Changes

Որքան էլ մեծ էր անգլիական արդյունաբերության առաջադիմությունը 1848—1856 թթ. 8-ամյակում, երբ իշխում էր տասժամյա աշխատանքային օրը, 1856—1862 թթ. հաջորդ վեցամյա շրջանում այդ առաջադիմությունը շատ ավելի մեծ եղավ։ Օրինակ, մետաքսագործարաններում 1856 թվականին կար 1 093 799 իլիկ, 1862 թվականին՝ 1 388 544. 1856 թվականին կար 9 260 ջուլհակահաստոց, 1862 թվականին՝ 10 709։ Ընդհակառակը, 1856 թվականին բանվորների թիվն էր 56 137, 1862 թվականին՝ 52 429։ Այսպիսով, իլիկների թվի ավելացումը կազմում էր 26,9% և ջուլհակահաստոցներինը՝ 15,6%, մինչդեռ բանվորների թիվը միաժամանակ պակասել էր 7%-ով։ 1850 թվականին բրդեղենի գործարաններում 875 830 իլիկ էր աշխատում. 1856 թվականին՝ 1 324 549 (ավելացում 51,2%-ով) և 1862 թվականին՝ 1 289 172 (նվազում 2,7 %-ով)։ Բայց եթե նկատի ունենանք, որ ոլորիչ իլիկները մտնում են 1856 թվականի հաշվի մեջ, բայց 1862 թվականի հաշվի մեջ չեն մտնում, ապա կպարզվի, որ իլիկների թիվը 1856 թվականից սկսած գրեթե անփոփոխ է մնացել։ Ընդհակառակը, իլիկների ու ջուլհակահաստոցների արագությունը 1850 թվականից սկսած շատ դեպքերում կրկնապատկվել է։ Բրդեղենի գործարաններում շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը 1850 թվականին կազմել է 32 617, 1856 թվականին՝ 38 956 և 1862 թվականին՝ 43 048։ Այդտեղ զբաղված են եղել 1850 թվականին 79 737 մարդ, 1856 թվականին՝ 87 794 և 1862 թվականին՝ 86 063, բայց այդ թվում 14 տարեկանից փոքր երեխաների թիվը 1850 թվականին եղել է 9 956, 1856 թվականին՝ 11 228 և 1862 թվականին՝ 13 178։ Այսպես ուրեմն, չնայած ջուլհակահաստոցների թվի 1862 թվականի զգալի ավելացմանը 1856 թվականի համեմատությամբ, զբաղված բանվորների ընդհանուր թիվը պակասել է, իսկ շահագործվող երեխաների թիվը՝ ավելացել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 129, 100, 103 և 130։</ref>։
1863 թ. ապրիլի 27-ին պառլամենտի անդամ Ֆերրենդը ստորին պալատում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Լանկաշիրի ու Չեշիրի 16 օկրուգների բանվորների դելեգատները, որոնց հանձնարարությամբ ես խոսում եմ, ինձ հաղորդեցին, որ մեքենաների կատարելագործման հետևանքով գործարաններում աշխատանքը շարունակ աճում է։ Առաջ մի բանվորը օգնականի հետ երկու ջուլհակահաստոցի էր սպասարկում, հիմա նա առանց օգնականների երեք հաստոցի է սպասարկում և շատ հաճախ՝ նույնիսկ չորս հաստոցի և այլն։ Ինչպես երևում է հաղորդված փաստերից, տասներկու ժամվա աշխատանքը հիմա խցկված է 10-ից էլ պակաս աշխատաժամերի մեջ։ Ուստի ինքնըստինքյան հասկանալի է, թե վերջին տարիներում ինչ ահագին չափերով է ավելացել գործարանային բանվորների աշխատանքը»<ref>Արդի շոգեշարժ ջուլհակահաստոցով մի ջուլհակը հիմա շաբաթական 60 մամում ժամում երկու հաստոցի վրա բանելով արտադրում է որոշ երկարության ու լայնության 26 կտոր մի որոշ տեսակի գործվածք, իսկ նախկինում հին շոգեշարժ ջուլհակահաստոցով միայն 4-ը կարող էր արտադրել։ Մի այդպիսի կտոր գործելու ծախքերը արդեն 1850 թվականի սկզբին 2 շիլլինգ 9 պենսից իջել էին 5⅛ պենսի։<br>'''2-րդ հրատարակության հավելում.'''— «30 տարի առաջ (1841 թվականին) մի բամբակամանորդից, որն ուներ 3 օգնական, պահանջվում էր հսկել 300-324 իլիկ ունեցող միայն մի զույգ մյուլի։ Հիմա (1871 թվականի վերջը) նա պետք է 5 օգնականով հսկի այնքան մյուլերի, որոնց իլիկների թիվը կազմում է 2200, և արտադրում է առնվազն յոթ անգամ ավելի մանվածք, քան 1841 թվականին էր արտադրում» (գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը «Journal of the Society of Arts»-ում, January 5, 1872)։</ref>։
Ուստի, թեև գործարանային տեսուչներն անդուլ կերպով ու լիակատար իրավունքով գովաբանում են 1844 ու 1850 թվականների օրենքների բարենպաստ հետևանքները, սակայն նրանք խոստովանում են, որ աշխատանքային օրվա կրճատումն արդեն առաջ է բերել աշխատանքի այնպիսի ինտենսիվություն, որն սպառնում է բանվորների առողջությանը և, հետևապես, քայքայիչ կերպով է ազդում բուն իսկ աշխատուժի վրա։ «Բամբակեղենի, բրդեղենի ու մետաքսեղենի գործարանների մեծամասնության մեջ հյուծիչ գրգռվածությունը, որն անհրաժեշտ է մեքենաների վրա աշխատելիս, որոնց շարժումը վերջին տարիներում այնքան ծայրահեղ չափով արագացել է, այդ գրգռվածությունը, ըստ երևույթին, թոքերի հիվանդություններից առաջացող մահացության ավելացման այն պատճառներից մեկն է, որը դ-ր Գրինհաուն բացահայտեց իր վերջին հիանալի հաշվետվության մեջ»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1861», էջ 25, 26։</ref>։ Որևէ կասկածից դուրս է, որ երբ օրենքը մի անգամ ընդմիշտ կապիտալից խլել է աշխատանքային օրը երկարացնելու հնարավորությունը, կապիտալի այն տենդենցը, որով նա ուզում է աշխատանքի ինտենսիվության աստիճանը սիստեմատիկորեն բարձրացնելու միջոցով իրեն վարձատրել և մեքենաների ամեն մի կատարելագործում դարձնել աշխատուժը է՛լ ավելի ուժեղ չափով դուրս ծծելու միջոց,— այդ տենդենցը շուտով պետք է հասցնի այն դարձակետին, երբ աշխատաժամանակի նոր կրճատումը դառնում է անխուսափելի<ref>Ներկածումս (1867 թ.) Լանկաշիրի գործարանային բանվորների մեջ ագիտացիա է սկսվել ութժամյա աշխատանքային օրվա համար։</ref>։ Մյուս կողմից, անգլիական արդյունաբերության բուռն զարգացումը 1848 թվականից մինչև հիմա, այսինքն՝ տասժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանում, է՛լ ավելի է գերազանցում 1838—1847 թթ. ժամանակաշրջանից, այսինքն՝ տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանից, քան արդյունաբերության զարգացումը այս վերջին շրջանում զարգացման արագությամբ գերազանցում է նրա զարգացումից՝ առաջին կես դարում գործարանային սիստեմը մտցնելուց հետո, այսինքն՝ չսահմանափակված աշխատանքային օրվա ժամանակաշրջանում<ref>Հետևյալ մի քանի թվերը բնորոշում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բուն իմաստով «գործարանների» պրոգրեսը, սկսած 1848 թվականից.
Վստահելի
1396
edits