Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:
–Հըմ հում, ահա և ես–- ես,– ասաց նա: –Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը, և առհասարակ ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Չնայած ժամանակը ավելի շատ պետք է խոսալու, բացատրելու համար, որոշումը մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք. այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: –Եվ Ծառմորուսը հեռացավ:
Բրեգալադը հանդիսավոր և լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապօղականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր, և ըստ երևույթին ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրա-կանաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրգուն էր ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր:
Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայտեցնում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր, լսելով թավուտից եկող հոբիթներին անհասկանալի շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո խիտ կանաչի մեջ պառկած բազմած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը(էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին, մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր և վճռական: Երբեմն ինչ որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից ու հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթները Հոբիթներն իմացան, որ նա Հաստակեղևի Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով, և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:
Բրեգալադը փայլատակող աչքերով միացավ քայլերդին քայլերթին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սրտիկները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած՝ սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ...
Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից:
Էնտերը շարունակում էին առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատ Լեռների գագաթներց գագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց ետևում, կեչիների պուրակներ սկսվեցին: Քիչ անց նրանք էլ մնացին հետևում և և ձգվեցին դատարկ լանջերը, և . միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:
Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին՝ նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:
Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ որ շրշյուն էր լսվում հետևից՝ նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ որ գտնվում տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===