Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Մեզ զբաղեցնող վարքագրությունը կանգ է առնում նաև Նեռի թագավորության, սրան հաջորդող աշխարհանցումի և հանդերձալ դրախտի նկարագրության վրա։ Հարկ չկա ծանրանալ դրանց վրա։ Պատմական անցքերը դեր չունեն այդտեղ, վարքագրության այդ էջերի սկզբնաղբյուրը էսխատոլոգիական և մեսիանական այն գաղափարներն են, որոնք հեռու անցյալում ծայր էին առել Միջագետքում և Եգիպտոսում, անցել իրանական և հրեական աստվածաբանությանը, և ավելի ուշ՝ տարածվել Արևելքի հելլենիստական պետությունների մեջ։ Նույն այդ գաղափարները լծորդվելով սիբիլյան գուշակությունների հետ, հետագայում տարածվեցին կայսերական Հռոմում, ուժեղ ազդեցություն գործելով նաև սկզբնավորվող քրիստոնեության վրա։
«Այդ մի ժամանակ էր,— գրում է Ֆր. Էնգելսը,— երբ նույնիսկ Հռոմում և Հունաստանում, իսկ անհամեմատ ավելի մեծ չափով Փոքր Ասիայում, Սիրիայում և Եգիպտոսում, բացարձակապես անքննադատորեն ընկալվում էին զանազան ժողովուրդների ամենակոպիտ սնոտիապաշտությունների խառնուրդները և դրանք համալրվում բարեպաշտ պատրանքով կամ պարզ շառլատանությամբ, ժամանակ, երբ հրաշքները, հուզավառությունները, տեսիլները, բանդագուշանքները, կանխագուշակությունները, ոսկի պատրաստելը, բժժանքները և միստիկական այլ անհեթեթությունները կատարում Էին ամենաակնառոլ էին ամենաակնառու դեր»<ref>К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, т. XVI, ч. էջ 416 և հետ.։</ref>։
Ւնչպես Հռոմեական կայսրության անկման շրջանում կամ միջին դարերի ընթացքում առաջացած սոցիալական ճգնաժամերի ժամանակ՝ մեր կանխատեսությունների մեջ ևս վերհիշում էր Դանիելի գուշակած վերջին այն տիեզերապետությունը , որի ընթացքում, ըստ Ավգուստինի, քրիստոնեությունը որպես թե կենսագործելու է լիակատար իր հաղթանակը, սահմանելով այս աշխարհում հարատև երանություն և հանգելով ի վերջո «արարածոց նորոգման» քրիստոնեական ստանդարտ հեռանկարին<ref> Հմմտ. Машкин, «Эсхатология и мессианизм в Римской республике* (.Известия Академии наук СССР, 1946, № 5, стр. 456, 255 նաև Н. И. Голубцова «Идеологическая борьба в Риме на рубеже IV и V вв. (АН СССР „Из истории соц.-полит» идей* М., 1955. стр. 64, т. I. Brosset, Der Antichrist in der Uberlieferung des Judentums, des Neuen Testaments und der alten Kirche, Göttingen, 1895, մանավանդ էջ 76 և հետ. Sackur, Ernst, «Sibyllinische Texte und Forschungen. Pseudomethodius, Adso und die triburtinische Sibylle», Hall a. s. 1898, էջ 80 և հետ.։ А. Н. Веселовский, „Опыты по истории развития христианской легенды”, ЖМНП, т. 178, էջ 283 և հետ, 179, էջ 48 և հետ., Ներսես Պարթևի մարգարեության հույն բնագրի կրկնակի խմբագրության մասին տե՛ս Բ. Սարգիսյանի հոդվածը «Բազմավէպ» 1893, էջ 567 և հետ., և ն. տ., 1894, էջ 25 և հետ. այլև նույն հեղինակի «Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա» 1893, էջ 133 և հետ.։</ref>։
Վստահելի
199
edits