Կադետ Բիգլերը գրել էր․ «Տրուտնովի մոտ չէր կարելի ճակատամարտ տալ, քանի որ լեռնային տեղանքը գեներալ Մացուխելիին հնարավորություն չէր տալիս ծավալելու դիվիզիան, որին սպառնում էին մեր դիվիզիայի ձախ թևը շրջապատող բարձունքներում տեղավորված պրուսական ուժեղ զորասյունները»։
― Ձեր կարծիքով, Տրուտնովի մոտ,— քմծիծաղ տվեց կապիտան Սագները, տետրը վերադարձնելով կադետ Բիգլերին,— կարելի էր ճակատամարտ տալ միայն այն դեպքում, երբ Տրուտովը լիներ հարթ վայրում։ Ա՜խ դուք, բուդեյովիցյան Բենեդեկ։ Կադետ Բիգլեր, շատ հաճելի է, որ կայսրական բանակի շարքերում գտնվելու կարճ ժամանակամիջոցում դուք ջանացել եք խորամուխ լինել ռազմագիտության մեջ։ Դժբախտաբար, ձեզ մոտ այնպես է դուրս եկել, որ կարծես երեխաները զինվոր-զինվոր են խաղում և իրենք իրենց գեներալի աստիճան տալիս։ Այնպես արագ եք բարձրացրել ձեր աստիճանը, որ ուղղակի մարդու քեֆ է գալիս։ Կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլեր։ Այդպես որ գնա, մենք դեռ Բուդապեշտ չհասած, դուք արդեն ֆելդմարշալ կդառնաք։ Դեռ երեկ չէ մյուս օրը դուք ձեր հոր մոտ կովի կաշի էիք կշռում, ո՜վ կայսրական թագավորական լեյտենանտ Ադոլֆ Բիգլեր։ Լսեցեք, չէ՞ որ դուք դեռ սպա էլ չեք։ Դուք կադետ եք, եֆրեյտորի և ենթասպայի միջև ընկած մի բան։ Դուք նույնքան իրավունք ունեք ձեզ սպա անվանելու, որքան այն եֆրեյտորը, որ պանդոկում հրամայում է իրեն «պարոն շտաբի գրագիր» անվանել։
— Լսիր, Լուկաշ,— դիմեց նա պորուչիկին,— կադետ Բիգլերը քո վաշտում է։ Այդ տղային խելքի բեր։ Ստորագրում է՝ «սպա»։ Դեռ թող կռվում արժանանա այդ կոչումին։ Երբ սկսվի հրետանային փոթորկալի կրակը և մենք գրոհի գնանք, թող կադետ Բիգլերն իր դասակի հետ կտրատի լարափակոցները, der gute Junge! Apropos<ref>Անուշիկ մանչուկ (գերմ․)։ Ի դեպ (ֆրանս․)։</ref>, քեզ բարևում է Ցիկանը, նա Ռաբում կայարանի պարետ է։
Կադետ Բիգլերն հասկացավ, որ խոսակցությունն ավարտված է, պատիվ տվեց և, խեցգետնի պես կարմրած, սկսեց վագոնում վազ տալ, մինչև որ հասավ միջանցքի ծայրը։
Նա լուսնոտի պես բացեց զուգարանի դուռը և, նկատելով՝ «Զուգարանից թույլատրվում է օգտվել միայն գնացքը շարժվելիս, գերմանա-հունգարական մակագրությունը, ֆսֆսաց, սկսեց հեծկլտալ ու դառնորեն լալ։ Այնուհետև իջեցրեց շալվարը և, արցունքները սրբելով, սկսեց իրեն զոռ տալ։ Ապա օգտագործեց այն տետրը, որի վերնագիրն էր․ «Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի, որ կազմել է կայսրական թագավորական ապա սպա Ադոլֆ Բիգլերը»։ Պղծված տետրն անհետացավ ծակի մեջ և, ընկնելով գծի վրա, սկսեց դես ու դեն նետվել ընթացող գնացքի տակի ռելսերի արանքում։
Կադետը ջրով լվաց իր կարմրած աչքերը և դուրս եկավ միջանցք, վճռելով լինել ուժեղ, շատ ուժեղ։ Դեռևս առավոտվանից նրա գլուխն ու փորը ցավում էին։
Զինվորներն անցնում են նրա մոտով և երգում մի երգ․ որը նա կարդացել է ավստրիական զինվորական երգերի «Es gilt»<ref>«Խոսքն այն մասին է» (գերմ․)։</ref> ժողովածուում․
Halt’ euch brav, ihr tapf ’ren Brüder,<br />werft den Feind nur herzhaft nieder,<br />Laßt des Kaisers Fahne weh’n… <ref>Ամուր կացեք քաջորդիներ,<br />Զարկեք անարգ մեր թշնամուն,<br />Բարձր պահեք դրոշը մեր (գերմ․)։</ref>
Դաշտանկարը հիշեցնում է «Wiener illustrierte Zeitung»<ref>«Վիեննայի պատկերազարդ թերթ»</ref>-ի պատկերազարդումները։
Ամբարի աջ կողմում տեղավորված է հրետանին։ Սա գնդակոծում է թշնամու խրամատները, որոնք ընկած են այն խճուղու մոտ, որով նա գնում է ավտոմոբիլով։ Ձախ կողմում կանգնած է մի տուն, որի ներսից կրակում են, մինչ թշնամին ջանում է խզակոթերով տեղահան անել դուռը։ Խճուղու մոտ այրվում է թշնամու մի սավառնակ։ Հեռվում երևում են հեծելազորն ու բոցավառվող գյուղեր։ Ավելի հեռվում, մի փոքրիկ բարձունքի վրա դասավորված են երթային գումարտակի խրամատները, որտեղից գնդացրային կրակ են բացել։ Խճուղու երկայնքով ձգված են թշնամու խրամատները։ Վարորդը խճուղիով մեքենան վարում է դեպի թշնամու կողմը։ Գեներալը գոռում է վարորդի խոսափողակի մեջ․
— Սա հիանալի խճուղի է, պարոն գեներալ։ Մարդ իսկի չի իմանում ինչպես է քշում։ Եթե թեքվենք դեպի դաշտը, մեր դողը կպայթի։
— Տեսեք, պարոն գեներալ,— նորից գոռում է վարոդը։— վարորդը։— Այս խճուղին այնքան լավ է շինված, որ նույնիսկ երեսունուկես սանտիմետրանոց հրասանդները մեզ բան չեն կարող անել։ Խճուղին կալի պես հարթ է։ Իսկ այն քարքարոտ սայլուղիների վրա մեր դողերը կպայթեն։ Չենք էլ կարող հետ դառնալ, պարոն գեներալ։
— Դըզ-դըզ-դըզ-դզո՜ւմ,— լսում է Բիգլերը, և ավտոմոբիլը մի վիթխարի թռիչք է կատարում։
— Ասում էի, չէ՞, պարոն գեներալ,— բղավում է վարորդը խոսավաղակի մեջ,— որ խճուղին չափազանց լավ է շինված։ Ա՛յ, հենց նոր ուղղակի մեր կողքին երեսունուկես սանտիմետրանոց պայթեց, բայց ահա, ոչ մի փոս, կարծես կալ լինի։ Բայց բավական է, որ դեպի դաշտը քշենք՝ դողերը կպայթեն։ Հիմա մեզ վրա կրակում են չորս կիլոմետր հեռավորությունից։
Նրանք անցան վարժադաշտը, որ լեփ-լեցուն էր զինակոչիկ հրեշտակներով, որոնց սովորեցնում էին «ալելույա» գոռալ։
Անցան զինվորների մի խմբի մոտով, որտեղ շիկագլուխ կապրալ-հրեշտակը խստավարժեցնում էր զինվորական լրիվ համազգեստ կրող մի դմբլո զինակոչիկ-հրեշտակի, բռունցքով հարվածում նրա փորին ու բղավում․ «Բերանդ լայն բաց արա, Բեթղեհեմի խոզ, մի՞թե այդպես են «ալելուիա» «ալելույա» գոռում։ Կարծես բերանումդ կնեդլիկ կա։ Հետաքրքիր է, թե ո՞ր էշն է քեզ թողել դրախտ։ Մեկ էլ կրկնիր․․․ ― «Հլէ-հլի-լույա»։— «Այդ ի՞նչ է, սրիկա, մեր դրախտումն էլ պիտի քթիդ մեջ խոսե՞ս։ Մե՛կ էլ կրկնիր, Լիբանանի մայրի»։
Նրանք շարունակում էին առաջանալ, բայց դեռ երկար ժամանակ լսվում էր ահաբեկված ռնգախոս հրեշտակ-զինակոչիկի ոռնոցը․ «Հլե-հլի-լույա» և․ հրեշտակ-կապրալի գոռոցը․ «Ալ-լե-լու-յա, ալ-լե-լու-յա, հորդանանի խոզ»։
Արդեն երևամ էր Բուդապեշտի լույսերի հրացոլքը։ Դանուբի վրա լուսարձակը շոշափում էր երկինքը։
Կադետ Բիգլերն, ըստ երևույթին, երազում արդեն ուրիշ բան էր տեսնում։ Նա քրթմնջում էր․― «Sagen Sie meiner tapferen Armee, daß sie sich in meinem Herzen ein unvergängliches Denkmal der Liebe und Dankbarkeit errichtet hat»<ref>Հաղորդեցեք իմ քաջարի բանակին, որ նա իմ սրտում իր համար սիրո և երախտագիտության հավերժական հուշարձան է կանգնել (գերմ․)։</ref>։ Քանի որ այդ ասելիս նա շուռումուռ էր գալիս, գարշահոտությունը նորից դիպավ Բատցերի քթին, Բատցերը թքեց ու թոնթորաց․ «Stink wie a’ Haizlputza, wie a’ bescheißena Haizlputza»<ref>Վրայից արտաքնոց մաքրողի հոտ է գալիս, կեղտոտած արտաքնոց մաքրողի (գերմ․)։</ref>։ Իսկ կադետ Բիգլերն ավելի ու ավելի անհանգիստ էր շուռումուռ գալիս։ Նրա նոր երազը արտակարգ ֆանտաստիկ էր․ նա պաշտպանում է Lինցը Լինցը Ավստրիայի ժառանգական տիրապետության համար մղվող պատերազմում։ Տեսնում է նա քաղաքի շուրջը սարքված ռեդուտներն ու ամրությունները։ Նրա գլխավոր շտաբը վեր է ածվել մի մեծ հոսպիտալի։ Ամենուրեք պառկած են իրենց փորերը ամուր բռնած վիրավորներ։ Քաղաքի ցցապատնեշների վրայով անցնում են Նապոլեոն I-ի ֆրանսիացի դրագունները։
Իսկ նա, քաղաքի պարետը, կանգնած է նրանց Բոլորից բոլորից վեր, նույնպես բռնել է փորը և ձայն է տալիս ֆրանսիացի բանագնացին․
— Հայտնեցեք ձեր կայսրին, որ ես չեմ հանձնվի։
Հետո կարծես փորի ցավերը մեղմանում են, և նա իր գումարտակի հետ ցցապատնեշի վրայով փախչում է քաղաքից, ընդառաջ գնալով փառքին ու հաղթանակին, և տեսնում է, թե ինչպես պորուչիկ Լուկաշը կուրծքը դեմ է անում ֆրանսիացի գրագունի դրագունի թրին, որպեսզի կասեցնի նրա՝ Բիգլերի, ազատագրված Լինցի պաշտպանի վրա ուղղված հարվածը։
Պորուչիկ Լուկաշը մեռնում է նրա ոտքերի տակ, գոչելով․
― Ein Mann wie Sie, Herr Oberst, ist nötiger als ein nichtsnutziger Oberleutnant!<ref>Ձեզ նման մարդը, պարոն գնդապետ, ավելի է անհրաժեշտ, քան չնչին օբեր-լեյտենանտը (գերմ․)։</ref>
Լինցի զգացված պաշտպանը դեմքը շրջում է մեռնողից, բայց այդ Ժամանակ ժամանակ կարտեչը դիպչում է նրա հետույքի թշին։ Բիգլերը մեքենայաբար շոշափում է շալվարը և ձեռքի վրա ինչ-որ լպրծուն բան զգում։ Սա բղավում է․
— Սանիտարներ, սանիտարներ,— և ձիուց վայր է ընկնում։
― Կարծում եմ, գնացքը կվերակազմեն,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։– Մեզ կքշեն Transport-Militärbahnhof<ref>Զինվորական էշելոնների կայարան (գերմ․)։</ref> տեսակավորման կայարանը։
նրանց Նրանց մոտեցավ «պատերազմական ժամանակի դոկտոր» Վերլֆերը։
— Դատա՛րկ բան է,— ասաց նա ժպտալով։ — Այն պարոններին, որոնք երազում են ժամանակին սպա դառնալ և սպայական ժողովարանում պարծենում են իրենց ռազմա-պատմագիտական գիտելիքներով, պետք էր նախազգուշացնել, որ քաղցրավենիքի ծանրոցը միանգամից ուտելը վտանգավոր է։ Բրուկից մեկնելուց հետո կադետ Բիգլերը կլլել է, ինչպես նա ինքը խոստովանում է, կրեմի երեսուն փողրակ, իսկ կայարաններում միայն եռացրած ջուր է խմել։ Դա ինձ, պարոն կապիտան, հիշեցնում է Շիլերի Շիլլերի «Wer sagt von․․․»<ref>«Ով ասում է, թե․․․ (գերմ․)։</ref> ոտանավորը։
— Լսեցեք, դոկտոր,— ընդհատեց նրան կապիտան Սագները,— խոսքր Շիլլերի մասին չէ։ Ասացեք, ի՞նչ է պատահել կադետ Բիգլերին։
Նրա ապականված շալվարն անհետացավ համաշխարհային պատերազմի ջրապտույտի մեջ։ Մեծ հաղթանակներ տանելու մասին կադետ Բիգլերի փայփայած երազանքները ամփոփվեցին մեկուսիչ բարաքների պալատներից մեկի մեջ։
Երբ կադետ Բիդլերն Բիգլերն իմացավ, որ դիզենտերիայով հիվանդ է Բերկրանք , բերկրանք զգաց։
Ի՞նչ տարբերություն վիրավորվելու և պարտքդ կատարելու ժամանակ հանուն թագավոր կայսեր հիվանդանալու մեջ։
— Դանդաղ մահացումի սիմպտոմներ,― որոշեց շտաբի բժիշկը,— պասիվություն․․․
Սխալված չլինլու չլինելու համար նա հունգարացի սանիտար ենթասպային հարցրեց, թե արդյոք վաննայի մեջ կադետը սրտախառնություն կամ լուծ չի՞ ունեցել։
Ստանալով բացասական պատասխան, բժիշկը նայեց Բիգլեըին։ Եթե խոլերայի դեպքում լուծն ու սրտախառնությունը դադարում է, ապա դա նախորդ սիմպտոմների հետ միասին ներկայացնում է կյանքի վերջին ժամերի տիպիկ պատկերը։