Changes
Առնչվող ինտերնետային կայքեր. http://www.cf.ac.uk/plasticity/index.html
http://www.bris.ac.uk/synaptic/public/brainbasic.html
==Ուսուցում և հիշողություն==
[[Պատկեր:Neuro11-0.png|right|155px]]
Հիշողությունը մեր անհատականության գլխավոր մասն է։ Այն, ինչ մեզանից յուրաքանչյուրը հիշում է, տարբերվում է մյուսների հիշածից, նույնիսկ եթե մենք միասին ենք հայտնվել նույն իրավիճակում։ Անկախ մեր առանձնահատկություններից մեզանից յուրաքանչյուրը հիշում է իրադարձություններ, փաստեր, զգացմունքներ և հմտություններ. ոմանք` կարճ ժամանակով, մյուսները՝ ամբողջ կյանքում։ Ուղեղը ունի հիշողության բազմաթիվ, տարաբնույթ համակարգեր, որոնք իրագործվում են տարբեր նեյրոնային ցանցերով։ Այսօր լայնորեն տարածված է այն տեսակետը, որ նոր հիշողության ձևավորումը կապված է սինապսային պլաստիկությունից (ինչպես նկարագրվել է նախորդ գլխում), բայց մենք դեռ համոզված չենք ինֆորմացիայի վերականգման նեյրոնային մեխանիզմներում։ Մինչ մենք բոլորս բողոքում ենք մեր հիշողությունից, այն հիմնականում լավ վիճակում է. հիմնականում հիշողությունը սկսում է վատանալ ծեր տարիքում կամ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ։ Լավ կլիներ փորձել լավացնել մեր հիշողությունը, բայց փոխարենը մենք «կվճարենք» նրանով, որ ստիպված կլինենք հիշել շատ այնպիսի բաներ, որոնք կնախընտրեինք մոռանալ։
===Հիշողության կազմավորումը===
Չկա ուղեղի որևէ եզակի բաժին, որտեղ պահվի մեր կողմից սովորված ամբողջ ինֆորմացիան։ Ակտիվ, գիտակից վիճակում գործող <strong>աշխատանքային հիշողությունը</strong> պահում է ինֆորմացիան մտքում կարճ ժամանակով։ Ինֆորմացիայի ավելի երկար և պասիվ պահպանումը կոչվում է
<strong>երկարաժամկետ հիշողություն</strong>։
[[Պատկեր:Neuro11-2.png|308px]]