Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 87 բայտ, 23:00, 17 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Իմ բարեկամ Օձի Լեզու, դու իմաստուն ես համարվում, և անտարակույս հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,– հանգիստ պատասխանեց Գենդալֆը,– բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
–Դա այդպես է,– արձագանքեց Օձի Լեզուն: –Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսել տեսե"լ ենք երբևեերբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարի կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարնանք զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց երկար մտածելով շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
–Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,– Գոչեց Գենդալֆը: –Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի և զենքները, որոնք նրանք թողոցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուազուններիդյուցազունների: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:
–Փաստորեն է Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,– քմծիծաղեց Օձի Լեզուն: –Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:
Ջիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքը իջավ նրա ուսին, և նա կանգ առավ:
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ , ասես ինչ որ կախարդանքով, կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.
–Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, Գրի՛մա, Գա՛լմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճուի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես նրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ որ ստոր, քծնող ծառայի առաջ:
Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, մեջ՝ բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
Մթության մեջ լսվեց Օձի Լեզվի ֆշշոցը.
–Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Գայման խորտակեց մեզ:
Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին, հետո : Հետո լռություն տիրեց: Օձի լեզուն բերանքսիվայր պառկած ընկած էր հատակին:
–Իսկ հիմա լսի՛ր ինձ Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,– գոչեց Գենդալֆը,– դու օգնությո՞ւն էիր փնտրում: –Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: –Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:
Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճը աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը և թագավորը հենվելով նրան, օրիորդի օգնությամբ անվստահ քայլերով իջավ աստիճաններով և ու կաղալով քայլեց դեպի ելքը: Օձի լեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց:
–Բացե՛ք,– բղավեց նա: –Ռոհիրիմների տիրակալն տիրակա՛լն է գալիս:
Դռները ճռռալով բացվեցին և սառը քամին ներխուժեց դահլիճ:
–Կարգադրիր թիկնապահներիդ իջնել ներքև,– ասաց Գենդալֆը Թեոդենին: –Եվ դու դուք նույնպես հեռացեք կարճ ժամանակով օրիո՛րդ, թողեք նրան իմ խնամքին:
–Գնա Էովին, դո՛ւստր քրոջ,– ասաց թագավորը: –Վախի ու և կասկածի ժամանակներն անցան:
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, և լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ և , բարձրահասակ, սպիտակ զգեստով, և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի, իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
–Իսկ հիմա, տիրակալ, շուրջդ նայիր,– ասաց Գենդալֆը,– շուրջդ նայիր: Նայիր –Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք գետի մոտից սկսվելով կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսսից էր փչում և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ, հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:
–Այստեղ շա՛տ ավելի լուսավոր է,– գոչեց Թեոդենը:
–Դու իրավացի ես,– ասաց Գենդալֆը: Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներն կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ որ բեռի տակ կռացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք, և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
–Մութ էին իմ երազները,– ասաց նա,– բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի, երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա:
–Դու դեռ շատ բան կարող ես անել,– ասաց Գենդալֆը,– բայց սկզբում ուղարկիր ինչ որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձի Լեզու են անվանում: Այդպե՞ս է:
–Այդպես է,– պատասխանեց Թեոդենը,– բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանների դեմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:
–Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձի լեզվին, առավել ևս նրա խորհուրդները,– առարկեց Գենդալֆը:
–Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Գայմային, որպես թիկնապահ նա իրեն լավ լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:
Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքի դեմքին տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին և այլևս չհայտնվեցին:
Գայման հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց վերին աստիճանին՝ նրա ոտքերի մոտ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:
–Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,– սկսեց Գենդալֆը,– բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է ապառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որոնք քեզ որ Օձի Լեզուն էր քեզ ներշնչում: Բայց դու քնած չես այլևս: Դու ո՛ղջ ապրում ես, օ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
Վստահելի
1342
edits