Changes

Այդ միջոցին սանիտարական երկանիվ սայլակի մշտական ցնցումներից պոդպորուչիկ Դուբը ուշքի էր եկել, ճիշտ է՝ ոչ վերջնականապես, բայց գոնե այնքան, որ արդեն կարող էր վեր կենալ։ Նա գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ձայն տալ վաշտի շտաբի մարդկանց, որոնք անբեռ ու առույգ քայլում էին նրա կողքից, քանի որ բոլորր, Բալոունից սկսած մինչև Խոդոունսկին, իրենց տոպրակները դրել էին սայլակի վրա։ Միայն Շվեյկն էր, որ կտրիճաբար քայլում էր տոպրակը մեջքին, հրացանը դրագունավարի կրծքին դրած։ Նա փստացնում էր իր ծխամորճը և երգում.
Ճամփաներով կեռումեռ
Գնում էինք Յարոմեր։
Վախտին հասանք ընթրիքին․․․
Պոդպորուչիկ Դուբից ավելի քան հինգհարյուր քայլ հեռավորության վրա, ճանապարհի երկայնքով փոշու քուլաներ էին բարձրանում, որոնց միջից աղոտ հայտնվում էին զինվորների կերպարաՆքները։ կերպարանքները։ Պոդպորուչիկ Դուբը, որի խանդավառությունը նորից բռնել էր, գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ճանապարհի փոշու մեջ բղավել․
― Զինվորնե՛ր, դժվարին է ձեր պատվավոր խնդիրը, ձեզ սպասում են ծանր երթեր, զրկանքներ, ամեն տեսակ տառապանքներ։ Բայց ես խորապես հավատում եմ ձեր դիմացկունությանն ու կամքի ուժին։
— Զրուցո՞ւմ եք։
— Զրուցում ենք, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— թունդ զրուցում ենք։ Հաճելի զրույցից լավ բան չկա։ Հիմա հենց զրուցում ենք լիմոնաթթվի մաս ին։ Առանց զրույցի զինվորը յոլա գնալ չի կարող, զրույց անելով նա իր աաոապանքները տառապանքները հեշտ է մոռանում։
Պոդպորուչիկ Դուբը Շվեյկին հրավիրեց իր հետ մի քիչ քայլել, ասելով, թե հետը խոսելիք ունի։
Շվեյկը շատ լուրջ և բազմանշանակ ասաց.
― Դուք ոչ մի վատ բան չեք արել, պարոն լեյտենանտ։ Դուք միայն այցի էիք գնացել մի հասարակաց տուն։ Բայց դա, հավանաբար, թյուրիմացություն էր եղել։ Այծի հրապարակում ապրող թիթեղագործ Պիմպրային էլ միշտ փնտրում էին, երբ գնում էր քաղաք՝ թիթեղ գնելու, և նրան էլ միշտ գտնում էին այնպիսի հաստատության մեջ, որպիսինում ես գտա ձեզ,— մե՛րթ «Շուգիների մոտ», մե՛րթ «Դվորժակների մոտ» հասարակաց տներում։ Ներքևում գտնվում էր սրճարանը, իսկ վերևում, ինչպես մեր դեպքում, աղջիկներն էին։ Դուք, երևի, չէիք էլ հասկանում, թե, իսկապես ասած, որտեղ եք գտնվում, պարոն լեյտենանտ, որովհետև շատ շոգ էր, և եթե մարդ սովոր չէ խմելու, ապա այդպիսի շոգին նույնիսկ սովորական ռոմից հարբում է, իսկ դուք, աարոն լեյտենանտ, սնձօղի էիք խմում։ Ինձ հրամայել էին ձեզ հանձնել մեր մեկնելուց առաջ տեղի ունեցող խորհրդակցության հրավիրատոմսը, և ես ձեզ գտա վերևում, այն աղջկա մոտ։ Շոգից և օղուց դուք ինձ նույնիսկ չճանաչեցիք և այնտեղ բազմոցի վրա տկլոր պառկած էիք։ Դուք այնտեղ ոչինչ չէիք անում և նույնիսկ չէիք ասում, «Դուք ինձ դեռ չեք ճանաչում․․․»։ Այդպիսի շոգին ամեն մարդու էլ այդպիսի բան կարող է պատահել։ Մարդ կա, որ անկախ իր կամքից այդպիսի անհարմար դրության մեջ է ընկնում։ Ափսոս, որ չեք ճանաչում վրշովցի տասնապետ ծերուկ Վեյվոդային։ Նա, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որոշել էր երբեք չխմել այնպիսի խմիչքներ, որոնցից կարող էր հարբել։ Մի անդամ անգամ նա մի թաս օղի է քաշում գլուխը և տնից դուրս գալիս անալկոհոլ խմիչքներ ճարելու։ Նախ կանգ է առնում «Կանգառ» պանդոկում, քառորդ լիտր վերմուտ պատվիրում և սկսում պանդոկապետին զգուշաբար հարցուփորձ անել, թե ժուժկալներն ի՛նչ են խմում։ Նա միանգամայն իրավամբ կարծում էր, թե ժուժկալների համար նույնիսկ մաքուր ջուրը թունդ խմիչք է։ Պանդոկապետը նրան բացատրում է, թե ժուժկալներր խմում են սոդաջուր, լիմոնադ, կաթ և հետո անալկոհոլ գինիներ, սառը սխտորի սուպ և այլ անալկոհոլ խմիչքներ։ Այդ բոլոր խմիչքներից ծերուկ Վեյվոդային միայն անալկոհոլ գինիներն են դուր գալիս։ Նա հարցնում է, թե անալկահոլ օղի էլ լինո՞ւմ է, ապա խմում է ևս մի քառորդ լիտր և սկսում պանդոկապետի հետ խոսել, թե իսկապես հաճախակի խմել-հարբելը մեղք բան է։ Պանդոկապետը նրան պատասխանում է, թե ինքը կարող է ամեն ինչ տանել, բացի այնպիսի հարբած մարդուց, որը ուրիշ տեղ լակում, իսկ հետո գալիս է իր մոտ մի շիշ սոդաջրով սթափվելու և դեռ սկանդալ է սարքում։ «Լակիր ինձ մոտ,— ասում է պանդոկապետը,— այն ժամանակ դու իմ մարդն ես, ապա թե ոչ չեմ էլ ուզում քեզ ճանաչել»։ Ծերուկ Վեյվոդան շարունակում է ճանապարհը, մինչև որ, պարոն լեյտենանտ, Կառլի հրապարակում մտնում է մի գինետուն, ուր առաջ էլ գնում էր, և հարցնում է, թե անալկոհոլ գինիներ չունե՞ն։ «Մենք անալկոհոլ գինիներ չունենք, պարոն Վեյվոդա,— ասում են նրան,– բայց վերմուտ և շերրի ունենք»։ Ծերուկ Վեյվոդան մի տեսակ իրեն անհարմար է զգում և որոշում է քառորդ լիտր վերմուտ և քառորդ լիտր շերրի խմել։ Այնտեղ նստած ժամանակ, պարոն լեյտենանտ, նա ծանոթանում է ճիշտ իր նման մի ժուժկալի հետ։ Խոսում են դեսից-դենից, ևս մի քառորդ շիշ շերրի խմում, զրույց անում, և այն պանը ասում է, թե մի տեղ գիտե, որտեղ անալկոհոլ գինիներ են մատուցում։ «Դա Բալզանով փողոցում է, սանդուղքով ցած ես իջնում, այնտեղ գրամաֆոն են նվագում»։ Այդպիսի հաճելի տեղեկության համար պան Վեյվոդան մի ամբողջ շիշ վերմուտ է պատվիրում և հետո երկուսով գնում են Բալզանով վաղոցը, որտեղ պետք է սանդուղքով ցած իջնել և որտեղ գրամաֆոն են նվագում։
Իսկապես աքնտեղ այնտեղ միայն մրգագինիներ էին մատուցում, որ ոչ միայն անսպիրտ էին, այլև՝ առհասարակ անալկոհոլ։ Նախ կեսական լիտր հաղարջի գինի են պատվիրում, ապա կես լիտր ուրիշ մրգագինի, իսկ երբ կեսական լիտր էլ անալկոհոլ հաղարջի գինի են խմում, ոտքները սկսում են թուլանալ այն բոլոր վերմուտներից ու շերրիներից, որ մինչ այդ խմել էին։ Այդ ժամանակ սկսում են գոռգոռալ և պաշտոնական հավաստագիր պահանջել, թե իսկապես ճիշտ է, որ իրենց խմածը անալկոհոլ գինիներ են։ Իրենք ժուժկալներ են, ասում էին նրանք, և եթե իրենց անմիջապես այդպիսի հավաստագիր չներկայացնեն, ամեն ինչ ջարդուփշուր կանեն, գրամաֆոնն էլ հետը․․․ Այնպես որ ոստիկանները ստիպված են լինում երկուսին էլ սանդուղքն ի վեր քարշ տալ Բալզանով փողոցը։ Նրանց խոթում են ձեռնասայլակի մեջ և նստեցնում մենախցերում։ Երկուսին էլ, որպես Ժուժկալներիժուժկալների, դատապարտում են հարբեցողության համար։
― Ինչո՞ւ եք այդ ամենն ինձ պատմում,— վատ բան ենթադրելով, գոռաց պոդպորուչիկ Դուբը, որին այդ պատմությունը վերջնականապես սթափեցրել էր։
Ահավասիկ այգ երգը.
Ուր լեռան լանջն է ղեպ հովիտ իջնում,
Զանգն է ղողանջում, աղոթքի կանչում.
Ավե Մարի՛ա, ավե Մարի՛ա։
Կույս Բերնարդային երկնային հոգին
Տանում է կանաչ մի մարգագետին։
Ավե։
Տեսնում է կույսը կատարին ժայռի
Լույսով ողողված դասը սրբերի։
Ավե։
Զուգված են չքնաղ կապույտ շորերով
Եվ լուսաճաճանչ նոր գոտիներով։
Ավե։
Եվ Աստվածամոր ձեռքերը բարի
Պատած են հույլով վարդարանների։
Ավե։
Ա՛խ, Բերնարդայի դեմքն է այլայլվում
Երկնային ցոլքն է իր վրա փայլում…
Ավե։
Ծունկ է չոքում նա և աղոթք անում.
Լսում է Մարիամն ու պատասխանում.
Ավե։
«Ես էլ կարեցա անմեղ հղանալ,
Ուստի ուզում եմ ձեզ պաշտպան դառնալ։
Ավե։
Թող թափորներով բոլոր կողմերից
Ժողովուրդը գա և պատիվ տա ինձ։
Ավե։
Թող վկա տաճարն այս մարմար,
Որ հրաշք պիտի գործեմ ձեզ համար։
Ավե։
Իսկ դու էլ, աղբյուր, կարկաչիր, հորդիր,
Եվ կանչիր նրանց, սերս հաղորդիր»։
Ավե։
Ո՜հ, փառավորվիր դու,– հովիտ հովտաց,
Ուր դրախտային շուշանն այս ժպտաց.
Ավե։
Եվ սուրբ քարայրդ թող օրհնյալ լինի,
Ո՜վ մեր երկնային Մայր ու Տիրուհի։
Ավե։
Բացվել է ահա ուրախ առավոտ,
Եվ թափորները գալիս են քեզ մոտ։
Ավե։
Կամիր պաշտպանել դու արդարներին,
Մեզ էլ մի՛ մերժիր շնորհդ վերին։
Ավե։
Աստղ դառնալով մեր ճանապարհին,
Տար մեզ, հասցրու բարձրյալի գահին։
Ավե։
Մի՛ մերժիր մեզ էլ, ո՜վ Աստվածամայր,
Մեզ էլ գուրգուրիր, սիրիր մայրաբար։
Ավե։
Տիրավա-Վոլոսկայում արտաքնոցներ շատ կային, և ամենուրեք պետքարաններում թափված էին «Լուրդի երգի» թերթիկները։
Կաշպերյան լեռների զավակ կապրալ Նախտիգալը մի ահաբեկված հրեայի մոտ մի շիշ օղի էր գտել, մի քանի ընկեր-տղաներ հավաքել և «Իշխան Եվգենիի» եղանակով երգում էին «Լարդի «Լուրդի երգի» գերմաներեն տեքստը, առանց «Ավե» կրկներգի։
Այն առաջապահ ջոկատը, որը պարտավոր էր Տասնմեկերորդ վաշտի համար օթևան գտնել, իրիկնամթին ընկավ գետակի ափին գտնվող մի անտառակ, որի միջով պետք է հասներ Լիսկովեց։ Ճանապարհն անասելի դժվարացավ։
Բալոունն առաջին անգամ էր ընկել այնպիսի դրության մեջ, երբ մարդ չի իմանում, թե ուր է գնում։ Նրան ամեն ինչ,— և՛ խավարը, և՛ այն, որ նրանց առաջուց ուդարկել ուղարկել էին բնակարաններ գտնելու,— խիստ խորհրդավոր էր թվում։ Հանկարծ նրան համակեց մի թունդ կասկած, թե երևի դրա մեջ ինչ-որ դիտավորություն կա։
— Ընկերներ,— կամաց տնքաց նա, սայթաքելով գետի երկայնքով ձգվող ճանապարհին,— մեզ զոհ են բերել։
Խոդոունսկին Վանեկին բացատրում էր, թե իր կարծիքով համաշխարհային պատերազմը հիմարություն է։ Այդ պատերազմում ամենից վատն այն է, որ երբ որևէ տեղ հեռախոսի լարը կտրվում է՝ գիշերով պետք է գնաս կարգի բերելու։ Իսկ դրանից էլ վատն այն է, որ եթե առաջվա պատերազմներում լուսարձակների մասին գաղափար չունեին, ապա հիմա, ընդհակառակը, երբ այդ նզովյալ լարերը կարգի ես բերում, թշնամին լուսարձակով ձեռաց քեզ գտնում և իր ամբողջ հրետանու կրակը վրադ է թափում։
Ներքևում, այն գյուղում, որտեղ նրանք վաշտի համար օթևան պետք է գտնեին, սաստիկ մութ էր։ Շները զիլ հաչում էին, մի բան, որ արշավախմբին ստիպեց կանգ առնել և խորհեի խորհել, թե ինչպես դիմադրել այդ արարածներին։
— Գուցե հետ դառնանք, հը՞,— շշնջաց Բալոունը։
— Այդպիսի մի բան պատահեց Թաբորի շրջանի զորաշարժերի ժամանակ,— սկսեց պատմել Շվեյկը։— Մի գիշեր մենք մի գյուղ մտանք, իսկ շները սոսկալի հաչոց բարձրացրին։ Խտաբնակ վայր էր, այնպես որ շնահաչը գյուղից գյուղ էր անցնում, գնում ավելի ու ավելի հեռու։ Այն գյուղի շները, որտեղ մենք ճամբար էինք դրել, արդեն ձայնները կտրելու վրա էին, բայց մի հեռու տեղից, ասենք, Պելգրժիմովից, հաչոցի ձայն լսելով, նորից սկսեցին զիլ հաչել, և մի քանի րոպե հետո արդեն հաչում էին Թաբորի, Պելգրժիմովի, Բուդեյովիցիի, Գումպոլեցի, Տրժեբոնի և Յինգլավի շրջանները։ Մեր կապիտանը, որ մի շատ ջղային ծերուկ էր, շան հաչոց տանել չէր կարողանում։ Նա ամբողջ գիշերը չքնեց, շարունակ անցուդարձ էր անում և պահնորդներին հարցնում. «Ո՞վ է հաչում, ինչո՞ւ են հաչում»։ Զինվորները զեկուցում էին, թե շներն են հաչում։ Դա նրան այնպես էր զայրացրել, որ այդ օրը պահակախմբում գտնված բոլոր զինվորները զորաշարժերից վերադառնալուց հետո արձակուրդից զրկվեցին։
Այդ դեպքից հետո նա միշտ «շնային անձնախումբ» էր կազմում և առաջուց ուղարկում։ Անձնախումբը պարտավոր էր նախազգուշացնել այն գյուղի բնակչությանը, որտեղ մենք պետք է գիշերեինք, թե գիշերը ոչ մի շուն չպիտի համարձակվի հաչել, այլապես կգնդակահարվի։ Մի անգամ ես էլ մի այդպիսի անձնախմբի մեջ էի, և երբ հասանք Միլևսկոյե շրջանի գյուղերից մեկը, շփոթվեցի և գյուղապետին ասացի, թե այն շան տերը, որ գիշերը կհաչի, ստրատեգիական նկատառումներով կոչնչացվի։ Գյաղապետը Գյուղապետը վախեցավ, հրամայեց իսկույն ձին լծել և գնաց գլխավոր շտաբը՝ ամբողջ գյուղի անունից խնդրելու, որ իրենց խղճան։ Գյուղապետին չէին թողել մտնել շտաբ, մազ էր մնացել, որ պահակները նրան գնդակահարեին։ Նա տուն վերադարձավ, և, նրա խորհրդով, մեր գյուղ մտնելուց առաջ բոլոր շների դնչերը շորերով կապել էին, այնպես որ նրանցից երեքը կատաղեցին։
Բոլորը հավատացին Շվեյկին, թե գիշեր ժամանակ շները սիգարետի կրակից վախենում են, և մտան գյուղ։ Հակառակի պես նրանցից ոչ մեկը սիգարետ չէր ծխում, և Շվեյկի խորհուրդը դրական հետևանքներ չունեցավ։ Պարզվեց, սակայն, որ շները հաչում են ուրախությունից, քանի որ սիրով հիշում էին եկած ու գնացած զորամասերին, որոնք միշտ որևէ ուտելի բան էին թողել։
Վստահելի
1396
edits