Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065—1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Ագաթոնի վերախմբագրման առաջին ժամանակասահմանը (terminus post quem) որոշելու համար կարող ենք հիմք ընդունել տպագիր «որմանք-ալամանք» վարիանտը, որ մատնում է Ֆրիդրիխ Բարբարոսայի անվան հետ կապված խաչակրաց արշավանքի ազդեցության հետքը։ Այս հանգամանքը կարող էր ենթադրել տալ, թե վերախմբագրումը տեղի է ունեցել մոտավորապես XII դարի վերջին տասնամյակներում։ Սակայն տպագրի վարիանտը չկա Ագաթոնի մեզ հասած հնագույն, 1219 թվականին ընդօրինակված ձեռագրում։ Չկա այդտեղ նաև բնորոշ այս սկսվածքը, որ գտնում ենք 1626 թվականի մի ձեռագիր օրինակում։ «Արդ ի լնուլ յետին դարին ԸՃ (=800) ամին յայնժամ թագավորեսցէ մեծ Կոստանդիանոս հզաւրն, '''յազգէ սուրբ և անուանի թագաւորացն nr որ ալմանք կոչի''', զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա» <ref> Մայր ցուցակ Վենետիկի, բ. 83։</ref>։ Այս առիթ է տալիս կարծել, թե «ալաման»-ների վարիանտը ավելի ուշ ժամանակի միջարկություն է։
Իշխող պատկերացումով «յետին դարը» հայտնության այն դարաշրջանն էր, երբ պիտի տեղի ունենա աշխարհի կատարածը։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկիզբը նշվում էր «դարագլուխ» կազմող բիբլիական «անցքերով»։ Երբեմն «դարը» ընդգրկում էր ամբողջ մի հազարամակ<ref>Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 3519, թ. 362ա և № 3276, թ. 72ա, «Յաղագս շրջանաց» և «Վասն դարուց» վերնագրված հատվածները։</ref>։ Միջնադարյան հասկացությամբ՝ աստված ինքն է սահմանել աշխարհի համար յոթնադարյան կյանք, որի ընթացքում մարդիկ պիտի ապրեն տաժանելի աշխատանքով. յոթը դարը լրանալուց հետո պիտի գար աշխարհածուփ կենցաղի կատարածը և արդարների հավերժական հանգիստը<ref>Տե՛ս օրինակ. Զաքարիա Ձագեցու՝ Ի թաղումն Քրիստոսի ճառը։ Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 2020, թ. 229բ.։</ref>։