Changes

====5. ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՏԱՖՈՆԴԸ====
Մեր այս հետազոտության ընթացքում պարզվեց, որ կապիտալը ոչ թե մի հաստատուն մեծություն է, այլ հասարակական հարստության մի շատ առաձգական մասը, որը շարունակ փոփոխվում է, նայած թե հավելյալ արժեքն ինչպես է բաժանվում եկամտի և ավելադիր կապիտալի։ Մենք տեսանք այնուհետև, որ գործող կապիտալի նույնիսկ տվյալ մեծության դեպքում կապիտալի զավթած աշխատուժը, գիտությունն ու հողը (սրա տակ, տնտեսագիտական տեսակետից, պետք է հասկանալ աշխատանքի բոլոր առարկաները, որ բնությունը մատակարարում է առանց մարդու աջակցության) կազմում են կապիտալի առաձգական պոտենցիաները, որոնք կապիտալի ներգործության ասպարեզը որոշ սահմաններում ընդարձակում են, անկախ նրա սեփական մեծությունից։ Ընդսմին մենք բոլորովին մի կողմ էինք թողնում շրջանառության պրոցեսի այն բոլոր պայմանները, որոնց շնորհիվ կապիտալի միևնույն մասսան կարող է ներգործել շատ տարբեր աստիճաններով։ Որովհետև մենք ենթադրում էինք կապիտալիստական արտադրության շրջանակները, հետևապես, ենթադրում էինք արտադրության հասարակական պրոցեսի զուտ տարերայնորեն աճած այդ ձևը, ուստի, ելնելով արտադրության առկա միջոցներից ու աշխատուժերից, բոլորովին հաշվի չէինք առնում անմիջաբար ու պլանաչափորեն որևէ ավելի ռացիոնալ կոմբինացիա իրագործելու հնարավորությունը։ Կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց բուռն ցանկություն ուներ հասարակական կապիտալը դիտելու որպես հաստատուն մեծություն, որին հատուկ է ներգործության հաստատուն աստիճան։ Բայց այդ նախապաշարմունքն ամրակայվելով՝ մի անառարկելի դոգմա դարձավ միայն շնորհիվ ֆիլիստերների նախահայր Երեմիա Բենթամի — XIX դարի բուրժուական գռեհիկ բանականության այդ զգաստորեն-պեդանտ, ձանձրալի-շաղակրատ պատգամախոսի<ref>Հմմտ., ի միջի այլոց, J. Bentham: «Théorie des Peines et des Récompenses». թարգ. Et. Dumont., 3-րդ հրատ., Paris 1826, հ. II, գիրք IV, գլ. 2։</ref>։ Բենթամը փիլիսոփաների շարքում նույնն է, ինչ որ Մարտին Տեպպերը բանաստեղծների շարքում։ Նրանք երկուսն էլ միայն Անգլիայում կարող էին արտադրվել<ref>Երեմիա Բենթամը զուտ անգլիական երևույթ է։ Ոչ մի դարաշրջանում և ոչ մի երկրում չի եղել դեռ մի փիլիսոփա — չբացառելով նույնիսկ մեր Խրիստիան Վոլֆին,— որն այնպիսի մեծամտությամբ ազդարարեր ամենասովորական տափակությունները։ Օգտակարության սկզբունքը Բենթամի հայտնագործությունը չէր։ Նա անշնորհք կերպով լոկ կրկնել է այն, ինչ որ շնորհալիորեն շարադրել էին Հելվեցիուսն ու XVIII գարի մյուս ֆրանսիացիները։ Եթե մենք ուզում ենք իմանալ, թե, օրինակ, շանն ինչն է օգտակար, ապա պետք է նախ հետազոտենք շան բնությունը։ Իսկ ինքը՝ այդ բնությունը չի կարելի հորինել, ելնելով «օգտակարության սկզբունքից»։ Եթե մենք ուզում ենք այդ սկզբունքը մարդու նկատմամբ կիրառել, ուզում ենք մարդկային ամեն մի գործողություն, շարժում, հարաբերություն և այլն գնահատել օգտակարության տեսակետից, ապա պետք է իմանանք, թե ինչ է մարդկային բնությունն ընդհանրապես, էլ թե նա ինչպես է ձևափոխվում յուրաքանչյուր պատմականորեն տվյալ դարաշրջանում։ Բայց Բենթամի համար այդ հարցերը գոյություն չունեն։ Ամենամիամիտ բթամտությամբ նա արդի ֆիլիստերին — այն էլ մասնավորապես անգլիական ֆիլիստերին — նույնացնում է ընդհանրապես նորմալ մարդու հետ։ Ամեն ինչ, որ օգտակար է նորմալ մարդու այդ տարատեսակության համար նրան շրջապատող աշխարհում, օգտակար է համարվում ինքնըստինքյան։ Այնուհետև այդ մասշտաբով նա չափում է անցյալը, ներկան ու ապագան։ Օրինակ, քրիստոնեական կրոնն «օգտակար է», որովհետև նա կրոնապես դատապարտում է նույն հանցագործությունները, որ քրեական օրենսգիրքը դատապարտում է իրավաբանորեն։ Գեղարվեստական քննադատությունը «վնասակար է» որովհետև նա խանգարում է, որ պատվարժան մարդիկ հաճույք ստանան Մարտին Տեպպերի և ուրիշների երկերից։ Այս ճարպիկ պարոնը, որի նշանաբանն է «nulla dies sine linea [«գեթ մի տող օրական»], այդպիսի խլամով լեռնաչափ գրքեր է լցրել։ Եթե ես օժտված լինեի իմ բարեկամ Հ. Հայնեի խիզախությամբ, պարոն Երեմիային բուրժուական տխմարության հանճար կանվանեի։</ref>։ Բենթամի դոգմայի տեսակետից բոլորովին անըմբռնելի են արտադրության պրոցեսի ամենասովորական երևույթները, օրինակ՝ արտադրության հանկարծակի ընդլայնումներն ու սեղմումները և նույնիսկ հենց կուտակման փաստը<ref>«Տնտեսագետները խիստ հակամետ են... կապիտալի մի որոշ քանակ և բանվորների մի որոշ թիվ դիտելու որպես արտադրության գործիքներ, որոնք օժտված են միանման տվյալ ուժով, գործում են որոշ միակերպ ինտենսիվությամբ... Նրանք,... ովքեր ասում են,... թե ապրանքներն արտադրության միակ գործոններն են,... հենց դրանով էլ պնդում են, որ արտադրությունն ընդհանրապես չի կարող ընդլայնվել, որովհետև այդպիսի ընդլայնման համար պետք է նախապես ավելացվի կենսամիջոցների, հում նյութերի ու գործիքների քանակը. փաստորեն այդ հավասարազոր է այն պնդումին, թե արտադրության ոչ մի աճում չի կարող տեղի ունենալ առանց նրա նախնական աճման, կամ, ուրիշ խոսքով, հնարավոր չէ նրա և ոչ մի աճում» (S. Bailey: «Money and its Vicissitudes», էջ 58 և 70)։ Բեյլին այդ դոգման քննադատում է գլխավորապես շրջանառության պրոցեսի տեսակետից։</ref>։ Այդ դոգման կիրառել են ինչպես ինքը՝ Բենթամը, այնպես էլ Մալթուսը, Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը և ուրիշներ՝ ջատագովական նպատակներով, այն է՝ կապիտալի մի մասը, փոփոխուն կապիտալը, այսինքն՝ աշխատուժի փոխարկվող կապիտալը որպես հաստատուն մեծություն ներկայացնելու նպատակով։ Հորինվեց այն առասպելը, թե փոփոխուն կապիտալի առարկայական գոյությունը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսան, որ փոփոխուն կապիտալը ներկայացնում է բանվորների համար, կամ, այսպես կոչված, աշխատաֆոնդը, հասարակական հարստության մի բոլորովին առանձնացված մասն է, որ սահմանվում է հենց բնության անհաղթահարելի ուժերով։ Որպեսզի շարժման մեջ դրվի հասարակական հարստության այն մասը, որը պետք է գործի որպես հաստատուն կապիտալ, կամ,— ըստ իր առարկայական բնույթի,— որպես արտադրության միջոց, անհրաժեշտ է, իհարկե, կենդանի աշխատանքի մի որոշ մասսա։ Վերջինը սահմանվում է արտադրության տեխնիկայով։ Բայց ո՛չ բանվորների այն թիվն է տրված, որը հարկավոր է աշխատանքի այդ մասսան հոսանուտ դարձնելու համար,— որովհետև այդ թիվը փոփոխվում է անհատական աշխատուժի շահագործման աստիճանի փոփոխվելով,— ո՛չ էլ աշխատուժի գինը, հայտնի է միայն նրա նվազագույն, և այն էլ շատ առաձգական, սահմանը։ Քննարկվող դոգմայի հիմքում ընկած փաստերը սրանք են. մի կողմից՝ բանվորը ձայն չունի ոչ-բանվորների սպառման միջոցների և արտադրության միջոցների ներկայացրած հասարակական հարստությունը բաժանելու մեջ։ Մյուս կողմից՝ բանվորը միայն բացառիկ նպաստավոր դեպքերում կարող է այսպես կոչված «աշխատաֆոնդին» ընդլայնել հարուստների «եկամտի» հաշվին<ref>Ջ. Ստ. Միլլը իր «Principles of Political Economy» [գիրք II, գլ. 1, § 3։ Հմմտ. Дж. Ст. Милль: «Основания политической экономии», թարգմ. Ն. Գ. Չերնիշևսկու, ՍՊԲ. 1909 թ., էջ 622] աշխատության մեջ ասում է, «Աշխատանքի արդյունքը ներկայումս բաժանվում է աշխատանքին հակառակ հարաբերությամբ. նրա ամենամեծ մասը ստանում են նրանք, ովքեր երբեք չեն աշխատում, հաջորդ ամենամեծ մասը՝ նրանք, որոնց աշխատանքը գրեթե ամբողջովին անվանական է, և այսպես, վարձատրությունը վայրընթաց շկալայով այնքան ավելի ու ավելի է պակասում, որքան աշխատանքը ավելի ծանր ու ավելի անհաճո է դառնում։ Ամենահոգնեցուցիչ և ուժասպառիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը չի կարող վստահ հույս ունենալ, թե ամենաանհրաժեշտ կենսական միջոցներ կստանա»։ Թյուրիմացության տեղիք չտալու համար նկատեմ, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ջ. Ստ. Միլլն է և նրա նմանները, իհարկե, իրենց հնաձև տնտեսագիտական դոգմաների ու իրենց արդիական տենդենցների հակասությունների համար արժանի են ամեն տեսակ կշտամբանքի, բայց նրանց գռեհիկ տնտեսագետ-ջատագովների հետ մի կույտի մեջ խառնելը վերին աստիճանի անարդարացի կլիներ։</ref>։Մեր այս հետազոտության ընթացքում պարզվեց, որ կապիտալը ոչ թե մի հաստատուն մեծություն է, այլ հասարակական հարստության մի շատ առաձգական մասը, որը շարունակ փոփոխվում է, նայած թե հավելյալ արժեքն ինչպես է բաժանվում եկամտի և ավելադիր կապիտալի։ Մենք տեսանք այնուհետև, որ գործող կապիտալի նույնիսկ տվյալ մեծության դեպքում կապիտալի զավթած աշխատուժը, գիտությունն ու հողը (սրա տակ, տնտեսագիտական տեսակետից, պետք է հասկանալ աշխատանքի բոլոր առարկաները, որ բնությունը մատակարարում է առանց մարդու աջակցության) կազմում են կապիտալի առաձգական պոտենցիաները, որոնք կապիտալի ներգործության ասպարեզը որոշ սահմաններում ընդարձակում են, անկախ նրա սեփական մեծությունից։ Ընդսմին մենք բոլորովին մի կողմ էինք թողնում շրջանառության պրոցեսի այն բոլոր պայմանները, որոնց շնորհիվ կապիտալի միևնույն մասսան կարող է ներգործել շատ տարբեր աստիճաններով։ Որովհետև մենք ենթադրում էինք կապիտալիստական արտադրության շրջանակները, հետևապես, ենթադրում էինք արտադրության հասարակական պրոցեսի զուտ տարերայնորեն աճած այդ ձևը, ուստի, ելնելով արտադրության առկա միջոցներից ու աշխատուժերից, բոլորովին հաշվի չէինք առնում անմիջաբար ու պլանաչափորեն որևէ ավելի ռացիոնալ կոմբինացիա իրագործելու հնարավորությունը։ Կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց բուռն ցանկություն ուներ հասարակական կապիտալը դիտելու որպես հաստատուն մեծություն, որին հատուկ է ներգործության հաստատուն աստիճան։ Բայց այդ նախապաշարմունքն ամրակայվելով՝ մի անառարկելի դոգմա դարձավ միայն շնորհիվ ֆիլիստերների նախահայր Երեմիա Բենթամի — XIX դարի բուրժուական գռեհիկ բանականության այդ զգաստորեն-պեդանտ, ձանձրալի-շաղակրատ պատգամախոսի<ref>Հմմտ., ի միջի այլոց, J. Bentham: «Théorie des Peines et des Récompenses». թարգ. Et. Dumont., 3-րդ հրատ., Paris 1826, հ. II, գիրք IV, գլ. 2։</ref>։ Բենթամը փիլիսոփաների շարքում նույնն է, ինչ որ Մարտին Տեպպերը բանաստեղծների շարքում։ Նրանք երկուսն էլ միայն Անգլիայում կարող էին արտադրվել<ref>Երեմիա Բենթամը զուտ անգլիական երևույթ է։ Ոչ մի դարաշրջանում և ոչ մի երկրում չի եղել դեռ մի փիլիսոփա — չբացառելով նույնիսկ մեր Խրիստիան Վոլֆին,— որն այնպիսի մեծամտությամբ ազդարարեր ամենասովորական տափակությունները։ Օգտակարության սկզբունքը Բենթամի հայտնագործությունը չէր։ Նա անշնորհք կերպով լոկ կրկնել է այն, ինչ որ շնորհալիորեն շարադրել էին Հելվեցիուսն ու XVIII դարի մյուս ֆրանսիացիները։ Եթե մենք ուզում ենք իմանալ, թե, օրինակ, շանն ինչն է օգտակար, ապա պետք է նախ հետազոտենք շան բնությունը։ Իսկ ինքը՝ այդ բնությունը չի կարելի հորինել, ելնելով «օգտակարության սկզբունքից»։ Եթե մենք ուզում ենք այդ սկզբունքը մարդու նկատմամբ կիրառել, ուզում ենք մարդկային ամեն մի գործողություն, շարժում, հարաբերություն և այլն գնահատել օգտակարության տեսակետից, ապա պետք է իմանանք, թե ինչ է մարդկային բնությունն ընդհանրապես, և թե նա ինչպես է ձևափոխվում յուրաքանչյուր պատմականորեն տվյալ դարաշրջանում։ Բայց Բենթամի համար այդ հարցերը գոյություն չունեն։ Ամենամիամիտ բթամտությամբ նա արդի ֆիլիստերին — այն էլ մասնավորապես անգլիական ֆիլիստերին — նույնացնում է ընդհանրապես նորմալ մարդու հետ։ Ամեն ինչ, որ օգտակար է նորմալ մարդու այդ տարատեսակության համար նրան շրջապատող աշխարհում, օգտակար է համարվում ինքնըստինքյան։ Այնուհետև այդ մասշտաբով նա չափում է անցյալը, ներկան ու ապագան։ Օրինակ, քրիստոնեական կրոնն «օգտակար է», որովհետև նա կրոնապես դատապարտում է նույն հանցագործությունները, որ քրեական օրենսգիրքը դատապարտում է իրավաբանորեն։ Գեղարվեստական քննադատությունը «վնասակար է» որովհետև նա խանգարում է, որ պատվարժան մարդիկ հաճույք ստանան Մարտին Տեպպերի և ուրիշների երկերից։ Այս ճարպիկ պարոնը, որի նշանաբանն է «nulla dies sine linea [«գեթ մի տող օրական»], այդպիսի խլամով լեռնաչափ գրքեր է լցրել։ Եթե ես օժտված լինեի իմ բարեկամ Հ. Հայնեի խիզախությամբ, պարոն Երեմիային բուրժուական տխմարության հանճար կանվանեի։</ref>։ Բենթամի դոգմայի տեսակետից բոլորովին անըմբռնելի են արտադրության պրոցեսի ամենասովորական երևույթները, օրինակ՝ արտադրության հանկարծակի ընդլայնումներն ու սեղմումները և նույնիսկ հենց կուտակման փաստը<ref>«Տնտեսագետները խիստ հակամետ են... կապիտալի մի որոշ քանակ և բանվորների մի որոշ թիվ դիտելու որպես արտադրության գործիքներ, որոնք օժտված են միանման տվյալ ուժով, գործում են որոշ միակերպ ինտենսիվությամբ... Նրանք,... ովքեր ասում են,... թե ապրանքներն արտադրության միակ գործոններն են,... հենց դրանով էլ պնդում են, որ արտադրությունն ընդհանրապես չի կարող ընդլայնվել, որովհետև այդպիսի ընդլայնման համար պետք է նախապես ավելացվի կենսամիջոցների, հում նյութերի ու գործիքների քանակը. փաստորեն այդ հավասարազոր է այն պնդումին, թե արտադրության ոչ մի աճում չի կարող տեղի ունենալ առանց նրա նախնական աճման, կամ, ուրիշ խոսքով, հնարավոր չէ նրա և ոչ մի աճում» (S. Bailey: «Money and its Vicissitudes», էջ 58 և 70)։ Բեյլին այդ դոգման քննադատում է գլխավորապես շրջանառության պրոցեսի տեսակետից։</ref>։ Այդ դոգման կիրառել են ինչպես ինքը՝ Բենթամը, այնպես էլ Մալթուսը, Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը և ուրիշներ՝ ջատագովական նպատակներով, այն է՝ կապիտալի մի մասը, փոփոխուն կապիտալը, այսինքն՝ աշխատուժի փոխարկվող կապիտալը որպես հաստատուն մեծություն ներկայացնելու նպատակով։ Հորինվեց այն առասպելը, թե փոփոխուն կապիտալի առարկայական գոյությունը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսան, որ փոփոխուն կապիտալը ներկայացնում է բանվորների համար, կամ, այսպես կոչված, աշխատաֆոնդը, հասարակական հարստության մի բոլորովին առանձնացված մասն է, որ սահմանվում է հենց բնության անհաղթահարելի ուժերով։ Որպեսզի շարժման մեջ դրվի հասարակական հարստության այն մասը, որը պետք է գործի որպես հաստատուն կապիտալ, կամ,— ըստ իր առարկայական բնույթի,— որպես արտադրության միջոց, անհրաժեշտ է, իհարկե, կենդանի աշխատանքի մի որոշ մասսա։ Վերջինը սահմանվում է արտադրության տեխնիկայով։ Բայց ո՛չ բանվորների այն թիվն է տրված, որը հարկավոր է աշխատանքի այդ մասսան հոսանուտ դարձնելու համար,— որովհետև այդ թիվը փոփոխվում է անհատական աշխատուժի շահագործման աստիճանի փոփոխվելով,— ո՛չ էլ աշխատուժի գինը, հայտնի է միայն նրա նվազագույն, և այն էլ շատ առաձգական, սահմանը։ Քննարկվող դոգմայի հիմքում ընկած փաստերը սրանք են. մի կողմից՝ բանվորը ձայն չունի ոչ-բանվորների սպառման միջոցների և արտադրության միջոցների ներկայացրած հասարակական հարստությունը բաժանելու մեջ։ Մյուս կողմից՝ բանվորը միայն բացառիկ նպաստավոր դեպքերում կարող է այսպես կոչված «աշխատաֆոնդն» ընդլայնել հարուստների «եկամտի» հաշվին<ref>Ջ. Ստ. Միլլը իր «Principles of Political Economy» [գիրք II, գլ. 1, § 3։ Հմմտ. Дж. Ст. Милль: «Основания политической экономии», թարգմ. Ն. Գ. Չերնիշևսկու, ՍՊԲ. 1909 թ., էջ 622] աշխատության մեջ ասում է. «Աշխատանքի արդյունքը ներկայումս բաժանվում է աշխատանքին հակառակ հարաբերությամբ. նրա ամենամեծ մասը ստանում են նրանք, ովքեր երբեք չեն աշխատում, հաջորդ ամենամեծ մասը՝ նրանք, որոնց աշխատանքը գրեթե ամբողջովին անվանական է, և այսպես, վարձատրությունը վայրընթաց շկալայով այնքան ավելի ու ավելի է պակասում, որքան աշխատանքը ավելի ծանր ու ավելի անհաճո է դառնում։ Ամենահոգնեցուցիչ և ուժասպառիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը չի կարող վստահ հույս ունենալ, թե ամենաանհրաժեշտ կենսական միջոցներ կստանա»։ Թյուրիմացության տեղիք չտալու համար նկատեմ, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ջ. Ստ. Միլլն է և նրա նմանները, իհարկե, իրենց հնաձև տնտեսագիտական դոգմաների ու իրենց արդիական տենդենցների հակասությունների համար արժանի են ամեն տեսակ կշտամբանքի, բայց նրանց գռեհիկ տնտեսագետ-ջատագովների հետ մի կույտի մեջ խառնելը վերին աստիճանի անարդարացի կլիներ։</ref>։
Թե ինչ տափակ նույնաբանության է հասցնում այն փորձը, որով ուզում են աշխատաֆոնդի կապիտալիստական սահմանները դարձնել հասարակության՝ որպես այդպիսիի բնական սահմաններ, ցույց է տալիս պրոֆեսոր Ֆաուսետտի օրինակը։ «Տվյալ երկրի շրջանառու կապիտալը<ref>Ընթերցողին ես այստեղ հիշեցնում եմ, որ փոփոխուն կապիտալ և հաստատուն կապիտալ կատեգորիաներն առաջին անգամ ես եմ գործածել։ Քաղաքատնտեսությունն Ա. Սմիթի ժամանակվանից շարունակ շփոթում է այս կատեգորիաների մեջ պարունակվող սահմանումները հիմնական և շրջանառու կապիտալների ձևերի այն տարբերության հետ, որը շրջանառության պրոցեսից է առաջ գալիս։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս երկրորդ գրքի երկրորդ բաժնում։</ref>,— ասում է նա,— նրա աշխատաֆոնդն է։ Հետևապես, հաշվելու համար այն միջին փողային վարձը, որ ստանում է ամեն մի բանվոր, պետք է պարզապես այդ կապիտալը բաժանենք բանվոր բնակչության թվի վրա»<ref>H. Fawcett, քաղաքատնտեսության պրոֆեսոր Քեմբրիջում, «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 120։</ref>։ Այսպես ուրեմն, մենք նախ հաշվում ենք իրապես վճարված անհատական աշխատավարձերի գումարը, հետո հայտարարում ենք, թե այդ գումարման արդյունքը աստծուց ու բնությունից սահմանված «աշխատաֆոնդի» արժեքն է։ Վերջապես, այդպիսով ստացած գումարը բաժանում ենք բանվորների թվի վրա, որպեսզի նորից հայտնագործենք, թե ամեն մի առանձին բանվորի միջին թվով որքան է ընկնում։ Մի չափազանց խորամանկամիտ գործողություն։ Այդ պ. Ֆաուսետտին չի խանգարում հայտարարելու մի շնչով. «Անգլիայում կուտակվող տարեկան ամբողջ հարստությունը բաժանվում է երկու մասի։ Մի մասը գործադրվում է հենց Անգլիայում՝ մեր սեփական արդյունաբերությունը պահպանելու համար։ Մյուս մասն արտահանվում է արտասահման... Մեր արդյունաբերության մեջ գործադրվող մասն այս երկրում կուտակված տարեկան հարստության աննշան բաժինն է կազմում»<ref>Նույն տեղում, էջ 122, 123։</ref>։ Այսպես ուրեմն, ամեն տարի ավելացող այն հավելյալ արդյունքի ավելի մեծ մասը, որ առանց համարժեքի խլում են անգլիական բանվորներից, կապիտալացվում է ո՛չ թե Անգլիայում, այլ ուրիշ երկրներում։ Բայց չէ՞ որ այդ ձևով արտասահման արտահանվող ավելադիր կապիտալի հետ արտահանվում է նաև աստծու ու Բենթամի հնարած «աշխատաֆոնդի» մի մասը<ref>Կարելի էր ասել, թե Անգլիայից ամեն տարի ոչ միայն կապիտալ, այլև բանվորներ են արտահանվում արտագաղթի ձևով։ Սակայն տեքստում խոսքն արտագաղթողների գույքի մասին չէ, որոնք իրենց խոշոր մասով բանվոր դասակարգին չեն պատկանում։ Արտագաղթողների մի խոշոր մասը կազմում են ֆերմերների զավակները։ Շահույթ քաղելու նպատակով ամեն տարի արտասահման ուղարկվող անգլիական ավելադիր կապիտալն անհամեմատ ավելի զգալի մեծություն է կազմում տարեկան կուտակման հետ, համեմատած, քան տարեկան արտագաղթը՝ բնակչության տարեկան աճի համեմատությամբ։</ref>։
Վստահելի
1396
edits