Changes
/* Դիսլեքսիա */
==Դիսլեքսիա==
[[Պատկեր:Neuro9-0.png|rigth|150px]]
<strong>Հիշու՞մ ես, ինչ դժվար էր կարդալ սովորելը։ Ի տարբերություն խոսքի, որի էվոլուցիոն արմատները շատ հին են, կարդալն ու գրելը մարդկանց համեմատաբար նոր հայտնագործումներ են։ Ընդամենը հազար տարի է, ինչ աշխարհասփյուռ մարդիկ հասկացան, որ խոսվող հազարավոր բառերը կազմված են շատ ավելի սակավաթիվ առանձին հնչյուններից (օրինակ՝ անգլերանում 44 ձայնահնչյուն կա), և որ դրանք էլ իրենց հերթին կարող են ներկայացվել ավելի պակաս թվով տեսողական սիմվոլներով (տառերով)։ Այս սիմվոլները սովորելը բավական ժամանակ է պահանջում, և որոշ երեխաներ մեծ դժվարություններ են ունենում կարդալ սովորելիս։ Այստեղ մտավոր ունակությունների պակաս չկա, ուղղակի այդ երեխաների ուղեղը «համարում է» կարդալու համար անհրաժեշտ հմտությունները դժվար հաղթահարելի։ Մեզանից յուրաքանչյուր տասներորդը հավանաբար ունեցել է այս դժվարությունը, որն այժմ նյարդաբանները կոչում են զարգացման դիսլեքսիա։</strong>