Changes
Ինչպես հիշում ենք, հավելյալ արժեքի նորման ամենից առաջ կախված է աշխատուժի շահագործման աստիճանից։ Քաղաքատնտեսությունը այնքան բարձր է գնահատում այդ հանգամանքը, որ կուտակման արագացած աճումը աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ազդեցությամբ, հաճախ շփոթում է կուտակման արագացման հետ, որը կատարվում է բանվորի բարձրացած շահագործման ազդեցության տակ<ref>«Ռիկարդոն ասում է. «Հասարակական զարգացման տարբեր աստիճանների վրա կապիտալի կամ աշխատանքի կիրառման (այսինքն՝ շահագործման) միջոցների կուտակումը կարող է ավելի կամ պակաս արագ լինել և բոլոր դեպքերում էլ պետք է կախված լինի աշխատանքի արտադրողական ուժերից։ Աշխատանքի արտադրողական ուժերը, ընդհանրապես, ամենից ավելի շատ են այնտեղ, որտեղ պտղաբեր հողի հավելույթ կա»։ Եթե այս նախադասության մեջ աշխատանքի արտադրողական ուժեր ասելով հասկացվում է ամեն մի արդյունքի այն մասի չնչին մեծությունը, որ ընկնում է իրենց աշխատանքով այդ արդյունքն արտադրող անձերի ձեռքը, ապա Ռիկարդոյի պնդումը սոսկ մի նույնաբանություն է, որովհետև կապիտալը կարող է կուտակվել, իհարկե, ֆոնդի մնացած մասի հաշվին, եթե այս հաճելի է նրա սեփականատիրոջը («if the owner pleases»)։ Բայց սովորաբար այդ տեղի չի ունենում հենց այնտեղ, որտեղ հողն ամենից պտղաբեր է» («Observations on certain Verbal Disputes etc.», էջ 74)։</ref>։ Հավելյալ արժեքի արտադրությանը վերաբերող բաժիններում մենք միշտ ենթադրել ենք, որ աշխատավարձն առնվազն հավասար է աշխատուժի արժեքին։ Սակայն գործնականում աշխատավարձի բռնի իջեցումն այդ արժեքից ցած՝ չափազանց կարևոր դեր է խաղում, ուստի մենք չենք կարող համառոտակի կանգ չառնել նրա վրա։ Այդ իջեցումը որոշ սահմաններում բանվորի սպառման անհրաժեշտ ֆոնդը փաստորեն դարձնում է կապիտալի կուտակման ֆոնդ։
«Աշխատավարձը,— ասում է Ջ. Ստ. Միլլը,— արտադրողական ուժ չունի. դա արտադրողական ուժերից մեկի գինն է. աշխատավարձը, ինչպես և մեքենաների գինը, բուն իսկ աշխատանքի կողքին ամենևին չի մասնակցում ապրանքների արտադրությանը։ Եթե կարելի լիներ աշխատանքը ստանալ առանց գնելու, ապա աշխատավարձը ավելորդ կլիներ»<ref>J. St. Mill: «Essays on some unsettled Questions of Political Economy». London 1844, էջ 90։</ref>։ Բայց եթե բանվորները կարողանային օղով սնվել, ոչ մի գնով նրանց վարձել չէր լինի։ Հետևաբար, ձրի աշխատանքը սահման է այս բառի մաթեմատիկական իմաստով. նրան միշտ կարելի է մոտենալ, սակայն երբեք չհասնելով նրան։ Կապիտալի մշտական տենդենցն այն է, որ բանվորներին իջեցնի այդ նիհիլիստական մակարդակին։ XVIII դարի մի գրող, «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից ես հաճախ եմ ցիտատներ բերում, անգլիական կապիտալի նվիրական իղձն է լոկ մատնում, հայտարարելով, որ Անգլիայի պատմական կենսական խնդիրն է անգլիական բանվորների աշխատավարձը ֆրանսիական ու հոլանդական բանվորների աշխատավարձի մակարդակին իջեցնելը<ref>«An Essay on Trade and Commerce.»Commerce». London 1770, էջ 44։ Նմանապես «Times»-ը 1866 թ. դեկտեմբերին և 1867 թ. հունվարին զետեղեց անգլիական հանքատերերի սրտի զեղումները, որոնց մեջ նկարագրվում էր բելգիական հանքագործ բանվորների երջանիկ կյանքը, որոնք այնքան են ստանում, որքան հարկավոր է իրենց գոյությունը հօգուտ «գործատերերի»պահպանելու համար, և ուրիշ ոչինչ չեն ուզում։ Բելգիական բանվորները երկար են համբերում, բայց «Times»-ի էջերում իբրև օրինակելի օրինակելի՜ բանվորներ հանդես գալ — այդ արդեն չափազանց է։ Դրա պատասխանը եղավ բելգիական հանքագործ բանվորների 1867 թ. փետրվարի գործադուլը (Մարշյենի մոտ), որ ճնշվեց վառոդով ու արճիճով։</ref>։ Նա միամտորեն ասում է, ի միջի այլոց. «Եթե մեր աղքատները (սիմվոլիկ արտահայտություն բանվորների մասին) ուզում են շքեղության մեջ ապրել... ապա նրանց աշխատանքը, իհարկե, պետք է թանկ լինի... Մազերդ ուղղակի բիզ֊բիզ բիզ-բիզ են կանգնում, երբ մտածում ես այն ահռելի շռայլությունների մասին («heap of superfluties»), որոնցով աչքի է ընկնում մեր մանուֆակտուրային բանվորների սպառումը.— այստեղ կա և՛ օղի, և՛ ջին, և՛ թեյ, և՛ շաքար, արտասահմանյան պտուղներ, թունդ գարեջուր, չթեր, քթախոտ ու ծխախոտ և այլն»<ref>Նույն տեղում, էջ 44, 46։</ref>։ Այնուհետև հեղինակը ցիտատ է բերում Նորթհեմպտոնշիրի մի գործարանատիրոջ գրվածքից, որը բարեպաշտորեն հայացքը դեպի երկինք հառած ողբում է. «Աշխատանքը Ֆրանսիայում մի ամբողջ երրորդով ավելի էժան է, քան Անգլիայում, որովհետև ֆրանսիական աղքատները չարաչար աշխատում են, սննդի ու հագուստի նկատմամբ չափավոր են, և նրանց սպառման գլխավոր առարկաներն են հացը, պտուղները, բանջարները, արմտիքն ու չորացրած ձկնեղենը. նրանք շատ հազվադեպ են միս ուտում և, երբ ցորենը թանկ է, հաց քիչ են ուտում»<ref>Նորթհեմպտոնշիրի գործարանատերն այստեղ կատարում է մի բարեպաշտական խաբեբայություն, որը միանգամայն ներելի է, եթե նկատի ունենանք նրա սրտի տանջանքները։ Նա իբր թե անգլիական ու ֆրանսիական մանուֆակտուրային բանվորների կյանքն է համեմատում, մինչդեռ ցիտատ բերված տեղում նա նկարագրում է, ինչպես հետո ինքն էլ խոստովանում է, ֆրանսիական գյուղատնտեսական բանվորի կյանքը։</ref>։ «Բացի դրանից,— շարունակում է ուրվագծի հեղինակը,— նրանց խմելիքը ջուրն է կամ նման թույլ ըմպելիքները, այնպես որ նրանք իսկապես ապշեցուցիչ քիչ փող են ծախսում... Անշուշտ, դժվար է իրերի այդպիսի դրության հասնելը, սակայն նրան կաբելի կարելի է հասնել, ինչպես որ այդ ապացուցում է իրերի այդ դրության գոյությունը և՛ Ֆրանսիայում, և՛ Հոլանդիայում»<ref>«An Essay օո on Trade and Commerce». London 1770, էջ 70, 71։<br>'''3-րդ հրատ. ծանոթագրությունը.'''— Շնորհիվ այն կոնկուրենցիայի, որը ծագեց համաշխարհային շուկայում այն ժամանակից հետո, երբ գրվել էին մեջ բերված տողերը, մենք զգալի չափով առաջ ենք գնացել այս հարցում։ «Եթե Չինաստանը,— ասում էր պառլամենտի անդամ Ստեյպլտոնը իր ընտրողներին,— եթե Չինաստանը դառնա մի մեծ արդյունաբերական երկիր, ապա ես չեմ տեսնում, թե Եվրոպայի բանվոր բնակչությունն ինչպես կարող է դիմանալ նրա դեմ մղվող պայքարին առանց իջնելու մինչև իր մրցորդների մակարդակը» («Times», 3 սեպտեմբերի 1873 թ.)։ — Հիմա արդեն ոչ թե մայր-քամաքային,— ո՜չ, այլ չինական աշխատավարձն է անգլիական կապիտալի նվիրական բաղձանքը։</ref>։ Երկու տասնամյակ հետո մի ամերիկյան շառլատան, բարոնական կոչման բարձրացված յանկի Բենժամին Թոմսոնը (alias [այլ խոսքով] կոմս Ռումֆորդը) նույն մարդասիրական պլաններն էր զարգացնում, դրանով աստծու և մարդկանց մեծագույն հաճությունը ձեռք բերելով։ Նրա «Essays» աշխատությունը մի խոհարարական գիրք է, լի ամեն տեսակ դեղատոմսերով այն մասին, թե ինչպես բանվորների սպառման թանկ նստող նորմալ առարկաները կարելի է էժան սուրրոգատներով փոխարինել։ Ահա այդ զարմանալի «փիլիսոփայի» առանձնապես հաջող մի դեղատոմսը. «Հինգ ֆունտ գարի, հինգ ֆունտ եգիպտացորեն, 3 պենսի տառեխ, 1 պենսի աղ, 1 պենսի քացախ, 2 պենսի պղպեղ ու բանջարեղեն — ընդամենը 20% պենս գումարը տալիս է 64 մարդու սուպ, ընդ որում հացահատիկների միջին գների դեպքում կարելի է այդ արժեքն իջեցնել, հասցնելով շնչին ¼ պենսի»<ref>Benjamin Thompson: «Essays Political, Economical and Philosophical etc.». 3 hատոր, London 1796—1802, հ. I, էջ 294։ Իր «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England etc.» աշխատության մեջ սըր Ֆ. Մ. Իդենր Իդենը աշխատատների պետերին առանձին համառությամբ հանձնարարում է Ռումֆորդի չլբուրը և կշտամբելով մատնանշում է անգլիական բանվորներին, թե «Շոտլանդիայում շատ ընտանիքներ ամբողջ ամիսներ շարունակ ապրում են բացառապես ջրի ու աղի հետ խառնած վարսակի կամ գարու ալյուրով, գործ չածելով ո՛չ ցորեն։ ո՛չ տարեկան, ո՛չ միս, և, այնուամենայնիվ, ապրում են դեռ շատ մեծ հարմարություններով» («and that very comfortably too»)։ (Հիշատակված աշխատությունը, հ. I, գիրք II, գլ. II, էջ 503։) Նույնպիսի «մատնանշումներ» արվել են նաև XIX դարում։ «Անգլիական գյուղատնտեսական բանվորները,— կարդում ենք մենք, օրինակ,— չեն ուզում ալյուրի ստորին տեսակների խառնուրդով հաց ուտել։ Շոտլանդիայում, որտեղ դաստիարակությունն ավելի լավ է դրված, այս նախապաշարմունքը, ըստ երևույթին, բացակայում է։ (Charles H. Parry, M. D.: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 69)։ Սակայն նույն Պարրին գանգատվում է, թե հիմա (1815 թ.) անգլիական բանվորը սաստիկ ընկել է Իդենի ժամանակվա (1797 թ.) համեմատությամբ։</ref>։ Կապիտալիստական արտադրության զարգանալու հետ ապրանքների կեղծումն այնպես է առաջադիմել, որ Թոմսոնի իդեալներն ավելորդ են դարձել<ref>Վերջին պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի այն հաշվետվություններից, որոնք վերաբերում են կենսամիջոցների կեղծմանը, երևում է, որ Անգլիայում նույնիսկ դեղերի կեղծումը բացառություն չէ, այլ կանոն։ Այսպես, օրինակ, Լոնդոնի 34 դեղատներից վերցրած օպիումի 34 նմուշի հետազոտումը ցույց է տվել, որ 31 դեպքում արդյունքը կեղծված է խաշխաշի գլխիկների, ցորենի ալյուրի, խեժի, կավի, ավազի և այլ խառնուրդով, ընդ որում նմուշներից շատերի մեջ ոչ մի ատոմ մորֆին չի եղել։</ref>։
XVIII դարի վերջում ու XIX դարի առաջին տասնամյակներում անգլիական ֆերմերներն ու լենդլորդերը բանվորների աշխատավարձը իջեցնել տվին, հասցնելով նվազագույն սահմանին, գյուղատնտեսական օրամշակներին աշխատավարձի ձևով վճարելով գոյության համար անհրաժեշտ նվազագույնից էլ քիչ, իսկ մնացածը լրացնելով ծխական բարեգործության նպաստների ձևով։ Ահա մի օրինակ այն խեղկատակության, որով անգլիական Դոգբերիները գործում էին այն ժամանակ, երբ աշխատավարձի «օրինական» տարիֆներ էին սահմանում։ «Երբ 1795 թվականին Սպինհեմլենդի սկվայրները որոշում էին աշխատավարձի նորմաները, նրանք հենց այդ ժամանակ նստած ճաշում էին, բայց, ըստ երևույթին, գտնում էին, որ բանվորները նման բանի կարիքը չունեն... Նրանք վճռեցին, որ շաբաթավարձը պետք է մարդագլուխ 3 շիլլինգ լինի, քանի դեռ 8 ֆունտ 11 ունցիանոց բոքոնը 1 շիլլինգ արժի, և աշխատավարձը պետք է կանոնավորապես բարձրանա՝ մինչև բոքոնի գինը դառնա 1 շիլլինգ 5 պենս։ Երբ բոքոնի գինը է՛լ ավելի զգալի չափով բարձրանա, պետք է աշխատավարձը համեմատաբար պակասի այնպես, որ երբ բոքոնի գինը հասնի 2 շիլլինգի, աշխատավորի սպառումը պետք է առաջվանից <math>^1/_5</math>-ով պակասի»<ref>G. L. Newnham (փաստաբան)։ «A Review of the Evidence before the Committees of the two Houses of Parliament on the Cornlaws», London 1815, էջ 20, ծանոթագրություն։</ref>։ 1814 թվականին լորդերի պալատի հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունքներ էր տալիս ոմն Ա. Բեննետ, մի խոշոր ֆերմեր, հաշտարար դատավոր, աղքատանոցների կառավարիչ, որի պարտականությունների մեջ էր մտնում աշխատավարձի կարգավորումը։ Այն հարցին, թե «Արդյոք բանվորների օրական աշխատանքի արժեքի և ծխական համայնքից նրանց տրվող նպաստի միջև մի որոշ հարաբերակցություն նկատվո՞ւմ է»,— նա պատասխանեց, «Այո՛։ Ամեն մի ընտանիքի շաբաթական եկամուտը, նրա անվանական վարձից դուրս, լրացվում է մինչև մարդագլուխ մի գալլոնանոց (8 ֆունտ 11 ունցիա) հացի արժեքն ու 3 պենս... Մենք ենթադրում ենք, որ գալլոնանոց հացը բավական է շաբաթվա ընթացքում ընտանիքի ամեն մի անդամի գոյությունը պահպանելու համար. 3 պենսը հագուստի համար է տրվում, իսկ եթե ծխական համայնքը գերադասի, որ հագուստն ինքը տա, այդ 3 պենսը հանվում է նպաստից։ Այս պրակտիկան իշխում է ո՛չ միայն Ուիլտշիրից արևմուտք ամենուրեք, այլև, ինչպես կարծում եմ, ամբողջ երկրում»<ref>Նույն տեղում, էջ 19, 20։</ref>։ «Այսպիսով,— բացականչում է այն ժամանակվա մի բուրժուական գրող,— ֆերմերները մի շարք տարիների ընթացքում նպաստել են իրենց հայրենակիցների հարգանքի արժանի դասակարգի այլասերմանը, նրանց հարկադրելով ապաստան գտնելու աշխատատներում... Ֆերմերը ավելացրել է իր սեփական եկամուտը, արգելք հարուցելով նույնիսկ ամենաանհրաժեշտ սպառողական ֆոնդի կուտակմանը բանվորների մոտ»<ref>Ch. H. Parry: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 77, 69։ Իրենց հերթին պարոնայք լենդլորդերը ո՛չ միայն իրենց չվարձատրեցին» հակայակոբինյան պատերազմի պատճառած կորուստների համար, որ նրանք մղել էին Անգլիայի անունից, այլև վիթխարի չափով հարստացան։ «Նրանց ռենտաները 18 տարվա ընթացքում կրկնապատկվեցին, եռապատկվեցին, քառապատկվեցին, իսկ բացառիկ դեպքերում վեցապատկվեցին» (նույն տեղում, էջ 100, 101)։</ref>։ Թե բանվորի անհրաժեշտ սպառման ֆոնդի ուղղակի կողոպտումը մեր օրերում ինչ դեր է խաղում հավելյալ արժեքի, հետևապես, նաև կապիտալի կուտակման ֆոնդի գոյացման մեջ, այդ մենք տեսանք, օրինակ, այսպես կոչված տնային արդյունաբերությունը քննելիս (տե՛ս գլուխ XIII, 8, d)։ Այս տեսակ հետագա փաստերը կբերվեն շարունակության մեջ այս բաժնում։
Թեև արդյունաբերության բոլոր ճյուղերում հաստատուն կապիտալի այն մասը, որ բաղկացած է աշխատանքի միջոցներից, պետք է բավարար լինի որոշ թվով բանվորների զբաղմունք տալու համար, որը որոշվում է կապիտալի այդ ծախսման մեծությամբ, բայց և այնպես այդ մասը անպայման միևնույն համամասնությամբ չի աճում ամենևին, ինչպես զբաղված բանվորների թիվը։ Ասենք, թե տվյալ—գործարանում տվյալ գործարանում 100 բանվոր ութժամյա աշխատանքով տալիս են 800 աշխատաժամ։ Եթե կապիտալիստն ուզում է այդ գումարը կիսով չափ ավելացնել, նա կարող է 50 նոր բանվոր ներգրավել գործի մեջ, բայց այն ժամանակ նա պետք է մի նոր կապիտալ ավանսավորի ո՛չ միայն աշխատավարձի համար, այլև աշխատամիջոցների համար։ Սակայն նա կարող է նաև առաջվա այդ 100 բանվորին ստիպել 8-ի փոխարեն 12 ժամ աշխատելու, և այն ժամանակ նա կարող է սահմանափակվել առկա աշխատանքի միջոցներով, որոնք միայն ավելի արագ կմաշվեն։ Այսպիսով, աշխատուժի բարձր լարմամբ ստեղծված ավելադիր աշխատանքը կարող է ավելացնել կուտակման սուբստանցը, այսինքն՝ հավելյալ արդյունքը և հավելյալ արժեքը, առանց կապիտալի հաստատուն մասը նախապես համապատասխանորեն ավելացնելու։
Հայթայթող արդյունաբերության մեջ, օրինակ՝ հանքագործության մեջ և այչնայլն, հումքը ավանսավորող կապիտալի բաղկացուցիչ մասը չէ։ Այստեղ աշխատանքի առարկան նախընթաց աշխատանքի արդյունք չէ, այլ ձրի շնորհվում է բնության կողմից։ Այսպես են հանքաքարերը, քարածուխը, քարերը և այլն։ Հաստատուն կապիտալն այստեղ համարյա բացառապես այնպիսի աշխատանքի միջոցներից է կազմված, որոնց նկատմամբ շատ հեշտ կարելի է ավելացած քանակությամբ աշխատանք կիրառել (օրինակ՝ բանվորների ցերեկվա ու գիշերային հերթափոխություն սահմանելով)։ Սակայն մյուս հավասար պայմաններում արդյունքի մասսան և արժեքը աճում են կիրառված աշխատանքի հետ ուղիղ համամասնությամբ։ Ինչպես արտադրության առաջին օրը, այստեղ ձեռք-ձեռքի են ընթանում արդյունք ստեղծող, իսկ դրա հետ միասին նաև կապիտալի իրային տարրեր ստեղծող, սկզբնական գործոնները՝ մարդն ու բնությունը։ Աշխատուժի առաձգականության շնորհիվ կուտակման բնագավառն ընդլայնվում է առանց հաստատուն կապիտալը նախապես ավելացնելու։
Հողագործության մեջ չի կարելի մշակվող տարածությունն ընդարձակել առանց լրացուցիչ սերմացու և պարարտանյութ ավանսավորելու։ Եթե այդ ավանսավորումն արդեն կատարված է, ապա նույնիսկ հողի զուտ մեխանիկական մշակումը զարմանալի կերպով բարձրացնում է արդյունքի քանակը քանակը։ Աշխատանքի ավելացած քանակը, որ տալիս է բանվորների նախկին թիվը, բարձրացնում է հողի պտղաբերությունը՝ առանց աշխատանքի միջոցների որևէ նոր ավանսավորում պահանջելու։ Այդ դարձյալ մարդու կողմից բնության վրա կատարվող ուղղակի ներգործությունն է, որը դառնում է բարձրացված կուտակման անմիջական աղբյուր առանց նոր կապիտալի որևէ մասնակցության։
Վերջապես, բառի բուն իմաստով, արդյունաբերության մեջ աշխատանքի վրա կատարվող ամեն մի լրացուցիչ ծախսում հումքի, բայց ոչ անպայման աշխատանքի միջոցների, համապատասխան ավելադիր ծախսում է պահանջում։ Իսկ որովհետև հայթայթող արդյունաբերությունն ու հողագործությունն են մշակող արդյունաբերությանը մատակարարում նրա սեփական հումքն ու նրա աշխատանքի միջոցների հումքը, ուստի մշակող արդյունաբերության օգտին է գնում արդյունքների նաև այն ավելադիր քանակը, որ առաջիններն ստեղծում են առանց կապիտալի լրացուցիչ ծախսման։
Աշխատանքը փոխանցում է արդյունքին իր սպառած արտադրության միջոցների արժեքը։ Մյուս կողմից, աշխատանքի տվյալ քանակով շարժման մեջ դրվող արտադրության միջոցների արժեքն ու մասսան աճում են այն հարաբերությամբ, որով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը։ Հետևաբար, եթե աշխատանքի միևնույն քանակը միշտ նոր արժեքի միայն նույն գումարն է միացնում իր արդյունքին, ապա աշխատանքի արտադրողական ուժի աճման հետ աճում է կապիտալային այն հին արժեքը, որ այդ դեպքում փոխանցվում է արդյունքին։
Կապիտալի աճման հետ աճում է տարբերությունը կիրառվող ու սպառվող կապիտալի միջև։ Ուրիշ խոսքով՝ աճում է աշխատանքի միջոցների արժեքային ու իրային մասսան, ինչպես՝ շենքերի, մեքենաների, ցամաքեցնող խողովակների, բանող անասունների, ամեն տեսակի ապարատների մասսան, որոնք ավելի կամ պակաս երկար ժամանակաշրջանում, արտադրության շարունակ վերականգնվող պրոցեսներում գործում են, այսինքն՝ որոշ օգտակար էֆեկտ ձեռք բերելու համար ծառայում են իրենց ամբողջ ծավալով, այնինչ մաշվում են աստիճանաբար և, հետևապես, իրենց արժեքը կորցնում են մաս-մաս, ուրեմն, և մաս-մաս էլ այն փոխանցում են արդյունքին։ Որչափով աշխատանքի այդ միջոցները, մասնակցելով արդյունք ստեղծելուն, նրան նոր արժեք չեն միացնում, այսինքն՝ որչափով նրանք կիրառվում են ամբողջությամբ, բայց սպառվում են մաս-մաս միայն,— այդ չափով նրանք, ինչպես արդեն հիշատակեցինք վերը, ձրի ծառայություններ են մատուցում, ինչպես բնության ուժերը՝ ջուրը, շոգին, օդը, էլեկտրականությունը և այլն։ Կենդանի աշխատանքով ընդգրկված ու շնչավորված անցյալ աշխատանքի այս ձրի ծառայությունները կուտակվում են կուտակման մասշտաբն ավելանալու հետ։