Changes
/* ԱՌԱՋԻՆ ՕՐ */
Մինչդեռ նրանք այդպես զրույց էին անում, եկեղեցի մտան երեք երիտասարդներ, որոնցից ամենաջահելի տարիքը քսանհինգ տարեկանից պակաս չէր լինի, և որոնց մեջ ո՛չ ժամանակի թշվառությունները, ո՛չ ընկերների ու հարազատների կորուստը, ո՛չ էլ իրենց կյանքի նկատմամբ ունեցած ահը ոչ միայն չէին հանգցրել, այլև չէին մեղմել սիրո բոցը: Նրանցից մեկի անունն էր Պամֆիլո, երկրորդինը՝ Ֆիլոստրատո, երրորդինը՝ Դիոնեո: Երեքն էլ զվարթ ու կրթված մարդիկ էին և այժմ ցանկանում էին,-որպես մեծագույն սփոփանք այդ ընդհանուր շփոթության մեջ,- տեսնել իրենց դամաներին, որոնք դիպվածի բերումով գտնվում էին հիշյալ յոթնյակի մեջ, մինչդեռ մյուս դամաներից ոմանք էլ ազգակից էին երիտասարդներից ոմանց: Նրանք աղջիկներին նկատեցին ոչ ավելի շուտ, քան վերջիններս նրանց, ուստի Պամպինեան ժպտալով սկսեց այսպես խոսել. -Ինչպես երևում է, բախտը նպաստում է մեր ձեռնարկումներին՝ մեզ մոտ ուղարկելով այս ողջամիտ ու արժանավոր երիտասարդներին, որոնք մեր ղեկավարներն ու սպասավորները կլինեն, եթե մենք ցանկանալու լինենք նրանց այդ պաշտոնը տալ: - Նիեֆիլան, որի դեմքը շառագունեց ամոթից, քանի որ նրան սիրում էր երիտասարդներից մեկը, ասաց. -Աստվա՜ծ իմ, Պամպինեա, մտածի՛ր՝ ինչ ես ասում: Ես հաստատ գիտեմ, որ նրանցից ոչ մեկի մասին, ով էլ որ նա լինի, չի կարելի ոչ մի բան ասել, բացի լավից. ես նրանց պիտանի եմ համարում շատ ավելի մեծ գործի համար,ք ան այդ, և կարծում եմ, որ նրանց ընկերությունը հաճելի և պատվաբեր կլիներ ոչ միայն մեզ, այլև մեզնից առավել գեղեցիկ ու արժանավոր կանանց համար: Բայց քանի որ հայտնի է, որ նրանք սիրահարված են մեզնից ոմանց, վախենում եմ, որ չլինի թե ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց մեղքով վատ անուն հանենք ու կշտամբանքի արժանանանք, եթե նրանց տանենք մեզ հետ: - Այնժամ Ֆիլոմենան ասաց.- Այդ ամենը նշանակություն չունի. թող ես պարկեշտ կյանք վարեմ և խղճի խայթ չզգամ, իսկ նրանից հետո ինչ ուզում են, թող ասեն. տերն ու արդարությունը զորավիգ կլինեն ինձ: Եթե միայն նրանք տրամադիր են գալու, մենք Պամպինեայի պես իրավունք կունենաք ասելու, թե բախտը նպաստում է մեր ուղևորությանը:
Լսելով նրա ասածը, մյուս աղջիկները ոչ միայն հանգստացան, այլև ընդհանուր համաձայնությամբ որոշեցին հրավիրել երիտասարդներին, պատմել իրենց մտադրությունը և նրանց խնդրել՝ ճանապարհորդության ընթացքում, որպես մեծ մի շնորհ՝ ուղեկցել իրենց: Դրանից հետո, այլևս խոսքեր չվատնելով և ոտքի ելնելով, Պամպինեան, որ ազգական էր գալիս նրանցից մեկին, քայլերն ուղղեց դեպի երիտասարդները, որ անգնել ու նրանց էին նայում, ուրախ-ուրախ բարևելով և բացատրելով իր մտադրությունը, նա բոլորի անունից խնդրոց՝ չմերժելու ուղեկցել իրենց ազնիվ ու եղբայրական նկատառումներով: Երիտասարդներն սկզբում կարծեցին, թե նրանց վրա ծիծաղում են: Համոզվելով, որ Պամպինեան լուրջ է ասում, նրանք ուրախությամբ պատասխանեցին, որ պատրաստ են այդ անելու, և գործը չուշացնելով, նախքան իրարից բաժանվելը, համաձայնության եկան, թե ինչ պիտի անեն ճանապարհորդությունը գլուխ բերելու համար: Պատվիրելով ինչպես հարկն է պատրաստել բոլոր անհրաժեշտ բաները և նախապես լուր տալու համար մարդ ուղարկելով այն վայրը, ուր մտադիր էին գնալ, հաջորդ առավոտյան, այսինքն չորեքշաբթի օրը լուսադեմին, աղջիկները մի քանի աղախինների, երեք երիտասարդների ու նրանց երեք ծառաների հետ միասին դուրս գալով քաղաքից՝ ճանապարհ ընկան և երկու մղոնից ավելի չանցած հասան այն վայրը, որտեղ որոշված էր տեղավորվել առաջին անգամը: Դա գտնվում էր մի փոքրիկ, շրջակա ճանապարհներից փոքր-ինչ առանձնացած բլրի վրա, որը ծածկված էր կանաչախիտ թփերով ու բույսերով, որոնք խիստ ակնահաճո էին: Բլրի գագաթին բարձրանում էր մի պալացցո իր սքանչելի ու լայնարձակ ներքնաբակով, բաց գալերեաներով, սրահներով ու սենյակներով, որոնք սքանչելի էին ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած: Շուրջ փռված էին մաևգագետիններ, հիանալի այգիներ, սառնորակ ջրով լի ջրհորներ և թանկագին գինիներով լեցուն մառաններ, որոնք ավելի պատշաճելի էին նրանց արժեքն իմացողներին, քան այդ սակավապետ ու համեստ աղջիկներին: Մեր խումբը, ի մեծ բավարարություն իր, ժամանման պահին ամեն ինչ մաքրված ու ավլված գտավ: Սենյակներում դրված էին հարդարված մահիճներ, շուրջ բոլորը պատած էր ծաղիկներով, որ կարելի էր գտնել տարվա այդ եղանակին, և եղեգնով: Երբ ժամանելուց հետո բոլորը նստեցին, Դիոնեն, որ նրանց մեջ աչքի էր ընկնում իր ուրախ բնավորությամբ և սրամիտ կատակներով, այսպես դիմեց աղջիկներին. -Ավելի շուտ ձեր խելքն էր, քան մեր հնարագիտությունը, որ մեզ այստեղ բերեց: Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտադիր անել ձեր մտքերի հետ, իսկ ինչ վերաբերումէ ինձ, ես իմ մտքերը թողի քաղաքի դարբասների հետևը, երբ քիչ առաջ ձեզ հետ միասին դուրս ելա այնտեղից: Ուստի կա՛մ պատրաստվեցեք ուրախանալու, ծիխիղելու ծիծաղելու և երգելու ինձ հետ միասին (իհարկե այն չափով, որ պատշաճ է ձեր արժանապատվությանը), կա՛մ թույլ տվեք վերադառնալ մեր պատուհասված քաղաքը՝ մտքերիս մոտ: -Ուրախ տրամադրությամբ նրան պատասխանեց Պամպինեան, որը կարծես նույնպես իրենից վանել էր իր մտքերը. -Գեղեցի՛կ սացիր, Դիոնե՛ո, պետք է ուրախ ապրենք, ապա թե ոչ էլ ինչու՞ ենք փախել սուգ ու շիվանից: Բայց քանի որ չափ ու սահման չճանաչող ոչ մի բան երկար չի տևում, ուստի ես, որ ծայր տվի այս հաճելի խմբի ստեղծման առիթը հանդիսացած զրույցներին, ցանկանում ե, որ մեզնից մեկն ու մեկը համարվի ավագ, որին մենք մեծարենք և ենթարկվենք իբրև մեծավորի, և որի բոլոր մտածումների նպատակը լինի մեր կյանքի ուրախությունը: Բայց որպեսզի յուրաքանչյուրս կարողանա ճաշակած լինել ինչպես հոգսերի ծանրությունը, այնպես էլ մեծարվելու բավականությունը, և որպեսզի այդ երկուսի միջև ընտրություն կատարելիս՝ ոչ ոք առանց մեկ ու մյուսը փորձած լինեոլւ նախանձ չզգա, ես կառաջարկեի մեզնից յուրաքանչյուրին, ըստ հերթականության, մեկական օրով հատկացնել թե՛ հոգսերի բեռը և թե՛ մեծարանքը: Թող առաջին ավագն ընտրվի մեր բոլորի կողմից, իսկ հաջորդները, ամեն օր, երբ կմոտենա երեկոյան ժամերգության պահը, նշանակվեն այդ օրվա ավագի բարեհաճությամբ. թող այդ նշանակված ավագը կարգավորի ամեն ինչ և իր իշխանության ժամանակ ազատակամ որաշի մեր բնակելու տեղն ու ապրելու կարգը:
Այս խոսքերը ծայրաստիճան դուր եկան լսեղներին, և Պամպինեան միաձայն ընտրվեց այդ օրվա ավագ, իսկ Ֆիլոմենան, որ հաճախ լեսլ էր, թե որքան մեծարելի են դափնու տերևները և որքան են փառավորում նրանցով արժանավորապես պսակվածին, շտապով վազեց դեպի դափնին և, մի քանի ոստեր պոկելով, չքնաղ ու գեղեցիկ մի պսակ հյուսեց և նրանովպսակեց Պամպինեայի գլուխը: Այդ օրից սկսած՝ քանի դեռ նրանց ընկերախումբը գոյություն ուներ, այդ պսակը յուրաքանչյուրի համար նշան էր թագավորական իշխանության կամ ավագության:
Թագուհի դառնալով՝ Պամպինեան բոլորին հրամայեց լռել և, կանչել տալով երեք երիտասարդների սպասավորներին ու իրենց չորս աղախիններին, ընդհանուր լռության մեջ ասաց.
-Որպեսզի ես առաջին օրինակը տամ ձեզ, թե ինչ կերպ մեր խումբը, հետամուտ լինելով կարգ ու կանոնին և իր ուրախությանը և, կշտամբանքի առիթ չտալով, պետք է պահպանի իր գոյությունը ու մնա այնքան ժամանակ, որքան հաճո կթվա մեզ, ապա ամենից առաջ, Պարմենոյին՝ Դիոնեոյի սպասավորին, կարգում եմ արքունապետ՝ հանձնարարելով հոգալ ծառաների և սեղանատամ մասին: Սիրիսը՝ Պամֆիլոյի սպասավորը, թող դառնա մեր ծախսարարն ու գանձապահը՝ ենթարկվելով Պարմենոյի կարգադրություններին: Տինդարոն կգտնվի Ֆիլոստրատոյի և մյուս երկու երիտասարդների մոտ՝ նրանց սպասավորելով իրենց օթևաններում, երբ նրանց ընկերներ, իրենց պարտականություններվ տարված, ի վիճակի չեն լինի այդ անելու: Իմ սպասուհի Միզիան և Ֆիլոմենայի աղախին Լիչիսկան մշտապես կլինեն խոհանոցում՝ ջանացողությամբ հոգալով Պարմենոյի պատվիրած ուտելիքների պատրաստումը: Կիմերան և Ստրատիլիան՝ Լաուրետտայի և Ֆիամետտայի աղախինները, ըստ իմ հրամանի, պիտի հավաքեն ու մաքրեն կանանց սենյակները և հետևեն մաքրությանը այն օթևանների, որտեղ պիտի կայանան մեր հավաքույթները: Եվ յուրաքանչյուրին, ում համար թանկ է մեր բարեհաճ վերաբերմունքը, ցանկություն ու պահանջ ենք ներկայացնում՝ ուր էլ որ նա գնա կամ որտեղից էլ վերադառնա, ինչ էլ որ լսած կամ տեսած լինի, խուսափի մեզ դրսի աշխարհից երևէ լուր հաղորդելուց, բացի ուրախ լուրերից: - Տալով այդ հակիրճ հրամանները, որոնք ընդհանուր հավանություն գտան, Պամպինեան ոտքի ելավ և ուրախ-ուրախ ասաց. -Այստեղ այգիներ կանու մարգագետիններ և շատ ուրիշ հաճելի վայրեր. թող ամենայն ոք գնա ճեմելու ի հաճույս իր,բայց երբ զարկի ժամը երրորդ, թող ներկա լինի այստեղ, որպեսզի մենք կարողանանք ճաշել, քանի դեռ զով է:
[[Կատեգորիա:Արձակ]]