Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Վասիլ I կայսրի օրոք (867—886) Բյուզանդիան հաղթական մի շարք պատերազմներ մղեց արաբների դեմ, ընդարձակելով կայսրության սահմանները մինչև Եփրատի վերին հոսանքը։ Ռոմանոս Լեկապեն կայսրի ժամանակ (919—944) արաբական բերդերի երկաթե շղթան պատռեց բյուգանդական զորավար Հովհան Կուրկուասը: Կայսերական զորքերը հասնում են Դվին ու Կարին, գրավում հյուսիսային Միջագետքը։ Հետ մղելով արաբական հակահարձակումը՝ հույն բանակը տևականորեն գրավում է Սամոսատը, Մալաթիան և ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասցնելով պետության սահմանները մինչև Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքները։
Հայաստանից և Վրաստանից տակավին վերացված չէր արաբների գերիշխանությունը, երբ հրապարակ եկան բյուգանդական կայսրները՝ խալիֆների տեղը բռնելու համար։ Տասերորդ դարում Կոստանդին Ծիրանածին (913—959) և Ռոմանոս II (959—963) կայսրները գերիշխանության պահանջներ էին անում Կոգովիտի և Տարոնի, Մոկսի, Վայոց ձորի, Անձեվացյաց, Խաչենի, Սյունյաց գավառների, այլև Սեվորդյաց երկրի, Սամցխեի, Տայքի, Ղվելիս-Ցիխեի և Աճարայի նկատմամբ<ref> E. Honigmann, Die Ostgrenzen des Byzantinischen Reiches von 363 bis 1071. nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen, Bruxelles, 1935, էջ 147։</ref>։
964—65 թվականներին, Մեսրոպ երեցի կազմած վարքն աշխարհ գալուց առաջ, Նիկիֆոր Փոկաս (963—969) կայսրը գրավեց Կիլիկիան և Տարոնը։ Շարժվելով Բաղդադի ուղղությամբ, Հովհան-Չմշկիկը (969—976) գրավեց Ամիդը, Եդեսիան և Մծբինը և ինչպես ուղում էր հավատացնել ինքը կայսրը՝ Սիրիայի վրայով մոտեցրել էր հույն հաղթական բանակները Երուսաղեմի դռներին։ Վասիլ II կայսրի (976—1025) մասին Լաստիվերտցին գրում էր. «Երանելին Վասիլ յիսուն ամ թագաւորեալ, ոչ ոք ի թշնամեաց համարձակեցաւ յաշխարհն նորա մտանել»<ref>Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 108։</ref>։ Բավական չէ, հարկավ, ասել, թե ոչ մի թշնամի չէր համարձակվում մտնել Վասիլ II-ի աշխարհը. հարկ է ավելացնել նաև, որ նա ինքն էր խուժում ուրիշների աշխարհը։ Հիշենք նրա դաժան պայքարը բուլղարների դեմ կամ հափշտակողական նրա քաղաքականությունը Արևելքում։ Օգտագործելով տեղական տիրապետությունների ներքին կամ արտաքին ճգնաժամերը (հակաֆեոդալական շարժումները, միջֆեոդալական գժտությունները, սելջուկների ներխուժման վտանգը), Բյուզանդիան գրավում է Տայքի, Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունները, ինչպես նաև Բերկրիի, Մանազկերտի, Խլաթի և Արճեշի էմիրությունները։ Դավիթ Կյուրապաղատը հարկադրված եղավ «կտակել» կայսրին Տայքի տիրապետությունը։ Ւ վերջո նման մի «կտակ» կազմեցին հայ ֆեոդալները նաև Անիի թագավորի անունից։ Մյուս գրավումներին ևս տրվում են կամավոր օտարացումների ձև։ Այսպես, Սենեքերիմ Արծրունին փոխանակեց Վասպուրականի թագավորությունը Սեբաստիայի իշխանության հետ է։ Բայց հատկանշական է, որ հոժարակամ ակտերին նախորդում էին դիվանագիտական բանակցությունները, բանագնացների սիրաշահումն ու կաշառումը։ Այլ կապակցությամբ առիթ պիտի ունենանք վերապատկերելու այն իրադրությունը, որ երկրի մի շարք վայրերում շարժառիթներ էր ստեղծում հայ իշխող դասի հայրենադավ քաղաքականության համար։ Այնուամենայնիվ մի շարք դեպքերում բյուզանդացիները տիրացան Հայաստանի հողերին միայն բռնի ուժով. նրանք պիտի հաշվի նստեին հայ ժողովրդական մասսաների զինված դիմադրության հետ, դիմադրություն, որը երբեմն գլխավորում էին ֆեոդալներից ոմանք։ Վերհիշենք Վահրամ Պահլավունու գլխավորած պայքարը Անին պաշարող բյուզանդացիների դեմ։ Նվաճած երկիրը քաղաքականապես գլխատելու նպատակով հույները Բյուզանդիայի խորքերն էին փոխադրում տեղական ֆեոդալներին, երկրի վարչությունն ու պաշտպանությունը հանձնելով ժառանգական իրավունքներ չունեցող հույն պաշտոնյաներին։ Այսպես, Վասպուրականում ստեղծված մարզերի մեջ մտնող մոտ քառասուն բերդերի ու ամրոցների պաշտպանությունը հանձնված էր հույն զինվորականներին և կառավարիչներին (կատեպաններին)<ref>1 Извлечение из Летописи Яхъи Антиохийского. Տե՛ս В. Р. Розен, Император Василий Болгаробойца, СПБ, 1883, стр. 62.</ref>։ Նույն բանը տեղի էր ունենալու նաև Շիրակում։
Վստահելի
199
edits