Changes
: ― Միստր Հոլդեր, լսել եմ, որ դուք դրամական վարկ եք տալիս։
: ― Այո։ Գործակալությունը վարկ է տալիս հուսալի երաշխիքով, ― պատասխանեցի ես։
: ― Ինձ հույժ անհրաժեշտ է հիսուն հազար ֆունտ ստեռլինգ, ընդ որում, անհապաղ, ― հայտարարեց նա։ ― Իհարկե, այդպիսի ոչ մեծ գումարը կարող էի պարտք վերցնել ընկերներիցս, բայց նախնտրում նախընտրում եմ այդ փախատվությունը փոխատվությունը կատարել գործնական ձևով։ Եվ ստիպված ինքս եմ զբաղվում դրանով։ Դուք, իհարկե, հասկանում եք, որ իմ դիրքի տեր մարդուն անհարմար է այդ գործում կողմնակի անձանց խառնելը։
: ― Թույլ տվեք իմանալ, որքան ժամանակով է դրամը ձեզ հարկավոր, ― տեղեկացա ես։
: ― Եկող երկուշաբթի ինձ պետք է մեծ գումար վերադարձնեն, և ես կմարեմ վարկը ցանկացած տոկոսով։ Բայց ինձ անչափ անհրաժեշտ է դրամն ստանալ անմիջապես։