Changes
'''c) Թափառաշրջիկ բնակչություն'''
Հիմա դառնանք բնակչության այն խավին, որը ծագումով գյուղական է, բայց իր զբաղմունքներով մեծ մասամբ արդյունաբերական է։ Այդ՝ կապիտալի թեթև հետևակազորն է, որը մի տեղից մի այլ տեղ է նետվում ըստ կապիտալի պահանջների։ Երբ այդ հետևակազորը ռազմերթի մեջ չէ, ապա նա «բանակ է դնում»։ Թափառաշրջիկ բանվորներն օգտագործվում են շինարարական զանազան աշխատանքների համար, ցամաքեցման աշխատանքներում, աղյուսի արտադրության մեջ, կիր այրելու, երկաթուղային աշխատանքների համար և այլն։ Ինչպես վարակի ճանապարհ ցույց տվող մի սյուն, այդ բանվորները ծաղիկ, տիֆ, խոլերա, քութեշ և այլ ախտեր են բերում այն բոլոր վայրերը, որոնց հարևանությամբ նրանք բանակ են դնում<ref>«Public Health. 7th Report». London 1865. էջ 18։</ref>։ Կապիտալի զգալի ծախսումներ պահանջող ձեռնարկություններում, ինչպես՝ երկաթուղային շինարարությունը և այլն, ձեռնարկատերը սովորաբար ինքն է իր բանակին մատակարարում փայտե բարաքներ և այլն — հապճեպով շինված գյուղեր, առանց որևէ սանիտարական հարմարանքների, տեղական իշխանության վերահսկողությունից դուրս, շատ շահութաբեր պարոն կապալառուի համար, որը կրկնակի է շահագործում բանվորներին՝ թե՛ որպես արդյունաբերության զինվորների և թե՛ որպես բնակարան վարձողների։ Նայած թե փայտե շենքում քանի նկուղ է տեղավորված, մեկ, երկու թե երեք,— կենվորը, այսինքն՝ հողափորը և այլն, շաբաթական պետք է վճարի 2, 3, 4 շիլլինգ<ref>«Public Health. 7th Report». London 1865. , էջ 165։</ref>։ Մի օրինակ բավական կլինի։ 1864 թ. սեպտեմբերին,— հաղորդում է դ-ր Սայմոնը,— ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյը հետևյա֊ հետևյալ զեկուցումն ստացավ Սևենոքս ծխական համայնքի Nuisance Removal Committee-ի [Հակասանիտարական պայմանների վերացման կոմիտեի] նախագահից. «Դեռ 12 ամիս առաջ ծաղիկը բոլորովին անծանոթ էր մեր ծխական համայնքին։ Սրանից կարճ ժամանակ առաջ սկսվեցին Լյուիշեմից մինչև Տեմբրիջ երկաթուղու կառուցման աշխատանքները։ Չխոսելով արդեն այն մասին, որ գլխավոր աշխատանքները կատարվում էին այս քաղաքին անմիջաբար հարևան վայրերում, այստեղ շինվեց նաև ամբողջ ձեռնարկության գլխավոր դեպոն։ Ուստի այստեղ մեծ թվով բանվորներ էին զբաղված։ Որովհետև նրանց բոլորին անկարելի էր կոտտեջներում տեղավորել, կապալառու պ. Ջեյը կարգադրեց ճանապարհի երկարությամբ տարբեր կետերում բարաքներ շինել բանվորներին բնակեցնելու համար։ Այդ բարաքներում ո՛չ օդափոխություն կար, ո՛չ էլ կեղտահորեր և, բացի դրանից, դրանք լեփ-լեցուն էին անհրաժեշտաբար, որովհետև ամեն մի բնակարան վարձող ստիպված էր ուրիշ կենվորների էլ ընդունելու, որքան էլ բազմանդամ լիներ նրա սեփական ընտանիքը, և չնայած որ յուրաքանչյուր բարաքում ընդամենը երկու սենյակ կար։ Մեր ստացած բժշկական հաշվետվության համաձայն, հետևանքն այն է եղել, որ այդ դժբախտ մարդիկ գիշերներն ստիպված են եղել ենթարկվելու շնչահեղձ լինելու բոլոր տանջանքներին, որպեսզի պաշտպանվեն ուղղակի իրենց լուսամուտների տակ լճացած կեղտաջրերի ու արտաքնոցների վարակված գոլորշիներից։ Վերջապես, մեր կոմիտեին բողոք տվեց մի բժիշկ, որն առիթ էր ունեցել այդ բարաքներն այցելելու։ Նա ամենադառն արտահայտություններով էր խոսում հիշյալ, այսպես կոչված, բնակարանների դրության մասին և երկյուղ էր հայտնում, թե կարող են շատ լուրջ հետևանքներ առաջ գալ այն դեպքում, եթե մի քանի սանիտարական միջոցներ չձեռնարկվեն։ Հիշյալ Ջեյը համարյա մի տարի առաջ պարտավորվեց մի տուն շինելու, ուր պետք է անմիջապես հեռացնեին նրա մոտ աշխատող բանվորներին՝ վարակիչ հիվանդություններով վարակվելու դեպքում։ Նա այդ խոստումը կրկնեց անցյալ հուլիսի վերջում, բայց ամենափոքր քայլ անգամ չարեց այդ կատարելու համար, թեև այդ ժամանակից հետո ծաղկի մի քանի դեպքեր և նրա հետևանքով մահվան երկու դեպքեր եղան։ Սեպտեմբերի 9-ին բժիշկ Կելսոնն ինձ հաղորդեց ծաղկի նոր դեպքերի մասին այդ բարաքներում, որոնց դրությունը, ըստ նրա նկարագրության, սարսափելի է։ Ի տեղեկություն Ձեզ (մինիստրին) ես պետք է ավելացնեմ, որ մեր ծխական համայնքում կա մի մեկուսացած տուն, այսպես կոչված՝ վարակատուն, որտեղ բժշկում են վարակիչ հիվանդություններով բռնված ծխականներին։ Ահա մի քանի ամիս է ինչ այդ տունը շարունակ լիքն է հիվանդներով։ Մի ընտանիքում ծաղկից ու տենդից 5 երեխա մեռան։ Այս տարվա ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առնվազն 10 մահվան դեպք է եղել ծաղկից, այդ թվում 4-ը՝ հիշյալ բարաքներում, որոնք վարակման աղբյուր են։ Հիվանդանալու դեպքերի թիվը որոշելն անկարելի է, որովհետև այն ընտանիքները, որտեղ տեղի են ունենում հիվանդացումները, աշխատում են, որքան կարելի է, թաքցնել դրանք»<ref>«Public Health. 7th Report». London 1865, էջ 18, ծանոթագրություն։ Չեպլ ան լե Ֆրիտ Յունիոնի աղքատների հոգաբարձուն հաղորդում է «Registrar General»-ին. «Դավիխոլզում «Դավխոլզում կրամոխրի մի մեծ բլրի մեջ բազմաթիվ մանր այրեր են շինված։ Այդ այրերը բնակարան են ծառայում հողափորների և երկաթուղային շինարարությամբ զբաղված մյուս բանվորների համար։ Այրերը նեղ են, խոնավ, չունեն կոյուղիներ և արտաքնոցներ։ Նրանք չունեն օդափոխության և ոչ մի հարմարանք, բացի առաստաղի կամարի մեջ բացված անցքից, որը միաժամանակ նաև որպես ծխնելույզ է ծառայում։ Ծաղիկ հիվանդությունը մոլեգնում է և արդեն մահվան մի քանի դեպքերի պատճառ է եղել» (տրոգլոդիտների մեջ) (նույն տեղում, 2-րդ ծանոթագրություն)։</ref>։
Քարածխի և այլ հանքերի բանվորները պատկանում են բրիտանական պրոլետարիատի ամենալավագույն կերպով վարձատրվող կատեգորիաներին։ Թե ինչ գնով են նրանք ձեռք բերում իրենց աշխատավարձը, արդեն մատնանշված է մի ուրիշ տեղ<ref>542 և հաջորդ էջերում բերված մանրամասնությունները վերաբերում են գլխավորապես ածխահանքերի բանվորներին։ Մետաղահանքերի է՛լ ավելի վատթար կացության մասին հմմտ, . Royal Commission-ի [Թագավորական հանձնաժողովի] 1864 թ. բարեխիղճ հաշվետվությունը։</ref>։ Այստեղ ես մի թռուցիկ ակնարկ կգցեմ նրանց բնակարանային պայմանների վրա։ Հանքեր շահագործողը, սեփականատեր լինի նա թե վարձակալ, սովորաբար որոշ թվով կոտտեջներ է շինում իր ձեռքերի համար։ Բանվորները կոտտեջներն ու վառելու քարածուխն ստանում են «ձրի», այսինքն՝ այդ կազմում է նրանց աշխատավարձի մի մասը, որը տրվում է in natura (բնամթերքով)։ Եթե ոմանք այդ կերպով չեն կարող բնակարան ստանալ, փոխարենն ստանում են տարեկան 4 ֆունտ ստեռլինգ։ Հանքագործական շրջաններն արագորեն ներգրավում են մեծ թվով բնակչություն, որը կազմված է հենց հանքագործ բանվորներից ու նրանց շուրջը խմբված արհեստավորներից, կրպակատերերից և այլն։ Ինչպես ամենուրեք, որտեղ բնակչության խտությունը մեծ է, այստեղ ևս հողային ռենտան բարձր մակարդակի վրա է կանգնած։ Այդ պատճառով հանքարդյունաբերողն աշխատում է հանքահորի մուտքի մոտ շինարարական ամենանեղ տեղամասում այնքան կոտտեջներ շինել, որքան անհրաժեշտ է իր ամբողջ բանող ձեռքերին ու նրանց ընտանիքներին խցկելու համար։ Եթե մոտակայքում նոր հանքահորեր են բացվում, կամ հները նորից սկսում են շահագործվել, ապա նեղվածքը սաստկանում է։ Կոտտեջներ կառուցելիս վճռական նշանակություն ունի միայն մի տեսակետ — կապիտալիստի «ինքնահրաժարումը» բոլոր ոչ-բացարձակորեն անխուսափելի կանխիկ ծախսումներից։ «Նորտեմբեբլենդի «Նորտեմբերլենդի և Դերհեմի հանքերի հետ կապված հանքագործ ու այլ բանվորների բնակարաններն ընդհանրապես,— ասում է դ-ր Յուլիան Հանտերը,— թերևս ամենավատն ու ամենաթանկն են այն ամենից, որ Անգլիան այս տեսակետից ներկայացնում է խոշոր մասշտաբով, բացառությամբ, սակայն, Մոնմաուտշիրի նույնպիսի շրջանների։ Նրանցը ծայրահեղ վատ դրությունը պայմանավորված է յուրաքանչյուր սենյակում լիքը-լցված անձերի մեծ թվով, շինարարական այն հողամասի նեղվածությամբ, որի վրա բազմաթիվ տներ են շինված, ջրի պակասությամբ ու արտաքնոցների բացակայությամբ, հաճախակի կիրառվող այն մեթոդով, երբ մի տուն շինում են մյուսի վրա կամ դրանք բաժանում են flat-ների (այնպես որ տարբեր կոտտեջներն ուղղաձիգ կերպով իրար վրա ընկած հարկեր են կազմում)... Ձեռնարկատերն այնպես է նայում ամբողջ գաղութին, որ կարծես նա լոկ բանակ է դրել և ոչ թե մշտակյաց կյանքով է ապրում»<ref>«Public Health. 7th Report». London 1885, էջ 180, 182։</ref>։ «Իմ ստապած հրահանգները կատարելու համար,— ասում է դ-ր Ստիվենսը,— ես այցելեցի Դերհեմ Յունիոնի հանքագործական խոշոր գյուղերի մեծ մասը... Շատ քիչ բացառությամբ, բոլորի մասին պետք է ասել, որ բնակիչների առողջությունը պահպանելու համար ոչ մի միջոց ձեռք չի առնվում... Բոլոր հանքագործ բանվորները 12 ամսով հանքերի վարձակալին (lessee) կամ հանքատիրոջն են ամրացված (bound, ինչպես և bondage արտահայտությունը ճորտատիրական իրավունքի դարաշրջանից է գալիս)։ Եթե բանվորներն արտահայտում են իրենց դժգոհությունը կամ որևէ կերպ բարկացնում են վերակացուին («viewer»), ապա նա իր մատյանում նրանց անվան դիմաց միայն նշան է դնում կամ նշում է անում և տարեկան նոր պայմանագիրը կնքելիս նրանց արձակում է... Ինձ թվում է, որ truck-system-ի [բանվորներին ապրանքներով հատուցելու սիստեմի] ոչ մի տեսակը չի կարող ավելի վատ լինել, քան այն, որ իշխում է այս խտաբնակ շրջաններում։ Բանվորն ստիպված է վարակիչ պայմաններում գտնվող բնակարան ստանալ որպես իր աշխատավարձի մի մասը։ Նա չի կարող ինքն իրեն օգնել։ Նա մի ճորտ է ամեն տեսակետից (he is to all intents and purposes a serf)։ Եվ ընդհանրապես էլ պետք է կասկածել, թե որևէ ուրիշ մեկը կարող էր նրան օգնել, բացի նրա սեփականատիրոջից, իսկ այդ սեփականատերը ամենից առաջ իր հաշվեկշռի մասին է հոգում, իսկ դրա հետևանքը դժվար չէ նախագուշակել։ Բանվորը հենց սեփականատիրոջից էլ ստանում է իր ջուրը։ Լավ է այդ ջուրը թե վատ, այն մատակարարում են բանվորին թե չէ, միևնույն է, նա պարտավոր է բոլոր դեպքերում էլ այդ ջրի համար վճարելու, կամ, ավելի ճիշտ, համապատասխան հանուրդ թույլ տալու իր աշխատավարձից»<ref>Նույն տեղում։ էջ 515, 517։</ref>։
«Հասարակական կարծիքի» հետ կամ նույնիսկ սանիտարական ոստիկանության հետ բախվելիս կապիտալն ամենևին չի քաշվում մասամբ վտանգավոր, մասամբ նվաստացնող այն պայմանները, որոնց մեջ դնում է նա բանվորի աշխատանքն ու ընտանեկան կյանքը, այն նկատառումով «արդարացնելուց», թե այդ անհրաժեշտ է բանվորին ավելի ձեռնտու կերպով շահագործելու համար։ Այսպես է գործի դրությունը, երբ նա ինքնահրաժարվում է գործարանում վտանգավոր մեքենաներից պաշտպանող հարմարանքներ, ինքնահրաժարվում է հորաններում օդափոխություն ու նախապահպանական միջոցներ մտցնելուց և այլն։ Այդպես է դրությունը նաև այստեղ, հանքագործ բանվորների բնակարանների հարցում։ «Որպես արդարացում,— ասում է Privy Council-ի բժշկական պաշտոնյա դ-ր Սայմոնը իր պաշտոնական հաշվետվության մեջ,— անթույլատրելի բնակարանային պայմանների համար մատնանշում են, թե հանքերը սովորաբար շահագործվում են վարձակալության սկզբունքներով, թե վարձակալական պայմանագրի տևողությունը (քարածաահանքերում մեծ մասամբ 21 տարի) չափազանց կարճ է, որպեսզի վարձակալին հաշիվ լինի լավ բնակարաններ շինել այն բանվորների, արհեստավորների ու մյուս մարդկանց համար, որոնց ներգրավում է ձեռնարկությունը, եթե նա մինչև անդամ ուզենար էլ այդ կողմից առատաձեռն լինել, ապա հողատերը կխորտակեր նրա պլանները։ Նա կաշխատեր անմիջապես չափազանց բարձր լրացուցիչ ռենտա ստանալ այն արտոնության դիմաց, որ գետնի երեսին մի կարգին ու բարեհարմար գյուղ է շինված իր ստորերկրյա սեփականությունը հանող բանվորներին բնակարաններ տալու համար։ Այս արգելիչ գինը, եթե ոչ ուղղակի արգելքը, համենայն դեպս կսարսափեցներ նրանց, ովքեր այլ պայմաններում թերևս տրամադիր լինեին գյուղերի շինարարության ձեռնարկելու... Ես ավելի մանրամասնորեն կանգ չեմ առնի այն հարցի վրա, թե որքան հիմնավոր է այդ արդարացումը, ինչպես նաև այն հարցի վրա, թե կարգին բնակարանների կառուցման լրացուցիչ ծախսերը վերջին հաշվով ում վրա կընկնեին, հողատիրո՞ջ, հանքերի վարձակալի՞, բանվորների՞, թե՞ հասարակության վրա... Բայց, նկատի ունենալով այն ամոթալի փաստերը, որոնեք մերկացվում են կցված (դ-ր Հանտերի, Ստիվենսի ու մյուսների) հաշվետվությունների մեջ, պետք է միջոցներ ձեռք առնել դրանք վերացնելու համար... Հողատիրության իրավունքն այստեղ օգտագործում են ուրեմն հասարակական մեծ անարդարություն կատարելու համար։ Հողատերը, որպես հանքատեր, արդյունաբերական գաղութ է հրավիրում իր տիրապետություններում աշխատելու, իսկ հետո, որպես գետնի երեսի սեփականատեր, իր ժողոված բանվորների համար անհնարին է դարձնում բավարար բնակարաններ գտնելը, որոնք անհրաժեշտ են նրանց ապրելու համար։ Հանքերի վարձակալը (կապիտալիստական շահագործողը) այդ երկակի գործառնությանը դիմադրելու ոչ մի նյութական շահագրգռություն չունի, որովհետև նա լավ գիտե, որ եթե հողատիրոջ պահանջները չափից դուրս են, ապա հետևանքներն իր վրա չեն ծանրանալու, որ բանվորները, որոնց վրա են ընկնել ու այդ հետևանքները, չափազանց տգետ են իրենց առողջապահական իրավունքներն իմանալու համար, և որ ո՛չ ամենագարշելի բնակարանները, ո՛չ էլ ամենանեխած ջուրը երբեք գործադուլի առիթ չեն ծառայի»<ref>«Public Health. 7th Report». London 1865. , էջ 16։</ref>։
'''d) Ճգնաժամերի ազդեցությունը բանվոր դասակարգի ամենալավ վարձատրվող մասի վրա'''
Ահա 1866 թվականի ճգնաժամի հետևանք հանդիսացող թշվառությունների մասին ևս մի քաղվածք մի տորիական լրագրից։ Չպետք է մոռանալ, որ Լոնդոնի արևելյան մասը, որի մասին այստեղ խոսվում է, ոչ միայն այն վայրն է, որտեղ ապրում են այս գլխի տեքստում արդեն հիշատակված երկաթանավեր կառուցող բանվորները, այյև կենտրոնն այսպես կոչված «տանը կատարվող աշխատանքի», որը միշտ մինիմումից ցածր է վարձատրվում։ «Մի սարսափելի տեսարան տեղի ունեցավ երեկ մայրաքաղաքի մի մասում։ Թեև Իստենդի հազարավոր գործազուրկները մասսայական ցույց չէին անում սև դրոշակներով, այնուամենայնիվ, բազմությունը բավական մեծ էր։ Հիշենք, թե այս բնակչությունն ինչպես է տառապում։ Նա մեռնում սովից։ Այս մի պարզ ու սոսկալի փաստ է։ Նրանք 40 000 հոգի են... Մեր աչքի առջև, այս զարմանալի մայրաքաղաքի մի թաղամասում, հարստության ամենավիթխարի կուտակման կողքին, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը. դրա կողքին առանց որևէ օգնության սովամահ են լինում 40 000 մարդ։ Հիմա այդ հազարավորները խուժում են ուրիշ քաղաքամասեր, միշտ կիսաքաղց նրանք մեր ականջին ճչում են իրենց տանջանքների մասին, նրանք այդ առթիվ իրենց աղաղակն ուղղում են երկինք, նրանք մեզ պատմում են ծայրահեղ աղքատության մեջ թաղված իրենց բնակարանների մասին, պատմում են այն մասին, որ աշխատանք գտնելն իրենց համար անհնարին է, իսկ մուրալը՝ անօգուտ։ Իրենց հերթին, աղքատների օգտին կոմունալ հարկ վճարողները, ծխական համայնքների նորանոր պահանջների հետևանքով, մոտ են պաուպերիզմին» («Standard», 5 April 1867)։
</TABLE>
«Դրանից երևում է, որ բանվորական քիչ ընտանիքներ կարող են, չխոսելով արդեն նավաստիների կամ զինվորների մասին, նույնիսկ բանտարկյալի նման սնվել։ Բելգիայում 1847—1849 թվականներին ամեն մի բանտարկյալ միջին հաշվով նuտել նստել է օրական 63 սանտիմ, որը բանվորի օրական սննդի ծախսերի դիմաց 13 սանտիմի տարբերություն է տալիս։ Կառավարման ու հսկողության ծախսերը հավասարակշռվում են նրանով, որ բանտարկյալը բնակարանավարձ չի վճարում... Բայց ինչո՞վ բացատրել, որ մեծ թվով բանվորներ,— մենք կարող էինք ասել նրանց ահագին մեծամասնությունը,— դեռ էլ ավելի սուղ պայմաններում են ապրում։ Լոկ նրանով, որ բանվորները դիմում են այնպիսի միջոցների, որոնց գաղտնիքը միայն նրանց է հայտնի. նրանք խուզում են իրենց օրական բաժինը, ցորենի հացի փոխարեն տարեկանի հաց են ուտում, միս քիչ են ուտում կամ բոլորովին չեն ուտում, նմանապես յուղ ու բանջարեղեն, ընտանիքը սեղմվում է մի կամ երկու խցիկի մեջ, որտեղ աղջիկներն ու տղաները միասին են քնում, հաճախ միևնույն ծղոտե ներքնակի վրա, նրանք խնայողություն են անում հագուստեղենից, սպիտակեղենից, մաքրության միջոցներից, հրաժարվում են կիրակնօրյա զվարճություններից, կարճ ասած՝ ամենածանր զրկանքներ են կրում։ Երբ բանվորն այդ վերջին սահմանին է հասել, կենսամիջոցների գների ամենաչնչին բարձրացումը, աշխատանքի ամեն մի դադար, ամեն մի հիվանդություն ավելացնում են բանվորի աղքատությունը և նրան բոլորովին քայքայում։ Պարտքերը դիզվում են, վարկը ցամաքում է, հագուստեղենը, ամենաանհրաժեշտ կահկարասին գրավատուն են ուղարկվում, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ ընտանիքը խնդրամատույց է լինում, որ իրեն մտցնեն աղքատների ցուցակի մեջ»<ref>Ducpétiaux: «Budgets économiques des classes ouvrières en Belgique». Bruxelles 1855, էջ 151, 154, 155։</ref>։ Եվ իրոք, «կապիտալիստների դրախտ» համարվող այդ երկրում ամենաանհրաժեշտ կենսամիջոցների գնի ամենափոքրիկ փոփոխությանը հետևում է մահվա՜ն դեպքերի ու ոճրագործությունների՜ թվի փոփոխությունը (տե՛ս Maatschappij-ի մանիֆեստը — «De Vlamingen Vooruit! Brussel 1860», էջ 15, 16)։ Ամբողջ Բելգիայում հաշվվում է 930 000 ընտանիք, որից, ըստ պաշտոնական վիճակագրության, 90 000 հարուստ (ընտրողներ) = 450 000 մարդ. 390 000 ընտանիք քաղաքային ու գյուղական մանր բուրժուազիա, որի մի զգալի մասը շարունակ անցնում է պրոլետարիատի շարքերը = 1 950 000 անձ։ Վերջապես, 450 000 բանվորական ընտանիք 2 250 000 մարդ, որոնցից օրինակելի ընտանիքները վայելում են Դյուկպեսյոյի նկարագրած երջանկությունը։ 450 000 բանվորական ընտանիքների թվից աղքատների ցուցակումն են 200 000-ից ավելի՜ն։
'''e) Բրիտանական հողագործական պրոլետարիատը'''