Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Խաչափայտի գերեվարության և ազատագրման մասին եղած ակնարկր փոխադրում է մեզ Իրանի և Բյուզանդիայի միջև ծագած բախումների ժամանակաշրջանը՝ VII դարի սկզբները։ Հայաստանի սասանյան իշխողներին հաջորդեցին արաբ «իսմայելացիները»։ Սրանց տիրապետությունը, որ հատկապես զգալ տվեց իրեն VIII դարից սկսած, տրամադրում էր մարդկանց՝ սպասել պատմոսյան մենավորի գուշակած սարսափների իրագործմանը՝ միահյուսելով դրանց հետագա մարգարեությունների գուշակած արհավիրքների կատարումը։ «Իսմայելացիներ» տերմինի կողքին Հայաստանի նվաճողների մասին վարքագրության մեջ հանդիպում ենք նաև «աղեղնավորներ» կամ «նետողներ» տերմիններին։ Հայտնի է, որ արաբները զինված էին նաև նետերով։ Բայց գիտենք, որ նետերը գերիշխող զենք էին սելջուկների և մանավանդ մոնղոլների մոտ։ Արարբների ժամանակներից ի վեր հայ զորքերը դիմավորում էին թշնամուն սրերով, սուսերով, դաշույնով, թրով, նիզակով և այլն։ Ինչպես գրում էր Ուռհայեցին, «զօրքն հայոց չէին սովոր պատրաստ լինլ ընդդէմ նետիցն»<ref>Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 44։</ref>։ Ահա թե ինչու Ներսեսի վարքագրության արաբները հանդես են գալիս որպես «նետողներ»։ Հետագայում այդ տերմինը վերիմաստավորվում է, հատկացվելով սելջուկներին և մոնղոլներին։ Ակնբախ կերպով վերիմաստավորված է նաև «իսմայելացիներ» հասկացողությունը, որ այստեղ և այլուր գործածվում է ոչ միայն արաբների, այլև նրանց հաջորդած իսլամական ժողովուրդների համար առհասարակ, ինչպես մասնավորապես նաև Իսլամի կրոնը ընձեռած սելջուկ թուրքերի գլխավորած թուրքմեն օղուզների համար։ Այսպես, ներսիսյան կանխատեսության մեզ հասած բնագրի և սրան աղբյուր ծառայած Կեղծ֊Մեթոդիոսի հույն բնագրի մեջ կա այն տարբերությունը, որ, մինչդեռ վերջինիս մեջ իսմայելացիների անունով հանդես են գալիս արաբները, հայ կանխատեսության մեջ ասպարեզ են գալիս սելջուկ թուրքերը։ Այսպես նաև, եթե համաձայն Կեղծ֊Մեթոդիոսի իսմայելացիների լուծը թոթափելու են հռոմեացի—հոռոմ—հույները, ներսիսյան վարքագրության մեզ հասած բնագրում ազատարարների դերը ստանձնելու են «հռոմեացի» ֆրանկները։
Կեղծ֊Մեթոդիոսի հունարեն բնագիրը հայացվել էր դեռ VIII դարում Ստ. Սյունեցու ձեռքով։ Սոսկ թարգմանություն չէր դա, այլ փոխադրություն, որի մեջ արտահայտություն են գտել հույն կայսրների զինական օժանդակությամբ արաբներից ազատվելու հայկական բաղձանքները։ Արաբների («իսմայելացիների») աշխարհակալությունը պիտի վերջ դներ հայերի իշխանության։ «Հայք ի փախուստ դարձին և բնակիչք նորա ի գերութիւն» ասված է այդ մասիս մասին հայացված Մեթոդիոսի մոտ<ref>Ստ. Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 146։</ref>։ Բայց հունական թագավորը նվաճելու և ավերելու է Արաբիան, ամրացնելով իսմայելացիների պարանոցին իր լուծը։ «Եւ ելցեն իւրաքանչիւր ոք յերկիր իւր, ի ժառանգութիւն իւր, Հայք, Կիլիկիա, Սուրիա, Աֆրիկէ, Գաղաադ, Սիկիլիա»<ref>Նույն տեղում, էջ 153: Հայկական գրչագրերում հանդիպում ենք նաև Կեղծ Մեթոդիոսի մի այլ վարիանտին, ըստ երևույթին, ազդված Ենովքի, Հիպողիտոս Բոստրացու և ուրիշ տեսիլներից. այդտեղ նշված են նույնիսկ «ազատարար» հույն թագավորների ու թագուհիների պայմանական Արծիվ, Ձի, Մանգաղ, Եզն, Աղքատ, Բարեմիտ, Պիղծ կին, Բարի և, վերջապես, Զորավոր կամ Տիբերիոս անունները։ Սրանցից ոմանք բնութագրված են որպես քաջահաղթ, խաղաղասեր կամ բարեգործ, մյուսները՝ անաշխատ, խռովարար կամ ապականիչ։ Անպիտան ու դաժան թագավորների շարքը գոցելու համար ի վերջո, հայտնվելու է ինքը Նեռը՝ սարսափներից հետինն ու վատթարագույնը։ Ակներև է, որ դիմառնական այս տեսիլը աչքի առաջ ուներ «Մեծ Բաբելոնում» (= Կ. Պոլսում) նստած «բարի» ու «չար» ծիրանավորների գործերը։ Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2270 «Յարութիւն քրիստոնէից»-հատվածը, ձեռագիրն ընդօրինակված է 1661 թ. Սարգիս դպրի ձեոքով։
</ref>։
Վստահելի
199
edits