Բալոունը խոհանոցում էլ բան չգտավ, բացի աղամանի մեջ դրած, թղթի մեջ փաթաթած չամանից, որն իսկույն լցրեց բերանը։ Չամանի հոտը նրա մեջ խոճկորի հետ կապված համային պատրանքներ հարուցեց։
Քահանայի տան հետևում, փոքրիկ օղեգործարանի բակում, դաշտային խոհանոցների կաթսաների տակ կրակ էր վառվում։ Ձուրը Ջուրը եռ էր գալիս, բայց այդ ջրի մեջ ոչինչ չէր եփվում։
Ավագ գրագիրն ու խոհարարը ոտի տակ տվին ամբողջ գյուղը, իզուր հուսալով մի խոզ գտնել։ Ամենուրեք նրանց պատասխանում էին, թե մոսկալները կա՛մ կերել են, կա՛մ տարել։
Պոդպորուչիկ Դուբն էր դա, որին սանիտարական սայլակը տեղ էր հասցրել բոլորովին հալից ընկած։
— Խնդրում եմ լռություն պահպանել,— աչաց ասաց նա վհատալից ձայնով,— ես ինձ վատ եմ զգում։
Նա նորից փլվեց հին բազկաթոռի վրա, որի յուրաքանչյուր ճեղքի մեջ փայտոջիլի հազարավոր ձվիկներ կային։
Նա սկսեց կամաց խռմփալ և այլևս չլսեց, թե ինչպես Շվեյկը արտասանեց հոգեհանգստյան երգի հետևյալ տողերը․
Մարիամի մեղքը դու ներեցիր,<br />Ավազակին էլ դու ներեցիր,<br />Թշվառիս հույս պարգևեցիր։
Կովը շատ գլխացավանք պատճառեց։ Եղան պահեր, երբ թվում էր, թե առհասարակ հնարավոր չէ նրան մաշկել։ Երբ սկսեցին մորթին պոկել, վերջինս պատռվեց և տակից երևացին մկանները, որ ոլորված էին նավի չորացած ճոպանների պես։
«Սիրելի՛ և թանկագին կին, անգնահատելի Բոժենկա․
Հիմա գիշեր է, և ես շարունակ քո մասին եմ մտածում, անգինս, և տեսնում եմ, թե ինչպես նայում ես կողքիդ դատարկ մահճակալին և ինձ հիշում։ Դու պետք է ինձ ներես, եթե այդ ժամանակ մտքովդ զանազան բաներ են անցնում։ Դու լավ գիտես, որ պատերազմի հենց սկզբից ես գտնվում եմ ռազմաճակատում և արդեն որոշ բաներ լսել եմ այն ընկերներից, որոնք վիրավորվել, արձակուրդ էին ստացել և գնացել տուն։ Ես գիտեմ, որ նրանք կգերադասեին պառկել խոնավ հողում, քան վկա լինել, թե ինչպես ինչ-որ սրիկա քարշ է գալիս իրենց կնոջ հետևից։ Ինձ համար ծանր է գրել այդ մասին, թանկագի՛ն Բոժենկա։ Ես չէի էլ գրի, բայց դու լավ գիտես,— չէ՞ որ դու ինքդ ես ինձ խոստովանել,— որ ես առաջինը չեմ, որի հետ դու կապ ես ունեցել, և որ ինձնից առաջ դու արդեն պատկանելիս ես եղել Միկուլաշսկա փողոցում ապրող պան Կրաուզեին։ Հիմա, երբ գիշերը հանկարծ հիշում եմ դա և մտածում, թե այդ այլանդակը իմ բացակայության ժամանակ կարող է քո նկատմամբ հավակնություններ ունենալ, ինձ թվում է, թանկագին Բոժենիկս, որ ես նրան տեղն ու տեղը կխեղդեի։ Ես երկար ժամանակ լռում էի, բայց երբ մտքովս անցնում է, թե մի գուցե նա նորից հետապնդում է քեզ, սիրտս կծկվում է։ Ես քո ուշադրությունը հրավիրում եմ միայն այն բանի վրա, որ իմ կողքին չեմ հանդուրժի մի կեղտոտ խոզի, որը բոլորի հետ շնություն է անում և իմ անունը խայտառակում։ Ներիր ինձ, թանկագին Բոժենա, իմ խիստ խոսքերի համար, բայց զգույշ եղիր, որ հանկարծ քո մասին վատ բան չլսեմ։ Այլապես ստիպված կլինեմ երկուսիդ էլ փորը թափել, որովհետև ես պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեմ մեռնել։ Հազար ու հագար հազար անգամ համբուրում եմ քեզ, բարևում պապային ու մամային։
''Քո Տոնոուշ''
― Նա շատ պատվական, բայց այնուամենայնիվ անզգամ կին էր, պարոն օբեր-լեյտենանտ։ Փոստում իր բոլոր պարտականությունները լավ էր կատարում, բայց մի պակասություն ուներ, կարծում էր, թե բոլորն իր հետևից քարշ են գալիս, ու սիրահետում, և այդ պատճառով աշխատանքից հետո բոլորի վրա բողոքներ էր գրում, որոնց մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչն ինչպես է եղել։
Մի առավոտ նա գնում է անտառ սունկ հավաքելու։ Եվ ահա, դպրոցի մոտից անցնելիս նկատում է, որ ուսուցիչն արդեն քնից վեր է կացել։ Ուսուցիչը նրան բարևում է ու հարցնում, թե այդքան վաղ ո՞ւր է գնում։ Նա պատասխանում է, թե գնում է սունկ հավաքելու, իսկ ուսուցիչն ասում է, թե քիչ հետո ինքն էլ է սունկի գնալու։ Փոստապետուհիս մտածում է, թե ուսուցիչը նրա, այդ պառավ կնկա նկատմամբ ինչ-որ կեղտոտ մտադրություններ ունի, և տեսնելով, որ նա թփուտից դուրս է գալիս, վախենում է, փախչում և անմիջապես տեղիս դպրոցական խորհրդին մի բողոք գրում, թե ուսուցիչս ուզում էր նրան բռնաբարել։ Ուսուցչի գործով կարգապահական կարգով քննություն է նշանակվում, և, որպեսզի հասարակական սկանդալ չառաջանա է քննություն կատարելու է գալիս ինքը դպրոցական տեսուչը, որը ժանդարմական վախմիստրին խնդրում է եզրակացություն տալ, թե ուսուցիչն ընդունակ է այդպիսի բան անելու։ Ժանդարմական վախմիստրը նայում է գործերը և հայտնում, թե դա բացառված է․ ուսուցիչն արդեն մի անգամ մեղադրվել է քահանայի եղբոր աղջկան հետամտելու մեջ, որի հետ պառկելիս է եղել հենց ինքը քահանան, սակայն գիտության քուրմը շրջանային բժշկից ժամանակին մի վկայական է ստացել, թե դեռևս վեց տարեկան հասակից, երբ կտուրից ընկել է սայլի քեղու վրա, սեռապես անկար է։ Այն ժամանակ անզգամ փոստապետուհին բողոք է դրում ժանդարմա կան ժանդարմական վախմիստրի, շրջանային բժշկի և դպրոցների տեսուչի վրա, թե իբր ուսուցիչը նրանց բոլորին կաշառել է։ Նրանք բոլորը միասին փոստապետուհուն դատի են տալիս, նա դատապարտվում է, բայց հետո բողոքարկում վճիռը, թե իբր անմեղսագիտակ է։ Դատական բժիշկները նրան էլ են քննում և եզրակացության մեջ գրում, թե նա իրոք որ տկարամիտ է, բայց, չնայած դրան, կարող է վարել ուզածդ պետական պաշտոնը։
Պորուչիկ Լուկաշը բացականչեց․