Changes

Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը

Ավելացվել է 2 բայտ, 17:35, 26 Հոկտեմբերի 2014
Արտադրության որոշ ճյուղի մեջ ներդրված բազմաթիվ անհատական կապիտալներն իրենց կազմով ավելի կամ պակաս չափով տարբերվում են միմյանցից։ Նրանց անհատական կազմերի միջինը մեզ տալիս է արտադրության տվյալ ճյուղի ամբողջ կապիտալի կազմը։ Վերջապես, արտադրության բոլոր ճյուղերի այդ միջին կազմերի ընդհանուր միջինը մեզ տալիս է տվյալ երկրի հասարակական կապիտալի կազմը, և հետագա շարադրանքի մեջ, վերջին հաշվով, խոսքը միայն դրա մասին կլինի։
Կապիտալի աճումն ընդգրկում է նրա փոփոխուն կամ աշխատուժի փոխարկվող բաղկացուցիչ մասի աճումը։ Հավելյալ արժեքի մի մասը, որ ավելադիր կապիտալի է վերածվում, շարունակ պետք է նորից փոխարկվի փոփոխուն կապիտալի կամ ավելադիր աշխատաֆոնդի։ Ենթադրենք, թե այլ անփոփոխ պայմանների թվում անփոփոխ է մնում նաև կապիտալի կազմը, այսինքն՝ առաջվա նման միշտ աշխատուժի նույն մասսան է պահանջվում՝ արտադրության միջոցների կամ հաստատուն կապիտալի մի որոշ մասսա շարժման մեջ դնելու համար. այդ դեպքում ակներև է, որ աշխատանքի պահանջարկն ու բանվորների ապրուստի ֆոնդի պահանջարկն աճում են կապիտալի աճման հետ համամասնորեն, և այնքան ավելի արագ են ավելանում, որքան ավելի արագ է աճում կապիտալը։ Որովհետև կապիտալն ամեն տարի արտադրում է հավելյալ արժեք, որի մի մասն ամեն տարի միացվում է սկզբնական կապիտալին, որովհետև հենց այդ աճն ամեն տարի ավելանում է արդեն գործող կապիտալի չափերի ավելանալուն համապատասխան, և, վերջապես, որովհետև հարստացման առանձնապես սաստիկ ձգտումից մղված, օրինակ՝ նոր շուկաների հայտնագործումը, հասարակական նոր զարգացած պահանջների հետևանքով կապիտալի կիրառման նոր ոլորտների հայտնագործումը և այլն, կուտակումը կարող է հանկարծակի ընդարձակել իր մասշտաբը լոկ այն բանի շնորհիվ, որ փոփոխվում է հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի բաժանումը կապիտալի և եկամտի, — ուստի կապիտալի կուտակումից առաջացող պահանջները կարող են գերազանցել աշխատուժի կամ բանվորների թվի աճումը, բանվորների պահանջարկը կարող է գերազանցել նրանց առաջարկը, և, այդպիսով, կարող է տեղի ունենալ աշխատավարձի բարձրացում։ Վերջիվերջո այդ պետք է հենց տեղի էլ ունենա, երբ վերը մատնանշված պայմանները պահպանվում են անփոփոխ։ Որովհետև ամեն տարի ավելի շատ բանվորներ են գործի դրվում, քան նախընթաց տարում, ուստի վաղ թե ուշ պետք է հասնի այն մոմենտը, երբ կուտակման պահանջներն սկսում են աշխատանքի սովորական առաջարկը գերազանցել, երբ, հետևապես, սկսվում է աշխատավարձի բարձրացումը։ Ամբողջ XV դարի և XVIII դարի աոաջին կեսի ընթացքում այս մասին գանգատներ են հնչում Անգլիայում։ Սակայն այն քիչ թե շատ նպաստավոր պայմանները, որոնց մեջ ապրում և բազմանում են վարձու բանվորները, ամենևին չեն փոխում կապիտալիստական արտադրության հիմնական բնույթը։ Ինչպես որ պարզ վերարտադրությունը անընդհատ բուն կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում,— կապիտալիստներ մի կողմում, վարձու բանվորներ մյուս կողմում,— այնպես էլ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը կամ կուտակումը ընդլայնված մասշտաբով կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում՝ ավելի շատ կապիտալիստներ կամ ավելի խոշոր կապիտալիստներ մի բևեռում, ավելի շատ վարձու բանվորներ մյուս բևեռում։ Ինչպես արդեն տեսանք առաջ, աշխատուժի վերարտադրությունը, որը պետք է շարունակ մտնի կապիտալի կազմի մեջ որպես նրա արժեքն ավելացնելու միջոց և չի կարող ազատվել կապիտալից, և որի ենթարկումը կապիտալին սքողվում, է լոկ անհատական կապիտալիստների հաջորդափոխումով, որոնց ծախվում է աշխատուժը,— այդ վերարտադրությունը իրապես բուն կապիտալի վերարտադրության մի մոմենտն է։ Այսպես ուրեմն, կապիտալի կուտակումը պրոլետարիատի ավելացումն է<ref>Karl Marx: «Lohnarbeit und Kapital». [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., h. V.] — «Մասսաների հավասար ճնշման ժամանակ որքան շատ պրոլետարներ կան երկրում, այնքան ավելի հարուստ է նա (Colins: «L’Économie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues Socialistes». Paris 1857, հ. III, էջ 331)։ «Պրոլետար» ասելով, տնտեսագիտական իմաստով պետք է հասկանալ բացառապես վարձու բանվորին, որը «կապիտալ» է արտադրում, մեծացնում է նրա արժեքը և փողոց է շպրտվում, հենց որ ավելորդ է դառնում «պարոն կապիտալի» — այս հոգևորին այդպես է անվանում Պեկերը — ինքնաճման պահանջների համար։ «Նախնադարյան անտառի հիվանդոտ պրոլետարը» Ռոշերի երևակայության սիրուն պտուղն է։ Նախնադարյան անտառի բնակիչը այդ անտառի սեփականատերն է և ազատ-համարձակ է վարվում նախնադարյան անտառի հետ, իբրև իր սեփականության հետ, առանց քաշվելու, ինչպես օրանգուտանգը։ Հետևապես, նա պրոլետար չէ։ Նա միայն այն դեպքում պրոլետար կլիներ, եթե նախնադարյան անտառը շահագործեր նրան, և ոչ թե նա ինքը շահագործեր նախնադարյան անտառը։ Ինչ վերաբերում է նրա առողջությանը, ապա նա կարող էր այս տեսակետից հաջողությամբ համեմատվել ոչ միայն արդի պրոլետարի, այլև սիֆիլիսոտ ու գեղձախտավոր «պատվավոր մարդկանց» հետ։ Սակայն պարոն Վիլհելմ Ռոշերը նախնադարյան անտառ ասելով հավանորեն իր հարազատ Լյունեբուրգեր Հայդեն է հասկանում։</ref>։
Կլասիկ քաղաքատնտեսությունն այնքան լավ է ըմբռնում այս դրույթը, որ Ա. Սմիթը, Ռիկարդոն և ուրիշներ, ինչպես արդեն հիշատակվեց, կուտակումը սխալ կերպով մինչև անգամ նույնացնում էին հավելյալ արդյունքի ամբողջ կապիտալացվող մասի սպառման հետ՝ արտադրողական բանվորների կողմից, կամ լրացուցիչ վարձու բանվորների փոխարկվելու հետ։ Արդեն 1696 թվականին Ջոն Բելլերսն ասում է. «Եթե որևէ մեկն ունենար 100 000 ակր հող, նույնքան ֆունտ ստեռլինգ փող և նույնքան էլ անասուն, ի՞նչ կլիներ ինքը այդ հարուստ մարդն առանց բանվորների, եթե ոչ բանվոր։ Եվ քանի որ բանվորներն են հարստացնում մարդկանց, ուստի որքան շատ լինեն բանվորները, այնքան էլ շատ հարուստներ կլինեն... Աղքատի աշխատանքը հարուստի հանքարանն է»<ref>John Bellers: «Proposals for raising a College of Industry». London 1696, էջ 2։</ref>։ Նմանապես Բեռնար դը Մանդևիլը ասում է XVIII դարի սկզբում, «Այնտեղ, որտեղ սեփականությունը բավարար պաշտպանություն է վայելում, ավելի հեշտ կլիներ առանց փողի ապրել, քան առանց աղքատների, որովհետև ո՞վ կաշխատեր... Թեև պետք է բանվորներին պաշտպանել սովամահությունից, բայց այդ պետք է այնպես անել, որ նրանք չստանան ոչ մի այնպիսի բան, որը հավասարազոր լինի տնտեսման։ Եթե երբեմն ստորին դասակարգից որևէ մեկը արտասովոր աշխատասիրության կամ կիսափոր ապրելու շնորհիվ բարձրանում է այն դրությունից, որի մեջ աճել է նա, ապա ոչ ոք նրա դեմ չպետք է արգելք հարուցի այդ բանում. չէ՞ որ անվիճելի է, որ հասարակության մեջ ամեն մի մասնավոր անձի համար, ամեն մի մասնավոր ընտանիքի համար խնայողաբար ապրելը ամենախելացի բանն է. սակայն բոլոր հարուստ ազգերի շահը պահանջում է, որ աղքատների մեծ մասը երբեք անգործ չմնա, և որ նրանք շարունակ ամբողջովին ծախսեն այն բոլորը, ինչ ստանում են... Ովքեր իրենց գոյությունը պահպանում են իրենց օրական աշխատանքով, նրանց աշխատելու են դրդում բացառապես նրանց կարիքները, որոնց մեղմելը խոհեմություն է, բայց բուժելը հիմարություն կլիներ։ Միակ բանը, որ բանվոր մարդուն կարող է աշխատասեր դարձնել, չափավոր աշխատավարձն է։ Չափազանց ցածր աշխատավարձը, նայած բանվորի խառնվածքին, նրան հասցնում է փոքրոգության կամ հուսահատության, չափազանց բարձր աշխատավարձը նրան դարձնում է լկտի ու ծույլ... Մինչև այժմ ասածից հետևում է, որ ազատ ազգի համար, որի մոտ ստրկություն չի թույլատրվում, ամենաապահով հարստությունն աշխատասեր աղքատների մասսան է։ Չխոսելով արդեն այն մասին, որ նրանք նավատորմի ու բանակի համար համալրման մի անսպառ աղբյուր են, առանց աղքատների ոչ մի հաճույք չէր լինի, և երկրի արդյունքները չէր կարելի օգտագործել եկամուտներ ստանալու համար։ Հասարակությանը (որը, իհարկե, կազմված է ոչ-բանվորներից) բախտավոր դարձնելու, իսկ ժողովրդին նույնիսկ խղճալի կացությունով գոհ դարձնելու համար անհրաժեշտ է, որ հսկայական մեծամասնությունը տգետ ու աղքատ մնա։ Իմացությունն ընդլայնում և բազմապատկում է մեր ցանկությունները, իսկ մարդ որքան քիչ է ցանկանում, այնքան ավելի հեշտ կարող են բավարարվել նրա պահանջմունքները»<ref>B. de Mandeville («The Fable of the Bees», 5-րդ հրատ., London 1728, ծանոթագրություն, էջ 212, 213, 328)։ «Չափավոր կյանքն ու մշտական աշխատանքն այն ճանապարհն է, որ աղքատներին տանում է դեպի նյութական բարեբախտություն (որի տակ այստեղ հասկացվում է ըստ հնարավորին երկար աշխատանքային օր և ըստ հնարավորին քիչ քանակությամբ կենսամիջոցներ) և դեպի հարստացում պետության համար» (այսինքն՝ հողային սեփականատերերի, կապիտալիստների ու նրանց քաղաքական բարձր աստիճանավորների ու գործակալների համար) («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 54)։</ref>։ Մանդևիլը, այս ազնիվ մարդը և պայծառ գլուխը, դեռ չի հասկանում, որ հենց կուտակման պրոցեսի բուն մեխանիզմը կապիտալի հետ մեծացնում է նաև «աշխատասեր աղքատների», այսինքն՝ վարձու բանվորների մասսան, որոնք ստիպված են իրենց աշխատուժն աճող ուժ դարձնելու աճող կապիտալի արժեքը մեծացնելու համար և հենց դրանով էլ հավերժացնելու իրենց կախումը իրենց սեփական, կապիտալիստի մեջ անձնավորված արդյունքից։ Կախման այդ հարաբերության մասին սըր Ֆ. Մ. Իդենը նկատում է իր «Անգլիայի աղքատների դրությունը կամ բանվոր դասակարգի պատմությունը» աշխատության մեջ. «Մեր աշխարհագրական գոտում պահանջմունքների բավարարման համար աշխատանք է պահանջվում, ուստի և գոնե հասարակության մի մասը պետք է անխոնջ աշխատի... Քչերը, որոնք չեն աշխատում, այնուամենայնիվ, իրենց տրամադրության տակ ունեն աշխատասիրության արդյունքները։ Սակայն այդ էլ սեփականատերերը պարտական են միայն քաղաքակրթությանն ու կարգին. նրանք ամբողջովին քաղաքացիական հիմնարկների ծնունդ են<ref>Իդենը պետք է հետևյալ հարցը դներ. իսկ ո՞ւմ ստեղծածն են «քաղաքացիական հիմնարկները»։ Իրավաբանական պատրանքների տեսակետի վրա կանգնած լինելով, նա ո՛չ թե օրենքն է համարում արտադրության նյութական հարաբերությունների արդյունք, այլ, ընդհակառակը, արտադրության հարաբերություններն է համարում օրենքի արդյունք. Լենգեն Մոնթեսքյոյի պատրանքային «Esprit des lois»-ն [«Օրենքների ոգին»] տապալեց մի հատիկ բառով, «L’Esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա՛ օրենքների ոգին»]։</ref>։ Որովհետև նրանք ընդունում են, որ աշխատանքի պտուղները, բացի աշխատանքով յուրացնելուց, կարելի է նաև այլ կերպ յուրացնել։ Նյութական անկախ վիճակի տեր մարդիկ իրենց վի֊ճակի համար գրեթե ամբողջովին պարտական են ուրիշների աշխատանքին և ոչ թե իրենց սեփական ընդունակություններին, որոնք բնավ ավելի բարձր չեն, քան ուրիշներինը. ո՛չ թե հողատեր ու փողատեր Լինելը, այլ աշխատանքի վրա հրամանատարություն անելը («the command of labour») ահա թե ինչն է հարուստներին տարբերում հասարակության աշխատող մասից... Աղքատներին սազում է ո՛չ թե թշվառության կամ ստրկության վիճակը, այլ հարմար ու չափավոր կախման վիճակը (a state of easy and liberal dependence), իսկ սեփականություն ունեցող մարդկանց վայել է պատշաճ ազդեցություն ու հեղինակություն նրանց մեջ, ովքեր նրանց համար են աշխատում... կախման այսպիսի հարաբերությունը, ինչպես մարդկային բնությանն իրազեկ ամեն մարդ գիտե, անհրաժեշտ է հենց բանավորների բարօրության համար»<ref>Eden: «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England», հ. I, գիրք I, գլ. 1, 2 և առաջաբան, էջ XX։</ref>։ Ի դեպ նկատենք՝ սըր Ֆ. Մ. Իդենը Ադամ Սմիթի աշակերտներից միակն է, որը XVIII դարում ինչ-որ նշանակալի գործ է կատարել<ref>Եթե ընթերցողը կմտաբերի Մալթուսին։ որի «Essay on Population» աշխատությունը լույս տեսավ 1798 թվականին, ապա եu կհիշեցնեմ, որ այդ աշխատությունն իր առաջին ձևով ոչ այլ ինչ է, բայց եթե աշակերտական մակերեսային և տերտերական ճոռոմ բանագողություն Դեֆոյից, սըր Ջեմս Ստյուարտից, Տաունսենդից, Ֆրանկլինից, Ուոլլեսից և այլև, և ինքնուրույնաբար հորինած մի հատիկ դրույթ չի պարունակում։ Այն մեծ աղմուկը, որ հարուցեց այդ պամֆլետը, բացառապես պարտիական շահերով է բացատրվում։ Ֆրանսիական ռևոլյուցիան թունդ պաշտպաններ էր գտել Բրիտանական թագավորության մեջ. «բնակչության սկզբունքը», որ դանդաղորեն մշակվում էր XVIII դարում, հետո սոցիալական մեծ ճգնաժամի մթնոլորտում թմբուկներով ու շեփորներով ազդարարվում էր որպես Կոնդորսեի ու մյուսների ուսմունքների դեմ ուղղված մի անզուգական հակաթույն, ցնծությամբ ընդունվեց անգլիական օլիգարխիայի կողմից, որն այդ սկզբունքի մեջ տեսավ մարդկային հետագա զարգացման բոլոր ձգտումներն արմատախիլ անող մեծ միջոցը։ Մալթուսը, իր հաջողության վրա չափից դուրս զարմացած, այն ժամանակ ձեռք զարկեց հին սխեման կոմպիլացված մակերեսային նյութով լցնելու և նրան նոր նյութ ավելացնելու, որ սակայն Մալթուսը ո՛չ թե հայտնագործել էր, այլ միայն սեփականել էր։— Ի դեպ ասենք, որ թեև Մալթուսն անգլիկան բարձր եկեղեցու տերտեր էր, այնուամենայնիվ ուխտ էր արել վանական կուսակրոն մնալու։ Այդ՝ Քեմբրիջի բողոքական համալսարանի fellowship-ի [անդամ լինելու] պայմաններից մեկն էր։ «Մենք չենք թույլատրում, որ ամուսնացածները մեր կոլեգիայի անդամ դառնան։ Ընդհակառակը, եթե որևէ մեկը ամուսնանա, նա պետք է անմիջապես դուրս գա անդամների թվից» («Reports of Cambridge Universtiy Commission», էջ 172)։ Այս պարագան նպաստավոր կերպով Մալթուսին տարբերում է ուրիշ բողոքական տերտերներից, որոնք իրենց վրայից թոթափելով քահանաների կուսակրոնության կաթոլիկական պատվիրանը, «աճեցեք ու բազմացեք» պատվիրանն այնպես են յուրացրել իբրև իրենց սպեցիֆիկ բիբլիական միսիան, որ իրենք ամենուրեք իսկապես անպատշաճ չափով նպաստում են բնակչության բազմանալուն և միաժամանակ «բնակչության սկզբունքն» են քարոզում բանվորներին։ Բնորոշ է, որ մեղսագործության այդ տնտեսագիտական պարոդիան, Ադամի խնձորը, «Urgent appetite»-ը [«անհաղթահարելի ցանկությունը»], «the checks which tend to blunt the shafts of Cupid» [«արգելքները, որոնք ձգտում են բթացնելսւ Կուպիդոնի նետերը»], ինչպես խնդագին ասում է Տաունսենդ տերտերը, այս փափուկ կետը մենաշնորհ դարձրին և այժմ էլ դարձնում են բողոքական աստվածաբանության կամ, ավելի ճիշտ, եկեղեցու պարոնայք ներկայացուցիչները։ Բացի վենետիկյան վանական Օրտեսից, որ մի ինքնուրույն ու սրամիտ հեղինակ է, «բնակչության սկզբունքի» քարոզիչների մեծամասնությունը բողոքական տերտերներ են։ Դրանք են՝ Bruckner: «Théorie du Système animal», Leyde 1767, որի մեջ սպառված է բնակչության արդի ամբողջ թեորիան, և որի համար գաղափարներ տվեց նույն թեմայի վերաբերյալ թռուցիկ վեճը Քենեի ու իր աշակերտ Միրաբո-ավագի միջև. հետո տերտեր Ուոլլեսը, տերտեր Տաունսենդը, տերտեր Մալթուսն ու իր աշակերտ ավագ տերտեր Թ. Չալմերսը, դեռ չենք խոսում մանր տերտեր-գրչակների մասին in this line [նույն ուղղությամբ]։ Սկզբնապես քաղաքատնտեսությամբ զբաղվում էին փիլիսոփաները, ինչպես Հոբսը, Լոկկը, Յումը, առևտրական ու պետական մարդիկ, ինչպես Թոմաս Մորը, Տեմպլը, Սյուլլին, դե Վիտտը, Նոբսը, Լոն, Վանդերլինտը, Կանտիլյոնը, Ֆրակլինը, և մանավանդ նրա թեորիայով, ու այն էլ մեծագույն հաջողությամբ, զբաղվում էին բժիշկները, ինչպես Պետտին, Բարբոնը, Մանդևիլը, Քենեն։ Դեռ XVIII դարի կեսերին նորին բարեկրոնություն պ. Տեկկերը, իր ժամանակի համար նշանավոր տնտեսագետը, խնդրում է ներողամիտ լինել, որ ինքն զբաղվել է մամոնայով։ Հետագայում, և այն էլ «բնակչության սկզբունքի» երևան գալուց հետո, հնչեց բողոքական տերտերների ժամը։ Կարծես նախազգալով այդ վհուկների երևան գալը, Պետտին, որ բնակչությունը հարստության հիմքն էր համարում և Ադամ Սմիթի նման տերտերների ոխերիմ թշնամին էր, ասում է. «Կրոնն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ քահանաներն ամենից ավելի են մեռցնում իրենց մարմինը, ինչպես որ իրավունքն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ փաստաբանները սովամահ են լինում»։ Այդ պատճառով բողոքական տերտերներին, քանի որ նրանք չեն ուզում հետևել Պողոս առաքյալին և կուսակրոնությամբ «մեռցնել իրենց մարմինը», նա խորհուրդ է տալիս «գոնե ավելի շատ տերտերներ չարտադրել («not to breed more Churchmen»), քան կարող են կլանել առկա ծխերը (benefices), այսինքն` եթե Անգլիայում և Ուելսում ընդամենը 12 000 ծուխ կա, ապա խելացի բան չէ 24 000 տերտեր արտադrեlը («it will not be safe to breed 24 000 ministers»), որովհետև 12 000 չտեղավորվածները միշt պետք է ձգտեն գոյության միջոցներ ճարելու. և ինչպե՞ս կարող էին նրանք այդ բանն ավելի հեշտ անել, քան գնալով ժողովրդի մեջ ու նրան բացատրելով, թե այդ 12 000 ծխատերերը կործանում են հոգիները, այդ հոգիները սովի դուռն են հասցնում և նրանց ցույց են տալիս սայթաքուն ճանապարհ, որով նրանք չեն հասնի երկինք» (Petty: «A Treatise օո Taxes and Contributions». London 1667, էջ 57)։ Ադամ Սմիթի վերաբերմունքը դեպի իր ժամանակի բողոքական տերտերները բնորոշվում է հետևյալով։ «A Letter to A. Smith, LL. D. On the Life, Death and Philosophy of his Friend David Hume. By One of the People called Christians» գրքում, 4-րդ հրատ., Oxford 1784, Նորվիչի անգլիական եպիսկոպոս դոկտոր Հորնը հարձակվում է Ա. Սմիթի վրա այն բանի համար, որ նա Ստրեենին ուղղած մի բաց նամակում «զմռսում է իր բարեկամ Դավթին» (այսինքն՝ Յումին), որ նա հասարակությանը պատմում է, թե «ինչպես Յումը իր մահվան մահճի մեջ զվարճանում էր Լուկիանով ու վիստով», և որ նա մինչև անգամ հանդգնություն է ունեցել գրելու, «Ես Յումին ինչպես նրա կենդանության ժամանակ, այնպես էլ նրա մահվանից հետո միշտ համարել եմ իմաստուն ու առաքինի մարդու կատարյալ իդեալին այնքան մոտ, որքան այդ թույլ է տալիս մարդկային բնության թուլությունը»։ Եպիսկոպոսը զայրույթով բացականչում է. «Արդյոք լա՞վ բան է այդ ձեր կողմից, ողորմած տեր, որ Դուք իբրև կատարելապես իմաստուն ու առաքինի եք պատկերում ա՛յն մարդու բնավորությունն ու կենսաձևը, որը մի անհաշտելի հակակրություն էր տածում դեպի այն ամենը, որ կրոն է կոչվում, և բոլոր ներվերը լարում էր, որպեսզի, որքան այդ նրանից էր կախված, մարդկանց հիշողությունից ջնջի նույնիսկ կրոնի անունը» (նույն տեղում, էջ 8)։ «Բայց մի՛ վհատվեք, ճշմարտության բարեկամնե՛ր, աթեիզմը կարճ կյանք ունի» (նույն տեղում, էջ 17)։ Ադամ Սմիթը մի այնպիսի «զզվելի պիղծն է («the atrocious wickedness»), որ աթեիզմ է քարոզում երկրում (այն է՝ իր «Theory of moral sentiments»-ով)... Մենք գիտենք ձեր մեքենայությունները, պարո՛ն դոկտոր։ Դուք լավ եք մտածել, բայց այս անգամ սխալվեի եք ձեր հաշիվների մեջ։ Դուք ուզում եք Դավիթ Յումի օրինակով ցույց տալ, որ աթեիզմը միակ քաջալերանքն է («cordial») ընկճված հոգու համար ու միակ հակաթույնը մահվան երկյուղի դեմ... Դե՜հ, ծիծաղեցե՜ք Բաբելոնի ավերակների վրա և ողջունեցեք խստասիրտ չարագործ փարավոնին» (նույն տեղում, էջ 21, 22)։ Ադամ Սմիթի ուղղափառ ունկնդիրներից մեկը նրա մահից հետո գրում է. «Սմիթի բարեկամությունը Յումի հետ... նրան խանգարեց քրիստոնյա լինելու... Նա ամեն բանում հավատում էր Յումի ասածին։ Եթե Յումը նրան ասեր, թե լուսինը կանաչ պանիր է, նա կհավատար նրան։ Ուստի նա Յումին հավատում էր նաև այն բանում, թե աստված չկա, հրաշք չկա... Իր քաղաքական սկզբունքներով նա մոտենում էր ռեսպուբլիկանիզմին» («The Bee». By James Anderson. 18 հատոր. Edinburgh 1791—1793, հ. III, էջ 166, 165)։ Թ. Չալմերս տերտերը Ա. Սմիթի նկատմամբ կասկածում էր, թե նա պարզապես չարությունից դրդված էր հնարել «անարտադրողական բանվորների» կատեգորիան, հատկապես նկատի ունենալով բողոքական տերտերներին, չնայած նրանք օրհնյալ աշխատանքին աստծո պարտեզում։</ref>։Կլասիկ քաղաքատնտեսությունն այնքան լավ է ըմբռնում այս դրույթը, որ Ա. Սմիթը, Ռիկարդոն և ուրիշներ, ինչպես արդեն հիշատակվեց, կուտակումը սխալ կերպով մինչև անգամ նույնացնում էին հավելյալ արդյունքի ամբողջ կապիտալացվող մասի սպառման հետ՝ արտադրողական բանվորների կողմից, կամ լրացուցիչ վարձու բանվորների փոխարկվելու հետ։ Արդեն 1696 թվականին Ջոն Բելլերսն ասում է. «Եթե որևէ մեկն ունենար 100 000 ակր հող, նույնքան ֆունտ ստեռլինգ փող և նույնքան էլ անասուն, ի՞նչ կլիներ ինքը այդ հարուստ մարդն առանց բանվորների, եթե ոչ բանվոր։ Եվ քանի որ բանվորներն են հարստացնում մարդկանց, ուստի որքան շատ լինեն բանվորները, այնքան էլ շատ հարուստներ կլինեն... Աղքատի աշխատանքը հարուստի հանքարանն է»<ref>John Bellers: «Proposals for raising a College of Industry». London 1696, էջ 2։</ref>։ Նմանապես Բեռնար դը Մանդևիլը ասում է XVIII դարի սկզբում, «Այնտեղ, որտեղ սեփականությունը բավարար պաշտպանություն է վայելում, ավելի հեշտ կլիներ առանց փողի ապրել, քան առանց աղքատների, որովհետև ո՞վ կաշխատեր... Թեև պետք է բանվորներին պաշտպանել սովամահությունից, բայց այդ պետք է այնպես անել, որ նրանք չստանան ոչ մի այնպիսի բան, որը հավասարազոր լինի տնտեսման։ Եթե երբեմն ստորին դասակարգից որևէ մեկը արտասովոր աշխատասիրության կամ կիսափոր ապրելու շնորհիվ բարձրանում է այն դրությունից, որի մեջ աճել է նա, ապա ոչ ոք նրա դեմ չպետք է արգելք հարուցի այդ բանում. չէ՞ որ անվիճելի է, որ հասարակության մեջ ամեն մի մասնավոր անձի համար, ամեն մի մասնավոր ընտանիքի համար խնայողաբար ապրելը ամենախելացի բանն է. սակայն բոլոր հարուստ ազգերի շահը պահանջում է, որ աղքատների մեծ մասը երբեք անգործ չմնա, և որ նրանք շարունակ ամբողջովին ծախսեն այն բոլորը, ինչ ստանում են... Ովքեր իրենց գոյությունը պահպանում են իրենց օրական աշխատանքով, նրանց աշխատելու են դրդում բացառապես նրանց կարիքները, որոնց մեղմելը խոհեմություն է, բայց բուժելը հիմարություն կլիներ։ Միակ բանը, որ բանվոր մարդուն կարող է աշխատասեր դարձնել, չափավոր աշխատավարձն է։ Չափազանց ցածր աշխատավարձը, նայած բանվորի խառնվածքին, նրան հասցնում է փոքրոգության կամ հուսահատության, չափազանց բարձր աշխատավարձը նրան դարձնում է լկտի ու ծույլ... Մինչև այժմ ասածից հետևում է, որ ազատ ազգի համար, որի մոտ ստրկություն չի թույլատրվում, ամենաապահով հարստությունն աշխատասեր աղքատների մասսան է։ Չխոսելով արդեն այն մասին, որ նրանք նավատորմի ու բանակի համար համալրման մի անսպառ աղբյուր են, առանց աղքատների ոչ մի հաճույք չէր լինի, և երկրի արդյունքները չէր կարելի օգտագործել եկամուտներ ստանալու համար։ Հասարակությանը (որը, իհարկե, կազմված է ոչ-բանվորներից) բախտավոր դարձնելու, իսկ ժողովրդին նույնիսկ խղճալի կացությունով գոհ դարձնելու համար անհրաժեշտ է, որ հսկայական մեծամասնությունը տգետ ու աղքատ մնա։ Իմացությունն ընդլայնում և բազմապատկում է մեր ցանկությունները, իսկ մարդ որքան քիչ է ցանկանում, այնքան ավելի հեշտ կարող են բավարարվել նրա պահանջմունքները»<ref>B. de Mandeville («The Fable of the Bees», 5-րդ հրատ., London 1728, ծանոթագրություն, էջ 212, 213, 328)։ «Չափավոր կյանքն ու մշտական աշխատանքն այն ճանապարհն է, որ աղքատներին տանում է դեպի նյութական բարեբախտություն (որի տակ այստեղ հասկացվում է ըստ հնարավորին երկար աշխատանքային օր և ըստ հնարավորին քիչ քանակությամբ կենսամիջոցներ) և դեպի հարստացում պետության համար» (այսինքն՝ հողային սեփականատերերի, կապիտալիստների ու նրանց քաղաքական բարձր աստիճանավորների ու գործակալների համար) («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 54)։</ref>։ Մանդևիլը, այս ազնիվ մարդը և պայծառ գլուխը, դեռ չի հասկանում, որ հենց կուտակման պրոցեսի բուն մեխանիզմը կապիտալի հետ մեծացնում է նաև «աշխատասեր աղքատների», այսինքն՝ վարձու բանվորների մասսան, որոնք ստիպված են իրենց աշխատուժն աճող ուժ դարձնելու աճող կապիտալի արժեքը մեծացնելու համար և հենց դրանով էլ հավերժացնելու իրենց կախումը իրենց սեփական, կապիտալիստի մեջ անձնավորված արդյունքից։ Կախման այդ հարաբերության մասին սըր Ֆ. Մ. Իդենը նկատում է իր «Անգլիայի աղքատների դրությունը կամ բանվոր դասակարգի պատմությունը» աշխատության մեջ. «Մեր աշխարհագրական գոտում պահանջմունքների բավարարման համար աշխատանք է պահանջվում, ուստի և գոնե հասարակության մի մասը պետք է անխոնջ աշխատի... Քչերը, որոնք չեն աշխատում, այնուամենայնիվ, իրենց տրամադրության տակ ունեն աշխատասիրության արդյունքները։ Սակայն այդ էլ սեփականատերերը պարտական են միայն քաղաքակրթությանն ու կարգին. նրանք ամբողջովին քաղաքացիական հիմնարկների ծնունդ են<ref>Իդենը պետք է հետևյալ հարցը դներ. իսկ ո՞ւմ ստեղծածն են «քաղաքացիական հիմնարկները»։ Իրավաբանական պատրանքների տեսակետի վրա կանգնած լինելով, նա ո՛չ թե օրենքն է համարում արտադրության նյութական հարաբերությունների արդյունք, այլ, ընդհակառակը, արտադրության հարաբերություններն է համարում օրենքի արդյունք. Լենգեն Մոնթեսքյոյի պատրանքային «Esprit des lois»-ն [«Օրենքների ոգին»] տապալեց մի հատիկ բառով, «L’Esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա՛ օրենքների ոգին»]։</ref>։ Որովհետև նրանք ընդունում են, որ աշխատանքի պտուղները, բացի աշխատանքով յուրացնելուց, կարելի է նաև այլ կերպ յուրացնել։ Նյութական անկախ վիճակի տեր մարդիկ իրենց վիճակի համար գրեթե ամբողջովին պարտական են ուրիշների աշխատանքին և ոչ թե իրենց սեփական ընդունակություններին, որոնք բնավ ավելի բարձր չեն, քան ուրիշներինը. ո՛չ թե հողատեր ու փողատեր lինելը, այլ աշխատանքի վրա հրամանատարություն անելը («the command of labour») ահա թե ինչն է հարուստներին տարբերում հասարակության աշխատող մասից... Աղքատներին սազում է ո՛չ թե թշվառության կամ ստրկության վիճակը, այլ հարմար ու չափավոր կախման վիճակը (a state of easy and liberal dependence), իսկ սեփականություն ունեցող մարդկանց վայել է պատշաճ ազդեցություն ու հեղինակություն նրանց մեջ, ովքեր նրանց համար են աշխատում... կախման այսպիսի հարաբերությունը, ինչպես մարդկային բնությանն իրազեկ ամեն մարդ գիտե, անհրաժեշտ է հենց բանավորների բարօրության համար»<ref>Eden: «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England», հ. I, գիրք I, գլ. 1, 2 և առաջաբան, էջ XX։</ref>։ Ի դեպ նկատենք՝ սըր Ֆ. Մ. Իդենը Ադամ Սմիթի աշակերտներից միակն է, որը XVIII դարում ինչ-որ նշանակալի գործ է կատարել<ref>Եթե ընթերցողը կմտաբերի Մալթուսին, որի «Essay on Population» աշխատությունը լույս տեսավ 1798 թվականին, ապա ես կհիշեցնեմ, որ այդ աշխատությունն իր առաջին ձևով ոչ այլ ինչ է, բայց եթե աշակերտական մակերեսային և տերտերական ճոռոմ բանագողություն Դեֆոյից, սըր Ջեմս Ստյուարտից, Տաունսենդից, Ֆրանկլինից, Ուոլլեսից և այլև, և ինքնուրույնաբար հորինած մի հատիկ դրույթ չի պարունակում։ Այն մեծ աղմուկը, որ հարուցեց այդ պամֆլետը, բացառապես պարտիական շահերով է բացատրվում։ Ֆրանսիական ռևոլյուցիան թունդ պաշտպաններ էր գտել Բրիտանական թագավորության մեջ. «բնակչության սկզբունքը», որ դանդաղորեն մշակվում էր XVIII դարում, հետո սոցիալական մեծ ճգնաժամի մթնոլորտում թմբուկներով ու շեփորներով ազդարարվում էր որպես Կոնդորսեի ու մյուսների ուսմունքների դեմ ուղղված մի անզուգական հակաթույն, ցնծությամբ ընդունվեց անգլիական օլիգարխիայի կողմից, որն այդ սկզբունքի մեջ տեսավ մարդկային հետագա զարգացման բոլոր ձգտումներն արմատախիլ անող մեծ միջոցը։ Մալթուսը, իր հաջողության վրա չափից դուրս զարմացած, այն ժամանակ ձեռք զարկեց հին սխեման կոմպիլացված մակերեսային նյութով լցնելու և նրան նոր նյութ ավելացնելու, որ սակայն Մալթուսը ո՛չ թե հայտնագործել էր, այլ միայն սեփականել էր։— Ի դեպ ասենք, որ թեև Մալթուսն անգլիկան բարձր եկեղեցու տերտեր էր, այնուամենայնիվ ուխտ էր արել վանական կուսակրոն մնալու։ Այդ՝ Քեմբրիջի բողոքական համալսարանի fellowship-ի [անդամ լինելու] պայմաններից մեկն էր։ «Մենք չենք թույլատրում, որ ամուսնացածները մեր կոլեգիայի անդամ դառնան։ Ընդհակառակը, եթե որևէ մեկը ամուսնանա, նա պետք է անմիջապես դուրս գա անդամների թվից» («Reports of Cambridge University Commission», էջ 172)։ Այս պարագան նպաստավոր կերպով Մալթուսին տարբերում է ուրիշ բողոքական տերտերներից, որոնք իրենց վրայից թոթափելով քահանաների կուսակրոնության կաթոլիկական պատվիրանը, «աճեցեք ու բազմացեք» պատվիրանն այնպես են յուրացրել իբրև իրենց սպեցիֆիկ բիբլիական միսիան, որ իրենք ամենուրեք իսկապես անպատշաճ չափով նպաստում են բնակչության բազմանալուն և միաժամանակ «բնակչության սկզբունքն» են քարոզում բանվորներին։ Բնորոշ է, որ մեղսագործության այդ տնտեսագիտական պարոդիան, Ադամի խնձորը, «Urgent appetite»-ը [«անհաղթահարելի ցանկությունը»], «the checks which tend to blunt the shafts of Cupid» [«արգելքները, որոնք ձգտում են բթացնելսւ Կուպիդոնի նետերը»], ինչպես խնդագին ասում է Տաունսենդ տերտերը, այս փափուկ կետը մենաշնորհ դարձրին և այժմ էլ դարձնում են բողոքական աստվածաբանության կամ, ավելի ճիշտ, եկեղեցու պարոնայք ներկայացուցիչները։ Բացի վենետիկյան վանական Օրտեսից, որ մի ինքնուրույն ու սրամիտ հեղինակ է, «բնակչության սկզբունքի» քարոզիչների մեծամասնությունը բողոքական տերտերներ են։ Դրանք են՝ Bruckner: «Théorie du Système animal», Leyde 1767, որի մեջ սպառված է բնակչության արդի ամբողջ թեորիան, և որի համար գաղափարներ տվեց նույն թեմայի վերաբերյալ թռուցիկ վեճը Քենեի ու իր աշակերտ Միրաբո-ավագի միջև. հետո տերտեր Ուոլլեսը, տերտեր Տաունսենդը, տերտեր Մալթուսն ու իր աշակերտ ավագ տերտեր Թ. Չալմերսը, դեռ չենք խոսում մանր տերտեր-գրչակների մասին in this line [նույն ուղղությամբ]։ Սկզբնապես քաղաքատնտեսությամբ զբաղվում էին փիլիսոփաները, ինչպես Հոբսը, Լոկկը, Յումը, առևտրական ու պետական մարդիկ, ինչպես Թոմաս Մորը, Տեմպլը, Սյուլլին, դե Վիտտը, Նոբսը, Լոն, Վանդերլինտը, Կանտիլյոնը, Ֆրանկլինը, և մանավանդ նրա թեորիայով, ու այն էլ մեծագույն հաջողությամբ, զբաղվում էին բժիշկները, ինչպես Պետտին, Բարբոնը, Մանդևիլը, Քենեն։ Դեռ XVIII դարի կեսերին նորին բարեկրոնություն պ. Տեկկերը, իր ժամանակի համար նշանավոր տնտեսագետը, խնդրում է ներողամիտ լինել, որ ինքն զբաղվել է մամոնայով։ Հետագայում, և այն էլ «բնակչության սկզբունքի» երևան գալուց հետո, հնչեց բողոքական տերտերների ժամը։ Կարծես նախազգալով այդ վհուկների երևան գալը, Պետտին, որ բնակչությունը հարստության հիմքն էր համարում և Ադամ Սմիթի նման տերտերների ոխերիմ թշնամին էր, ասում է. «Կրոնն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ քահանաներն ամենից ավելի են մեռցնում իրենց մարմինը, ինչպես որ իրավունքն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ փաստաբանները սովամահ են լինում»։ Այդ պատճառով բողոքական տերտերներին, քանի որ նրանք չեն ուզում հետևել Պողոս առաքյալին և կուսակրոնությամբ «մեռցնել իրենց մարմինը», նա խորհուրդ է տալիս «գոնե ավելի շատ տերտերներ չարտադրել («not to breed more Churchmen»), քան կարող են կլանել առկա ծխերը (benefices), այսինքն՝ եթե Անգլիայում և Ուելսում ընդամենը 12 000 ծուխ կա, ապա խելացի բան չէ 24 000 տերտեր արտադրելը («it will not be safe to breed 24 000 ministers»), որովհետև 12 000 չտեղավորվածները միշտ պետք է ձգտեն գոյության միջոցներ ճարելու. և ինչպե՞ս կարող էին նրանք այդ բանն ավելի հեշտ անել, քան գնալով ժողովրդի մեջ ու նրան բացատրելով, թե այդ 12 000 ծխատերերը կործանում են հոգիները, այդ հոգիները սովի դուռն են հասցնում և նրանց ցույց են տալիս սայթաքուն ճանապարհ, որով նրանք չեն հասնի երկինք» (Petty: «A Treatise on Taxes and Contributions». London 1667, էջ 57)։ Ադամ Սմիթի վերաբերմունքը դեպի իր ժամանակի բողոքական տերտերները բնորոշվում է հետևյալով։ «A Letter to A. Smith, LL. D. On the Life, Death and Philosophy of his Friend David Hume. By One of the People called Christians» գրքում, 4-րդ հրատ., Oxford 1784, Նորվիչի անգլիական եպիսկոպոս դոկտոր Հորնը հարձակվում է Ա. Սմիթի վրա այն բանի համար, որ նա Ստրեենին ուղղած մի բաց նամակում «զմռսում է իր բարեկամ Դավթին» (այսինքն՝ Յումին), որ նա հասարակությանը պատմում է, թե «ինչպես Յումը իր մահվան մահճի մեջ զվարճանում էր Լուկիանով ու վիստով», և որ նա մինչև անգամ հանդգնություն է ունեցել գրելու. «Ես Յումին ինչպես նրա կենդանության ժամանակ, այնպես էլ նրա մահվանից հետո միշտ համարել եմ իմաստուն ու առաքինի մարդու կատարյալ իդեալին այնքան մոտ, որքան այդ թույլ է տալիս մարդկային բնության թուլությունը»։ Եպիսկոպոսը զայրույթով բացականչում է. «Արդյոք լա՞վ բան է այդ ձեր կողմից, ողորմած տեր, որ Դուք իբրև կատարելապես իմաստուն ու առաքինի եք պատկերում ա՛յն մարդու բնավորությունն ու կենսաձևը, որը մի անհաշտելի հակակրություն էր տածում դեպի այն ամենը, որ կրոն է կոչվում, և բոլոր ներվերը լարում էր, որպեսզի, որքան այդ նրանից էր կախված, մարդկանց հիշողությունից ջնջի նույնիսկ կրոնի անունը» (նույն տեղում, էջ 8)։ «Բայց մի՛ վհատվեք, ճշմարտության բարեկամնե՛ր, աթեիզմը կարճ կյանք ունի» (նույն տեղում, էջ 17)։ Ադամ Սմիթը մի այնպիսի «զզվելի պիղծն է («the atrocious wickedness»), որ աթեիզմ է քարոզում երկրում (այն է՝ իր «Theory of moral sentiments»-ով)... Մենք գիտենք ձեր մեքենայությունները, պարո՛ն դոկտոր։ Դուք լավ եք մտածել, բայց այս անգամ սխալվել եք ձեր հաշիվների մեջ։ Դուք ուզում եք Դավիթ Յումի օրինակով ցույց տալ, որ աթեիզմը միակ քաջալերանքն է («cordial») ընկճված հոգու համար ու միակ հակաթույնը մահվան երկյուղի դեմ... Դե՜հ, ծիծաղեցե՜ք Բաբելոնի ավերակների վրա և ողջունեցեք խստասիրտ չարագործ փարավոնին» (նույն տեղում, էջ 21, 22)։ Ադամ Սմիթի ուղղափառ ունկնդիրներից մեկը նրա մահից հետո գրում է. «Սմիթի բարեկամությունը Յումի հետ... նրան խանգարեց քրիստոնյա լինելու... Նա ամեն բանում հավատում էր Յումի ասածին։ Եթե Յումը նրան ասեր, թե լուսինը կանաչ պանիր է, նա կհավատար նրան։ Ուստի նա Յումին հավատում էր նաև այն բանում, թե աստված չկա, հրաշք չկա... Իր քաղաքական սկզբունքներով նա մոտենում էր ռեսպուբլիկանիզմին» («The Bee». By James Anderson. 18 հատոր. Edinburgh 1791—1793, հ. III, էջ 166, 165)։ Թ. Չալմերս տերտերը Ա. Սմիթի նկատմամբ կասկածում էր, թե նա պարզապես չարությունից դրդված էր հնարել «անարտադրողական բանվորների» կատեգորիան, հատկապես նկատի ունենալով բողոքական տերտերներին, չնայած նրանք օրհնյալ աշխատանքին աստծո պարտեզում։</ref>։
Կուտակման այն պայմաններում, որոնք մինչև այժմ ենթադրվում էին և որոնք բանվորների համար ամենից ավելի նպաստավոր են, բանվորների կապիտալից կախման մեջ լինելու հարաբերությունը տանելի կամ, ինչպես Իդենն է ասում, «հարմար ու չափավոր» ձևեր է ընդունում։ Կապիտալի աճմանը զուգընթաց ավելի ինտենսիվ դառնալու փոխարեն, այդ կախումը դառնում է լոկ ավելի էքստենսիվ, այսինքն՝ կապիտալի շահագործման ու տիրապետության ոլորտն ընդարձակվում է միայն նրա սեփական մեծության ու նրա հպատակների թվի աճման հետ միասին։ Բանվորների սեփական հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասը, որը շարունակ աճում է և աճած չափերով ավելադիր կապիտալ է դառնում, վճարման միջոցների ձևով ետ է դառնում նրանց մոտ, դրա շնորհիվ նրանք կարող են իրենց սպառման շրջանակներն ընդլայնել, հագուստեղենի, կահույքի և այլ իրերի իրենց սպառման ֆոնդն ավելի լավ տնօրինել և նույնիսկ փողի փոքրիկ պահեստաֆոնդեր կազմել։ Բայց, ինչպես որ ավելի լավ զգեստը, սնունդը, վերաբերմունքը և քիչ թե շատ զգալի peculium-ը [ստրուկների օգտագործման տակ դրվող գույքը] չեն ոչնչացնում ստրուկի կախման հարաբերությունն ու շահագործումը, ճիշտ այնպես էլ այդ չի վերացնում նաև վարձու բանվորի կախման հարաբերությունն ու նրա շահագործումը։ Կապիտալի կուտակման հետևանքով տեղի ունեցող աշխատանքի գնի բարձրացումը միայն այն է նշանակում փաստորեն, թե այն ոսկի շղթայի չափերն ու ծանրությունը, որ ինքը՝ վարձու բանվորն արդեն կռել է իրեն համար, թույլ են տալիս այդ շղթայի լարումը մի քիչ թուլացնել։ Այս առարկայի վերաբերյալ վեճերի ժամանակ սովորաբար աչքաթող է արվել ամենագլխավորը, այն է՝ կապիտալիստական արտադրության differenti specifica-ն[տարբերիչ հատկանիշը]։ Աշխատուժն այստեղ այն նպատակով չի գնվում, որ նրա գործողությամբ կամ նրա արդյունքներով գնորդը կարողանա իր անձնական պահանջմունքները բավարարել։ Գնորդի նպատակը իր կապիտալի արժեքի աճեցումն է, այնպիսի ապրանքների արտադրությունը, որոնք ավելի աշխատանք են պարունակում, քան նա վճարել է, հետևապես, պարունակում են արժեքի մի այնպիսի մաս, որը կապիտալիստի վրա ոչինչ չի նստել և որը, այնուամենայնիվ, իրացվում է ապրանքը վաճառելիս։ Հավելյալ արժեքի արտադրություն կամ շահույթ կորզել — ահա արտադրության կապիտալիստական եղանակի բացարձակ օրենքը։ Աշխատուժը կարող է վաճառքի առարկա լինել այն չափով միայն, որչափով նա արտադրության միջոցները պահպանում է որպես կապիտալ, իր սեփական արժեքը վերարտադրում է որպես կապիտալ և չվճարված աշխատանքի միջոցով ավելադիր կապիտալի աղբյուր է ընձեռում<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— «Սակայն, ինչպես արդյունաբերական, այնպես և հողագործական բանվորների զբաղմունքների սահմանը միևնույնն է, այն է՝ նրանց աշխատանքի արդյունքից շահույթ կորզելու հնարավորությունը ձեռնարկատիրոջ համար... Եթե աշխատավարձի մակարդակն այնքան է բարձրանում, որ գործատիրոջ շահույթն ընկնում է միջին շահույթից ցած, ապա գործատերը դադարում է նրանց աշխատանք տալուց, կամ տալիս է լոկ այն պայմանով, որ նրանք համաձայնեն աշխատավարձն իջեցնելուն» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 240)։</ref>։ Հետևապես, աշխատուժի վաճառքի պայմանները — ավելի թե պակաս նպաստավոր կլինեն դրանք բանվորների համար՝ այդ միևնույն է — ենթադրում են աշխատուժի վաճառքի մշտական կրկնության անհրաժեշտություն և հարստության՝ որպես կապիտալի մշտապես ընդլայնվող վերարտադրություն։ Աշխատավարձը, ինչպես տեսանք, իր էությամբ շարունակ ենթադրում է, որ բանվորը որոշ քանակությամբ չվարձատրվող աշխատանք է մատակարարում։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք աշխատավարձի բարձրացումը աշխատանքի գինն ընկնելիս և այլն, նրա բարձրացումը նույնիսկ լավագույն դեպքում լոկ այն է նշանակում, որ քանակապես նվազում է այն չվարձատրվող աշխատանքը, որ պետք է կատարի բանվորը։ Այդ նվազումը երբեք չի կարող հասնել մի այնպիսի կետի, որն սպառնար կապիտալիստական սիստեմի իսկ գոյությանը։ Մի կողմ թողնելով աշխատավարձի մակարդակի պատճառով ծագող կոնֆլիկտները, որոնք լուծվում են ուժի միջոցով,— իսկ Ադամ Սմիթն արդեն ցույց է տվել, որ այդպիսի կոնֆլիկտների ժամանակ գործատերը միշտ գործատեր է մնում,— աշխատանքի գնի այն բարձրացումը, որ բխում է կապի տալի կուտակումից, հետևյալ երկընտրանքն է ենթադրում։
Կա՛մ աշխատանքի գինը շարունակում է բարձրանալ, որովհետև նրա բարձրացումը չի խանգարում կուտակման պրոցեսին, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետև, ինչպես ասում է Ա. Սմիթը, «նույնիսկ շահույթն իջնելիս կապիտալները ո՛չ միայն շարունակում են աճել, այլև նրանք մինչև անդամ անգամ ավելի արագ են աճում... Մեծ կապիտալը նույնիսկ փոքր շահույթի դեպքում ընդհանրապես ավելի արագ է աճում, քան փոքր կապիտալը մեծ շահույթի դեպքում» («Wealth of Nations», I [ֆրանս. թարգմ. Գարնյեի], էջ 189։ [Հմմտ. «Богатство народов», Соцэкгиз, 1935 թ., էջ 54])։ Այս դեպքում ակներև է, որ անվճար աշխատանքի նվազումն ամենևին չի խանգարում կապիտալի տիրապետության տարածմանը։ Կա՛մ,— և սա երկընտրանքի մյուս կողմն է,— աշխատանքի գնի բարձրացման հետևանքով կուտակումը թուլանում է, որովհետև դրանով շահույթի խթանող ազդեցությունը բթանում է։ Կուտակումը նվազում է։ Բայց նրա նվազելու հետ չքանում է նրա նվազման պատճառը, այն է՝ կապիտալի ու շահագործվող աշխատուժի միջև եղած դիսպրոպորցիան։ Հետևապես, ինքը՝ արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմը վերացնում է այն անցողակի արգելքները, որ ինքն է ստեղծում։ Աշխատանքի գինը նորից ընկնում է մինչ& մինչև կապիտալի արժեքի աճեցման պահանջներին համապատասխանող մակարդակը, անկախ այն հանգամանքից, թե այդ մակարդակը ավելի ցածր է, ավելի բարձր է թե հավասար է այն մակարդակին, որը նորմալ էր համարվում աշխատավարձի բարձրացումն սկսվելուց առաջ։ Այսպես ուրեմն, աոաջին դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական աճման դանդաղումն է հավելութային դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի ավելացումն է անբավարար դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը։ Երկրորդ դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական ավելացումն է անբավարար դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի նվազումը հավելութային է դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը կամ, ավելի շուտ, չափից դուրս բարձրացնում է նրա գինը։ Կապիտալի կուտակման հենց այդ բացարձակ շարժումներն էլ արտացոլվում են որպես շահագործման համար մատչելի աշխատուժի մասսայի հարաբերական շարժումներ, այդ պատճառով էլ թվում է, թե դրանք աշխատուժի սեփական շարժման հետևանք են։ Մաթեմատիկական արտահայտություն կիրառելով՝ կուտակման մեծությունն անկախ փոփոխուն մեծություն է, աշխատավարձի մեծությունը կախյալ փոփոխուն մեծություն է և ոչ թե ընդհակառակը։ Նույն ձևով էլ, երբ արդյունաբերությունն իր ցիկլում անցնում է ճգնաժամի փուլը, ապրանքային գների ընդհանուր անկումն արտահայտվում է որպես փողի հարաբերական արժեքի բարձրացում, իսկ երբ նա անցնում է֊ ծաղկման փուլը, ապրանքային գների ընդհանուր բարձրացումն այնպիսի արտահայտություն է ստանում, որ կարծես տեղի է ունենում փողի արժեքի հարաբերական անկում։ Այսպես կոչված Currency School-ը [Քանակական դպրոցը] դրանից եզրակացնում է, թե բարձր գների ժամանակ շրջանառության մեջ չափազանց քիչ, իսկ ցածր գների ժամանակ չափազանց շատ փող է գտնվում։ Այդ դպրոցի տգիտությունն ու փաստերի իսպառ մոռացումը<ref>Հմմտ. Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonotnie», էջ 165 և հաջ. [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., Հհ. XII, մ. I, էջ 165 և հաջ.]։<br>77a «Իսկ եթե մենք վերադառնանք մեր առաջին հետազոտությանը, որտեղ ցույց տրվեց,... որ ինքը՝ կապիտալը մարդկային աշխատանքի արգասիք է միայն,... ապա միանգամայն անհասկանալի կթվա, թե ինչպես մարդը կարող էր ընկնել իր սեփական արդյունքի — կապիտալի — տիրապետության տակ և նրան ենթարկվել. իսկ որովհետև իրականում բանն անժխտելիորեն հենց այդպես է, ապա ակամա հարց է ծագում, թե ինչպե՞ս բանվորը կարող էր կապիտալի տերը լինելուց — որպես կապիտալ ստեղծող — կապիտալի ստրուկը դառնալ» (Von Thünen: «Der isolierte Staat». II մաս, II բաժ.։ Rostok 1863, էջ 5, 6)։ Թյունենի ծառայությունն այն է, որ նա դրել է հարցը։ Իսկ նրա պատասխանը բոլորովին երեխայական է։<br>77b {'''4-րդ հրատ. առթիվ.'''— Նորագույն անգլիական ու ամերիկյան «տրեստներն» արդեն ձգտում են այդ նպատակին, աշխատելով արդյունաբերության այս կամ այն ճյուղի գոնե բոլոր խոշոր արտադրությունները միացնել՝ դարձնել փաստական մոնոպոլիա վայելող մի խոշոր ակցիոներական ընկերություն։— Ֆ. Է.} <br>71c 77c {'''3-րդ հրատ. ծանոթագոււթյուն.'''— Մարքսի սեփական օրինակի մեջ այստեղ լուսանցքում այսպիսի նշում է արված. «Հետագայի օգտագործման համար այստեղ պետք նշել հետևյալը. եթե ընդլայնումը բացառապես քանակական է, ապա արտադրության միևնույն ճյուղի ավելի խոշոր ու ավելի մանր կապիտալների համար շահույթները հարաբերում են որպես ավանսավորած կապիտալների մեծությունները։ Եթե քանակական ընդլայնումը որակական փոփոխություն է առաջ բերում, ապա միաժամանակ բարձրանում է նաև ավելի խոշոր կապիտալի շահույթի նորման»։— Ֆ. Է.}</ref> իր արժանի զուգահեռն է գտնում ի դեմս այն տնտեսագետների, որոնք կուտակման հենց նոր մատնանշված երևույթներն այն իմաստով են մեկնաբանում, թե իբր մի դեպքում չափազանց քիչ, իսկ մյուս դեպքում չափազանց շատ վարձու բանվորներ են լինում։
Կապիտալիստական արտադրության այն օրենքը, որ կարծեցյալ «բնակչության բնական օրենքի» հիմքն է կազմում, պարզապես հանգում է հետևյալին. կապիտալի, կուտակման և աշխատավարձի մակարդակի միջև եղած հարաբերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարաբերություն կապիտալի փոխարկված անվճար աշխատանքի և այն լրացուցիչ աշխատանքի միջև, որն անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Հետևաբար, այդ ամենևին էլ հարաբերություն չէ երկու միմյանցից անկախ մեծությունների միջև, մի կողմից՝ կապիտալի մեծության և մյուս կողմից՝ բանվոր բնակչության քանակի միջև, ընդհակառակը, վերջին հաշվով այդ լոկ հարաբերություն է միևնույն բանվոր բնակչության վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև։ Եթե բանվոր դասակարգի կողմից մատակարարվող և կապիտալիստների դասակարգի կողմից կուտակվող չվարձատրվող աշխատանքի քանակն այնքան արագ է աճում, որ կարող է կապիտալի փոխարկվել միայն վարձատրվող լրացուցիչ աշխատանքի արտակարգ ավելացման դեպքում, ապա աշխատավարձը բարձրանում է, և, մյուս հավասար պայմաններում, չվարձատրվող աշխատանքը հարաբերաբար նվազում է։ Բայց հենց որ այս նվազումը հասնում է այն կետին, երբ կապիտալին սնող հավելյալ աշխատանքը դադարում է առաջարկվել նորմալ քանակով, սկսվում է ռեակցիա, եկամտի այն մասը, որ կապիտալացման է ենթարկվում, փոքրանում է, կուտակումը թուլանում է, և աշխատավարձի վերընթացք շարժումը հակադարձ շարժման է փոխվում։ Այսպիսով, աշխատանքի գնի բարձրացումը չի դուրս գալիս այն սահմաններից, որոնք կապիտալիստական սիստեմի հիմքերը ո՛չ միայն անձեռնմխելի են թողնում, այլև ապահովում են նրա վերարտադրությունն ընդլայնված մասշտաբով։ Հետևապես, կապիտալիստական կուտակման օրենքը, որը բնության օրենքի միստիկական ձև է ընդունում, իրոք միայն այն հանգամանքի արտահայտությունն է, որ կուտակման բնությունը բացառում է աշխատանքի շահագործման աստիճանի աճեն մի այնպիսի նվազում կամ աշխատանքի գնի ամեն մի այնպիսի բարձրացում, որը կարող էր լրջորեն սպառնալ կապիտալիստական հարաբերության մշտական վերարտադրությանը և այն էլ նրա շարունակ ընդլայնվող մասշտաբով վերարտադրությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել արտադրության մի այնպիսի եղանակի ժամանակ, երբ բանվորը գոյություն ունի արդեն եղած արժեքների ավելացման պահանջմունքների համար, փոխանակ այն բանի, որ, ընդհակառակը, նյութական հարստությունը գոյություն ունենա բանվորի զարգացման պահանջմունքների համար։ Ինչպես որ կրոնի մեջ մարդու վրա իր սեփական գլխի արդյունքն է իշխում, այնպես էլ կապիտալիստական արտադրության պայմաններում մարդու վրա իր սեփական ձեռքի արդյունքն, է իշխում [''Տես 77a ծանոթ.'']։
Վստահելի
1396
edits