Changes
: Հոլմսը ծուլորեն վեր կացավ բազկաթոռից, կանգնեց իմ ետևում և ձեռքերը դնելով խալաթի գրպանները, նայեց պատուհանից դուրս։
: Փետրվարյան պարզ օր էր։ Երեկ տեղացած ձյունը փայփլում էր ձմեռային արևի շողերից։ Փողոցի մեջտեղում ձյունը վերածվել էր գորշ կեղտոտ զանգվածի, սակայն ճամփեզրին մնացել էր ճերմակ, ասես հենց նոր էր տեղացել։ Չնայած մայթերն արդեն մաքրել էին, այնուհանդերձ դեռ շատ սայթաքուն էին, և հետիոտները փողոցում սովորականից ավելի հազվադեպ էին։ Անցուղուց մինչև մեր տուն ձգվող փողոցի վրա այժմ միայն մի մարդ կար։ Նրա արտառոց արարքն էլ հենց գրավել էր ուշադրությունս։
: Հիսուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ, ազդու, լայն, եռանդով լի դեմքով և պատկառելի արտաքինով։ Հագնված էր ճոխ, բայց ոչ աչք ծակող․ հոյակապ լայնեզր գլխարկ, թանկագին կտորից մուգ սերթուկ, լավ կարված մոխրագույն տաբատ, շագանակագույն զանգապաններ։ Միայն թե նրա ողջ վարվելակերպը չէր համապատասխանում արտաքինին և հագուստին։ վազում Վազում էր ֆիզիկական վարժություններին անսովոր մարդու պես վեր-վեր թռչելով, դեմքը ծամածռելով թափահարում էր ձեռքերը, տարուբերում գլուխը։
: ― Ի՞նչ է պատահել նրան, ― զարմացա ես։ ― Կարծես ինչ-որ տուն է փնտրում։
: ― Կարծում եմ, այստեղ է շտապում, ― ձեռքերը շփելով ասաց Հոլմսը։