Changes

Աշխատագործիքի հետ միասին այն բանեցնելու վիրտուոզությունը ևս բանվորից անցնում է մեքենային։ Գործիքի գործունակությունն ազատագրվում է այն սահմանափակումներից, որ նրա վրա դնում է մարդկային աշխատուժի կապված լինելը բանվորի անձնավորության հետ։ Այսպիսով վերանում է այն տեխնիկական բազիսը, որի վրա խարսխված է աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Ուստի մասնագիտացած բանվորների այն հիերարխիայի փոխարեն, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, ավտոմատիկ գործարանում հանդես է գալիս այն աշխատանքների հավասարեցման կամ համահարթման տենդենցը, որ պետք է կատարեն մեքենաների օգնականները<ref>Նույն տեղում, էջ 31 Հմմտ. Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 140, 141 [Կ. Մարքս, «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկեր, հ. V, էջ 391—392]։</ref>, մասնագործ բանվորների միջև, արհեստականորեն առաջ բերված տարբերությունների փոխարեն գերակշռություն են ստանում տարիքի ու սեռի բնական տարբերությունները։
Որչափով որ ավտոմատիկ գործարանում վերածնվում է աշխատանքի բաժանումը, այս վերջինը հանդիսանում է ամենից առաջ բանվորների բաշխում ըստ մասնականացած մեքենաների և բանվորների,— սակայն ներքուստ կազմակերպված խմբեր չկազմող բանվորների,— մասսաների բաշխում գործարանի տարբեր բաժանմունքների միջև, որտեղ բանվորներն աշխատում են իրար կողքի շարված միատեսակ աշխատամեքենաների վրա, այսինքն՝ որտեղ նրանք միայն պարզ կոոպերատիվ ձևով են միացած։ Մանուֆակտուրայի անդամատված խումբն այստեղ փոխարինվում է գլխավոր բանվորի կապակցումով սակավաթիվ օգնականների հետ։ էական Էական տարբերություն է նկատվում այն բանվորների միջև, որոնք իրոք զբաղված են աշխատամեքենաների վրա (նրանց թվին են պատկանում մի քանի բանվորներ, որոնք շարժիչ մեքենային հսկելով ու նրան սնելով են զբաղված) ու մեքենային այդ բանվորների հասարակ օգնականների միջև (որոնք բացառապես երեխաներ են)։ Օգնականների թվին ավելի կամ պակաս չափով պատկանում են նաև բոլոր «feeder» [սնուցիչներ] (որոնք աշխատանյութը պարզապես դնում են մեքենաների տակ)։ Այս գլխավոր կատեգորիաների կողքին հանդես է գալիս թվով աննշան մի անձնակազմ, որն զբաղված է բոլոր մեքենաներին հսկելով ու նրանց մշտական նորոգմամբ, օրինակ, ինժեներները, մեխանիկները, հյուսները և այլն։ Սա բանվորների ավելի բարձր, մասամբ գիտականորեն կրթված, մասամբ արհեստային բնույթի խավն է, որը գործարանային բանվորների շրջանակից դուրս է կանգնած, լոկ կցված է նրան<ref>Բնորոշ է դիտավորյալ վիճակագրական խաբեության համար,— իսկ այդ կարելի էր մերկացնել իր բոլոր մանրամասնություններով,— որ անգլիական գործարանային օրենսդրությունը տեքստի վերջում հիշատակված բանվորներին կտրականապես հանում է իր ներգործության շրջանակից, նրանց չհամարելով գործարանային բանվորներ. մյուս կողմից, պառլամենտի հրապարակած «Հաշվետվությունները» նույնքան վճռականորեն գործարանային բանվորների կատեգորիայի մեջ են մտցնում ոչ ո՛չ միայն ինժեներներին, մեխանիկներին և այլն, այլև գործարանների կառավարիչներին, գործակատարներին, ցրիչներին, պահեստների վերակացուներին, փաթթողներին և այլն, կարճ ասած՝ բոլորին, բացի գործարանատիրոջից։</ref>։ Աշխատանքի այս բաժանումը զուտ տեխնիկական բնույթ է կրում։
Մեքենայով կատարվող ամեն մի աշխատանք պահանջում է բանվորի նախապատրաստում վաղ հասակից, որպեսզի նա սովորի իր սեփական շարժումները հարմարեցնել ավտոմատի միապաղաղ-անընդհատ շարժումներին։ Որչափով մեքենաների ամբողջությունն ինքը միաժամանակ գործող ու կոմբինացված բազմազան մեքենաների մի սիստեմ է կազմում, այնչափով էլ նրա վրա հիմնված կոոպերացիան պահանջում է բանվորների տարասեռ խմբերի բաշխում տարատեսակ մեքենաների միջև։ Բայց մեքենայական արտադրությունը վերացնում է այդ բաշխումը մանուֆակտուրորեն ամրակայելու, միևնույն բանվորներին ընդմիշտ միևնույն ֆունկցիաներին ամրակցելու անհրաժեշտությունը<ref>Յուրն ընդունում է այդ։ Նա ասում է, թե բանվորները «անհրաժեշտության դեպքում կառավարչի կամքով կարող են մի մեքենայից փոխադրվել ուրիշ մեքենայի մոտ», և հաղթականորեն բացականչում է. «Այսպիսի փոխադրումը բացահայտորեն հակասում է հին ռուտինային, որը բաժանում է աշխատանքը և մի բանվորի վրա է դնում գնդասեղի գլխիկի պատրաստումը, մի ուրիշի վրա՝ նրա ծայրը սրելը»։ նա Նա պետք է ավելի շուտ հարց դներ, թե ինչո՞ւ այդ «հին ռուտինան» ավտոմատիկ գործարանում միայն «անհրաժեշտության դեպքում» է դեն նետվում։</ref>։ Քանի որ գործարանի ամբողջ շարժումը ելակետ ունի ո՛չ թե բանվորին, այլ մեքենան, ուստի այստեղ կարող է անձնակազմի մշտական փոփոխություն կատարվել, առանց աշխատանքի պրոցեսի ընդհատումներ առաջ բերելու։ Սրա ամենահամոզիչ ապացույցը տալիս է Relaissystem-ը որը կիրառում գտավ 1848—1850 թվականների անգլիական գործարանատերերի խռովության ժամանակ։ Վերջապես, այն արագությունը, որով մարդը պատանեկան հասակից սովորում է մեքենայով աշխատել, իր հերթին վերացնում է բացառապես մեքենայական բանվորների հատուկ կատեգորիա դաստիարակելու անհրաժեշտությունը<ref>Երբ մարդկանց կարիք է լինում, ինչպես, օրինակ, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, բուրժուան, որպես բացառություն, գործարանային բանվորներին գործ է ածում ամենակոպիտ աշխատանքների համար, ինչպես փողոցների սալահատակումը և այլն։ 1862 թվականի և հաջորդ տարիների անգլիական «ateliers nationaux» [«ազգային արհեստանոցները»], որոնք բամբակեղենի արդյունաբերության գործազուրկ բանվորների համար էին հիմնված, նրանով էին տարբերվում 1848 թվականի ֆրանսիական «ազգային արհեստանոցներից», որ վերջիններում բանվորները պետության հաշվին պետք է անարտադրողական աշխատանքներ կատարեին, իսկ առաջիններում բուրժուաների օգտին արտադրողական քաղաքային աշխատանքներ, ընդ որում դրանք կատարվում էին ավելի էժան, քան կանոնավոր բանվորներ գործադրելու դեպքում, որոնց հետ մրցելու հարկադրեցին գործազուրկին։ «Բամբակեղենի գործարանների բանվորների տեսքն անկասկած լավացել է ֆիզիկապես։ Այդ ես վերագրում եմ,... որչափով խոսքը տղամարդկանց է վերաբերում, բացօթյա հասարակական աշխատանքներ կատարելուն»։ (Այստեղ խոսքը վերաբերում է Պրեստոնի գործարանային բանվորներին, որոնք աշխատանք էին գտել «Պրեստոնի ճահիճը» չորացնելու գործում։) («Reports of Insp. of Fact. October 1863», էջ 59։)</ref>։ Իսկ հասարակ օգնականի աշխատանքը գործարանում մասամբ կարող է փոխարինվել մեքենաներով<ref>'''Օրինակ.''' Մեխանիկական զանազան ապարատներ, որոնք 1844 թվականի օրենքի ժամանակվանից սկսած մտցվեցին՝ բրդեղենի գործարաններում երեխաների աշխատանքը փոխարինելու համար։ Երբ իրենց իսկ՝ պարոնայք գործարանատերերի երեխաները կանցնեն գործարանի հասարակ օգնականների «դպրոցը», այն ժամանակ մեխանիկայի մինչև հիմա համարյա դեռ անմշակ մնացած այս բնագավառը արագությամբ զարմանալի առաջընթաց քայլեր կանի։ «Selfacting mulesmules»-ից [սելֆակտորներից] ավելի վտանգավոր որևէ այլ մեքենա հազիվ թե գտնվի։ Դժբախտ դեպքերի մեծ մասը փոքրիկ երեխաներին պատահում է այն բանի հետևանքով, որ նրանք մյուլերի տակ են սողում գետինն ավլելու համար, երբ մեքենաները շարժման մեջ են գտնվում։ Շատ «minders» (մյուլերի վրա աշխատող բանվորներ) դատական պատասխանատվության են ենթարկվել (գործարանային տեսուչների կողմից) և փողային տուգանքների ենթարկվել նման զանցառության համար, բայց առանց որևէ ընդհանուր նկատելի հետևանքների։ Եթե մեքենաշինարարները մի ավլող մեքենա հնարեին, որն այդ փոքրիկների համար վերացներ մեքենաների տակ սողոսկելու անհրաժեշտությունը, ապա դա կլիներ մեր պաշտպանական միջոցառումների բարեհաջող լրացումը» («Reports of Insp. of Factories for 31st October 1866», էջ 63)։</ref>, մասամբ էլ իր ծայրահեղ պարզության շնորհիվ հնարավոր է դարձնում այդ աշխատանքով զբաղված անձերի արադ արագ ու մշտական հերթափոխումը։
Թեև մեքենան, այդպիսով, տեխնիկապես տապալում է աշխատանքի բաժանման հին սիստեմը, բայց և այնպես վերջինս շարունակում է գործարանում քարշ տալ իր գոյությունը սկզբում սովորույթի ուժով, որպես մանուֆակտուրայի տրադիցիա, իսկ այնուհետև կապիտալի կողմից սիստեմատիկորեն վերարտադրվում և ամրապնդվում է է՛լ ավելի զզվելի ձևով, որպես աշխատուժի շահագործման միջոց։ Մասնական գործիք բանեցնելու ցմահ մասնագիտությունը փոխարկվում է մի ցմահ մասնագիտության — ծառայել մասնական մեքենային։ Մեքենան ի չարն են գործադրում, որպեսզի հենց իրեն բանվորին վաղ մանկությունից դարձնեն մասնական մեքենայի մի մասը<ref>Ուստի կարելի է ըստ արժանվույն գնահատել աներևակայելի հղացումը Պրուդոնի, որը մեքենաները «կառուցում է» ոչ որպես աշխատանքի միջոցների սինթեզ, այլ որպես մասնական աշխատանքների սինթեզ, հենց իրենց՝ բանվորների համար։</ref>։ Այսպիսով, ոչ միայն զգալի չափով պակասում են բանվորի սեփական վերարտադրության համար անհրաժեշտ ծախքերը, այլև միաժամանակ կատարյալ է դառնում նրա անօգնական կախումը ամբողջ գործարանից, հետևապես նաև կապիտալիստից։ Այստեղ, ինչպես և միշտ, անհրաժեշտ է տարբերել արտադրողականության այն բարձրացումը, որ բխում է արտադրության հասարակական պրոցեսի զարգացումից, արտադրողականության այն բարձրացումից, որ բխում է այդ զարգացման կապիտալիստական շահագործումից։
Մանուֆակտուրայի և արհեստի մեջ բանվորը գործիքին ստիպում է իրեն ծառայելու, գործարանում նա ինքն է ծառայում մեքենային։ Այնտեղ աշխատանքի գործիքի շարժումը բխում է բանվորից, այստեղ բանվորը պետք է հետևի գործիքի շարժմանը։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները կազմում են մեկ կենդանի մեխանիզմի անդամներ։ Գործարանում մեռյալ մեխանիզմը գոյություն ունի նրանցից անկախ, և նրանք միացված են մեխանիզմին որպես կենդանի կցորդներ։ «Միևնույն մեխանիկական պրոցեսը շարունակ և նորից ու նորից կատարող աշխատանքի անվերջ տանջանքի տաղտուկ միօրինակությունը նման է Սիզիֆոսի աշխատանքին. աշխատանքի ծանրությունը, ժայռի նման, նորից ու նորից ընկնում է հոգնատանջ բանվորների վրա»<ref>F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի Երկ., հ. III, էջ 463։] Նույնիսկ բոլորովին սովորական լավատես ֆրիտրեդերը, պարոն Մոլինարին, նկատում է. «Այն մարդը, որ ամեն օր տասնհինգական ժամ հսկում է մեքենայի միալար շարժմանը, շատ ավելի արագ է ուժասպառ լինում, քան եթե նույն ժամանակի ընթացքում լարում է իր ֆիզիկական ուժը։ Հսկելու այդ աշխատանքը, որ կարող էր օգտակար մարզանք ներկայացնել մտքի համար, եթե չափազանց երկարատև չլիներ, վերջիվերջո իր ծայրահեղ երկարատևությամբ խորտակում է թե՛ միտքը և թե՛ հենց մարմինը» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846 [էջ 4349])։</ref>։ Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն<ref>F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]</ref>։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացականչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»<ref>The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։</ref>։
Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն<ref>F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]</ref>։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացագանչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»<ref>The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։</ref>։Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»<ref>Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։</ref>։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես՝ մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը<ref>«Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանում։ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը...Նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այդ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Լիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատժում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,— ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)<br>190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։</ref>։
Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»<ref>Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։</ref>։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես4 մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը<ref>«Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանումդ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը... նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այգ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը. և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Հիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատմում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,—ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկ֊ված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)<br>190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։</ref>։ Մենք այստեղ նշում ենք միայն նյութական պայմանները, որոնց մեջ կատարվում է գործարանային աշխատանքը։ Բոլոր զգայարանները միակերպ տառապում են արհեստականորեն բարձրացված ջերմաստիճանից, հում նյութի մասնիկներով հագեցած օդից, խլացնող աղմուկից և այլն, դեռ մի կողմ թողած կյանքին սպառնացող վտանգը խիտ առ խիտ շարված մեքենաներից, որոնք տարվա եղանակների հաջորդման կանոնավորությամբ տալիս են սպանվածների ու վիրավորների իրենց արդյունաբերական բյուլետենները [''Տես 190a ծանոթ.'']։ Արտադրության հասարակական միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ գործարանային սիստեմի մեջ՝ ինչպես ջերմոցում արագ հասունացվում է, կապիտալի ձեռքին միաժամանակ դառնում է սիստեմատիկ կողոպուտ աշխատանքի ժամանակ բանվորի կյանքի համար անհրաժեշտ պայմանների տարածության, օդի, լույսի, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնք բանվորին պաշտպանում են արտադրության պրոցեսի՝ կյանքի համար վտանգավոր կամ առողջության համար վնասակար պայմաններից,— իսկ բանվորին դյուրություն տալու հարմարանքների մասին խոսելն էլ ավելորդէ<ref>Երրորդ գրքի առաջին բաժնում hm ես կպատմեմ անգլիական գործարանատերերի ամենամոտիկ ժամանակներին վերաբերող արշավանքի մասին, որ ուղղված էր գործարանային օրենքի՝ «ձեռքերի» անդամները կյանքի համար վտանգավոր մեքենաներից պաշտպանելու նպատակը հետապնդող հոդվածների դեմ։ Այստեղ բավական կլինի մի ցիտատ գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների պաշտոնական հաշվետվությունից. «Ես ինքս լսել եմ, թե գործարանատերերն ինչպիսի աններելի թեթևությամբ են խոսում մի քանի դժբախտ պատահարների մասին. օրինակ, մեկ մատի կորուստը դատարկ բան է։ Իրոք, բանվորի կյանքն ու ապագա բոլոր հեռանկարներն այնքան են կախված նրա մատներից, որ այդպիսի կորուստը նրա համար վերին աստիճանի լուրջ դեպք է։ Երբ այդպիսի անմիտ բարբաջանք լսեցի, ես հարց տվի. «Ենթադրենք, թե դուք մի լրացուցիչ բանվորի կարիք ունեք, և ձեզ մոտ եկել են երկու բանվոր, երկուսն էլ մնացած բոլոր կողմերից հավասարապես լավ, բայց մեկն առանց բթամատի կամ ցուցամատի է, դուք որի՞ն կընտրեք։ Նրանք առանց մի վայրկյան տատանվելու արտահայտվեցին հօգուտ այն բանվորի, որ բոլոր մատներն ունի։ Այդ պարոն գործարանատերերը սխալ նախապաշարմունքներ ունեն ընդդեմ այն բանի, որ նրանք կեղծ-մարդասիրական օրենսդրություն են անվանում» («Reports of Insp. Of of Fact. for 31st October 1855»)։ Այդ պարոնները «խելամի՜տ մարդիկ են», և զուր չէր, որ նրանք համակրում էին ստրկատերերի խռովությանը։</ref>։ Իրավացի չէ՞ Ֆուրյեն, գործարանները «մեղմացրած տաժանավայր» անվանելով<ref>Այն գործարաններում, որոնք արդեն վաղուց ենթարկված են գործարանային օրենքին, որը պարտադրաբար սահմանափակում է աշխատաժամանակը և ուրիշ որոշումներ է մտցրել, առաջվա չարիքներից մի քանիսը վերացել են։ Հենց մեքենաների կատարելագործումը, որոշ կետի հասնելով, պահանջում է «գործարանային շենքերի կատարելագործված կառուցվածք», որ նպաստավոր է բանվորների համար (Հմմտ. «Reports etc. for 31st October 1863», էջ 109)։</ref>։
====5. ՊԱՅՔԱՐ ԲԱՆՎՈՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻՋԵՎ====
Վստահելի
1396
edits