Changes
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
Սակայն բանվորների թիվը կամ փոփոխուն կապիտալի մեծությունը հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով կամ աշխատանքային օրվա երկարացումով փոխհատուցելը հանդիպում է անանցանելի սահմանների։ Որքան էլ լինի աշխատուժի արժեքը, արդյոք բանվորի ապրուստի համար անհրաժեշտ աշխատաժամանակը կազմում է 2 թե 10 ժամ, համենայն դեպս այն ամբողջական արժեքը, որ բանվորը կարող է արտադրել օրեցօր, ավելի փոքր է, քան այն արժեքը, որի մեջ 24 աշխատաժամ է առարկայացած, ավելի փոքր է, քան 12 շիլլինգը կամ 4 թալերը, եթե այս է 24 ժամվա առարկայացած աշխատանքի փողային արտահայտությունը։ Մեր նախկին ենթադրության դեպքում, որի համաձայն օրական 6 աշխատաժամ է պահանջվում բուն աշխատուժը կամ նրա գնման համար ավանսավորած կապիտալային արժեքը վերարտադրելու համար՝ 500 թալեր փոփոխուն կապիտալը, որը 500 բանվոր է գործադրում հավելյալ արժեքի 100% նորմայով, կամ տասներկուժամյա աշխատանքային օրով, օրական արտադրում է 500 թալերի կամ 6 × 500 աշխատաժամի հավելյալ արժեք։ 100 թալեր կապիտալը, որն օրական 100 բանվոր է գործադրում հավելյալ արժեքի 200% նորմայով, կամ տասնութժամյա աշխատանքային օրով, արտադրում է միայն 200 թալերի կամ 12 × 100 աշխատաժամի հավելյալ արժեքի մասսա։ Եվ նրա նոր ստեղծած ամբողջ արժեքը, այսինքն` ավանսավորած փոփոխուն կապիտալի համարժեքը պլյուս հավելյալ արժեքը, երբեք, ոչ մի օր չի կարող հասնել 400 թալեր գումարի, կամ 24 × 100 աշխատաժամի։ Միջին աշխատանքային օրվա բացարձակ սահմանը, որը միշտ ի բնե փոքր է 24 ժամից, կազմում է մի բացարձակ սահման՝ փոփոխուն կապիտալի նվազումը հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով փոխհատուցելու, կամ շահագործվող բանվորների թվի պակասումը աշխատուժի շահագործման աստիճանի բարձրացումով փոխհատուցելու համար։ Շոշափելիության չափ ակներև այս երկրորդ օրենքը կարևոր է բացատրելու համար բազմաթիվ երևույթներ, որոնք առաջ են գալիս կապիտալի այն տենդենցից, որի մասին մենք հետո ենք խոսելու,— տենդենց՝ ըստ կարելույն ավելի շատ պակասեցնել իր զբաղեցրած բանվորների թիվը, կամ աշխատուժի վերածված իր փոփոխուն բաղկացուցիչ մասը, որ հակասում է նրա մյուս տենդենցին՝ արտադրել հավելյալ արժեքի ըստ կարելույն ավելի մեծ մասսա։ Ընդհակառակը։ Եթե աճում է կիրառվող աշխատուժերի մասսան, կամ փոփոխուն կապիտալի մեծությունը, բայց ոչ հավելյալ արժեքի նորմայի նվազելուն համամասնորեն, ապա նվազում է արտադրվող հավելյալ արժեքի մասսան։
Երրորդ օրենքը բխում է արտադրվող հավելյալ արժեքի մասսան երկու գործոնով — հավելյալ արժեքի նորմայով և ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությամբ — սահմանելուց։ Եթե տրված է հավելյալ արժեքի նորման, կամ աշխատուժի շահագործման աստիճանը, և աշխատուժի արժեքը, կամ անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ է փոփոխուն կապիտալը, այնքան ավելի մեծ է արտադրվող արժեքի ու հավելյալ արժեքի մասսան։ Եթե տրված է աշխատանքային օրվա սահմանը, ինչպես և նրա անհրաժեշտ բաղկացուցիչ մասի սահմանը, ապա, ակներև է, որ արժեքի ու հավելյալ արժեքի այն մասսան, որ առանձին կապիտալիստն է արտադրում, բացառապես կախված է աշխատանքի այն մասսայից, որ կապիտալիստը շարժման մեջ է դնում։ Իսկ նրա կողմից շարժման մեջ դրվող աշխատանքի մասսան, տվյալ ենթադրություններն ընդունելու դեպքում, կախված է աշխատուժի այն մասսայից, կամ բանվորների թվից, որոնց նա շահագործում է, իսկ այդ թիվը, իր հերթին, որոշվում է նրա ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությամբ։ Հետևապես, հավելյալ արժեքի տվյալ նորմայի ու աշխատուժի տվյալ արժեքի դեպքում արտադրվող արժեքի մասսաներն ուղիղ հարաբերական են ավանսավորած փոփոխուն կապիտալների մեծություններին։ Բայց մենք արդեն գիտենք, որ կապիտալիստն իր կապիտալը բաժանում է երկու մասի։ Մի մասը նա ծախսում է արտադրության միջոցների վրա։ Այդ նրա կապիտալի հաստատուն մասն է։ Մյուս մասը նա վեր է ածում կենդանի աշխատուժի։ Այդ մասը կազմում է նրա փոփոխուն կապիտալը։ Արտադրության միևնույն եղանակի բազիսի վրա արտադրության տարբեր ճյուղերում տեղ է գտնում կապիտալի տարբեր բաժանումը հաստատուն ու. փոփոխուն բաղկացուցիչ մասերի։ Արտադրության միևնույն ճյուղում այդ հարաբերությունը փոփոխվում է արտադրության պրոցեսի տեխնիկական հիմքի և այղ պրոցեսի հասարակական կոմբինացիայի փոփոխվելով։ Բայց տվյալ կապիտալն ինչպես էլ տրոհվի հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի, վերջինն առաջինին հարաբերի ինչպես 1 : 2, թե 1 : 10, կամ 1 : x, միևնույն է,— այդ ամենևին չի շոշափում հենց նոր սահմանված օրենքը, որովհետև նախորդ վերլուծության համաձայն հաստատուն կապիտալի արժեքը թեև կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ, բայց չի մտնում նորաստեղծ արժեքի մեջ։ 1000 մանող աշխատեցնելու համար, իհարկե, ավելի հում նյութ, իլիկներ ու այլ բաներ են պահանջվում, քան 100 մանող աշխատեցնելու համար։ Բայց թող արտադրության այդ ավելադիր միջոցների արժեքը բարձրանա, ընկնի, կամ անփոփոխ մնա, թող այն մեծ կամ փոքր լինի, միևնույն է,— այն համենայն դեպս որևէ ազդեցություն չի գործում արժեքի աճման այն պրոցեսի վրա, որ կատարում են արտադրության հիշյալ միջոցները շարժման մեջ դնող աշխատուժերը։ Հետևաբար, վերը հավաստված օրենքն ընդունում է հետևյալ ձևը, . տարբեր կապիտալների արտադրած արժեքի ու հավելյալ արժեքի մասսաները, աշխատուժի տվյալ արժեքի ու շահագործման միատեսակ աստիճանի պայմաններում, ուղիղ հարաբերական են այգ այդ կապիտալների փոփոխուն բաղկացուցիչ մասերի մեծություններին, այսինքն՝ նրանց այն բաղկացուցիչ մասերին, որոնք վեր են ածված կենդանի աշխատուժի։
Այդ օրենքն ակնհայտ կերպով հակասում է երևույթների արտաքին երևութականության վրա հիմնված ամբողջ փորձին։ Ամեն մարդ գիտե, որ բամբակեղենի մանածագործարանի տերը, որն իր գործադրած ամբողջ կապիտալի տոկոսային հարաբերությամբ համեմատաբար ավելի շատ հաստատուն և ավելի քիչ փոփոխուն կապիտալ է գործադրում, ղրանից դրանից ավելի քիչ շահույթ կամ հավելյալ արժեք չի ստանում, քան այն փռատերը, որը հարաբերաբար ավելի շատ փոփոխուն ու ավելի քիչ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում։ Այղ թվացող հակասությունը լուծելու համար դեռ շատ միջնօղակներ են պահանջվում, ինչպես որ տարրական հանրահաշվի մեջ շատ միջնօղակներ են պահանջվում հասկանալու համար, որ <math>\frac{0}{0}</math> կարող է իրական մեծություն ներկայացնել։ Թեև կլասիկ տնտեսագիտությունը երբեք այս օրենքը չի ձևակերպել, սակայն նա բնազդորեն հետևում է այս օրենքին, որովհետև վերջինը ընդհանրապես արժեքի օրենքի անհրաժեշտ հետևանքն է։ Նա ձգտում է բռնի աբստրակցիայի միջոցով փրկել այս օրենքը երևույթի հակասություններից։ Մենք հետո կտեսնենք<ref>Այս մասի ավելի մանրամասն «Չորրորդ գրքում»։</ref>, թե ինչպես Ռիկարդոյի դպրոցը սայթաքեց, բախվելով գայթակղության այդ քարին։ Վուլգար տնտեսագիտությունը, որն «իսկապես այնպես էլ ոչինչ չի սովորել», այստեղ ևս, ինչպես ամենուրեք, կառչում է երևույթների արտաքին երևութականությանը ի հակադրություն երևույթի օրենքի։ Նա, Սպինոզային հակառակ, կարծում է, թե «տգիտությունը բավականաչափ հիմք է»։
Այն աշխատանքը, որը մի որոշ հասարակության ամբողջական կապիտալի կողմից օրեցօր շարժման մեջ է դրվում, կարող է քննության առնվել որպես մեկ եզակի աշխատանքային օր։ Եթե, օրինակ, բանվորների թիվը մեկ միլիոն է, իսկ մի բանվորի միջին աշխատանքային օրը կազմված է 10 ժամից, ապա հասարակական աշխատանքային օրը կազմված է 10 միլիոն ժամից։ Եթե այդ աշխատանքային օրվա տևողությունը տրված է,— անկախ այն հանգամանքից, նրա սահմանները ֆիզիկական թե սոցիալական պայմաններով են որոշվում,— հավելյալ արժեքի մասսան կարող է ավելացվել միայն բանվորների թվի, այսինքն՝ բանվոր բնակչության ավելացումով։ Բնակչության աճումն այստեղ կազմում է հասարակական ամբողջական կապիտալի միջոցով հավելյալ արժեք արտադրելու մաթեմատիկական սահմանը։ Ընդհակառակը։ Եթե տրված է բնակչության մեծությունը, այդ սահմանը որոշվում է աշխատանքի օրվա հնարավոր երկարացումով<ref>«Հասարակության աշխատանքը, այսինքն այսինքն՝ տնտեսության մեջ կիրառվող ժամանակը, տվյալ մեծություն է, ասենք մեկ միլիոն բնակչությունից ամեն մեկին օրական 10 ժամ, կամ տասը միլիոն ժամ... Կապիտալն ունի աճման իր սահմանը։ Այդ սահմանին կարելի է հասնել ամեն մի տվյալ ժամանակաշրջանում օգտագործելով այն ամբողջ ժամանակը, որը տրամադրվում է արտադրողական կիրառման համար» («An Essay on the Political Economy of Nations-»Nations». London 1821, էջ 47, 49)։</ref>։ Հաջորդ գլխում մենք կտեսնենք, որ այդ օրենքը նշանակություն ունի հավելյալ արժեքի այն ձևի համար միայն, որ մենք քննում էինք մինչև այժմ։
Հավելյալ արժեքի արտադրության նախընթաց քննությունից հետևում է, որ փողի կամ արժեքի ոչ ամեն մի գումար կարող է կապիտալի վերածվել, որ, ընդհակառակը, այդ վերածման նախադրյալը փողի կամ փոխանակային արժեքների մի որոշ մինիմումն է աոանձին առանձին փողատիրոջ կամ ապրանքատիրոջ ձեռքին։ Փոփոխուն կապիտալի մինիմումը առանձին աշխատուժի գնման վրա կապիտալիստի կողմից ծախսվող այն գումարն է, որ ամբողջ տարվա ընթացքում օրեցօր գործադրվում է հավելյալ արժեք քամելու համար։ Եթե բանվորն ունենար իր սեփական արտադրության միջոցները և եթե նա բավականանար բանվորի կյանքով, ապա նրան բավական կլիներ իր կենսամիջոցները վերարտադրելու համար անհրաժեշտ օրական, ասենք, 8 ժամ աշխատաժամանակը։ Հետևաբար, նա արտադրամիջոցների կարիք էլ կունենար միայն 8 աշխատաժամի համար։ Ընդհակառակը, կապիտալիստը, որ բանվորին հարկադրում է բացի այդ 8 ժամից, ասենք, 4 ժամ էլ հավելյալ աշխատանք կատարելու, փողի լրացուցիչ գումարի կարիք ոճի ունի հավելյալ արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Սակայն մեր ենթադրածի համաձայն՝ կապիտալիստը պետք է արդեն երկու բանվոր աշխատեցներ, որպեսզի օրական յուրացրած հավելյալ արժեքով կարողանար բանվորի կյանք վարել, այսինքն՝ իր անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու հնարավորություն ունենար։ Այս դեպքում նրա արտադրության նպատակը կլիներ լոկ իր կյանքի պահպանումը և ոչ թե հարստության ավելացումը, այնինչ կապիտալիստական արտադրության պայմաններում վերջինն է ենթադրվում։ Որպեսզի նա միայն երկու անգամ ավելի լավ ապրեր սովորական բանվորից և արտադրվող հավելյալ արժեքի կեսը նորից կապիտալ դարձներ, նա պետք է բանվորների թվի հետ միաժամանակ ութ անգամ ավելացներ նաև ավանսավորած կապիտալի մինիմումը։ Իհարկե, նա ինքը իր բանվորի նման կարող է անմիջաբար ձեռքը մեկնել արտադրության պրոցեսին, բայց այս դեպքում նա մի ինչ-որ միջին բան կլիներ կապիտալիստի ու բանվորի միջև, մի «փոքրիկ գործատեր» կլիներ։ Կապիտալիստական արտադրության մի որոշ բարձր մակարդակ պահանջում է, որպեսզի կապիտալիստն այն ամբողջ ժամանակը, երբ նա գործում է որպես կապիտալիստ, այսինքն՝ որպես անձնավորված կապիտալ, կարողանա գործադրել ուրիշի աշխատանքը յուրացնելու, ուստի և նրան վերահսկելու վրա և այդ աշխատանքի արդյունքները վաճառելու վրա<ref>«Ֆերմերը չի կարող հույս դնել իր սեփական աշխատանքի վրա, իսկ եթե նա այդ անում է, ապա ես ցույց կտամ, որ նա տուժում է դրանից։ Նրա զբաղմունքը պետք է լինի ընդհանուր հսկողությունը ամբողջի վրա. հարկավոր է հսկել կալսողին, ապա թե ոչ վերջինի վճարած վարձը կկորչի, որովհետև հացահատիկ չի կալսվի. նա պետք է հսկի իր հնձվորներին, քաղվորներին և այլն. նա պետք է շարունակ շրջի իր տնտեսությամբ զբաղեցրած ամբողջ տարածությունը. նա պետք է հետևի, որ այտեղ ոչ մի թերացում չլինի, այդ կպատահի, եթե նա գամված մնա մի որևէ տեղում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms etc. By a Farmer». London 1773, էջ 12)։ Այս աշխատությունը շատ հետաքրքրական է։ Նրա հիման վրա կարելի է ուսումնասիրել, թե ինչպես է ծագել «Capitalist farmer»-ը [«կապիտալիստ ֆերմերը»] կամ «merchant farmer»-ը [«առևտրական ֆերմերը»], ինչպես որ նա ուղղակի անվանված է այստեղ, և լսել նրա ինքնամեծարումը «small farmer»-ի [«մանր ֆերմերի»] հանդեպ, որի գործն ըստ էության ապրուստի միջոցներ ճարելն է։ «Կապիտավիստների դասակարգը սկզբում մասամբ, իսկ վերջիվերջո բոլորովին ազատագրվում է ձեռքի աշխատանքի անհրաժեշտությունից» («Text-book of Lectures on the Political Economy of Nations. By the Rev. Richard Jones». Mertford Hertford 1852, Lecture III, էջ 39)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]<br>205a Արդի քիմիայում կիրառում զտած գտած և առաջին անգամ Լորանի և Ժերարի կողմից գիտականորեն զարգացված մոլեկուլյար թեորիան հենց այm այս օրենքի վրա է հիմնվում։<br>'''3-րդ հրատ. հավելում.'''— Քիմիային անծանոթ անձերի համար բավական մութ այս դիտողությունը պարզաբանելու նպատակով մատնանշենք, որ հեղինակն այստեղ խոսում է ածխաջրածնային միացությունների մասին, որոնք սկզբում Ժերարը 1843 թվականին անվանեց «Հոմոլոգիկական շարքեր». սրանցից յուրաքանչյուրն իր սեփական հանրահաշվական ֆորմուլան ունի։ Օրինակ, պարաֆինի շարքը՝ <math>C_nH_{2n+2}</math> նորմալ ալկոհոլների շարքը` <math>C_nH_{2n+2}O</math>, նորմալ ճարպային թթուների շարքը՝ <math>C_nH_{2n}O_2</math> և ուրիշ շատերը։ Բերված օրինակներում մոլեկուլյար ֆորմուլային <math>CH_2</math>-ի սոսկ քանակական հավելում անելու միջոցով ամեն անգամ որակապես տարբեր մարմին է ստացվում։ Այս կարևոր փաստը հավաստելու գործում Լորանի և Ժերարի մասնակցության մասին, որ գերագնահատել է Մարքսը, հմմտ. Kopp: «Entwicklung der Chemie», München 1873, էջ 709 և 719, և Schorlemmer: «Rise and Development of Organic Chemistry», London 1879, էջ 54։ Ֆ. Է.</ref>։ Միջնադարյան համքարությունները ձգտում էին բռնությամբ արգելք լինել արհեստավոր վարպետի կապիտալիստ դառնալուն, շատ աննշան մաքսիմումով սահմանափակելով այն բանվորների թիվը, որ առանձին վարպետը իրավունք ուներ պահելու։ Փողատերը կամ ապրանքատերը միայն այն ժամանակ է իրոք կապիտալիստ դառնում, երբ արտադրության համար ավանսավորվող նվազագույն գումարը խիստ գերազանցում է միջնադարյան մաքսիմումին։ Այստեղ, ինչպես և բնագիտության մեջ, հաստատվում է այն օրենքի ճշտությունը, որ Հեգելը հայտնագործել է իր «Տրամաբանության» մեջ, որ զուտ քանակական փոփոխությունները մի որոշ աստիճանի վրա փոխարկվում են որակական տարբերությունների [''Տես 205a ծանոթ.'']։
Արժեքի այն նվազագույն գումարը, որ առանձին փողատերը կամ ապրանքատերը պետք է ունենա կապիտալիստ դառնալու համար,— փոփոխվում է կապիտալիստական արտադրության զարգացման տարբեր աստիճաններում, իսկ զարգացման տվյալ աստիճանում տարբեր է արտադրության տարբեր ոլորտներում, նայած սրանց հատուկ տեխնիկական պայմաններին։ Արտադրության որոշ ոլորտներ կապիտալիստական արտադրության հենց սկզբներում արդեն կապիտալի այնպիսի մինիմում են պահանջում, որ այդ ժամանակ աոանձին առանձին անհատի ձեռքին դեռ չի լինում։ Այդ է պատճառը, որ, մի կողմից, պետական նպաստներ են տրվում մասնավոր անձանց, ինչպես Ֆրանսիայում Կոլբերի ժամանակ և գերմանական մի քանի պետություններում մինչև մեր ժամանակները,— մյուս կողմից, կազմվում են արդյունաբերության ու առևտրի որոշ ճյուղեր վարելու օրինականացված մոնոպոլիայով օժտված ընկերություններ<ref>Մարտին Լութերն այս տեսակ հաստատություններն անվանում է «die Gesellschaft-Monopolia» [«մոնոպոլիա-ընկերություն»]։</ref>,— արդի ակցիոներական ընկերությունների այդ նախորդները։<br><br><TABLE border = 0 align=center width="100px"> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE>
Մենք կանգ չենք առնում այն փոփոխությունների մանրամասնությունների վրա, որ կրել Է է կապիտալիստի ու վարձու բանվորի միջև ստեղծվող հարաբերությունը արտադրության պրոցեսի ընթացքում, հետևապես, կանգ չենք առնում բուն իսկ կապիտալի սահմանումների հետագա ծավալման վրա։ Նշենք միայն միքանի գլխավոր կետեր։
Արտադրության պրոցեսում կապիտալը զարգանալով դարձավ հրամանատարություն աշխատանքի, այսինքն՝ գործող աշխատուժի, կամ հենց բանվորի վրա։ Անձնավորված կապիտալը, կապիտալիստը, հսկում է, որ բանվորը իր գործը կատարի ինչպես հարկն է և պատշաճ աստիճանի ինտենսիվությամբ։
Այնուհետև, կապիտալը զարգանալով դարձավ հարկադրական հարաբերություն, որը բանվոր դասակարգին ստիպում է ավելի շատ աշխատանք կատարելու, քան այդ պահանջում է նրա սեփական կենսական պահանջմունքների նեղ շրջանակը։ Եվ կապիտալը, ուրիշի աշխատասիրությունը խթանելով, հավելյալ աշխատանք դուրս քաշելով և աշխատուժը շահագործելով՝ իր եռանդով, ագահությամբ ու էֆեկտիվությամբ այդ տեսակետից մեծ չափով գերազանցում է արտադրության բոլոր նախկին սիստեմներին, որոնք հիմնված էին ուղղակի հարկադրական աշխատանքի վրա։
Կապիտալն աշխատանքն իրեն է ենթարկում սկզբում այն տեխնիկական պայմաններում, որոնց մեջ նա պատմականորեն գտնում է աշխատանքը։ Հետևաբար, նա միանգամից չի փոփոխում արտադրության եղանակը։ Ուստի, հավելյալ արժեքի արտադրությունն այն ձևով, որ մենք մինչև այժմ քննում էինք, այսինքն՝ աշխատանքային օրը պարզապես երկարացնելու միջոցով, անկախ էր արտադրության բուն եղանակի որևէ փոփոխությունից։ Այդ արտադրությունը հնավանդ փռում պակաս իրական չէր, քան արդի բամբակա-մանարանում։բամբակամանարանում։
Եթե մենք արտադրության պրոցեսը քննում ենք աշխատանքի պրոցեսի տեսակետից, ապա բանվորն արտադրության միջոցներին վերաբերվում է ոչ որպես կապիտալի, այլ լոկ որպես իր նպատակահարմար արտադրողական գործունեության միջոցներին ու նյութին։ Կաշեգործարանում, օրինակ, նա կաշու հետ վարվում է լոկ որպես իր աշխատանքի առարկայի հետ։ Նա կաշին կապիտալիստի համար չի դաբաղում։ Ուրիշ բան կստացվի, եթե մենք արտադրության պրոցեսը քննենք արժեքի աճման պրոցեսի տեսակետից։ Արտադրության միջոցներն իսկույն դառնում են ուրիշի աշխատանքը ծծելու միջոցներ։ Եվ արդեն ոչ ո՛չ թե բանվորն է գործադրում արտադրության միջոցները, այլ արտադրության միջոցներն, են գործադրում բանվորին։ Ոչ թե նա է սպառում արտադրամիջոցները, որպես իր արտադրողական գործունեության նյութական տարրեր, այլ սրանք են բանվորին սպառում որպես իրենց սեփական կենսական պրոցեսի ֆերմենտի, իսկ կապիտալի կենսական պրոցեսը հենց նրա՝ որպես ինքնաճուն արժեքի շարժումն է։ Հալոցային վառարաններն ու արհեստանոցները, որոնք գիշերը հանգստանում են և կենդանի աշխատանք չեն ծծում, «զուտ կորուստ» («mere loss») են կապիտալիստի համար։ Ուստի հալոցային վառարաններն ու նշած արհեստանոցները հիմնավորում են աշխատուժերի նկատմամբ «գիշերային աշխատանքի որոշ պահանջ»։ Փողի պարզ վերածումը արտադրության պրոցեսի նյութական գործոնների, արտադրության միջոցների, վերջինները դարձնում է ուրիշի աշխատանքի ու հավելյալ աշխատանքի նկատմամբ իրավաբանական տիտղոս ու հարկադրական տիտղոս։ Վերջում հետևյալ օրինակը ցույց կտա մեզ, թե կապիտալիստների գլուխներում ինչպես է արտացոլվում կապիտալիստական արտադրությանը հատուկ ու նրան բնորոշող այս փոխաշրջումը, նույնիսկ մեռյալ ու կենդանի աշխատանքի միջև, արժեքի ու արժեք ստեղծող ուժի միջև եղած հարաբերության աղճատումը։ Անգլիական գործարանատերերի 1848—1850 թվականների խռովության ժամանակ «Պեյզլիի վշամանարանի ու բամբակամանարանի — արևմտյան Շոտլանդիայի այդ ամենահին ու ամենապատկառելի ֆիրմաներից մեկի — 1752 թվականից գոյություն ունեցող ու սերնդե սերունդ միևնույն ընտանիքի ձեռքով պահվող Կառլեյլ, որդիք և Ընկ. կոմպանիայի պարագլուխը»—այդ չափազանց ինտելիգենտ ջենտլմենը 1849 թ. ապրիլի 25-ի «Glasgow Daily Mail»-ին մի նամակ գրեց<ref>«Reports of Insp. of Fact. for 30th April 1849», էջ 59։</ref> «Relaissystem» վերնագրով, որտեղ, ի միջի այլոց, հանդիպում ենք հետևյալ աներևակայելիորեն միամիտ կտորին. «Հապա մի քննենք այն աղետները, որոնք առաջ կգան աշխատաժամանակը 12 ժամից մինչև 10 ժամ կրճատելուց... Դրանք «հանգում են» գործարանատիրոջ հեռանկարներին ու սեփականությանն սպառնացող ամենալուրջ վնասին։ Եթե նա [այսինքն՝ նրա «ձեռքերը»] 12 ժամ էր աշխատում և սահմանափակվելու է 10 ժամով, ապա նրա գործատան յուրաքանչյուր 12 մեքենա կամ իլիկ կրճատվելով դառնում են 10 («then every 12 machines or spindles, in his establishment, shrink to 10»), և եթե նա ուզենար իր գործարանը վաճառել, ապա նրա մեքենաներն ու իլիկները կգնահատվեին միայն որպես 10, այնպես որ ամբողջ երկրում ամեն մի գործարան կկորցներ իր արժեքի մեկ վեցերորդ մասը»<ref>«Reports of Insp. of Fact. for 30th April 1843», էջ 60։ Գործարանային տեսուչ UտյուարտըՍտյուարտը, ինքն էլ շոտլանդացի և, անգլիական գործարանային տեսուչներին հակառակ, ամբողջովին տոգորված կապիտալիստական մտածելակերպով, ուղղակի հայտարարում է, թե այդ նամակը, որ նա կցում է հաշվետվությանը, «ամենա օգտակար հաղորդումն է, որ երբևիցե արել է Relaissystem-ը կիրառող գործարանատերերից որևէ մեկը, և առանձնապես ուղղված է այն նպատակին, որ վերացնի այդ սիստեմի վերաբերմամբ եղած նախապաշարմունքներն ու առարկությունները»։</ref>։
Արևմտյան Շոտլանդիայի այդ ժառանգական-կապիտալիստական ուղեղի համար արտադրության միջոցների, իլիկների ու այլ բաների արժեքն այնքան սերտ է միաձուլվում նրանց՝ ինքնաճելու կամ ամեն օր որոշ քանակությամբ ուրիշի ձրի աշխատանք կլանելու կապիտալիստական հատկության հետ, որ Կառլեյլ և Ընկ. ֆիրմայի պարագլուխն իրոք երևակայում է, թե իր գործարանը վաճառելիս նրան վճարում են ո՛չ միայն իլիկների արժեքը, այլ, բացի դրանից, նաև նրանց արժեքի աճումը, ո՛չ միայն նրանց մեջ պարունակվող և նույն տեսակ իլիկներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը, այլ նաև այն հավելյալ աշխատանքը, որ նրանց օգնությամբ ամեն օր ծծվում է Պեյզլիի կտրիճ արևմտյան շոտլանդացիներից, և հենց այդ պատճառով — կարծում է նա,— աշխատանքային օրը երկու ժամ կրճատելու հետևանքով յուրաքանչյուր 12 մանամեքենայի վաճառքի գինը կրճատվելով՝ կիջնի՜ 10 մեքենայի գնին։
<br>
<TABLE border = 0 width="128px">
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<references>