Ավագ գրագիր Վանեկն անշուշտ իրավացի էր, երբ Շվեյկին ասում էր, թե շտապելու կարիք չկա։
Արդեն մի քանի օր էր անցել, որ զինվորներր տեղՔավորվել տեղավորվել էին վագոններում, և նրանք շարունակ մսի պահածոյի մասին էին խոսում։ Փորձառու Վանեկն ասում էր, թե դա ֆանտազիա է։ Ի՜նչ պահածո, ինչ բա՜ն։ Ա՛յ, դաշտային պատարագը խելքի մոտ բան է։ Չէ՞ որ նախորդ երթային վաշտին էլ նույնն էր պատահել։ Պահածո լինելիս դաշտային պատարագի կարիքը վերանում է։ Հակառակ դեպքում դաշտային պատարագը գալիս է փոխարինելու պահածոյին։
Եվ հիրավի, պահածոյի փոխարեն հայտնվեց օբեր-ֆելդկուրատ Իբլը, որը մի գնդակով երեք նապաստակ խփեց։ Նա դաշտային պատարագ կատարեց միանգամից երեք երթային գումարտակների համար, երկուսին օրհնեց Սերբիա, իսկ մեկին՝ Ռուսաստան գնալու համար։