Changes
[[Պատկեր:Neuro6-2.png|317px]]
===Տեսողական մշակման հաջորդ քայլերը===
Յուրաքանչյուր աչքի <strong>տեսողական նյարդը</strong> պրոյեկցվում է ուղեղի վրա։ Նյարդաթելերը հանդիպում են իրար մի գոյացության մոտ, որը կոչվում է տեսողական խաչվածք։ Նյարդաթելերի կեսը «խաչվում է» այդտեղ` անցնելով հակառակ կողմ, որտեղ միանում է այդ կողմի մնացած` «չխաչված» կեսին։ Միասին, թելերի այս խրձերը ձևավորում են <strong>տեսողական ուղիները</strong>, որոնք տանում են իրենց հետ թելեր երկու աչքերից էլ։ Այս ուղիներն արդեն ողղվում են (լատերալ ծնկային կորիզ կոչվող գոյացությունում առաջացող սինապտիկ հաղորդումից հետո) դեպի գլխուղեղի կեղև։ Հենց այստեղ էլ ձևավորվում են մեզ շրջապատող տեսողական աշխարհի ներքին «արտապատկերները»։ Շոշափելիքի օրինակով (Տես նախորդ գլուխը), այստեղ նույնպես տեսողական աշխարհի աջ կողմը վերարտադրվում է ձախ կիսագնդում, իսկ ձախը` աջում։ Այս նյարդային արտապատկերների ձևավորմանը մասնակցող ազդակներն ուղեղ են գնում երկու աչքերից էլ, և այդ իսկ պատճառով ուղեղի թիկնային մասում տեղակայված տեսողական շրջանների ( <strong>V1, V2</strong> շրջան և այլն ) բջիջները կարող են ակտիվանալ` ի պատասխան աչքերից յուրաքանչյուրի կողմից ընկալված պատկերի։ Սա կոչվում է <strong>երկակնություն</strong> (բինոկուլյարություն)։