Changes

== Բուդապեշտում ==
Բուդապեշտի զինվորական կայարանում Մատուշիչը կապիտան Սագներին մի հեռագիր բերեց, որ տվել էր սանատորիա ուղարկված դժբախտ բրիգադային հրամանատարը։ Հեռագիրը ծածկագրված չէր և ուներ նույն բովանդակությանը, ինչ նախորդը․ «Արագ ճաշ եփել , ապա շարժվել դեպի Սոկալ»։ Դրան ավելացված էր․ «Գումակը մտցնել արևելյան խմբի մեջ։ Հետախուզական ծառայությունը վերացվում է։ Տասներեքերորդ երթային գումարտակին՝ Բուգի վրա կամուրջ կառուցել։ Մանրամասնությունները թերթերում»։
Կապիտան Սագները անմիջապես գնաց կայարանի պարետի մոտ։ Նրան սիրալիր դիմավորեց մի կարճլիկ չաղ սպա։
— Համա՜ թե օյին է սարքել ձեր բրիգադի հրամանտարը,— ծիծաղից խեղդվելով ասաց կարճլիկ սպան։— Բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր էինք այդ անհեթեթությունը հանձնել ձեզ, քանի որ նրա հեռագրերը հասցեատերերին չհանձնելու մասին դիվիզիայից դեռ կարգադրություն չի ստացվել։ Երեկ այստեղով անցնում էր Յոթանասունհինգերորդ գնդի տասնչորսերորդ երթային գումարտակը, և գումարտակի հրամանատարը հեռագիր ստացավ, թե ամբողջ անձնակազմին վճարել վեցական կրոն՝ որպես հատուկ պարգև Պերեմիշլի համար։ Միաժամանակ կարգադրված էր, թե ամեն մի զինվոր այդ վեց կրոնից երկուսը պետք է մուծի ռազմական փոխառության համար… Ըստ հավաստի տեղեկությունների, ձեր բրիգադի գեներալը կաթվածահար է եղել։
— Պարոն մայոր,— դիմեց կապիտան Սագները զինվորական կայարանի պարետին,— համաձայն գնդին տրված հրամանների, մենք ըստ մարշրուտի գնում ենք Գյոդյոլլյո։ Անձնակազմն այստեղ պետք է ստանա մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեցարական շվեյցարական պանիր։ Վերջին կայարանում զինվորներին պետք է տային հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկ, բայց նրանք ոչինչ չստացան։
— Այստեղ էլ հազիվ թե որևէ բան ստանաք,— առաջվա պես ժպտալով պատաոխանեց պատասխանեց մայորը։— Ինձ հայտնի չէ ''Չեխիայից եկած գնդերի համար'' տրված այդպիսի հրաման։ Ասենք, դա իմ գործը չէ, դիմեցեք մատակարարման վարչությանը։
— Մենք ե՞րբ ենք ճանապարհվելու, պարոն մայոր։
«Խոսք չունեմ, հիմար դրության մեջ ընկա,— մտածեց կապիտան Սագները պարետանոցից դուրս գալիս։— Ախր ինչո՞ւ պորուչիկ Լուկաշին հրամայեցի հրամանատարներին հավաքել և նրանց ու զինվորների հետ գնալ պարենի պահեստը»։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար պորուչիկ ԼակաշըԼուկաշը, համաձայն կապիտան Սագների կարգադրության, ուզում էր հրաման տալ, որ շարժվեն դեպի պահեստ՝ մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեյցարական պանիր ստանալու, բայց այդ իսկ պահին նրա առաջ տնկվեց Շվեյկը, հետն էլ դժբախտ Բալոունը։
Բալոունն ամբողջ մարմնով դողում էր։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,― ասաց Շվեյկն իրեն հատուկ ժրությամբ,— գործը շատ լուրջ է։ Համարձակվում եմ խնդրել, պարոն օբեր֊լեյտենանտ, այդ գործին լուծում տալ ''աչքից հեռու մի տեղ''։ Այդպես արտահայտվեց իմ ընկերներից մեկը, զգորժցի Շպատինան, երբ հարսանիքի խաչեղբայր էր և հանկարծ եկեղեցում բնական կարիք զգաց․․․
— Բանն ինչո՞ւմն է, Շվեյկ,— չհամբերեց պորուչիկ ԼակաշըԼուկաշը, որ Շվեյկին կարոտել էր ճիշտ այնպես, ինչպես Շվեյկը պորուչիկ Լուկաշին։— Մի կողմ քաշվենք։
Բալոունը դանդաղ քարշ եկավ նրանց հետևից։ Այդ հսկան բոլորովին իրեն կորցրել էր և վհատված թափահարում էր թևերը։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— վրա տվեց Շվեյկը,— ավելի լավ է մարդ ինքը խոստովանի, քան թե սպասի, որ գործը բացվի։ Դուք միանգամայն պարզ ու որոշ հրամայեցիք, պարոն օբեր֊լեյտենանտ, որ Բուդապեշտ հասնելուն պես Բալոունը ձեզ համար լյարդի պաշտետ և մի բուլկի բերի։
― Այդ հրամանը սաացե՞լ ստացե՞լ էիր թե ոչ,— դիմեց Շվեյկը Բալոունին։
Բալոունը ավելի վհատված թափահարեց թևերը, ասես հարձակվող հակառակորդից պաշտպանվելով։
— Բլյու-բյլու-յու, պա-ա-ա-րոն օբ֊բե-բեր–լեյ֊տե֊նանտ,— բղավում էր դժբախտ Բալոունը փսխելու նոպաների ընդմիջումներին։— Ես եմ լա-լա֊լափ֊ել…— Տառապյալ Բալոունի բերանից դուրս էին թափվում նաև պաշտետի անագաթղթյա փաթթոցի կտորները։
— Ինչպես տեսնում եք, պարոն օբեր֊լեյտենանտ,— բոլորովին չշփոթվելով ասաց Շվեյկը,— յուրաքանչյուր լափված պաշտետ դուրս է պալիս, ինչպես մախաթը պարկի միջից։ Ես ուզում էի մեղքն ինձ վրա վերցնել, բայց այդ անասունն ինքն իրեն մատնեց։ Բալոունը շատ օրինավոր մարդ է, բայց ինչ էլ վստահես իրեն՝ կլափի։ Ես մի այդպիսի անձնավորության էլ էի ճանաչում, որ բանկի թղթատար էր։ Նրան կարելի էր հազարներ վստահել։ Մի անգամ մի ուրիշ բանկից փող էր ստացել, և հազար կրոն ավելի էին տվել։ Ավելի ստացածն անմիջապես վերադարձրեց։ Բայց անկարելի էր նրան ուղարկել տասնհինգ կրեյցերի ապխտած շլնքամիս բերելու․ անպայման ճանասրորհին կեսը կլափեր, լափելոլ լափելու գործում այնքան անզուսպ էր, որ երբ ուղարկում էին լյարդի երշիկներ բերելու, ճանապարհին գրչահատով երշիկները փորփրում էր, իսկ ծակերը անգլիական պլաստիրով ծեփում։ Հինգ փոքրիկ երշիկ ծեփելու պլաստիրը նրա վրա ավելի թանկ էր նստում, քան մեկ երշիկը։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց ու հեռացավ։
— Հանկարծ մեր գնացքը չգնա՞,— սկսեց մզզալ Բալոունը, որի անկշտությանը զուգակցում էր մի բացառիկ ժլատություն։
— Երբ մարդ ռազմաճակատ է գնում,— համոզված ասաց Շվեյկը,— երբեք գնացքից չի ուշանա, որովհետև ռազմաճակատ մեկնող ամեն մի գնացք շատ լավ գիտե, որ եթե շտապի՝ էշելոնի միայն կեսը կհասցնի վերջին կայարանը։ Բայց ես քո փոարացավը փորացավը գիտեմ, Բալոուն։ Դու գրպանիդ համար ես դողում։
Սակայն նրանք չկարողացան ոչ մի տեղ գնալ, քանի որ հնչեց «մտնել վագոնները» հրամանը։ Վաշտերի զինվորները ձեռնունայն վերադառնում էին իրենց վագոնները։ Հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի փոխարեն, որ պետք է տային այստեղ, նրրանք ստացել էին մեկական տուփ լուցկի և մեկական բացիկ, որ, հրատարակել էր Ավստրիայի Զինվորական գերեզմանների պահպանության կոմիտեն (Վիեննա, XIX/4, փող. Կանիզիուս)։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն նրանց տվել էին Արևմտյան Գալիցիայի Սեդլիցյան զինվորական գերեզմանատունը և դժբախտ աշխարհազորայինների հուշարձանը։ Այդ մոնումենտը ստեղծել էր ռազմաճակատից ճողոպրած քանդակագործ, հոժարական ավագ գրագիր Շոլցը։
Շտաբը հեռագրել էր, թե Իտալիան Ավստրո֊Հունգարիային պատերազմ է հայտարարել։
Դեռևս Լեյտի Բրուկում սպայական ժողովարանի ճոխ ճաշերի ու ընթրիքների ժամանակ մարդիկ, բերանները լի, խոսում էին Իտալիայի տարօրինակ դիրքի մասին, սակայն ոչ ոք չէր սպա֊ սումսպասում, թե կիրականանա այն մարգարեական խոսքը, որ մի անգամ ընթրիքի ժամանակ ասաց ապուշ Բիգլերը, մակարոնի ափսեն մի կողմ հրելով. «Ես մակարոն կուշտ կուտեմ,— ասել էր նա,– Վերոնայի դարպասների մոտ»։
Ուսումնասիրելով բրիգադից ստացված հրահանգը, կապիտան Սագները հրամայեց տագնապի ազդանշան հնչեցնել։
Երբ երթային գումարտակի բոլոր զինվորները հավաքվեցին, նրանց կանգնեցրին քառանկյունաձև, և կապիտան Սագներն արտակարգ հանդիսավորությամբ զինվորներին կարդաց իրեն հեռագրված հրամանը.
«Իտալիայի թագավորը, ագահությունից մղված, կատարեց չլսված դավաճանական ակտ, մոռանալով իր եղբայարական եղբայրական պարտականությունները, որոնցով նա կապված էր որպես մեր պետության դաշնակից։ Պատերազմի հենց սկզբից, որում նա, որպես մեր պետության դաշնակից, պետք է կանգներ մեր քաջարի զորքերի հետ կողքեկողքի, Իտալիայի ուխտադրուժ թագավորը կատարում էր դիմակավորված դավաճանի դեր, զբաղվելով երկերեսանիությամբ, գաղտնի բանակցություններ վարելով մեր թշնամիների հետ։ Այդ դավաճանությունը բոլորվեց մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը մեր միապետությանը պատերազմ հայտարարելու ակտով։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը համոզված է, որ մեր քաջարի ու փառապանծ բանակը նենգամիտ թշնամու խայտառակ դավաճանությանը կպատասխանի այնպիսի հարվածով, որ դավաճանը հասկանա, որ խայտառակ կերպով ու նենգաբար պատերազմ սկսելով՝ նա կործանել է ինքն իրեն։ Մենք հաստատ հավատում ենք, որ աստծո օգնությամբ շուտով կգա այն օրը, երբ Իտալիայի տափարակները նորից կտեսնեն Սանտա֊Լուչիայի, ՎիչենցաիՎիչենցայի, Նովարայի, Կուստոցայի հաղթանակչին։ Մենք ուզում ենք, մենք պարտավոր ենք հաղթել, և անկասկած կհաղթենք»։
Դրան հետևեց սովորական «dreimal hoch»<ref>Հրեշտակային բոզեր Եռակի ուռռա (գերմ․)։</ref>-ը և վհատված զորքը գնացք նստեց։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն զինվորներին բաժին ընկավ պատերազմն Իտալիայի հետ։
Այն վագոնում, որտեղ նստած էին Շվեյկը, ավագ գրագիր Վանեկը, հեռախոսավար Խոդունսկին, Բալոունը և խսհարար Յուրայդան, հետաքրքիր զրույց Բացվեց Իտալիայի պատերազմի մեջ մտնելու մասին։
— Մեզ մի նոր Ռադեցկի էր պետք,— ասաց Շվեյկը։— Ա՜յ թե ով էր ծանոթ այդ տեղերին։ Նա լավ գիտեր, թե որն է իտալացիների թույլ տեղը, թե ինչի վրա և որ կողմից պետք է գրոհել։ Չէ՞ որ մի տեղ մտնելը հեշտ գործ չէ։ Մտնել ամեն մարդ կարող է, բայց արի ու դուրս եկ,— իսկական ռազմական արվեստը հենց դրա մեջ է։ Երբ մարդ որևէ տեղ է մտնում, պետք է իմանա, թե շուրջն ինչ է կատարվում, որպեսզի չընկնի այն անհարմար դրության մեջ, որ կոչվում է կատաստրոֆա։ Մի անգամ մեր տանը, դեռևս իմ հին բնակարանում, տանիքի տակ մի գող բռնեցին։ Բայց այդ սրիկան այնտեղ մտնելիս նկատել էր, որ սանդղավանդակի վերևում մի մեծ լապտեր են նորոգում։ Եվ ահա դուրս պրծավ բռնողների ձեռքից, սպանեց դռնապանի կնոջը և տախտակամածի վրայով մտավ այդ լապտերի մեջ, իսկ այնտեղից այլևս դուրս չեկավ։ Մեր հայր Ռադեցկին էլ Իտալիայի ամեն մի ծակուծուկը գիտեր, նրան ոչ ոք չէր կարող բռնել։ Մի գրքի մեջ նկարագրված է, թե նա ինչպես է ճղել Սանտա-Լուչիայից, թե ինչպես են ճղել նաև իտալացիները։ Ռադեցկին միայն մյուս օրն է իմացել, որ փաստորեն ինքն է հաղթել, քանի որ նույնիսկ դաշտային հեռադիտակով իտալացիները չէին երևում։ Այն ժամանակ նա հետ է դարձել և իր թողած Սանտա֊Լուչիան գրավել։ Դրանից հետո նրան ֆելդմարշալի կոչում են շնորհել։
— Խո՛սք չունեմ, հիանալի երկիր է,— մեջ մտավ խոհարար Յուրայդան։— Ես մի անգամ եղել եմ Վենետիկում և գիտեմ, որ իտալացին ամեն պատահած մարդու խոզ է անվանում։ Երբ նա բարկանում է, բոլորը նրա համար «porco maladetto»<ref>Զբաղվա՛ծ է Նզովյալ խոզ (գերմիտալ.)։</ref> են։ Նրա համար հռոմի պապն էլ, մադոննան էլ խոզ են։
Ավագ գրագիր Վանեկն, ընդհակառակը, մեծ համակրանքով արտահայտվեց Իտալիայի մսաին։ Նա պատերազմից առաջ Կրալուպիի իր դեղագործական խանութում փտած լիմոնից սիրոպ էր պատրաստում, իսկ ամենաէժան և ամենա փտած ամենափտած լիմոնը միշտ գնում էր Իտալիայում։ Հիմա պրծավ, այլևս հնարավոր չէ Իտալիայից լիմոն բերել Կրալուպի։ Իտալիայի հետ կռվելն, անկասկած, շատ անակնկալներ կստեղծի, քանի որ Ավստրիան կջանա Իտալիայից վրեժ լուծել։
— Հեշտ է ասել՝ վրեժ լուծել,— ժպտալով առարկեց Շվեյկը։― Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջիվերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում։ Երբ մի քանի տարի առաջ ես ապրում էի Վինոգրադիում, մեր տան առաջին հարկում մի բարապան էր կենում, իսկ նրա բնակարանում սենյակ էր վարձել ինչ֊որ բանկի մի մանր աստիճանավոր։ Այդ աստիճանավորը միշտ հաճախում էր Կրամերիևա փողոցի գարեջրատունը, որտեղ մի անգամ ընդհարվեց մի պարոնի հետ։ Պարոնը Վինոգրադիում մեզի անալիզի լաբորատորիա ուներ և միայն մեզի մասին էր խոսում ու մտածում, հետը շարունակ մեզի շշիկներ էր ման ածում և ամեն մեկի ձեռքը խոթում, որ միզեր և մեզն անալիզի տար։ Իբր այդ անալիզից էր կախված մարդու և նրա ընտանիքի բախտը։ Հետո դա էժան է, ընդամենը վեց կրոն, ասում էր նա։ Գարեջրատան բոլոր հաճախորդները, ինչպես և գարեջրատան տերն ու նրա կինը, իրենց մեզն անալիզի տվին։ Միայն ասածս աստիճանավորն էր համառում, չնայած որ ամեն անգամ միզարան գնալիս այն պարոնը նրա հետևից ներս էր մտնում և շատ մտահոգված ասում. «Չգիտեմ ինչ ասեմ, պան Սկորկովսկի, միայն թե ձեր մեզը ինձ դուր չի դալիս։ Քանի դեռ ուշ չէ, միզեցեք շշիկի մեջ»։ Վերջիվերջո համոզեց։ Դա աստիճանավորի վրա վեց կրոն նստեց։ Եվ պարոնն իր անալիզով նրան, ինչպես և մյուսներին, հոգեհան արեց։ Բացառություն չկազմեց և գարեջրատան տերը, որի առևտրին շատ վնասեց, քանի որ յուրաքանչյուր անալիզի կցում էր այն եզրակացությունը, թե դա իր պրակտիկայում հանդիպող շատ լուրջ դեպք է, թե ջրից բացի ոչինչ չի կարելի խմել, չի կարելի ծխել, չի կարելի ամուսնանալ և պետք է միայն բանջարեղեն ուտել։ Եվ ահա աստիճանավորը, ինչպես և մյուսները, սաստիկ զայրացավ նրա վրա և իր վրեժը լուծելու գործիք դարձրեց բարապանին, գիտենալով, որ նա դաժան մարդ է։ Եվ ահա մի անգամ նա մեզի անալիզ կատարող պարոնին ասաց, թե վերջերս բարապանը իրեն վատառողջ է զգում և խնդրում է, որ պարոնը առավոտվա ժամը ութին գա իր մոտ՝ մեզը քննության տանելու։ Պարոնը գնաց։ Բարապանը դեռ քնած էր։ Պարոնն արթնացրեց նրան և սիրալիր ասաց․ «Հարգանքներիս հավաստիքը, պան Մալեկ, բարի լուր։ Ահա ձեզ շշիկ, բարեհաճեցեք միզել։ Ես ձեզնից պետք է վեց կրոն ստանամ»։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի չտեսնված խայտառակություն։ Բարապանը մետակ վարտիքով տեղաշորից դուրս թռավ և, առ հա՛, բռնեց այդ պարոնի կոկորդից, բարձրացրեց ու շպրտեց դեպի պահարանը։ Պարոնս լռվեց֊մնաց պահարանի մեջ։ Բարապանը նրան դուրս քաշեց այնտեղից, վերցրեց մտրակը և մետակ վարտիքով ընկավ հետևից ու քշեց Չելեկովսկա վողոցն ի վար, իսկ պարոնս կաղկանձում էր պոչը տրորած շան պես։ Հավլիչկով փողոցում պան Մալեկը թռավ֊մտավ տրամվայ։ Ոստիկանը բարապանին բռնեց, բայց նա ոստիկանի հետ էլ կռիվ սարքեց։ Իսկ քանի որ բարապանը մետակ վարտիքով էր և ունեցած֊չունեցածը դուրս էր պրծել, ապա, հասարակական բարոյականությունը վիրավորած լինելու համար, նրան գցեցին ձեռնասայլակի մեջ և տարան ոստիկանատուն, իսկ նա սայլակի միջից ցուլի պես մռնչում էր․ «Սրիկանե՛ր, ես ձեզ մեզս հետազոտել ցույց կտամ»։ Հասարակական վայրում բռնություն գործադրելու և ոստիկանությանը վիրավորելու համար նա վեց ամիս նստեց, իսկ դատավճռի հրապարակումից հետո իրեն թույլ տվեց թագավորող տան հասցեին վիրավորական խոսք ասել։ Միգուցե խեղճը մինչև հիմա էլ նստած է։ Դրա համար էլ ասում եմ. «Երբ որևէ մեկից վրեժ ես լուծում, ապա տուժողը անմեղ մեկն է լինում»։
— Դա աստծո լույսի պես պարզ է,— պատասխանեց Վանեկը։
— Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչԼց բացականչեց Բալոունը, գլուխը հենեց ձեռքերին ու ոսկվեց֊մնաց սսկվեց֊մնաց իր անկյունում։
Այդպես վերջացան Իտալիային վերաբերող վիճաբանություններն այդ վագոնում։
— Ընդհանրապես Իտալիայի պատերազմի մեջ մտնելն ինձ բնավ չզարմացրեց։ Ես դա սպասում էի դեռևս երեք ամիս առաջ։ Տրիպոլիի համար Թուրքիայի դեմ մղած իր հաղթական պատերազմից հետո Իտալիան խիստ գոռոզացել է։ Բացի դրանից, նա մեծ հույս է դնում իր նավատորմի և մեր ծովափնյա շրջանների ու հարավային Տիրոլի բնակչության տրամադրության վրա։ Դեռևս պատերազմից առաջ ես մեր նահանգական վարչության պետի հետ զրուցում էի, թե մեր կառավարությունը թերագնահատում է հարավի իրեդենտիստական շարժումը։ Նա լիովին ինձ համամիտ էր, քանզի ամեն մի հեռատես մարդ, որի համար թանկ է մեր կայսրության ամբողջականությունը, պետք է կանխատեսեր, թե մինչև ուր կարող է հասցնել այն չափից ավելի ներողամտությունը, որ ցուցաբերվում է նման տարրերի նկատմամբ։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես երկու տարի առաջ նահանգական վարչության պարոն պետի հետ զրուցելիս ասացի, որ Իտալիան,— դա Բալկանյան պատերազմի, իսկ ավելի ճիշտ՝ մեր հյուպատոս Պրոխազկայի աֆերայի ժամանակ էր,— հարմար առիթի է սպասում, որ հարձակվի մեզ վրա։
― Եվ ահա մենք տեսանք այդ օրը,— գոռաց նա այնպես, որ կարծես բոլորն իր հետ վիճում էին, թեև նրա ճառին ներկա գտնվող կադրային սպաները լուռ էին և միայն այն էին փափագում, որ այդ «քաղաքացիական» դատարկաբանը գրողի ծոցը գնար։— Ճիշտ է,— շարունակեց նա, փոքր-ինչ հանդարտվելով,— մենք շատ դեպքերում, նույնիսկ դպրոցների համար գրված աշխատությունների մեջ, մոռանում էինք Իտալիայի հետ ունեցած մեր նախկին հարաբերությունները, մոռանում էինք մեր փառապանծ բանակի հաղթանակները, օրինակ, 1848 թվի, ինչպես և 1866 թվի հաղթանակների մեծ օրերը… Դրանց մասին հիշատակվում է բրիգադին արված այսօրվա հրամանի մեջ։ Սակայն, ինչ վերաբերվում է ինձ, ես միշտ ազնվաբար կատարել եմ իմ պարտքը և դեռևս ուսումնական տարին ավարտվելուց առաջ, այսպես ասած՝ պատերազմի հենց սկզբին, իմ աշակերտներին շարադրություն տվի գրելու հետևյալ թեմայով. «Unsere helden in Italien von Vicenza bis zur Custozza, oder…»<ref>Մտե՛ք Մեր հերոսները Իտալիայում՝ Վիչենցայից մինչև Կուստոցա, կամ... (գերմ.):</ref>։
Եվ տխմար պոդպորուչիկ Դուբը հանդիսավորապես ավելացրեց․ «…Blut und Leben für Habsburg! Für ein Österreich, ganz, einig, groß!»<ref>Էլզա, Արյուն և կյանք իմ հանուն Հաբսբուրգների, հանուն միացյալ, անբաժանելի, մեծ Ավստրիայի (եբրայերենգերմ.)։</ref>։
Նա լռեց, ըստ երևույթին սպասելով, թե շտաբի վագոնում գտնվողները կխոսեն նորերս ստեղծված իրադրության մասին և ինքը մի անգամ ևս կապացուցի, որ դեռևս հինգ տարի առաջ նախատեսել էր, թե Իտալիան ինչպես է վարվելու իր դաշնակցի հետ։ Բայց նա չարաչար սխալվեց, քանզի կապիտան Սագները, որին հանձնակատար Մատուշիչը կայարանից բերել էր «Pester Lloyd»֊ի երեկոյան հրատարակությունը, թերթն աչքի անցկացնելով՝ բացականչեց. «Լսեցեք, այն Վայները, որի գաստրոլներին մենք Բրուկում ներկա էինք, երեկ այստեղ հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում»։
Վստահելի
1396
edits