Պորուչիկ Լուկաշը առաջինը դուրս թռավ շտաբի վագոնից և քայլերն ուղղեց դեպի Շվեյկը։
Շվեյկն ու նրա ընկերները արդեն վաղուց խաղը վերջացրել էին, իսկ պորուչիկ Լուկաշի սպասյակ Բալոունը այնպիսի քաղց էր զգում, որ սկսել էր զինվորական գլխապետության դեմ ապստամբել և հայհոյախոսում էր, թե իրեն շատ լավ հայտնի է, թե պարոն սպաներն ինչպես են զխկռտվում։ Հիմա ավելի վատ է, ասում էր նա, քան ճորտատիրության ժամանակ։ Հնում զինվորական ծառայության մեջ այդպիսի բան չի եղել։ Դեռևս վաթսունվեց թվի պատերազմի ժամանակ, ինչպես նրան պատմել է իր զավակների խնամքի տակ ապրող պապը, սպաները զինվորների հետ կիսել են թե՛ հավը և թե՛ մի կտոր հացը: հացը։ Բալոունի ողբ ու կոծին վերջ չկար. , և Շվեյկն անհրաժեշտ համարեց գովաբանել զինվորական կարգերն ու ներկայիս պատերազմը։
— Շատ ջահել է երևում պապդ,— բարեհոգաբար ժպտալով սկսեց նա, երբ հասան Ռաբ։— Պապդ միայն վաթսունվեց թվականի պատերազմն է հիշում, բայց ահա իմ ծանոթ Ռանովսկու պապը Իտալիայում ծառայել է դեռևս ճորտատիրության ժամանակ։ Ծառայել է տասներկու տարի և տուն վերադարձել կապրալի աստիճան ստացած։ Նրա համար աշխատանք չի գտնվել։ Եվ ահա այդ պապին վարձել է հենց իր հայրը։ Մի անգամ նրանք գնում են կոռի, կոճղեր արմատահան անելու։ Մի կոճղ, ինչպես մեզ պատմում էր իր հայրիկի մոտ աշխատող այդ պապը, այնքան զռփի է լինում, որ տեղից շարժել չեն կարողանում ։ Պապն ասում է. «Եկեք այս զիբիլը թողնենք այստեղ։ Ինչի՞ համար տանջվենք»։ Իսկ անտառապահն այդ լսելով՝ սկսում է գոռգոռալ, և ձեռնափայտր թափ տալ նրա վրա․ «Արմատահան անել կոճղը, և ուրիշ ոչինչ»։ Կապրալս միայն այս է ասում. «Դու կաթնակերի մեկն ես, իսկ ես՝ զորացրված հին զինվոր», իսկ մի շաբաթ հետո նորից ծանուցագիր է ստանում, և նորից պետք է գնար Իտալիայում զինվորական ծառայություն կատարելու։ Մնացել էր նա այնտեղ էլի տասը տարի, և նամակ էր գրել տուն, թե վերադարնալուն վերադառնալուն պես անտառապահի գլուխը կացինով ջարդելու է։ Բարեբախտաբար, մինչև նրա գալը անտառապահն իր բնական մահով մեռել էր։
Այդ պահին վագոնի դռան առաջ երևաց պորուչիկ Լուկաշը։
Երբ Լուկաշն ու Շվեյկը անցան երկրորդ ուղեգիծը և կանգ առան մի հանգած շոգեկառքի մոտ, որ արդեն մի շաբաթ սպասում էր ռազմամթերքի գնացքին, Լուկաշն առանց այլևայլության հարցրեց.
— Շվեյկ, ի՞նլ ի՞նչ եղան այն գրքույկները։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա շատ երկար պատմություն է, իսկ դուք միշտ բարեհաճում եք բարկանալ, երբ ես մանրամասն եմ պատմում։ Հիշո՞ւմ եք, դուք պատռեցիք այն պաշտոնական գրությունը, որ վերաբերվում էր փոխառությանը, և ուզում էիք վզակոթիս հասցնել, իսկ ես այդ առիթով ձեզ պատմեցի, թե մի գրքույկի մեջ կարդացել եմ, որ առաջ պատերազմի ժամանակ մարդիկ վճարել են ըստ լուսամուտների թվի․ յուրաքանչյուր լուսամուտի համար քսան հելլեր և այդքան էլ յուրաքանչյուր սագի համար․․․
— Գերմանացի գրող, հիմա՛ր,— զայրացավ պորուչիկ Լուկաշը։
— Աստվա՛ծ վկա, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, և նրա դեմքն անկեղծ տառապանք արաահայտեցարտահայտեց,— ես անձամբ ոչ մի գերմանացի գրողի հետ ծանոթ չեմ։ Ծանոթ էի միայն մի չեխ գրողի՝ գոմաժլեցի Հայեկ Լադիսլավին։ Նա «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագիրն էր, և ես մի անգամ զտարյուն շպիցի փոխարեն նրա վրա մի բակապահ շուն սաղացրի։ Այցելում էր պանդոկներից մեկը և այնտեղ միշտ կարդում իր պատմվածքները, որոնք այնքան տխուր էին, որ մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ նա լալիս էր և վճարում բոլորիս փոխարեն։ Իսկ մենք նրա համար պետք է երգեինք․
Աշտարակը Դոբրոժիլցի
Զարդեր ունի սքանչելի.
Ո՞վ այն զուգեց նկարելով,
Հետն էլ կանանց համբուրելով։
Մեռել է նա ու գնացել,
Արդեն վաղուց հող է դարձել։
— Թատրոնում չեք գտնվում։ Ձայնը գլուխն է գցել, կարծես օպերայի երգիչ լինի,― վախեցած ֆշշաց պորուչիկ Լուկաշը, երբ Շվեյկն երգեց-պրծավ վերջին՝ «արդեն վաղուց հող է դարձել» ֆրազը։— Ես ձեզ այդ չեմ հարցնում։ Ես միայն ուզում էի իմանալ, թե արդյոք դուք գիտե՞ք, որ այն գրքույկները, որոնց մասին խոսում էինք, գրել է Լյուդվիգ Գանգհոֆերը։ Դե, ասացեք, ի՞նչ եղան այդ գրքույկները,— չարախնդորեն վրա տվեց պորուչիկ Լուկաշը։
— Թողեք ձեր հիմարությունները, Շվեյկ,— տնքալով ասաց պորուշիկ Լակաշը։
― Չէ՞ որ ես, պարոն օբեր-լեյտենանտ, հենը հենց այն ժամանակ հարցրի, թե երկու հատորը միանգամի՞ց եք ուզում։ Ւսկ դուք ճիշտ և ճիշտ հիմիկվա պես պատասխանեցիք, որ հիմարություններս թողնեմ, որ իբր կարիք չկա ինչ-որ գրքերի հետևից ընկնելու, և ես մտածեցիք թե քանի որ դուք այդ կարծիքին եք, ապա մնացած պարոն սպաներն էլ պետք է նույն կարծիքին լինեն։ Այդ մասին ես խորհրդակցեցի ձեր Վանեկի հետ։ Չէ՞ որ նա արդեն ռազմաճակատում եղել է և այդպիսի բաների փորձ ունի։ Նա ասաց, թե սկզբում պարոն սպաները կարծում էին, թե պատերազմը դատարկ բան է և ամբողջ գրադարաններ էին տանում ռազմաճակատ, կարծես ամառանոց էին գնում։ Նրանք էրցհերցոգից, որպես նվեր, ստանում էին զանազան բանաստեղծների երկերի լիակատար ժողովածուներ, այնպես որ սպասյակները գրքերի ծանրության տակ ճկռում էին և իրենց ծնվելու օրն անիծում։ Վանեկը պատմում էր, թե այդ գրքերը թութուն փաթաթելու համար բոլորովին սլիտանի չէին, որովհետև շատ ընտիր, հաստ թղթի վրա էին տպված, իսկ արտաքնոցում մարդ այդպիսի ոտանավորներով կարող էր ամբողջովին քրքրել իր,— կներեք, պարոն օբեր-լեյտենանտ,— հետույքը։ Կարդալու ժամանակ չէր լինում, քանի որ շարունակ ստիպված էին ճղել։ Կամաց-կամաց բոլոր գրքերը դուրս էին շպրտում, իսկ հետո արդեն կանոն դարձավ, որ թնդանոթային առաջին իսկ համազարկը լսելուն պես սպասյակը միանգամից դուրս շպրտեր ընթերցանության համար բերված բոլոր գրքերը։ Ես այդ ամենը արդեն գիտեի, բայց ցանկանում էի, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ էլ լսել ձեր կարծիքը, և, երբ հեռախոսով ձեզ հարցրի, թե այդ գրքույկներն ի՞նչ անեմ, դուք ասացիք, որ երբ իմ տխմար գլուխը մի բան է մտնում՝ էլ ձեռք չեմ քաշում, մինչև որ ռեխիս չհասցնեն։ Եվ այսպես, ուրեմն, պարոն օբեր-լեյտենանտ, ես գումարտակի գրասենյակ տարա այդ վեպի միայն ''առաջին հատորները'', իսկ ''երկրորդ հատորը'' Ժամանակավորապես թողի մեր գնդի գրասենյակում։ Ես դա արի լավ դիտավորությամբ, նրա համար, որ երբ պարոն սպաները առաջին հատորը վերջացնեն՝ տամ, երկրորդ հատորը ինչպես անում են գրադարանում։ Բայց հանկարծ ճանապարհվելու հրաման եկավ և ամբողջ գումարտակին հեռախոսագիր արվեց՝ բոլոր ավելորդ բաները հանձնել գնդի պահեստին։ Ես պարոն Վանեկին մի անգամ էլ հարցրի, թե արդյոք վեպի երկրորդ հատորն ավելորդ չի՞ համարում։ Նա ինձ պատասխանեց, թե Սերբիայի, Գալիցիայի և Հունգարիայի տխուր փորձից հետո այլևս ոչ մի գիրք չեն տանում ռազմաճակատ։ Միակ օգտակար բանը քաղաքներում դրված այն արկղերն են, որոնց մեջ զինվորները դարսում են իրենց կարդացած թերթերը, քանի որ թերթերի թուղթը հարմար է թութունը կամ այն խոտը փաթաթելու համար, որ ծխում են խրամատներում։ Այդ վեպի առաջին հատորը գումարտակում արդեն բաժանել էին, իսկ երկրորդը մենք տարանք պահեստ։— Շվեյկը մի պահ լռեց, ապա ավելացրեց․— Այնտեղ, այդ պահեստում, ինչ ասեք որ չկա, նույնիսկ Բուդեյովիցիի եկեղեցու երգչախմբի խմբավարի ցիլինդրը, որով նա եկել էր զորակոչի։
— Ես ձեզ միայն մի բան կասեմ, Շվեյկ,— խորապես հառաչելով ասաց պորուչիկ Լուկաշը։— Դուք ձեզ բնավ հաշիվ չեք տալիս ձեր զանցանքների չափի մասին։ Արդեն ինքս էլ զզվել եմ, շարունակ կրկնելով, թե դուք ապուշ եք։ Ձեր հիմարությունը բնորոշող բառ չկա։ Եվ եթե ձեզ ապուշ եմ անվանում, ապա դա շատ մեղմ բառ է։ Դուք այնպիսի սոսկալի բան եք արել, որի համեմատությամբ բոլորովին անմեղ բաներ են այն բոլոր հանցանքները, որ կատարել եք ձեզ ճանաչելուս օրվանից ի վեր։ Եթե միայն իմանա՜ք ինչ եք արել, Շվեյկ․․․ Բայց երբեք չեք իմանա։ Եթե երբևէ այդ գրքույկները նրանց միտն ընկնի, չհամարձակվեք դուրս տալ, թե երկրորդ հատորի մասին հեռախոսով ձեզ ինչ եմ ասել․․․ Եթե խոսք լինի, թե առաջին և երկրորդ հատորների բանն ինչպես է եղել, այնպես ցույց տվեք, թե ո՛չ տեսել եք, ո՛չ լսել։ Թե իբր ոչինչ չգիտեք և ոչինչ չեք հիշում։ Հապա վարձեցեք ինձ որևէ պատմության մեջ գցել։ Իմացած եղեք, որ․․․
— Ապո՛ւշ։ Ես ձեզ ոչինչ էլ չեմ բացատրի։ Նորից մտեք վագոն և Բալոունին ասացեք, որ երբ հասնենք Բուդապեշտ՝ թող շտաբի վագոն բերի մի բուլկի և լյարդի պաշտետը, որը, անագաթերթի մեջ փաթաթած, դրված է ճամպրուկիս ներքևի մասում։ Իսկ Վանեկին ասացեք, որ նա ջորի է։ Երեք անգամ ես նրան հրամայել եմ, որ ինձ վաշտի թվական կազմի ստույգ տվյալներ ներկայացնի։ Այսօր այդ տվյալներն ինձ պետք էին, և պարզվեց, որ իմ ձեռքին անցած շաբաթվա հին տվյալներն են։
— Zum Befehl, Herr Oberleutnant<ref>Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ (գերմ.)։</ref>,― կաղկանձեց Շվեյկը և անշտապ դիմեց դեպի իր վագոնը։
Պորուչիկ Լուկաշը, երկաթուղու պաստառի վրա հետ ու առաջ քայլելով, ինքն իրեն նախատում էր. «Պետք էր մի ապտակ հասցնեի, իսկ ես կանգնել nւ հետը զրույց եմ անում, ինչպես բարեկամի հետ»։
— Պաշտետը չկա՜,— հազիվ լսելի թոնթորաց նա հուսահատաբար, հայացքը հառած վագոնի կեղտոտ հատակին։
— Պաշտետը չհա՜չկա՜,— կրկնեց նա ընդհատ-ընդհատ։— Ես կարծում էի․․․ Ես ճանապարհվելուց առաջ բացեցի պաշտետը․․․ հոտ քաշեցի․․․ թե հո չի՞ հոտել․․․
— Համը տեսա՜,— գոռաց նա այնպիսի անկեղծ զղջումով, որ բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ։
Շվեյկն անհրաժեշտ համարեց այդ տեսական դրույթը պարզաբանել համապատասխան օրինակով․
— Բալոուն, դու ասում էիր, թե ձեր տանը խոզ են մորթելու և ապխտելու և թե, հենց որ մեր դաշտային փոստի համարն իմանաս, քեզ մի բուդ պիտի ուղարկեն։ Դե, հիմա պատկերացրու, դաշտային փոստը բուդն ուղարկել է մեր վաշտը, և ես ու գնդի պարոն ավագ-գրագիրը մեզ համար մեկական պատառ կտրել ենք։ Վետչինան մեզ այնքան է դուր եկել, որ կտրել ենք ևս մեկական պատառ, մինչև որ բդին պատահել է նույնը, ինչ իմ ծանոթ փոստատարին, որի ազգանունը Կոզյոլ էր։ Այդ կոզյոլը Կոզյոլը ոսկրափուտ ուներ։ Սկզբում ոտքը կտրեցին մինչև կոճը, հետո մինչև ծունկը, հետո էլ մինչև ազդրը, և եթե մարդը ժամանակին չմեռներ նրան անվերջ կկտրեին ու կսրեին գրաֆիտը փշրված մատիտի պես։ ՈՒրեմն, մենք լափեցինք քո բուդը, ինչպես դու լափել ես պարոն օբեր-լեյտենանտի լյարդի պաշտետը։
Աժդահա Բալոունը բոլորի վրա մի տխուր հայացք նետեց։
— Բայց ես հավատում եմ, որ որքան էլ աստված մարդկանց պատժում է նրանց մեղքերի համար, այնուամենայնիվ, նրանց բոլորովին չի զրկում իր ողորմածությունից։
— Աստված ինքն է շատակերներ ստեղծել, ինքն էլ նրանց մասին կհոգա,— վրա թերեց Շվեյկը։— Արդեն մի անգամ քեզ կապել են, իսկ հիմա միանգամայն արժանի ես, որ ուղարկեն առաջավոր դիրքերը։ Երբ ես պարոն օբեր-լեյտենանտի մոտ սպասյակ էի, նա ամեն բան ինձ վստահում էր։ Նրա մտքով չէր անցնի, թե ես նրա տանը կարող եմ որևէ բան լափել։ Երբ մթերաբաժնից դուրս բան էին տալիս, նա միշտ ասում էր․ «Դա թող մնա ձեզ, Շվեյկ», և կամ․ «Ի՞նչ եմ անել ու, ինձ շատ բան պետք չէ։ Մի մասը թողեք ինձ, իսկ մնացածը ինչ կուզեք արեք»։ Իսկ երբ մենք ապրում էինք Պրագայում, նա ինձ ուղարկում էր ռեստորանից ճաշ բերելու։ Այնտեղի ճաշաբաժինները շատ փոքր էին, և որպեսզի նրա մտքով որևէ վատ բան չանցներ, ես իմ վերջին կոպեկներով նրա համար մի բաժին ավելի էի առնում, միայն թե մարդը կուշտ ուտեր։ Բայց մի օր գլխի ընկավ։ Ես ռեստորանից բերում էի մենյուն և նա ընտրում էր իր ուզած ճաշը։ Մի անգամ ֆարշա ֆարշած աղավնի ընտրեց։ Երբ ինձ կես աղավնի տվին, միտք արի, որ պարոն օբեր-լեյտենանտը կարող է կարծել, թե մյուս կեսր կերել եմ։ Մի կես աղավնի էլ առա և այնպիսի արքայական բաժին բերի, որ պարոն օբեր-լեյտենանտ Շեբան, որն այդ օրը փորը լցնելու համար լեյտենանտիս հյուր էր եկել հենց ճաշի ժամին, նույնպես կշտացավ։ Իսկ երբ կշտացավ, ասաց․ «Միայն թե ինձ մի հավատացրա, թե դա մի բաժին էր։ Աշխարհում ոչ մի տեղ մարդ մենյուով մի ամբողջ ֆարշած աղավնի չի ստանա։ Եթե այսօր կարողանամ փող գտնել, ճաշը բերել կտամ քո այդ ռեստորանից։ Խոստովանիր, որ դա կրկնակի բաժին էր»։ Պարոն օբեր-լեյտենանտն ինձ խնդրեց հաստատել, որ նա ինձ մի բաժնի փող է տվել, քանի որ չէր կարող իմանալ, որ այդ օրը հյուր է ունենալու։ Ես հաստատեցի։ «Այ, տեսնո՞ւմ ես,— ասաց պարոն օբեր-լեյտենանտը։— Բայց դա դեռ ոչինչ։ Օրերս Շվեյկը ճաշին ինձ սագի երկու բուդ բերեց։ Պատկերացրու — լապշա, անձրուկի սոուսով տավարի միս, սագի երկու բուդ, խմորագնդիկներ ու այնաան այնքան կաղամբ, որ քիչ էր մնում առաստաղին հասներ, և վերջապես, բլիններ»։
— Փա՜հ-փա՜հ-փա՜հ, գրողը տանի,— շրթունքները լիզեց Բալոունը։
Շվեյկը շարունակեց,
— Դա գայթակղության քար հանդիսացավ։ Պարոն օբեր-լեյտենանտ Շեբան հաջորդ օրը իր լողլող սպասյակին ուղարկում է մեր ռեստորանը։ Սպասյակը նրան մի պստլիկ կոլոնձ հավով փլավ է բերում, այնքան, ինչքան վեց շաբաթական երեխան կկեղտոտի բարուրի մեջ, երկու փոքր գդալ։ Այդ ժամանակ օբեր-լեյաենանտ լեյտենանտ Շեբան հարձակվում է նրա վրա, թե՝ կեսը կերել ես, իսկ նա մի գլուխ պնդում է, թե ինքը մեղք չունի։ Պարոն օբեր-լեյտենանտը մի լավ հասցնում է նրա ռեխին և ինձ օրինակ բերում, թե, տես, նա ինչպիսի բաժիններ է բերում պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի համար։ Մյուս օրը այդ իզուր ծեծված զինվորը նորից է գնում ճաշ բերելու, ռեստորանում իմ մասին հարցուփորձ է անում, հետո գալիս ամեն ինչ պատմում իր պարոնին, սա էլ իր հերթին՝ իմ օբեր-լեյտենանտին։ Մի իրիկուն նստած եմ թերթը ձեռքիս ու կարդում եմ կռվի դաշտից թշնամու շտաբների տված հաղորդագրությունները։ Հանկարծ ներս է մտնում իմ օբեր-լեյտենանտը, երեսին գույն չկա, և միանգամից պահանջում է, որ ասեմ, թե ռեստորանից իմ հաշվին քանի՞ կրկնակի բաժին եմ առել։ Ասում է, թե ինքը ամեն ինչ գիտե և ժխտելն ինձ չի օգնի, թե վաղուց գիտեր, որ ես ապուշ եմ, բայց որ խելագար էլ եմ՝ իբր մտքովը չի անցել, թե ես իրեն այնպես եմ խայտառակել, որ հիմա իր միակ ցանկությունն է՝ գնդակահարել նախ ինձ, հետո իրեն։ «Պարոն օբեր-լեյտենանտ,— բացատրում եմ ես,— երբ դուք ինձ սպասյակ էիք վերցնում, առաջին իսկ օրն ասացիք, թե բոլոր սպասյակները չարագործներ և սրիկաներ են, իսկ քանի որ այդ ռեստորանում իսկապես շատ փոքր բաժիններ էին տալիս, դուք հիրավի կարող էիք կարծել, թե ես էլ բոլորի պես սրիկա եմ և լափել եմ ձեր․․․»։
— Ողորմա՜ծ աստված,— շշնջաց Բալոունը, կռացավ պորուչիկ լուկաշի ճամպրուկի վրա և վերջինիս հետ անհետացավ վագոնի խորքում։
Կայարանի մոտով, առանց կանգ առնելու, անցավ մի ուրիշ գինվորական գնացք, որ լեփ-լեցուն էր սերբիական ռազմաճակատ ուղարկվող դոյչմայստերներով։ Նրանք դեռ մինչև հիմա ուշքի չէին եկել Վիեննայում տեղի ունեցած խանդավառ ճանապարհումից և անդադրում բղավում էին․
Խիզախ իշխան Եվդենին
Խոստում տվեց արքային
Բելգրադն առնել, տալ նրան,
Արագ շինել մի կամուարջկամուրջ,
Որ զորքերը մարտաշունչ
Դեպի կջիվ կռիվ ընթանան․․․
Բեղերը կտրիչավարի ոլորած մի կապրալ, արմունկներով հենված բաց դռան առաջ նստած զինվորներին, որոնք թափահարում էին իրենք ոտքերը, դուրս էր կախվել վագոնից, չափ էր տալիս ու գոռում․
Կամուրջն արագ շինեցին,
Եվ գումակն ու այրուձին
Պղտոր Դանուբն անց կացան,
Զեմլինի մոտ ամրացան,
Որ քամուն տան սերբերին․․․
Նա հանկարծ հավասարակշռությունը կորցրեց, դուրս ընկավ վագոնից, թափով մեկ փորը խփեց սլաքի լծակին և մնաց նրա վրա, ինչպես քորոցի ծայրին ցցված։ Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալև հետևի վագոններում սկսեցին մի ուրիշ երգ․
Կոմս Ռադեցկին մեծանուն
Երդվեց քշել թշնամուն
Լոմբարդիայից այն ավեր,
Վերոնայում անհամբեր
Նա սպասեց մինչև գան
Իր ուժերը օգնական․․․
Տխմար սլաքի ծայրին տնկված ռազմատենչ կապրալը մեռել էր։ Նրա մոտ արդեն պահակություն էր անում կայարանի պարետատան կազմի մեջ մտնող մի դեռահաս զինվորիկ, որն արտակարգ լրբությամբ լրջությամբ էր կատարում իր պարտականությունը։ Նա կանգնել էր ձիգ, այնպիսի հաղթական տեսքով, որ կարծես ինքն էր կապրալին տնկել սլաքի վրա։
Դեռահաս զինվորը հունգարացի էր, և, երբ Իննսունմեկերորդ գնդի գումարտակի էշելոնից որևէ մեկը գալիս էր կապրալին նայելու, նա կայարանով մեկ բղավում էր․
― Nem szabad! Nem szabad! Komision militär nem szabad!<ref>Զոհել է Չի թույլատրվում, չի թույլատրվում։ Զինվորական հանձնաժողով չի թույլատրվում (հունգ. և գերմ., սխալներով)։</ref>
— Մեռավ պրծավ,— հառաչեց քաջարի զինվոր Շվեյկը, որ նույնպես հետաքրքրվողների մեջ էր։— Դա էլ իր առավելությունն ունի։ Թեև մարդու փորը երկաթ է մտել, այնուամենայնիվ բոլորը գիտեն, թե նա որտեղ է թաղված։ Ստիպված չեն լինի նրա գերեզմանը որոնել ռազմի բոլոր դաշտերում։ Շատ խնամքով է տնկվել,— գործիմաց մարդու պես ավելացրեց Շվեյկը, բոլոր կողմերից նայելով կապրալին։— Աղիքները մնացել են շալվարի մեջ․․․
― Նայեցեք, Շվեյկ,— ընդհատեց նրան Վանեկը,— գումարտակի հանձնակատար Մատուշիչը նորից դեպի շտաբի վագոնն է սլանում։ Զարմանում եմ, թե ինչպես բոյով մեկ չփռվեց ռելսերի վրա։
Դրանից քիչ առաջ կապիաան կապիտան Սագների և ջանասեր կադետ Բիգլերի միջև տեղի ունեցավ մի այսպիսի խիստ խոսակցության․
— Ես զարմացած եմ, կադետ Բիգլեր,— սկսեց կապիտան Սագները։— Ինչու դուք ինձ անհապաղ չեք զեկուցել, որ զինվորներին չեն տվել հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկը։ Հիմա ես ստիպված եմ ինքս գնալ և պարզել, թե ինչու են զինվորները պահեստից դատարկ ձեռքով հետ գալիս։ Պարոն սպաներն էլ ի՛նչ ասես արժեն, կարծես նրանց համար հրամանը հրաման չէ։ Չէ՞ որ ես պարզ և որոշ ասացի․ «Դեպի պահեստը երթային զորասյունով, վաշտ առ վաշտ»։ Դա կնշանակե, որ եթե դուք պահեստում ոչինչ չեք ստացել, ապա պետք է վերադառնաք դարձյալ երթային զորասյունով, վաշտ առ վաշտ։ Ես ձեզ, կադետ Բիգլեր, հրամայեցի կարգ պահպանել, իսկ դուք ամեն ինչ ինքնահոսի թողիք։ Ուրախացել էիք, որ այլևս հարկ չկա երշիկի բաժինները հաշվել, և հանգիստ թողել-գնացել էիք նայելու,— ես դա լուսամուտից տեսնում էի,— դոյչմայստերների շամփրված կապրալին։ Իսկ երբ ես հրամայեցի ձեզ կանչել, ազատություն տվիք ձեր կադետային երևակայությանը և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվիք, թե, իբր, գնացել էի համոզվելու, արդյոք շամփրված կապրալի մոտ որևէ ագիտացիա չի՞ մղվում․․․
— Համարձակվում եմ զեկուցել, տասնմեկերորդ գնդի հանձնակատար Շվեյկը․․․
— Գլուխս մի տանեք ձեր այդ Շվեյկով,— բղավեց կապիաան կապիտան Սագները։— Չկարծեք, կադետ Բիգլեր, որ ձեզ այստեղ կհաջողվի պորուչիկ Լուկաշի դեմ ինտրիգներ սարքել։ Շվեյկին մենք էինք ուղարկել այնտեղ․․․ Այնպես եք նայում ինձ, որ կարծես ձեր նկատմամբ մանրախնդրության եմ անում։ Այո․․․ ես մանրախնդրություն եմ անում, կադետ Բիգլեր․․․ Եթե դուք չեք հարգում ձեր պետին, ջանում եք նրան արատավորել, ապա ես ձեզ այնպես գործի կդնեմ, որ դուք, կադետ Բիգլեր, Ռաբ կայարանը երկար հիշեք։ Միայն թողնեն պարծենաք ձեր տեսական գիտելիքներով․․․ Սպասեցեք, հենց որ ռազմաճակատ հասնենք․․․ Այն ժամանակ ես ձեզ սպայական հետախուզության կուղարկեմ լարափակոցների այն կողմը․․․ Իսկ այդ ինչպե՞ս եք զեկուցում։ Ասենք, ես չլսեցի էլ ձեր զեկույցը, երբ ներս մտաք․․․ Նույնիսկ տեսականորեն, կադետ Բիգլեր․․․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, որ հարյուր հիսուն գրամ հունգարական երշիկի փոխարեն զինվորները ստացան երկուական բացիկ։ Ահավասիկ, պարոն կապիտան<ref>Հայրենիքի համար Սպաների միջև բոլոր խոսակցությունները, բնականաբար, տեղի են ունենում գերմաներեն (գերմծանոթ.հեղինակի)։</ref>․․․
Բիգլերը գումարտակի հրամանատարին հանձնեց երկու բացիկ, որ հրատարակել էր Վիեննայի զինվորական արխիվը, որի պետն էր հետևազորի գեներալ Վոյնովիչը։ Բացիկի մի երեսին նկարված էր ռուս զինվոր՝ մի մորուքավոր մուժիկ, որին գրկել էր մի կմախք։ Ծաղրանկարի տակ գրված էր․ «Der Tag, an dem das perfide Rußland krepieren wird, wird ein Tag der Erlösung für ganze unsere Monarchie sein.»<ref>Երբ ես վերադառնամԱյն որը, երբ կրկին վերադառնամ ուխտադրուժ Ռուսաստանը սատկի, կդառնա մեր միապետության ազատագրման որը (գերմ․)։</ref>։ Մյուս բացիկը պատրաստված էր գերմանական կայսրությունում։ Դա գերմանացիների նվերն էր ավստրո-հունգարական մարտիկներին։ Բացիկի վերևում տպված էր․ «Viribus unitis»<ref>Սպայական խոհանոցի բաժանմունք Միացյալ ուժերով (գերմլատ.)։</ref>, տակը զետեղված էր մի նկար՝ սըր Գրեյը՝ կախաղանի վրա, որի տակ ուրախ-ուրախ պատիվ էին տալիս ավստրիացի և գերմանացի զինվորները։ Նկարի տակ տպագրված էր մի ոտանավոր Գրեյնցի «Երկաթե բռունցք» գրքից (ուրախ քառյակներ մեր թշնամիների մասին)։ Գերմանական թերթերը նշում էին, թե Գրեյնցի ոտանավորները ձաղկող են, լի անխարդախ հումորով և չգերազանցված սրամտությամբ։ Ահա կախաղանի տակ զետեղված ոտանավորի թարգմանությունը․
ԳՐԵՅԸ
Բարձունքի վրա կախաղան հանված,
Ճոճվում է Էդվարդ Գրեյն անաստված․
Պետք էր ավելի շուտ կախել նրան,
Բայց մի հանգամանք խանգարեց դրան․—
Ոչ մի սեգ կաղնի չուզեց իր ճյուղին
Օրորել նրան՝ Հիսուս Քրիստոսին դավաճանողին,
Եվ անասունն այդ ճոճվում է, ավա՜՜ղավա՜ղ,
Ֆրանսիացիների հանրապետական կաղամախից կախ։
Կապիտան Սագները դեռ մինչև վերջ չէր կարդացել «անխարդախ հումորով ու չգերազանցված սրամտությամբ» լի այդ տողերը, երբ վազեվազ շտաբի վագոն մտավ գումարտակի հանձնակատար Մատուշիչը։
Նրան կապիտան Սագներն ուղարկել էր կայարանի պարետանոցին կից հեռագրատունը՝ իմանալու, թե արդյոք որևէ հրաման չկա՞, և նա բերել էր բրիգադից արված մի հեռագիր։ Վերծանման բանալիին դիմելու հարկ չեղավ։ Հեռագիրը ծածկագրված չէր և բարբառում էր․ Rasch abkochen, dann Vormarsch nach Sokal<ref>«Լուպկայի լեռնանցքի հերոսներին» Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ (գերմ․)։</ref>։
Կապիտան Սագները մտահոգ օրորեց գլուխը։
— Ես հին սակրավորական ծառայության կադրային սպա եմ,— ավելացրեց նա։— Մասնակցել եմ Գալիցիայի մեր ստրատեգիական երկաթուղու շինարարությանը։
— Պարոն կապիտան,— ասաց նա մի րոպե անց,— մեզ, ծերունիներիս, որ ծառայությունը սկսել ենք որպես հասարակ զինվոզինվոր, միայն ռազմաճակատ են քշում։ Թեև ներկայումս ռազմական մինիստրությունում շնից շատ հաղորդակցության ճանապարհների քաղաքացիական ինժեներներ կան, որոնք հոժարականի քննություն են հանձնել։ Սակայն, միևնույն է, քառորդ ժամից դուք շարունակելու եք ձեր ճանապարհը․․․ Հիշում եմ, թե ինչպես մի անդամ անգամ Պրագայի կադետական դպրոցում ես, ձեր ավագ ընկերը, ձեզ օգնում էի ճոճաձողի վրա վարժություններ կատարելիս։ Այն ժամանակ մեզ երկուսիս արձակուրդից զրկեցին։ Չէ՞ որ դուք էլ ձեր դասարանում կռվում էիք գերմանացիների հետ<ref>Զարմանալի՛ է Երկու սպաներն էլ խոսում են գեմաներեն։ Այս նախադասությունը հնչում էր այսպես. Sie haben sich damals auch mit den deutschen Mitschulern gerauft (ֆրանս․ծանոթ․ հեղինակի)։</ref>․․․ Ձեզ հետ էր սովորում Լուկաշը, և դուք, կարծեմ, մտերիմ բարեկամներ էիք։ Այդ ամենը, հիշեցի երբ հեռագրով ստացա երթային գումարտակի այն սպաների ցուցակը, որոնք երթային գումարտակի հետ անցնում են իմ կայարանով։ Այն ժամանակվանից շատ ջուր է հոսել։ Այն Ժամանակ ես կադետ Լուկաշին շատ էի համակրում։
Այդ խոսակցությունը կապիտան Սագների վրա ճնշող տպավորություն գործեց։ Նա ճանաչեց իր խոսակցին։ Կադետական դպրոցի աշակերտ եղած ժամանակ պարետը ղեկավարում էր ավստրիական օպոզիցիան։ Հետագայում աստիճանների հետևից ընկնելով, նրանք թողել էին իրենց օպոզիցիոն տրամադրությունները։ Կապիտան Սագներին առանձնապես վիրավորեց պորուչիկ Լուկաշին հիշատակելը, որին ինչ-որ անհայտ պատճառներով ամենուրեք անտեսում էին։
— Պորուչիկ Լուկաշը հիանալի սպա է,— ընդգծված կերպով ասաց կապիտան Սագները։— Մեր գնացքն ե՞րբ է մեկնում։
Կայարանի պարետը նայեց ժամացույցին։
— Ես կարծում էի, թե հրաժեշտի առթիվ դուք ինձ որևէ բան կասեք, Սագներ․․․
— Also nazdar<ref>Չեխական այբուբենում Խ֊ն առաջին տառերից էՈւրեմն, Վ֊ն՝ վերջին։ցտեսություն։</ref>,— պատասխանեց Սագները և դուրս եկավ կայարանի պարետանոցից։