Changes
Մնացած վագոններում միաբերան պնդում էին, թե գնացքը ետ կդարձնեն և կուղարկեն Իտալիա, քանի որ արդեն երկու ժամից ավելի կանգնած է կայարանում։ Դա որոշ չափով հաստատվում էր և այն տարօրինակ բաներով, որ կատարվում էին էշելոնի նկատմամբ։ Նորից զինվորներին վագոններից դուրս արին, եկավ սանիտարական տեսչությունն իր ախտահանիչ ջոկատով և ամեն ինչի վրա լիզոլին սրսկեց, մի բան, որ ընդունվեց մեծ տհաճությամբ, մանավանդ այն վագոններում, որտեղ գտնվում էին մթերաբաժնային հացի պաշարները։
Բայց հրամանը հրաման է. սանիտարական հանձնաժողովը հրաման էր տվել ախտահանում կատարել № 728 էշելոնի բոլոր վագոններում, ուստի շատ հանգիստ կերպով լիզոլին ցանեցին և՛ հացի կույտերի, և՛ բրնձի պարկերի վրա։ Հենց միայն դրանից երևում էր, որ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։
Այնուհետև նորից բոլորին քշեցին վագոնները, իսկ կես ժամ անց նորից դուրս արին, որովհետև մի զառամյալ գեներալ էր եկել էշելոնը տեսչական ստուգման ենթարկելու։ Շվեյկը իսկույնևեթ ծերուկին սազական անուն կպցրեց։ Տողանի հետևում կան գնած, նա ավագ գրագրին շշնջալով ասաց.
Դա պերճախոս կերպով ցույց էր տալիս, թե որքան նվազել էր այն առաջին խանդավառությունը, որ կայարաններում արտահայտվում էր էշելոններին հանդիսավորապես դիմավորելիս։ Հիմա զինվորները ստիպված էին մուրալ։
Կապիտան Սագների մոտ եկավ հերոսներին ողջունելու միության պատգամավորությունը, որ կազմված էր անհավատալիորեն հալից ընկած երկու տիկիններից, որոնք հանձնեցին էշելոնի համար նախատեսված նվերը, այն է՝ քսան տուփ բերան զովացնելու անուշահոտ հաբեր, Բուդապեշտի կոնֆետի ֆաբրիկաներից մեկի ռեկլամը։ Այդ հաբերը դարսված էին թիթեղյա շատ գեղեցիկ տուփիկների մեջ։ Յուրաքանչյուր տուփիկի կափարիչի վրա նկարված էր մի հունգարացի հոնվեդ, որը սեղմում էր ավստրիացի աշխարհազորայինի ձեռքը, իսկ դրա վերևում երևում էր սուրբ Ստեֆանի շողացող թագը։ Տուփիկի եզրակի վրա շատ խնամքով հունգարերեն և գերմաներեն գրված էր. «Für Kaiser, Gott und Vaterland»<ref>Կեղտոտ անասուն Հանուն կայսեր, աստծո և հայրենիքի (գերմ․)։</ref>։
Կոնֆետի ֆաբրիկան այնքան լոյալ էր եղել, որ նախապատվությունը տվել էր կայսրին, նրան դնելով աստծուց առաջ։
Բուդապեշտի սրբազան արքեպիսկոպոսն իր աղոթքների մեջ գործ էր ածել այնպիսի անուշիկ արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Թող աստված օրհնի ձեր սվինները, որպեսզի խորը մխրճվեն թշնամյաց փորերը։ Թող ամենաարդարն աստված հրետանային կրակն ուղղի թշնամյաց շտաբների գլխին։ Ողորմա՛ծ աստված, այնպես արա, որ բոլոր թշնամիները խեղդվեն իրենց վերքերի արյան մեջ, այն վերքերի, որ նրանց կպատճառեն մեր զինվորները»։ Հարկ է մի անգամ էլ նշել, որ այդ աղոթքներին պակասում էր միայն «Baszom a Kristusmarjat!»-ը։
Հանձնելով այդ ամենը, տիկինները կապիտան Սագներին ջերմ ցանկություն հայտնեցին ներկա լինելու նվերների բաժանմանը։ Նրանցից մեկը նույնիսկ հանդգնեց թույլտվություն խնդրել ճառով դիմելու զինվորներին, որոնց նա անվանում էր ոչ այլ կերպ, քան «unsere braven Feldgrauen»<ref>Դու խոզ ես Մեր քաջարի գորշ շինելներ (գերմ․)։</ref>։ Երկուսն էլ խիստ վիրավորված ծռմռեցին իրենց դեմքերը, երբ կապիտան Սագները նրանց խնդրանքը մերժեց։ Այդ միջոցին նվերներն ուղարկվել էին այն վագոնը, որտեղ տեղավորված էր պահեստը։ Հարգարժան տիկիններն անցան զինվորների շարքի առջևով, ըստ որում նրանցից մեկը առիթը բաց լթողեց շոյելու մի մորուքավոր զինվորի՝ բուդեյովիցցի Շիմեկի թուշը։ Շիմեկը, տեղյակ չլինելով տիկինների բարձր առաքելությանը, նրանց գնալուց հետո այդ արարքը յուրովի գնահատեց և ընկերներին ասաց.
— Համա՜ թե աներես են այդ բոզերը։ Գոնե մի կարգին ռեխ ունենա, կարծես իսկական ձկնկուլ լինի։ Չորացած ոտներից բացի մեջտեղը բան չկա, մարդ երազում տեսնի՝ լեղին կճաքի, և մի այպիսի քավթառ ղարղա զինվորների հետ սեր է խաղում․․․
— Դուք այդ ռուսին խղճում եք, ճի՞շտ է։
— Ես, պարոն լեյտենանտ, նրանց երկուսին էլ խղճում եմ. և՛ ռուսին, որովհետև ծակել են, և մեր զինվորին, որովհետև դրա համար նրան կձերբակալեն։ Նա, պարոն լեյտենանտ, անպայման սվինը կկոտրի, չէ՞ որ պատը քարից է, իսկ մետաղն էլ հեշտ է կոտրվում։ Դեռևս պատերազմից աոաջ, պարոն լեյտենանտ, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մեր վաշտում մի լեյտենանտ կար։ Նույնիսկ մեր ավագ ֆելդֆեբելը այնպես հայհոյել չի կարող, ինչպես հայհոյում էր այն պարոն լեյտենանտը։ Վարժադաշտում նա մեզ ասում էր, «Երբ հնչում է «hab acht» հրամանը, պետք է աչքերդ այնպես չռես, ինչպես կատուն դարմանի վրա կղկղելիս»։ Իսկ ընդհանրապես շատ լավ մարդ էր։ Մի անդամ անգամ ծննդի տոնին խելքը թռցրեց, մի սայլ կոկոսի ընկույզ առավ, և այդ օրվանից ես գիտեմ, թե սվինները որքան հեշտ են կոտրվում։ Վաշտի կեսն այդ ընկույզների վրա սվինները կոտրեց, և մեր փոխգնդապետը հրամայեց բոլորին նստեցնել։ Երեք ամիս իրավունք չունեինք զորանոցից դուրս գալու․․․ Իսկ պարոն լեյտենանտը տնային կալանքի մեջ էր։
Պոդպորուչիկ Դուբը ատելությամբ նայեց քաջարի զինվոր Շվեյկի անհոգ դեմքին և հարցրեց.
— Ես ձեզ կլացացնեմ, ավանակնե՛ր։ Եղբայրներ ունե՞ք։ Երևի նրանք էլ ձեզ նման անասուններ են։ Ինչացո՞ւ էին… Գումակո՞մ… Դե, լա՛վ… Մի՛ մոռանաք, որ զինվորներ եք… Դուք չե՞խ եք… Դուք գիտե՞ք, որ Պալացկին ասել է. «Եթե Ավստրիան չլիներ, մենք պարտավոր էինք այն ստեղծել…»։
Բայց պոդպորուչիկ Դուբի շրջագայությունն ընդհանրապես դրական արդյունքներ չտվեց։ Նա կանգնեցրեց զինվորների ևս երեք խմբեր, սակայն լացացնելու նրա մանկավարժական փորձերն անհաջողության էին մատնվում, քանի որ նա գործ ուներ ռաազմաճակատ ռազմաճակատ ուղարկվող նյութի հետ։ Զինվորների աչքերից պոդպորուչիկ Դուբը տեսնում էր, որ նրանք բոլորն իր մասին շատ աննպաստ կարծիք ունեն։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, և այդ էր պատճառը, որ գնացքը շարժվելուց առաջ նա կապիտան Սագներին խնդրեց Շվեյկին ձերբակալելու կարգադրություն անել։ Հիմնավորելով քաջարի զինվոր Շվեյկին մեկուսացնելու անհրաժեշտությունը , նա կապիտանի ուշադրությունը հրավիրեց նրա կասկածելի հանդգնության վրա և իր վերջին հարցին Շվեյկի տված պատասխանը որակեց որպես խայթող ակնարկ։ Եթե այդպես շարունակվի, սպայական կազմը կկորցնի ամեն հեղինակություն, և անշուշտ պարոն սպաներից ոչ մեկն այդ մասին չի տարակուսում։ Նա ինքը դեռևս պատերազմից առաջ նահանգական վարչության պետին ասում էր, թե պետը պետք է ջանա իր հեղինակությունը պահպանել։ Նահանգական վարչության պարոն պետը նույն կարծիքին էր։ Այդպես պետք է վարվել մանավանդ հիմա, պատերազմի ժամանակ։ Որքան մենք ավելի ենք մոտենում մեր թշնա-մունթշնամուն, այնքան անհրաժեշտ է զինվորներին վախ ներշնչել։ Նկատի ունենալով այդ ամենը, նա խնդրում է Շվեյկին ենթարկել կարգապահական տույժի։
Կապիտան Սագները, ինչպես ամեն մի կադրային սպա, ատում էր ոչ զինվորական խաժամուժից դուրս եկած պահեստի սպաներին։ Նա պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նման դիմումներ կարող են արվել միայն զեկուցագրի ձևով, և ոչ թե շուկայավարի, ոչ թե այնպես, որ կարծես այստեղ կարտոֆիլի գին են սակարկում։ Ինչ վերաբերում է Շվեյկին, ապա առաջին ինստանցիան, որին նա ենթակա է, հանդիսանում է պարոն Լուկաշը։ Նման գործերը լուծվում են միայն ըստ ինստանցիայի․ վաշտից գործը, ինչպես երևի պոդպորուչիկին հայտնի է, ուղարկվում է գումարտակ։ Եթե Շվեյկն իսկապես զանցանք է գործել, ապա նա պետք է զեկուցագրով ուղարկվի վաշտի հրամանատարի մոտ, իսկ բողոքարկման գեպքում՝ գումարտակի հրամանատարի մոտ։ Սակայն եթե պարոն պորուչիկ Լուկաշը չի առարկում և համաձայն է զինվորին պատժելու համար պարոն պոդպորուչիկ Դուբի պատմածը պաշտոնական հայտարարություն համարել, ապա նա ինքը, գումարտակի հրամանատարը, բոլորովին դեմ չէ, որ Շվեյկը կանչվի և հարցաքննության ենթարկվի։
— Ես երթային գումարտակի հետ արդեն երկու արշավ եմ կատարել։ Բայց այնպիսի պակասություն, որ զգում ենք հիմա, երբեք չեմ տեսել։
— Է՛հ, տղերք։ Ամռանը, մինչև Պրեշով հասնելը, ինչ ասեք որ չունեինք։ Ես թաքցրել էի տասը հազար «մեմֆիս», երկու գլուխ շվեցարական շվեյցարական պանիր, երեքհարյուր տուփ պահածո։ Երբ գնում էինք Բարդեյով, խրամատները, իսկ ռուսները Մուշինայի մոտ կտրել էին մեր և Պրեշովի կապը… Ա՜յ թե առևտուր արի։ Աչքներին թոզ փչելու համար պաշարիս մեկ֊տասներորդը տվի երթային գումարտակին, թե իբր տնտեսել եմ, իսկ մնացածը ծախեցի գումակում։ Մեզ մոտ Սոյկա անունով մի մայոր կար, խոզի մեկն էր։ Հերոսությամբ աչքի չէր ընկնում և ավելի շատ քարշ էր գալիս մեզ մոտ, քանի որ վերևում գնդակներ էին սուլում և արկեր պայթում։ Մեկ էլ տեսար կգար մեզ մոտ, թե իբր իրեն անհրաժեշտ է հավաստիանալ, թե արդյոք գումարտակի զինվորների ճաշը լա՞վ են պատրաստում։ Սովորաբար նա ցած էր իջնում այն ժամանակ, երբ լուր էր գալիս, թե ռուսները որևէ բանի են պատրաստվում։ Դողում էր, խոհանոցում ռոմ էր խմում, իսկ հետո սկսում դաշտային խոհանոցները վերաքննության ենթարկել։ Խոհանոցները գտնվում էին գումակի մոտ, որովհետև հնարավոր չէր տեղավորել լեռան վրա, խրամատների մոտ, և ճաշը գիշերով վերև էին տանում։ Այնպիսի դրություն էր, որ սպայական ճաշի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թիկունքի հետ կապող միակ ազատ ճանապարհը գրավել էին գերմանացիները։ Նրանք կանգնեցնում էին այն ամենը, որ մեզ ուղարկում էին թիկունքից, ամեն ինչ իրենք էին լափում, այնպես որ մեր ձեռքը բան չէր ընկնում։ Գումակում գտնվողներս մնացել էինք առանց սպայական ճաշի։ Այդ ժամանակ ես մեր գրասենյակի համար ոչինչ չկարողացա տնտեսել, բացի մի խոճկորից, որը տվել էինք ապխտելու։ Իսկ որպեսզի ասածս մայոր Սոյկան չիմանար, խոճկորը թաքցրել էինք հրետանավորների մոտ, որոնք մեզնից մի ժամաչափ հեռու էին։ Այնտեղ ես մի ծանոթ ենթասպա ունեի։ Հա՛։ Իսկ այն մայորը մեկ էլ տեսար կգար մեզ մոտ և խոհանոցում ճաշի համը կտեսներ։ Ճիշտ է, հազվադեպ էինք միս եփում, միայն այն ժամանակ, երբ հաջողվում էր շրջակայքում որևէ տեղից խոզեր կամ նիհար կովեր ճարել։ Այն էլ ասեմ, որ պրուսացիները մեր մշտական մրցակիցներն էին, քանի որ բռնագրավված անասունի համար նրանք մեզնից երկու անգամ ավելի էին վճարում։ Քանի դեռ կանգնած էինք Բարդեյովի մոտ, անասուններ գնելու գործում տնտեսեցի հազար երկուհարյուր կրոնից քիչ ավելի, և դա էլ այն պատճառով, որ հաճախ փողի փոխարեն գումարտակի կնիքով կնքված բոններ էինք տալիս։ Մանավանդ վերջերում, երբ իմացանք, որ ռուսները մեզնից դեպի արևելք գտնվում են Ռադվանիում, իսկ դեպի արևմուտք՝ Պոդոլինում։ Չկա ավելի վատ բան, քան այնտեղի ժողովրդի հետ գործ ունենալը, ո՛չ կարդալ գիտեն, ո՛չ գրել, իսկ ստորագրության փոխարեն երեք խաչ են դնում։ Մեր ինտենդանտությունը դա շատ լավ գիտեր, այնպես որ, երբ մարդ էինք ուղարկում այնտեղից փող բերելու, չէի կարողանում այդ կեղծ ստացագրերը ներկայացնել որպես արդարացուցիչ փաստաթղթեր, թե իբր փողը վճարել եմ։ Դա կարելի է անել միայն այնտեղ, ուր մարդիկ ավելի կրթված են և կարողանում են ստորագրել։ Իսկ հետո, ինչպես ասացի, պրուսացիները վճարում էին մեզնից ավելի և կանխիկ։ Ուր որ գնում էինք, մեզ վրա այնպես էին նայում, որ կարծես ավազակներ լինեինք։ Բացի դրանից, ինտենդանտությունը հրաման էր արձակել, թե խաչերով ստորագրված ստացականները պետք է հանձնվեն դաշտային վերաքննիչներին։ Իսկ սրանք այն ժամանակ շնից շատ էին։ Մեկ էլ տեսար գալիս է ղոչիի մեկը, մեզ մոտ լափում, իսկ մյուս օրը գնում մեզ մատնում։ Եվ ահա Սոյկա ասածս շրջում էր այդ բոլոր խոհանոցները, և մի անգամ, ազնիվ խոսք, կաթսայից հանեց ամբողջ չորրորդ վաշտի համար բաց թողնված միսը։ Սկսեց խոզի գլխից, ասաց, թե լավ չի եփած, և հրամայեց իր համար մի քիչ ավելի եփել։ Ճիշտն ասած, այն ժամանակ միս շատ չէին եփում։ Ամբողջ վաշտին հասնում էր հին հաշվով տասներկու իսկական բաժին միս։ Բայց նա այդ բոլորը կերավ, հետո ճաշի համը տեսավ ու աղմուկ բարձրացրեց, թե իսկը ջուր է և թե ընդունված բան չէ, որ մսով ճաշն առանց մսի լինի… Հրամայեց ճաշին յուղ ավելացնել և մեջը գցել իմ սեփական մակարոնը, որ տնտեսել էի վերջին շրջանում։ Բայց դա ինձ դեռ այնքան չզայրացրեց, որքան այն, որ ճաշի մեջ գցելու համար նա կորստյան մատնեց այն երկու կիլո կարագը, որ տնտեսել էի դեռևս սպայկան խոհանոցի օրերին։ Այդ կարագը պահում էի մահճակալիս տակի դարակի վրա։ Հանկարծ դարձավ ու վրաս բղավեց. «Սա ո՞ւմն է»։ Պատասխանում եմ, թե դիվիզիայի վերջին հրամանով սահմանված բաշխաքանակի համաձայն՝ սնունդը ուժեղացնելու համար յուրաքանչյուր զինվորի հասնում է տասնհինգ գրամ յուղ կամ քսանմեկ գրամ ճարպ, բայց, քանի որ ճարպերը չեն բավականացնում, մենք յուղի պաշարները պահում ենք, մինչև որ այնքան հավաքվի, որ հնարավոր լինի անձնակազմի սնունդը լրիվ չափով ուժեղացնել։ Մայոր Սոյկան գազազեց և սկսեց գոռգոռալ, թե երևի սպասում եմ, որ ռուսները գան և մեզնից վերջին երկու կիլո յուղը խլեն։ «Անմիջապես այդ յուղը գցել ճաշի մեջ, քանի որ ճաշն առանց մսի է»։ Եվ այդպես, ամբողջ հոգապահուստս կորցրի։ Կհավատա՞ք, երբ էլ որ նա հայտնվեր, գլխիս մի փորձանք պիտի զար։ Աստիճանաբար այնքան հմտացավ, որ իսկույն իմանում էր, թե պահուստներս որտեղ են գտնվում։ Մի անգամ մի տավարի լյարդ էի տնտեսել, որն ուզում էինք խաշել։ Հանկարծ նա մտավ մահճակիս տակ ու լյարդը հանեց։ Սկսեց վրաս գոռգոռալ, իսկ ես նրան ասում եմ, թե լյարդը հարկավոր է թաղել, քանի որ ցերեկը այդպիսի եզրակացության է հանգել հրետանիում ծառայող մի դարբին, որ անասնաբուժական դասընթացներ է ավարտել։ Մայորր Մայորը գումակից մի շարքային զինվոր վերցրեց և այդ շարքայինի հետ սարի վրա, ժայռի տակ, սկսեց կաթսայիկի մեջ այդ լյարդը եփել։ Դե՛հ, այստեղ էլ նրա կապուտն եկավ։ Ռուսները կրակը նկատել էին և տասնյոթ սանտիմետրանոցն ուղղել մայորի ու նրա կաթսայիկի վրա։ Հետո մենք գնացինք տեսնելու, թե նրանցից ինչ է մնացել, բայց արդեն անկարելի էր որոշել, թե ո՛րն է տավարի և ո՛րը պարոն մայորի լյարդը։
'''* * *'''