Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1678 բայտ, 18:03, 18 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Իսկ հիմա, տիրակալ, շուրջդ նայիր,– ասաց Գենդալֆը: –Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք գետի մոտից սկսվելով կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսսից հյուսիսից էր փչում և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:
–Այստեղ շա՛տ ավելի լուսավոր է,– գոչեց Թեոդենը:
Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքին տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին և այլևս չհայտնվեցին:
Գայման հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց վերին աստիճանին՝ աստիճաններին՝ նրա ոտքերի մոտ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:
–Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,– սկսեց Գենդալֆը,– բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է ապառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որ Օձի Լեզուն էր քեզ ներշնչում: Բայց դու քնած չես այլևս: Դու ապրում ես, օ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
 
–ճշմարիտ որ այդպես է,– բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,– մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց ամեն դեպքում հույսը կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:
 
Գենդալֆին և Թեոդենին հետևելով մյուսներն էլ իրենց հայացքները դարձրեցին արևելք: Առջևում անծայրածիր տարածություն էր և մոխրագույն մշուշի մեջ թաղված հորիզոն, բայց նրանք մտովի տեղափոխվեցին լեռներից այն կողմ ընկած մահաբեր Խավարի Երկիրը: Որտե՞ղ է հիմա մատանու պահապանը: Եվ իսկապես, ինչքա՜ն բարակ է թելը, որից կախված է ընդհանուր ճակատագիրը: Լեգոլասը լարեց տեսողությունը, և էլֆի սուր աչքերը նկատեցին հեռու՜ հեռավոր գոնդորյան պահակային աշտարակի գագաթին ընկած արևի պայծառ ցոլքը, իսկ աշտարակից այն կողմ՝ աննկարագրելի հեռավորության վրա, հազիվ նկատելի բոսոր կրակի սպառնալի հրացոլքը:
 
Թեոդենը ծանրացած նստեց նստարանին. ասես ծերունական թուլությունը պայքարելով Գենդալֆի կամքի հետ հաղթանակ տարավ:
 
–Ավաղ,– ասաց նա,–
Վստահելի
1342
edits