Changes
Ավագ գրագիր Վանեկն անշուշտ իրավացի էր, երբ Շվեյկին ասում էր, թե շտապելու կարիք չկա։
Արդեն մի քանի օր էր անցել, որ զինվորներր տեղավորվել տեղՔավորվել էին վագոններում, և նրանք շարունակ մսի պահածոյի մասին էին խոսում։ Փորձառու Վանեկն ասում էր, թե դա ֆանտազիա է։ Ի՜նչ պահածո, ինչ բա՜ն։ Ա՛յ, դաշտային պատարագը խելքի մոտ բան է։ Չէ՞ որ նախորդ երթային վաշտին էլ նույնն էր պատահել։ Պահածո լինելիս դաշտային պատարագի կարիքը վերանում է։ Հակառակ դեպքում դաշտային պատարագը գալիս է փոխարինելու պահածոյին։
Եվ հիրավի, պահածոյի փոխարեն հայտնվեց օբեր-ֆելդկուրատ Իբլը, որը մի գնդակով երեք նապաստակ խփեց։ Նա դաշտային պատարագ կատարեց միանգամից երեք երթային գումարտակների համար, երկուսին օրհնեց Սերբիա, իսկ մեկին՝ Ռուսաստան գնալու համար։
'''* * *'''
Շտաբի վագոնում, որտեղ տեղավորված էին երթային գումարտակի սպաները, ուղևորության հենց սկզբից տարօրինակ լռություն էր տիրում։ Սպաները մեծ մասը ուշադիր կարդում էր մի լաթակազմ գրքույկ, որի վերնադիրն էր. «Die Sünden der Väter». Novelle von Ludwig Ganghofer<ref>Սուրճ «Հայրերի մեղքերը»։ Վեպ Լյուդվիգ Գանգհոֆերի(գերմ․)։</ref>։ Բոլորը կենտրոնացած ուսումնասիրում էին 161-րդ էջը։ Գումարտակի հրամանատար կապիտան Սագները կանգնած էր լուսամուտի մոտ, ձեռքին նույն այդ զրքույկը, նույն 161-րդ էջը բացած։ Նա դիտում էր իր առջև փռված դաշտանկարը և մտածում, թե ինչպես սպաներին հասկանալի կերպով բացատրի, թե այդ գրքույկն ինչ պետք է անել։ Գործը խիստ գաղտնի բնույթ ուներ։
Այդ միջոցին սպաներն հանգել էին այն եզրակացության, թե գնդապետ Շրեդերը բոլորովին ցնդել է։ Նա արդեն վաղուց փոքր-ինչ խախտված էր, բայց այնուամենայնիվ, դժվար էր սպասել, թե այդպես միանգամից կարող էր խելքը թռցնել։ Գնացքը մեկնելուց առաջ նա բոլոր սպաներին հրամայել էր հավաքվել վերջին խորհրդակցության, ուր հայտնել էր, թե նրանցից յուրաքանչյուրը ստանալու է Լյուդվիգ Գանգհոֆերի «Die Sünden der Väter» գրքից մեկ օրինակ։ Նա հրամայել էր այդ գրքերը բերել գումարտակի գրասենյակ։
Ամեն ինչ ըստ ամենայնի խորհելուց հետո կապիտան Սագները լուսամատից հեռացավ։ Նա մեծ տաղանդ չուներ, ուստի և շատ ժամանակ կորցրեց, մինչև որ կարողացավ մտքում կազմել 161-րդ էջի նշանակությանը նվիրված իր դասախոսության լրիվ ծրագիրը։
Նախքան իր ճառն սկսելը, նա սպաներին դիմեց «Meine Herren!»<ref>Կկրակե՛մ, կկրակե՛մ։Պարոնայք (գերմ.)</ref> բառերով, ինչպես անում էր ծերուկ գնդապետը, թեև գնացքը մեկնելուց առաջ նրանք բոլորը նրա համար «Kamaraden»<ref>Պահակախմբի պետն է։ Պահակախմբի պետն է Ընկերներ (գերմ․)։</ref> էին։
— Also, meine Herren!<ref>ՊահպանիրԵվ այսպես, տեր, թագավորին պարոնայք (հունգ․գերմ․)։</ref>,― Սագները սկսեց իր դաuախոսությունըդասախոսությունը, թե ինքը երեկ երեկո գնդապետից մի հրահանգ է ստացել Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի մասին։
— Also, meine Herren!— շարունակեց նա հանդիսավորապես։— Մեր առջև է մի բոլորովին գաղտնի ինֆորմացիա, որ վերաբերում է դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր սիստեմին։
Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։
Այդ օրվանից կադետի անունը գրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բյուգլերին Բիգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիկների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում։ Սպայական շրջանում նա իրեն բարձրաստիճան սպաներին հավասար մարդ էր համարում։
— Sie, Kadett!<ref>Փա՛ռք Լսեցեք, կադետ (հունգ․գերմ․)։</ref>— ասաց կապիտան Սագները։— Քանի դեռ թույլ չեմ տվել խոսել, բարեհաճեցեք լռել։ Մեջ մի ընկեք։ Խոսք չունեմ, խելացի զինվոր եք։ Ես ձեզ հույժ գաղտնի ինֆորմացիաներ եմ հաղորդում, իսկ դուք դրանք գրի եք առնում ձեր ծոցատետրում։ Այդ ծոցատետրը կորչելու դեպքում դուք ռազմադաշտային դատարանի առաք առաջ կկանգնեք։
Ի թիվս ամենայնի, կադետ Բիգլերը արդարանալու մի վատ սովրություն ուներ․ ջանում էր համոզել, թե ամեն ինչ լավ դիտավորությամբ է անում։
— Դա էրցհերցոգ Ալբրեխտի սիստեմն է, որ փոխ է առնված Գրոնֆելդից — 8922-R,— քթի տակ ինքն իրեն թոնթորաց ամենագետ կադետ Բիգլերը։
— Նոր սիստեմը չափազանց պարզ է,— հնչում էր վագոնում կապիտանի ձայնը։— Ես գնդապետից անձամբ ստացել եմ վեպի երկրորդ հատորը և բանալին։ Եթե, օրինակ, մեզ պետք է հրաման տան «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»<ref>Փա՛ռք, փա՛ռք Տասնչորսերորդ գնդին 228 բարձունքից գնդացրային կրակը դեպի ձախ ուղղել (հունգ․գերմ․)։</ref>, ապա, պարոնա՛յք, մենք կստանանք հետևյալ ճեպագիրը, Sache — mit — uns — das — wir — aufsehen ― in ― die — versprachen — die — Martha — dich — das — ängstlich — dann — wir — Martha — wir — den — wir — Dank — wohl — Regiekollegium — Ende — wir — versprachen — wir — gebessert — versprachen — wirklich — denke — Idee — ganz — herrscht — Stimme —letzten<ref>Հետ դա՛րձ, քայլով մա՛րշ Իր — հետ — այս — մենք — նայել — այդ — խոստացավ — այդ — Մարթա — քեզ — այդ — վախկոտորեն — այնժամ — մենք — Մարթա — մենք — այդ — շնորհակալություն — երանելի — կոլեգիա — վերջ — մենք — խոստացավ — բարելավեցին — խոստացան — իսկապես — կարծում եմ — իդեա — միանգամայն — իշխող — ձայն — վերջին (գերմ․)։</ref>։
Դա չափազանց պարզ է, առանց ավելորդ կոմբինացիաների։ Շտաբից հեռախոսով հաղորդվում է գումարտակին, գումարտակից հեռախոսով՝ վաշտին։ Ստանալով այդ ծածկագիր հրամանը, հրամանատարը վերծանում է այս կերպ, վերցնում ենք «Հայրերի մեղքեր»-ը, բացում 161-րդ էջը և նախորդ 160-րդ էջի վերից սկսում որոնել «Sache»<ref>Պեյսեր — քունքագանգուրներ Իր (նահապետական հրեաներիգերմ․)։</ref> բառը։ Ահավասիկ, պարոնայք։ «Sache»-ն առաջին անգամ հանդիպում է 160-րդ էջում և բառերի շարքում գրավում է 52-րդ տեղը, հետևապես հաջորդ 161-րդ էջի վերից սկսենք փնտրել 52-րդ տառը։ Նշեցեք, որ դա «A»-ն է։ Ճեպագրի հաջորդ բառն է «mit»<ref>Օղի էլ ունեմ, հարգարժան պարոն զինվոր Հետ (գերմ․)։</ref>։ 160-րդ էջում դա 7-րդ բառն է, որ համապատասխանում է 161-րդ էջի 7-րդ՝ «u» տառին։ Այնուհետև գալիս է «uns»<ref>Կոնյակ։Մեզ (գերմ․)։</ref>, այսինքն,— խնդրում եմ ուշադիր հետևել ինձ հետ միասին,— 88-րդ բառը, որ համապատասխանում է հաջորդ 161-րդ էջի 88-րդ տառին։ Դա «f» տառն է։ Մենք վերծանեցինք «auf»<ref>Ոչինչ, բացի լավից Վրա (լատ․գերմ․)։</ref> բառը։ Եվ շարունակում ենք այդպես, մինչև որ վերծանում ենք «288-րդ բարձունքից գնդացրային կրակն ուղղել դեպի ձախ» հրամանը։ Շատ սրամիտ է ու պարզ, պարոնա՛յք, և ոչ մի հնարավորություն չկա վերծանելու առանց բանալիի, այսինքն առանց Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի։
Բոլորն անխոս նայեցին չարաբաստիկ էջերին և մտածմունքի մեջ ընկան։ Մի րոպե լռություն տիրեց, և հանկարծ կադետ Բիգլերը մտահոգ աղաղակեց․
— Herr Hauptmann, ich melde gehorsam… Jesus Maria! Es stimmt nicht!<ref>Ի դեպ Պարոն կապիտան, համարձակվում եմ զեկուցել։ Հիսու՜ս Քրիստոս, դուրս չի գալիս (ֆրանս․գերմ․)։</ref>
Եվ իսկապես, ամեն ինչ շատ հանելուկային էր։ Որքան էլ բոլորը ճգնում ու ջանում էին, ոչ ոք, բացի կապիտան Սագներից, 160-րդ էջում չէր գտնում հիշյալ բառերը, իսկ հաջորդ 161-րդ էջում, որով սկսվում էր բանալին, այդ բանալուն համապատասխանող տառերը։
Ամենագետ կադետ Բիգլերը բազմանշանակ հազաց։
— Ես ինձ թույլ եմ տալիս, պարոն կապիտան,— ասաց նա,— ձեր ուշադրությունը հրավիրել Կերիկհոֆի՝ ռազմական ծածկագրությանը նվիրված գրքի վրա։ Ամեն մարդ կարող է այդ դիրքը պաավիրել պատվիրել և ստանալ ռազմա-գիտական բառարանի հրատարակչությունից։ Այդ գրքում, պարոն կապիտան, հանգամանորեն նկարագրված է այն մեթոդը, որ հենց նոր մեզ բացատրեցիք։ Այդ մեթոդը գտել է գնդապետ Կիրխները, որը Նապոլեոն Առաջինի օրոք ծառայել է սաքսոնական բանակում։ Դա, պարոն կապիտան, կոչվում է Կիրխների մեթոդ, բառերով ծածկագրելու մեթոդ։ Ծածկագիր հրամանի յուրաքանչյուր բառը վերծանվում է բանալին հակառակ էջի վրա։ Այդ մեթոդը կատարելագործել է պորուչիկ Ֆլայսները իր «Handbuch der militärischen Krypthographie»<ref>Կեցցե մեր գումարտակի հրամանատարը Ձեռնարկ ռազմական գաղտնագրության (գերմ․)։</ref> գրքում, որն ամեն ոք կարող է գնել Վիներ-Նեյշտադտի ռազմական ակադեմիայի հրատարակչությունից։ Խնդրեմ, պարոն կապիտան։
Կադետ Բիգլերր ձեռքը տարավ դեպի իր ճամպրուկը և հանեց այն գիրքը, որի մասին հենց նոր խոսում էր։
— Խնգրե՛մ։ Խնդրե՛մ։ Բարեհաճեցեք համոզվել։ Ֆլայսները բերում է միևնույն օրինակը։ Այն նույն օրինակը, որ հենց նոր մենք բոլորս լսեցինք։
''Ճեպագիր.'' «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»։
Կապիտան Սագներն ակամա համաձայնեց։
— Համենալն Համենայն դեպս,— հաստատեց նա,— ինչ վերաբերում է սերբական ռազմաճակատի իմ փորձին, ապա այնտեղ ոչ ոք գործնականորեն վերծանելու ժամանակ չէր ունենում։ Դա, իհարկե, չի նշանակում, թե ծածկագրերը նշանակություն չունեն խրամատներում երկար մնալու դեպքում, երբ մենք այնտեղ ամուր նստում ու սպասում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ ծածկագրերը փոխվում են, ապա դա էլ ճիշտ է։
Կապիտան Սագներն իրար հետևից զիջում էր իր դիրքերը։
— Եթե ներկայումս շտաբից դիրքերին հրամաններ հաղորդելիս ավելի ու ավելի քիչ են ծածկագրեր օգտագործում, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ մեր դաշտային հեռախոսները բավականաչափ կատարյալ չեն և, մանավանդ թնդանոթաձգության ժամանակ, որոշ վանկեր պարզ չեն հաղորդում։ Մարդ բացարձակապես ոչինչ չի լսում, և դա ավելի մեծ շփոթ է առաջացնում։
— Շփոթությունը ամենավատթար բանն է, որ կարող է լինել ռազմաճակատում, պարոնա՛յք,— մարգարեաբար բարբառեց նա և նորից լռեց։— Մի րոպեից,— կրկին խոսեց նա՝ պատուհանից դուրս նայելով,— մենք կլինենք Ռաբում։ Meine Herren! Զինվորներն այստեղ հարյուրհիսունական գրամ հունգարական երշիկ կստանան։ Կեսժամյա հանգիստ կտանք։— Նա նայեց մարշրուտը։— Ժամը չորսն անց տասներկու րոպեին մեկնել։ Երեքն անց հիսուներկու րոպեին բոլորը մտնեն վագոնները։ Վագոններից դուրս գալ վաշտ առ վաշտ, նախ տասնմեկերորդը, ապա մյուսները․․․Zugsweise, Direktion Verpflegsmagazin № 6<ref>Հերոսը Երթային շարասյունով, ուղղությունը № 6 պահեստը (գերմ.)։</ref>։ Երշիկը բաժանելուն վերահսկում է կադետ Բիգլերը։
Բոլորը նայեցին կադետ Բիգլերին, ասես ցանկանալով նրան նախազգուշացնել, «Ստիպված ես լինելու, կաթնակե՛ր, մեծ ղալմաղալի մեջ ընկնել»։