Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
<hr/>
XVIII դարի լուսաբացին, 1701 թվականին, Պետրոս Մեծին ուղղած լատինագիր մի թղթում Ւսրայել Իսրայել Օրին հայտնում էր.
«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշխաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն ընկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես էլ թշվառ այդ ժողովուրդն է ապրել և հիմա իսկ ապրում է Ձերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»<ref> Տե'ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. №36։</ref>։
Հայերի և առաջավոր ասիական մյուս ժողովուրդների հիասթափությունը մեկն էր այն պատճառներից, որոնք նախապատրաստել էին Մանազկերտի անկումը, շրջափոխելով Մերձավոր Արևելքի քաղաքական պատմության կերպարանքը։ Մեկընդմիշտ կայսրությունը կորցնում էր ասիական այն նահանգները, որոնք կազմում էին կայսրության տնտեսական ամուր հենարանը և մատակարարում նրան զինվորների և նավաստիների լավագույն կոնտինգենտներ։
Ներսիսյան տեսիլքի մեջ երևան է գալիս տրամադրությունների այն հեղաբեկումը, որ վերապրել էին հայերը Բյուզանդիայի նկատմամբ։ Կորցնելով Պաղեստինը, Միջագետքը և, մանավանդ, հարուստ ու եկամտաբեր Եգիպտոսն ու Սիրիան՝ կայսրությունը հարկերի ամբողջ ծանրությունը վերաբարդում էր փոքրասիական և արևելյան թեմերի վրա։ Սրան միանում էին դավանաբանական այն ճնշումները, որ գործադրում էր նա քաղկեդոնականությանը հակադրված «մոնոֆիզիտ» եկեղեցիների- այդ թվում նաև հայադավան եկեղեցու նկատմամբ- դեռ արաբական նվաճումների ժամանակ՝ VI—IX դարերում, և ապա սելջուկների տիրապետության շրջանում՝ XI—XII դարերում։ «Եւ թագաւորք յունաց,— ասված է այնտեղ,— սակաւակեացք եղիցին և պատերազմաց ոչ հոգասցեն, այլ զհարկաց միայն և փոխելոց կարգաց և զքննութեան հաւատոց քրիստոնէից և այս լիցի ջան նոցա և վաստակ»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90։</ref>։ Պատմական հրափորձության դաժան նույն այն մեղեդին է այս, որ լսում ենք նաև հետագա հայ մատենագիրների մոտ։ XII դարի սկզբներին Պողոս Տարոնեցին բյուզանդական կայսրների մասին գրում էր. «Ւսկ «Իսկ սին՝ և ժանդ, պիղծ՝ և վատթար արանցդ, որք են ի մեր ժամանակս թագաւորքդ՝ և իշխանքդ, մորոսամիտք եղեալք՝ հայհոյեն զհայս և նախատեն։ Եւ թողեալ նոցա զհոգս պատերազմացն՝ որ է ընդդէմ ուրացողաց խաշին Քրիստոսի և փոխանակ նոցա դառնան և ընդ մեզ պատերազմէն։ ԶՔրիստոս ուրանան՝ և զմեզ հրէայս ասեն. և զիւրեանս սուրբք ուղղափառք, որք են սուտ ուղղափառք։ Որպէս ժանդաբարոյ շունս՝ որ զգայլն ո՛չ կարեն հալածել, դառնան և զմարզիկ խածանելով պատառեն։ Այսպէս և առաջնորդքն հոռոմոց՝ զազգն հայոց<ref> Պօղոս Տարօնեցի, «Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային», Կ. Պոլիս, 1752, էջ 274։</ref>։Նույն դարի կեսերին Ուռհայեցին նշավակում է բյուզանդացիների «անողորմ», «չար» բնավորությունը, նրանց նենգամտությունը։ Հայաստանի պաշտպանները չեն «թուլամորթ» ու տկար հույները, այլ նրա «սուտ պահապանքը»։ «Սովոր են ազգն Հոռոմաց երդմամբ կորուսանել զամենայն մեծամեծս աշխարհի»- գրում էր նա<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 135։</ref>։ Ուռհայեցու ժամանակագրության շարունակող Գրիգոր երեցը, որը քաջ ծանոթ էր նաև Ներսեսի անվան հետ կապվող գուշակությանը՝ ընդհանրացնելով անցյալի մռայլ փորձը՝ գրում էր. «Յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակագիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն '''ոչինչ''' փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն և առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն ելան Հայք երկրէն իւրեանց և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի»<ref>Նույն տեղում, էջ 421։</ref>։ Ավելի մեղմ լեզու չի բանեցնում բյուգանդական «ազատարարների» մասին նույն դարի վերջերում Սամվել Անեցին։ Աչքի առաջ ունենալով Անիի հունասերների ժողովրդադավ վարքագիծը՝ նա գրում էր. «Յորժամ տեսին զանհնարին աղետ կործանման զգլխաւորի տեղոյս՝ անձնատուր եղեալք ընդ ձեռամբ վիշապին, կամաւ ելին փախստեամբ առ կայսրն յունաց»<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1803, էջ 109։</ref>։
Մեսրոպ երեցի անունով մեզ հասած տեսիլքի բնագրում արտահայտվում են ոչ միայն հայերի հուսախաբությունը, այլև ազատագրական նոր ակնկալություններ։ «Եւ Երուսաղէմ ոչ ևս կացցէ յիշխանութեան յունաց և իսմայէլացիք տիրեսցեն նմա, և արկցին ընդ հարկիւ զյոյնսն մինչև ի ժամանակս մերձենալոյ արիական ազգին. և ապա առցեն զԵրուսաղէմ ազգն հռովմայեցւոց, որ անուանին '''փռանկք''', և բարձցեն ըզհարկադրութիւն յունաց»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90 և հետ.։</ref>։
«Տեսիլքի» վերախմբագրման ժամանակը որոշելու համար կռվան են տալիս Դամասկոսի և Դավրեժի մասին բնագրում հանդիպող նշումները։
Դամասկոսը խալիֆաթի հին քաղաքամայրն էր, որ XII դարի երկրորդ կիսում Նուր-ադ-Դինի և Սալահ-ադ-Դինի (Սալահեդդինի) ժամանակ ապրեց նոր վերելք, մինչև որ 1260 թվականին անձնատուր եղավ մոնղոլ Հուլաղու խանին։ Դավրեժը կամ Թավրիզը, X դարում աննշան մի քաղաք , XI—XII դարում դաոնում է արաբ էմիրների և սելջուկ աթաբեկների նստոց։ Վերախմբագրված «Տեսիլքի» մեջ Դավրեժի հիշատակումը կապված է աթաբեկների լծից ազատվելու բաղձանքի հետ։ Մոնղոլ Աբաղա խանի ժամանակ Թավրիզը դարձավ հուլավյանների գահանիստ և խիստ ընդարձակվեց Ղազան խանի ժամանակ՝ XIII դարի վերջերին։ Մոնղոլների ժամանակ կարևորություն ստացած այդ քաղաքի մասին հին հայ աղբյուրները ավանդում են, թե կառուցված է եղել Տրդատի հայր Խոսրովի ձեռքով, որը, նպատակ ունենալով լուծել Արտավան եղբորորդու վրեժը , նորակառույց քաղաքը կոչել էր «Դավրէժ»<ref> Տե՛ս <Պատմութիւն «Պատմութիւն Հացունեաց խաչին», տպ. «Արարատ», 1888, էջ 399 և հմմտ. Saint-Martiո, Mémoires historiques et geographiques sur l'Arménie, Paris, 1819, t. p. II, 422.</ref> (այսինքն՝ «դա է վրէժ»)։ Նույն այս մտայնությամբ միջնադարի հայ գրիչները հայրենի սեփականություն էին համարում Դավրեժը։ Ազատագրական լեգենդի հետագա վարիանտներում, ինչպես պիտի տեսնենք, հաճախ Դավրեժը հանդիսանում էր հայ քաղաքական բաղձանքների սահմանակետը։
Վերախմբագրված «Տեսիլքի» հնագույն օրինակը գրված է թաթարներից առաջ՝ 1220 թվականին։ Եթե հիմք չունենք այդ օրինակն էլ հենց այս խմբագրության '''սկզբնագիր''' համարելու, գեթ պիտի ասենք, որ «Տեսիլքի» վերախմբագրումը չէր կարող այդ թվականից հետո տեղի ունեցած լինել։