Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը: Հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ:Լեռնշղթայի արևմտյան լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի՝ ի տարբերություն արևելյան լանջերի: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ վեր լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ վար գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին մոտ ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում: Օրքերի հետքերը իջնելով թեք լանջից անհետանում էին հովտում:
-Ինչ Ի՞նչ ես կարծում , որ կողմ են դարձել,- հարցրեց Լեգոլասը,- դեպի հյուսի՞ս, որպեսզի կարճ ճանապարհով հասնեն Իզենգարդ կամ Ֆանգորն, թե հարավ՝ թե՞ հարավ դեպի Էնտվեյի անցումը:
-Ինչ էլ որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հյուսի՛սհյուսիս:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին: Հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր , թե այստեղ ի՞նչ է կատարվել: մթության Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց:
-Ինչ էլ որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,- ասաց Լեգոլասը,- օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բանկիչնե՞ր կան:
Արագորնը ուշադիր զննեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվում էր: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսում էր գունատվել: Աստղերը մեկը մյուսի հետևից հանգչում էին: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին քարերի միջով իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով: Ափերը ծածկված էին կանաչով:
-Վերջապե՛ս,- գոչեց Արագորնը,- ահա՛ այն հետքը, որը մենք փնտրում էինք: նրանք Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ենք գնում: Հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են դեպի այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով դեպի վեր՝ թռչկոտելով քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները դարձան դեպի ետ: Հեռվում՝ գետի այն կողմում, բլուրները արդեն լուսավորվել էին լուսաաբացի առաջին ճառագայթներով: Լեռների հետևից երևում էր արեգակի կարմիր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը: Զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Հեռու-հեռվում, մի երեսուն լիգ (կամ գուցե ավել) այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակում էին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
-Օ Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,- բացականչեց Արագորնը,- Մի օր կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ: Ախ եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհը այլ կողմ է տանում... Օ Գոնդո՜րՕ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:
-Իսկ հիմա գնանք,- ասաց նա, շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր վար: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում: առջևումԱռջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):
-Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում: Երևում է ետ է վերադառնում: Շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
-Օրքերն արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը:
Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը ինչքան ուժ ունեին շտապում էին: անընդհատ Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր՝ ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր ու հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողներն ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե նա ինչպես է խուլ խշշում, սկսելով իր ճանապարհը դեպի Էնտվեյ գետի հարթավայրը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդն այստեղ թարմ էր ու տաք: Այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին: