Changes
/* Աչքի լույսը */
Տեսողական մշակման այս` ամենավաղ փուլի մասին բավականին շատ բան է հայտնի։ Ամենամեծ թվով ֆոտոընկալիչները, որոնք կոչվում են <strong>ցուպիկներ</strong>, մոտ 1000 անգամ ավելի զգայուն են լույսի նկատմամբ, քան ֆոտոընկալիչների մյուս, ավելի փոքրաթիվ դասի ներկայացուցիչները` <strong>շշիկները</strong>։ Պարզ ասած` գիշերը մենք տեսնում ենք ցուպիկների օգնությամբ, իսկ օրվա ընթացքում (ցերեկը) շշիկների միջոցով։ Գոյություն ունի շշիկների երեք տեսակ, որոնք զգայուն են տարբեր ալիքի երկարությամբ լույսի նկատմամբ։ Փոքր֊ինչ չափազանցնելով կարելի է ասել, որ շշիկները ուղղակի պայմանավորում են գունավոր տեսողությունը։ եվ իսկապես, դրանք որոշիչ դեր ունեն այդ գործում։ եթե աչքը ենթարկենք միագույն լույսի երկարատև ազդեցությանը, ապա շշիկներում առկա պիգմենտը հարմարվում է լույսի այդ գույնին և հետագայում ավելի քիչ մասնակցություն է ցուցաբերում այլ` ավելի կարճ ժամանակով ներկայացված գույնի ընկալմանը (Տես Փորձարարական շրջանակը)։
Վերջին 25 տարիների ընթացքում մի շարք կարևոր հայտնագործություններ են արվել <strong>ֆոտոտրանսդուկցիայի</strong> (ցուպիկներում և շշիկներում լույսի վերափոխումը էլեկտրական ազդակի) պրոցեսի վերաբերյալ, ինչպես նաև` գունային կուրության (պատճառը որոշակի տեսողական պիգմենտի բացակայությունն է) գենետիկական հիմունքների վերաբերյալ։ Հետազոտվել է նաև ցանցենու բարդ կապերի նշանակությունը, և հաստատվել է երկու տարբեր տիպի գանգլիոնար բջիջների գոյությունը։ Այդ բջիջների մոտ 90%֊ը շատ փոքր են, մինչդեռ մյուս 5%֊ը՝ բավականին մեծ են և կոչվում են M֊տիպի կամ՝ <strong>մագնոցելուլյար</strong> բջիջներ։ Հետագայում մենք կհամոզվենք, որ M֊տիպի բջիջներում առկա պաթոլոգիաները կարող են ընկած լինել դիսլեքսիայի առանձին դեպքերի հիմքում (տես Գլուխ 9)։
[[Պատկեր:Neuro6-2.png|317px]]