Changes
― Շյո՛ւքր ալլահին, ― ասաց նա, ― բանտից ազատվեցի․․․
Սկսեցինք խոսել դեսից֊դենից և չնայած որ բոլորս էլ մտքով առաջին ճամբարային կետում էինք, բայց, կարծես խոսքը մեկ արած, խոսում էինք չեզոք նյութերի մասին։ Միայն Մամոն մի անգամ, ի միջի այլոց, մտահոգվեց մի֊երկու բաժին հաց ճարելու և ծննդկանին ուղարկելու մասին։ Թվաց, որ Աշոտ դային չլսե՛ց Մամոյի կից֊կտուր կցկտուր խոսքերը․ նա զբաղված էր իր գրպանի փողերը հաշվելով։ Հետո նա վար իջավ ու գնաց։
Ճամբարում նույնպես լինում են առօրյա գործեր, որոնք բարեհաջող լուծում են ստանում շնորհիվ չնախատեսված, ուղղակի զարմանալի զուգադիպությունների։ Այդպես բարեհաջող կերպով կատարվեց իմ ճամբարային առաջին կետ գնալու վաղուցվա ցանկությունը։ Դրա համար պետք էր, որ մեր նկարագրած այդ երեկոն շաբաթ լիներ, հետևաբար հաջորդ օրը՝ կիրակի, երբ բաժանմունքի գրասենյակային աշխատողների ազատ օրն էր, այնինչ Աշոտ դային․․․
― Հայդո՛ւկ, ― ասաց Աշոտ դային, ― գործդ հաջողվեց, գնում ես։
Այնուհետև Աշոտ դային պատրաստեց իմ տոպրակը։ Տոպրակում տեղավորեց երեք բաժին հաց, որից մեկն իմ օրաբաժինն էր, իսկ երկուսը՝ սանիտարից գնած օրաբաժինները ՝ օրաբաժինները՝ գերմանուհու համար։ Աշոտ դային դրեց ինձ հետ նաև մի քանի կտոր շաքար, մի բուռ բրինձ և մի կտոր օճառ․ Մամոյի աչքերը լցվեցին արցունքներով։
― Ալլահը քեզ երկար արև տա, ― մրմնջաց նա, ― գյուլ քիմի ադամ սան, ― վարդի պես մարդ ես․․․
― Դու մեզ մի՛ նայի, հայդո՛ւկ, մենք լոդրեր ենք, վեր կաց, քնիր, որ առավոտյան շուտ վեր կենաս։
Բարաքը չէր քնում, չնայած որ քնելու գոնգը վաղուց էր հնչել։ Կալանավորներն զվաղված զբաղված էին կարգի բերելով իրենց տնտեսությունը, կարելով, կարկատելով, նամակներ գրելով կամ վաղուց ստացված նամակները նորից և նոցից կարդալով։ Ամեն անգամ, երբ կարդում են նրանք հին նամակները, նրանց թվում է, որ մի նոր բան են գտնում այդ նամակներում, մի նոր, կարևոր բան, որ առաջ չէին նկատել։
Ես պատրաստվում եմ հանձնվելու Մորփեոսին։ Դուրս եմ գալիս բակը։ Ճամբարը լռել է թրատող սառնամանիքից, կծկվել է խավարում և անհնարին է հավատալ, որ նրա գետնափորերում հազարավոր մարդիկ են ապրում։ Ես իմ քայլերն ուղղում եմ դեպի այնտեղ, ուր թագավորներն անգամ գնում են ոտքով և գնում են մենակ․ առանց թիկնապահների։ Դեմից գալիս է մեկը։ Երբ հավասարվում ենք, նա ինձ ճանաչում է։
― Գիշերային հավքեր չեն մնացել, ցրտահարվել են, ― ասում եմ ես ցրտից սրթսրթալով։ Իսկ Աշոտ դային նամակը ծալում է շորի մի կտորով, խաչաձև կտրում․ անհետացնում իմ ձմեռային գլխարկի պատռվածքներից մեկում և․․․ և ես պատրաստ եմ մեծ ճանապարհորդության։
․․․ Ճամփանե՜ր, ճամփանե՜ր, ես հիմա հիշում եմ ճանապարհներ, որոնք փակվեցին, և բացված նոր, հեռավոր ճանապարհներ։ Ես հիմա հիշում եմ ազատության վերջին օրերը։ Այդ ութ տարի առաջ էր։ Ամառ էր, բառի իսկական իմաստով չոգոստոս։ շոգ օգոստոս։ Օ՜, այո, մենախցի երկաթե դուռը բացվեց իմ դեմ և փակվեց ինձ վրա օգոստոսի 10֊ի լուսաբացին։ Աշխարհը, Երևանը, փողոցը, որի վրա ես ապրում էի, տունը, հարազատներն ու ընկերները, «Կապույտ մզկիթն» էլ հետը՝ մնացին ասես յոթ սարից անդին, իսկ ինձ մնաց այն նեղ ու մութ խուցը, որի միակ բարձր, երկաթե ճաղերով ամրացված պատուհանից երևում էր դպրոցական քանոնի լայնությամբ ու երկարությամբ երկնքի մի շերտ, որը լինում էր կապույտ, ճերմակ, գորշ, նայած օրվան ու եղանակին։
Ես առանձնապես չազդվեցի, երբ գիշերվա 3֊ին մի անծանոթ անձնավորություն ընկերական ուրախ սեղանից ինձ հանեց և ասաց, որ պետք է գնալ տուն։ Ես առջևից, նա հետևից՝ մենք անցանք անմարդ, լուսնի լույսով ողողված փողոցներով և մոտեցանք մեր տանը։ Մեծ տպավորություն չթողեց ինձ վրա և այն, որ մեր շենքի առաջ կանգնած էր մի փակ ավտո և մեզ երևի անհամբերությամբ սպասում էր մի երկրորդ անձնավորություն։ Նրանցից մեկի հարցը՝ զենք ունե՞ք, ես համարեցի հիմարություն և ցույց տվի գրասեղանիս վրա մի բաժակում կողք֊կողքի ցցված իմ զանազան գրիչներն ու մատիտները։ ― Հարցը վերաբերում է ա՞յս զենքերին, ― հարցրի ես։ ― Ես հարցնում եմ այսպի՛սի զենքի մասին, ― ասաց նա և գրպանից հանելով՝ քթիս տակ թափ տվեց մի իսկական ատրճանակ։ Սրա վրա ես պատասխանեցի, որ ես, որքան հիշում եմ, զինվորական չեմ եղել, դրա համար էլ ատրճանակ կրելու անհրաժեշտություն երբեք չեմ զգացել։ ― Լա՜վ ես երգում, ― ասաց մյուսը, չնայած որ ես ոչ մի երգ չերգեցի և ընդհանրապես աչքի չեմ ընկել լավ ձայնով, թեև զուրկ չեմ եղել երաժշտական լսողությունից։
Լուսաբաց էր, երբ վերջացավ խուզարկությունը։ Նրանք հրամայեցին հետս վերցնել միայն սպիտակեղեն․ ― Ածելի՞։ ― Ոչ։ Գրքե՞ր, թո՞ւղթ։ ― Ոչ, այնտեղ ամեն ինչ կա․․․ Նրանք վերցրին մի մեծ թղթապանակ, ուր տեղավորեցին վերցրած կասկածելի (երևի) նյութերը։ Դուռը փակեց «տնային կոմիտեն» և գրպանեց բանալին։
Ես գիտեի ուր են տանելու ինձ և ամենևին չզարմացա, երբ ավտոն կանգնեց և մենք դուրս եկանք խորհրդավոր շենքի բակը։ Ոչ, այս ամենն ինձ վրա առանձին տպավորություն չթողեցին։ Ես սթափվեցի միայն այն րոպեին, երբ ինձ հանձնեցին մի մարդու մարդու՝ ասելով․
― Վերցրու սրան, Ներսե՛ս․․․
Նոյեմբերյան մի տխրամած առավոտ, երբ բարձր պատուհանից երևացող քանոնաձև երկինքը կապարի գույն ուներ և լսվում էր բակում հոսող անձրևաջրի խուլ խշշոցը, դուռն աղմուկով բացվեց, և ներս մտավ պահակը․
― Ունեցածդ հավաքի՛ր․․․
― Ուր․․
― Ունեցածդ հավաքի՛ր, ― կրկնեց նա։
― Ես պատրաստ եմ։
Ու ես նստեցի ու ոչինչ չհարցրի։ Ես ոչինչ չհարցրի, որովհետև քաջ գիտեի նրա ընկերներին, նրանք գիտեին և՛ դավել, և՛ դավաճանել։ Ես նստեցի, իսկ նա շարունակեց կիսատ թողած շախմատը։ Նա լուռ էր, երբ հակառակորդն էր քայլ կատարում, հետո նա երգում էր․
<poem>
Партизанские отряды
Занимали города...
</poem>
Անում էր իր քայլը, լռում և նորից երգում նույն երկու տողը՝ ջղեր սղոցելու չափ միօրինակ ու ձանձրալի, ձանձրալի ու միօրինակ բանտարկյալի օրերի նման․․․
Բանտարկյալի օրե՜ր, բանտարկյալի օրե՜ր։ Երկու տարի ես ապրեցի N12 №12 ընդհանուր բանտասենյակում, որին մենք Դյուժինգրադ անունով կոչեցինք։ Երկու տարվա ընթացքում Սայաթ֊Նովի քյամանչի նման՝ շատ բան տեսավ Դյուժինգրադը։
Կամաց֊կամաց ուժեղացավ «մարդամթերման» թափը, իսկ 1937 թվականին հասավ իր զենիթին։ Դուրս նետեցին ժանգոտ մահճակալները, և Դյուժինգրադի բնակիչների թիվը ութսունի հասավ։ Գալիս էին ամեն օր նոր ու նոր հոսանքով նոր կալանավորներ և բերում ահավոր լուրեր։ Շոգ օր, բայց նոր ժամանող կալանավորները հավատացնում էին, որ քաղաքի շենքերի ծխնելույզներից ծուխ է բարձրանում։ Ի՞նչ զարմանալի բան, ինչո՞ւ են վառվում վառարանները, պարզվում է, որ գրքեր են այրում, այրում, այրում են նրանց գրքերը, որոնք նետված են բանտերը։ Խարո՜ւյկ։ Խարո՛ւյկ։ Խարույկ։ Փակեցե՛ք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է․․․ Հնձված էր և շարունակում էին հնձել կուսակցական և կառավարական կարևոր ղեկավարներին, բոլոր հիմնարկների պետերին ու պատասխանատուներին, հանրապետական գլխավոր դատախազին ու դատախազներին, Կենտկոմի նոր քարտուղարին ու նրա աշխատակիցներին, շրջկոմ ու գործկոմ, համալսարանի դասախոս ու վանեցի, ուսուցիչներ, գյուղացիներ, ուսանողներ, բարձր դասարանցի աշակերտներ։ Դյուժինգրադում բնակություն հաստատեցին երեք ժողովրդական կոմիսար, մեկ բժիշկ, երկու շրջկոմի քարտուղարներ, երեք դասախոս, ինքը՝ քաղխորհրդի նախագահը, կենտրոնական թերթի նախկին և ներկա պատասխանատու խմբագիրները, երկու գնդապետ, մի փոխգնդապետ․․․ Մի օր էլ․․․
Գեպեուն պետական անվտանգության վարչությունն էր։
Նույն իրավաբանը, որը կամերկոմն էր, այսինքն բանտախցի ավագը, 81֊երորդին տեղ տվեց հիշկալ հիշյալ թիթեղե ամանի մոտ։ Այդպես էր օրենքը, նորերն անցնում էին այդ քավարանը ու երբ հներին տանում էին այս կամ այն ուղղությամբ, նրանք աստիճանաբար բարձրանում էին, իրենց տեղը զիջելով նորեկներին։
― Մեռնեմ օրենքին, ― հպատակվեց նախկինը։
Գեպեուի ամբողջ կազմը վերին Երուսաղեմ կուղարկեն, եղած գործերն էլ իզ ու թոզով սրբելու համար։ Էն սրբողներին էլ կսրբեն։ Հովաննես Թումանյանը մի խոսք ունի․
<poem>
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը մահ․․․
</poem>
Հիմա մերն է․
<poem>
Միշտ բռնողին բռնողը կա,
Իսկ բոլորին բռնողը նա․․․
</poem>
― Բա՞ս, ― վերջացրեց նա։
Վճռապես կարելի է պնդել, որ այս բանտապետը սեփական մտքեր ունի, և դա ինձ դուր է գալիս․․․ Իսկ բոլորին բռնողը նա․ ` '''նա'''․ վատ չի ասված։ Ունկնդիրները կարծես խոսքները մեկ՝ չլսելու տվին այս «նա»֊ն։ Ո՜վ իմանա, գուցե դիտմա՞մբ են նստեցրել այս բանտապետին կամ ինքը դիտմա՞մբ է նստել և հիմա խո՞սք է քաշում, թե ով ի՞նչ է մտածում '''նրա ''' մասին։ Նման դեպքերում չպետք է լռել, որովհետև երբ դու հակապետական մի բան ես լսում և լռում ես, այդ նշանակում է, որ դու համաձայն ես։ Այսպես թե այնպես, պետք է հակահարված տալ։
Հակահարվածը չուշացավ, և նույն շրջկոմի քարտուղարը ցուցաբերեց մեծ ու նախանձելի զգոնություն։
― Դու, ի՞նչ է, ուզում ես ասել, որ '''նա ''' տեղյա՞կ է այս բոլոր խայտառակություններին, ― հարցրեց նա և շարունակեց, ― մենք այդ կարծիքին չենք։ Մի օր կիմանա նա, թե ինչ է կատարվում տեղերում, և այն ժամանակ ցույց կտա, ո՞վ է ժողովրդի թշնամին՝ մե՞նք, թե նրանք, որոնք մեր գլխին խաղացին այս խաղը։ Դու ասում ես, որ Գեպեուի կազմը բռնվա՞ծ է․․․ ուրիշ կերպ չէր կարող լինել, ուրեմն մեզ բաց կթողնեն․․․
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց նախկին բանտապետը, ― դու կաց այդ խելքին։
Նա գլուխը հենեց պատին և փակեց աչքերը։
Ծեծի մասին նախ սկսեցին խոսել շշուկով։ Համալսարանի դասախոսներից մեկը կեսգիշերին վերադառնալով քննությունից՝ իր հարևանի ականջին փսփսաց, որ քննիչի մոտ եղած ժամանակ կողքի սենյակից իր ականջին հասել են հայհոյանք, գոռգոռոց և օգնություն խնդրող կանչեր։ Մի օր էլ քաղխորհդի նախագահը քննությունից վերադարձավ թաշկինակով բերանը բռնած։ Նա բացատրեց, որ ատամնացավը հանկարծ բռնեց։ Զարմանալին այն էր, որ սպիտակ թաշկինակի վրա երևում էին արյան բծեր։ Երկու օրից հետո նույն ատամնացավով տառապողին քննիչի մոտ տարան, և նա վերադարձավ քսանչորս ժամ հետո միայն։ Մենք ասինք վերադարձավ, բայց դա չափազանցություն է, ճիշտ կլիներ, եթե ասեինք՝ բերին։ Դուռը բացվեց սովորական աղմուկով, երկու պահակ նրան ներս բերին երկու թևերից բռնած, գուռը դուռը փակեցին, իսկ նա ընկավ դռան տակ ծանր պարկի նման։
Կալանավորները միջահասակ և հաղթանդամ քաղխորհրդի նախագահին միացյալ ուժերով իր տեղը քաշեցին և պառկեցրին։ Ալեխառն մազերով՝ քաղաքի հայտնի բժիշկն արձակեց աղետյալի կոճակները և շորերը հանել տվեց։ Նա ծանր տնքոցով ընկավ փորին։ Բժիշկը բարձրացրեց բծավոր շապիկը։ Նրա հարթ, ողորկ կռնակը կապտած էր, տեղ֊տեղ սևացած, տեղ֊տեղ արնկթած։