր ՅանգինՅունգին, վիճակագրության մեջ այդ աննկարագրելի շաղակրատին։ Բանվորներին պաշտպանողների շարքում աչքի են ընկնում Ջեկոբ Վանդերլինտը «Money answers all Things», London 1734 աշխատության մեջ, աստվածաբանության դոկտոր, պաստոր Նաթենիել Ֆորստելը «An Enquiry into the Causes of the Present High Price of Provisions». London 1167 1767 գրքում, դ-ր Պրայսը և հատկապես Պոստլտվեյտը ինչպես իր «Universal Dictionary of Trade and Commerce» երկի մի հավելվածում, այնպես էլ «Great Britain’s Commercial Interest explained and improved», 2-րդ հրատ., London 1775 աշխատության մեջ։ Բուն փաստերը հավաստում են այն ժամանակի բազմաթիվ այլ հեղինակներ, ի միջի այլոց՝ Ջոզայ Տեկկերը։</ref>։
Պոստլտվեյտն ասում է ի միջի այլոց. «Ես չեմ կարող, այս սակավաթիվ դիտողությունները եզրափակելով, ուշադրություն չդարձնել այն տափակ ֆրազի վրա, որ կարելի է լսել չափազանց շատերի բերանից, թե իբր եթե բանվորը (industrious poor) կարող է 5 օրում բավականաչափ վաստակել իր գոյության համար, ապա նա չի ուզի լրիվ 6 օր աշխատել։ ֊Ուստի Ուստի եզրակացնում են, թե անհրաժեշտ է հարկերի միջոցով կամ որևէ ուրիշ միջոցներով նույնիսկ անհրաժեշտ կենսամիջոցները թանկացնել ստիպելու համար, որ արհեստավորներն ու մանուֆակտուրային բանվորները շաբաթվա մեջ վեց օր անընդհատ աշխատեն։ Ես պետք է թույլտվություն խնդրեմ մի այլ կարծիք պաշտպանելու, քան այդ մեծ քաղաքագետները, որոնք նիզակներ են կոտրում այս թագավորության բանվոր բնակչության ստրկությունը հավերժացնելու համար («the perpetual slavery of the working people»). նրանք մոռանում են «all work and no play» առածը (բթացնում է այն աշխատանքը, որը լի հաջորդափոխվում խաղի հետ)։ Արդյոք անգլիացիները չե՞ն պարծենում իրենց արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների տաղանդավորությամբ ու ճարտարությամբ, որոնք մինչև այժմ ապահովել են բրիտանական ապրանքների ընդհանուր վարկն ու հռչակը։. Ինչի՞ն ենք պարտական մենք այդ։ Ամենայն հավանականությամբ ոչ այլ բանի, քան այն եղանակին, որով մեր բանվոր ժողովուրդը, իր բնավորությամբ կենսուրախ, գիտե զվարճանալ։ Եթե նրանք բռնադատված լինեին աշխատելու ամբողջ տարին լրիվ, շաբաթվա բոլոր վեց օրերը անընդհատ, միևնույն աշխատանքն ամեն օր կրկնելով, մի՞թե այդ չէր բթացնի նրանց ընդունակությունները և ժիր ու ճարպիկ այդ մարդկանց չէր դարձնի բութ ու անտարբեր, և արդյոք մեր բանվորներն այդպիսի հավիտենական ստրկության լծի տակ իրենց հռչակը չէի՞ն կորցնի, կկարողանայի՞ն արդյոք պահպանել այն... Մենք ինչպիսի՞ հմտություն կարող էինք սպասել այդքան դաժանորեն տանջված կենդանիներից (hard driven animals)... Նրանցից շատերը 4 օրում այնքան աշխատանք են կատարում, որքան ֆրանսիացին 5 կամ 6 օրում կկատարի։ Բայց եթե անգլիացիները պետք է դառնան անվերջ աշխատանքից ճնշված բանվորներ, ապա կարելի է երկյուղ կրել, որ նրանք ֆրանսիացիներից է՛լ ավելի շատ կայլասերվեն (degenerate)» ։ Եթե մեր ժողովուրդը հռչակված է իր ռազմական քաջարիությամբ, ապա մի թե մենք չենք ասի, որ այդ բանը մենք պարտական ենք, մի կողմից, անգլիական լավ ռոստբիֆին ու պուդինգին, որոնք նրա ուտելիքն են, և, մյուս կողմից, և այն էլ ոչ պակաս չափով, ազատության մեր կոնստիտուցիոն ոգուն։ Եվ ինչո՞ւ մեր արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների ընդունակությունների, եռանդի ու ճարտարության ավելի բարձր աստիճանը չպետք է պարտական լիներ այն ազատությանը, որով նրանք յուրահատուկ ձևով զվարճանում են։ Ես հույս ունեմ, որ նրանք երբեք չեն զրկվի ո՛չ այդ արտոնություններից, ո՛չ էլ գոյության այն լավ պայմաններից, որոնցից հավասարապես բխում են ինչպես նրանց աշխատելու հմտությունը, այնպես էլ նրանց քաջարիությունը»<ref>Postletwayt. Նույն տեղում. «First Preliminary Discourse», էջ 14։</ref>։
Սրան «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը հետևյալ պատասխանը տվեց.
«Եթե շաբաթվա յոթերորդ օրը տոնելը համարվում է աստվածային սահմանում, ապա դրանով ենթադրվում է, որ շաբաթվա մնացած օրերը պատկանում են աշխատանքին (ուզում է ասել կապիտալին, ինչպես այդ իսկույն կտեսնենք), և աստծու այդ պատվիրանը կատարել տալու բռնի հարկադրանքը չի կարելի դաժանություն անվանել... Որ մարդկությունն ընդհանրապես բնական հակում ունի հանգստության ու ծուլության, դրան մեզ համոզում է մեր մանուֆակտուրային խուժանի վարքից քաղած ճակատագրական փորձը. այդ խուժանը միջին հաշվով շաբաթական 4 օրից ավելի չի աշխատում, բացի կենսամիջոցների թանկացման դեպքերից... Ենթադրենք, թե մեկ բուշել ցորենը ներկայացնում է բանվորի բոլոր կենսամիջոցները, թե այն արժե 5 շիլլինգ, և որ բանվորը իր աշխատանքով օրական մեկ շիլլինգ է վաստակում։ Այս դեպքում նա կարիք ունի շաբաթվա մեջ միայն 5 օր աշխատելու, իսկ բուշելը 4 շիլլինգ արժելու դեպքում՝ ընդամենը 4 օր։ Բայց որովհետև այս թագավորության մեջ աշխատավարձը կենսամիջոցների գների համեմատությամբ շատ բարձր է, ապա այն մանուֆակտուրային բանվորը, որը 4 օր աշխատել է, ունենում է փողի այնքան ավելցուկ, որով կարող է շաբաթվա մնացորդը պարապ անցկացնել... Հույս ունեմ, որ իմ ասածը բավական է պարզելու համար, որ շաբաթվա մեջ 6 օրվա չափավոր աշխատանքը ստրկություն չէ։ Մեր հողագործական բանվորները շաբաթական հենց 6 օրն են աշխատում, և բոլոր նշանները ցույց են տալիս, որ դրանք բանվորներից (labouring poor) ամենաբախտավորներն են<ref>«An Essay on Trade and Commerce etc.». London 1770. Նա ինքը 96-րդ էջում պատմում է, թե արդեն 1770 թվականին ինչ էր անգլիական հողագործական բանվորների «բախտավորությունը»։ Նրանց աշխատուժը («their working power ») միշտ լարված է ծայր աստիճան («on the stretch»). նրանք չէին կարող ոչ ավելի վատ ապրել, քան ապրում են («they cannot live cheaper than they do»), ոչ էլ ավելի շատ աշխատել («nor work harder»)։</ref>, . հոլանդացիներն այդքան օր էլ աշխատում են մանուֆակտուրաներում և ըստ երևույթին շատ բախտավոր ժողովուրդ են։ Ֆրանսիացիներն էլ նույնն են անում, որչափով դրան չեն խանգարում բազմաթիվ տոները, որոնք ընդհատում են աշխատանքային օրերը...<ref>Բողոքականությանը կապիտալի ծագման մեջ կարևոր դեր է խաղում hենց հենց նրանով, որ գրեթե բոլոր ավանդական տոն օրերը դարձնում է աշխատանքային օրեր։</ref> Բայց մեր խուժանն ամուր կերպով իր գլուխն է մտցրել այն միտքը, թե իրեն՝ որպես անգլիացու, ծննդյան իրավունքով արտոնություն է պատկանում ավելի ազատ ու անկախ լինելու, քան եվրոպական որևէ ուրիշ (բանվոր ժողովրդին)։ Այդ իդեան, որչափով ազդում է մեր զինվորների քաջության վրա, գուցե, որոշ չափով օգուտ է բերում, բայց որքան քիչ են վարակված այդ իդեայով մանուֆակտուրային բանվորները, այնքան ավելի լավ է թե՛ հենց նրանց համար և թե՛ պետության համար։ Բանվորներն իրենց երբեք չպետք է համարեին իրենց իշխանավորներից անկախ (independent of their superiors»superiors)։ Չափազանց վտանգավոր է երես տալ խուժանին մի այնպիսի արդյունաբերական պետության մեջ, ինչպիսին մերն է, որտեղ ամբողջ բնակչության գուցե ⅞ մասը միայն փոքր սեփականություն ունի կամ բոլորովին չունի...<ref>«An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 41, 15, 96, 97, 55, 56, 57։</ref> Բուժումը լիակատար չի լինի, մինչև որ մեր արդյունաբերական չքավորությունը չենթարկվի 6 օր աշխատելու անհրաժեշտությանն այն գումարով, որ նա հիմա վաստակում է 4 օրում<ref>Նույն տեղում, էջ 69։ Ջեկոբ Վանդերլինտը դեռևս 1734 թվականին բացատրել է, թե բանվորների ծուլության մասին կապիտալիստների բոլոր գանգատների գաղտնիքը պարզապես այն է, որ նրանք կուզեին առաջվա աշխատավարձով 4-ի փոխարեն 6 աշխատանքային օր ստանալ։</ref>։ Այս նպատակով, ինչպես և «ծուլությունը, անառակությունն ու ազատության վերաբերյալ ռոմանտիկ զառանցանքներն արմատախիլ անելու համար», ditto [ինչպես նաև] «աղքատների օգտին գանձվող հարկերը կրճատելու, ձեռներեցության ոգին խրախուսելու և մանուֆակտուրաների մեջ աշխատանքի գներն իջեցնելու համար» կապիտալի մեր հավատարիմ Էկկարտն առաջարկում է մի փորձված միջոց,— այն բանվորներին, որոնք դիմում են հասարակական բարեգործության, այսինքն՝ պաուպերներին, փակել «իդեալական աշխատատան մեջ» (an ideal workhouse)» «Այդպիսի տունը պետք է դարձվի սարսափի տուն» (house of terror)<ref>Նույն տեղում, էջ 242—243. «Այդպիսի իդեալական աշխատատունը պետք է դարձնեք «սարսափի տուն» և ոչ թե աղքատների ապաստարան, որտեղ նրանք ստանում են առատ, կերակուր, տաք ու վայելուչ հագուստ և որտեղ շատ քիչ են աշխատում։</ref>։ Այդ «սարսափի տան» մեջ, այդ «Workhouse-ի [աշխատատան] իդեալի» մեջ աշխատանքը պետք է տևի օրական 14 ժամ, դրա մեջ հաշվելով, սակայն, նաև ուտելու համար սահմանված ժամանակը, այնպես որ մնում է ամբողջ 12 ժամվա աշխատանք»<ref>Նույն տեղում [էջ 260]. «Ֆրանսիացիները,— ասում է նա,— ծիծաղում են ազատության վերաբերյալ մեր խանդավառ իդեաների վրա» (նույն տեղում, էջ 78)։</ref>։
Տասներկուժամյա աշխատանքային օր «ideal workhouse»-ում [«իդեալական, աշխատատանը»], 1770 թվականի սարսափի տանը։ Վաթսուներեք տարի հետո, 1833 թվականին, երբ անգլիական պառլամենտը 13-ից մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքային օրն իջեցրեց 12 լրիվ աշխատաժամի գործարանների չորս ճյուղերում, կարելի էր կարծել, թե հնչեց անգլիական արդյունաբերության վերջին ժա՜մը։ 1852 թվականին, երբ Լ. Բոնապարտը բուրժուազիայի աչքում ամրանալու համար ուզեց ոտնահարել օրենքով սահմանված աշխատանքային օրը, ֆրանսիական բանվոր ժողովուրդը միաբերան հայտարարեց, «Աշխատանքային. օրը 12 ժամով սահմանափակող օրենքն այն միակ բարիքն է, որ մնացել է մեզ ռեսպուբլիկայի օրենսդրությունից»<ref>«Նրանք առարկում էին գլխավորապես օրվա մեջ 12 ժամից ավելի տևող աշխատանքի դեմ, որովհետև այդպիսի աշխատանքային օր սահմանող օրենքը միակ բարիքն է, որ մնացել է նրանց ռեսպուբլիկայի օրենսդրությունից» (Reports of Insp. of Fact. 31st Octob. 1855, էջ 80]։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա ֆրանսիական 1850 թ. սեպտեմբերի 5-ի օրենքը, որ ժամանակավոր կառավարության 1848 թ. մարտի 2-ի դեկրետի՝ բուրժուազիայի օգտին փոփոխված հրատարակությանն էր, իր ուժը տարածում է առանց խտրության բոլոր արհեստանոցների վրա։ Այդ օրենքից առաջ աշխատանքային օրը Ֆրանսիայում սահմանափակ չէր։ Գործարաններում նրա տևողությունն էր 14, 15 ու ավելի ժամ։ Տես «Des classes ouvrières en France pendant l’année 1848. Par Mr. Blanqui»։ Պ-ն Բլանկիին,— տնտեսագետին և ոչ ռևոլյուցիոներին,— կառավարության կողմից հանձնարարված էր բանվորների դրության մասին անկետային հետազոտություն կատարել։</ref>։ Ցյուրիխում 10 տարեկանից մեծ երեխաների աշխատանքը սահմանափակված է 12 ժամով, Աարգաուում 13-ից մինչև 16 տարեկան երեխաների աշխատանքը 1862 թվականին 12½ ժամից իջեցվեց 12 ժամի. Ավստրիայում 14-ից մինչև 16 տարեկան երեխաների համար աշխատանքի տևողությունը ditto [նույնպես] կրճատվեց մինչև 12 ժամ<ref>Աշխատանքային օրը կարգավորելու բնագավառում ևս Բելգիան օրինակելի բուրժուական պետություն է։ Բրյուսելի անգլիական դեսպան լորդ Հովարդ դե Ուելդենը 1862 թվականի մայիսի 12-ին Foreign Office-ին [արտաքին գործերի մինիստրությանը] հաղորդում է. «Մինիստր Ռոժյեն ինձ հայտնեց, թե երեխաների աշխատանքը սահմանափակված չէ որևէ ձևով՝ ո՛չ ընդհանուր օրենքով, ո՛չ էլ տեղական որոշումներով. որ կառավարությունը վերջին երեք տարվա ընթացքում ամեն մի նստաշրջանում զբաղված է եղել այն մտքով, որ ինքն այդ առարկային վերաբերող օրենք մտցնի պալատը, բայց միշտ մի անհաղթահարելի արգելքի է հանդիպել՝ բախվելով այն էգոիստական երկյուղին, որով վերաբերվում են աշխատանքի լիակատար ազատությա՜ն սկզբունքին հակասող ամեն մի օրենսդրության»։</ref>։ Ինչպիսի «առաջադիմություն 1770 թվականից սկսած»,— կբացականչեր Մակոլեյը «exultation»-ով [հրճվանքով]։
Պաուպերների համար նախորոշված «սարսափի տունը», որի մասին կապիտալիստական հոգին 1770 թվականին միայն երազում էր, մի քանի տարի հետո իրականացավ հենց մանուֆակտուրային բանվորների համար կառուցված վիթխարի «աշխատատան» ձևով։ Այն կոչվում էր գործարան։ Բայց այս անգամ իդեալը դժգունացավ իրականության առաջ...