Changes
/* Ուսուցում և հիշողություն */
[[Պատկեր:Neuro11-3.png|315px]]
Մենք ձեռք ենք բերում նաև հմտություններ տարբեր իրերի հետ վարվելու համար, հույզեր ենք ունենում դրանց հետ կապված։ Իմանալ, որ դաշնամուրը դաշնամուր է՝ մի բան է, նվագել կարողա֊ նալը՝ այլ բան։ Հեծանիվ քշել կարողանալը օգտակար է, բայց պակաս կարևոր չէ դրա հետ կապված վտանգավոր իրավիճակների իմացությունը։ Հմտությունները ձեռք ենք բերվում մտածված, պահանջում են երկարատև փորձառություն, այնինչ հուզական ուսուցումը ավելի արագ է ընթանում։ Հաճախ այն ուղղակի պետք է լինի արագ, հատկապես այն դեպքերում, երբ մեր ուսուցման առարկան վախ է առաջացնում։ Ուսուցման այս երկու ձևերն էլ կոչվում է <strong>պայմանական ռեֆլեկտոր։ ռեֆլեկտոր</strong>։ Այս պրոցեսում ընդգրկված են ուղեղի մասնագիտացված կառույցներ. հիմային հանգույցները և ուղեղիկը՝ տարբեր հմտությունների ձեռք բերման հարցում, և <strong>ամիգդալան (նշաձև մարմինը)</strong>` հուզական ուսուցման համար։ Շատ կենդանիներ սովորելով են հմտություններ ձեռք բերում. դա անհրաժեշտ է նրանց վերապրման համար։
[[Պատկեր:Neuro11-5.png|315px]]
===Հիշողության խանգարում և դրվագային հիշողության տեղակայումն ուղեղում===
Ուղեղի հիշողության համակարգերից վերջին տեսակը կոչվում է դրվագային հիշողություն։ Այն օգտագործվում է անհատական փորձի իրադարձությունները մտապահելու համար։ Իրադարձություն հիշելը տարբերվում է փաստեր սովորելուց մի կարևոր պատճառով,որ այն կյանքում ընդամենը մեկ անգամ է պատահում։ եթե մոռանանք, թե ինչ ենք մենք կերել այսօր նախաճաշին (հազիվ թե), կամ թե ինչ է կատարվել մեր հետ անցած Նոր Տարուն (հավանաբար), կամ էլ այն ամենը, ինչ կատարվել է մեր հետ դպրոց գնալու ամենա առաջին օրը (հավանաբար), ապա մենք չենք կարող դրանք նորից կրկնել, ինչպես դա կարելի է անել դպրոցում՝ դասը բաց թողնելու համար։ Այս համակարգը ցանկացած բան սովորում է շատ արագ. պարտավոր է սովորել շատ արագ։
Դրվագային հիշողության վերաբերյալ շատ բան հաջողվեց պարզել, ուսումնասիրելով նյարդաբանական տարբեր շեղումներով՝ կաթվածով, ուղեղի ուռուցքով, վիրուսային հիվանդություններով (հերպեսային էնցեֆալիտ) հիվանդների։ Նրանցից շատերի մոտ նկատվել են այս տեսակի հիշողության յուրատիպ խանգարումներ։ Այս հիվանդների մանրազնին և զգույշ ուսումնասիրությունը հնարավորություն տվեց բացահայտելու այն անատոմիական կազմավորումները, որոնք պատասխանատու են այս և այլ հիշողության համակարգերի համար։
[[Պատկեր:Neuro11-55.png|800px]]
Ամնեզիայով տառապող մարդիկ չեն կարողանում հիշել այլ մարդկանց հետ կես ժամ առաջ պատահած հանդիպումը։ Նրանք չեն կարողանում հիշել, արդյոք նրանք արդեն կերել են, թե հիմա նոր պետք է սնվեն, շատ հաճախ մոռանում են, թե տան այս կամ այն իրը որտեղ էր դրված։ Նրանք կարող են հեշտությամբ արտագծել որևէ բարդ գծապատկեր (ինչպես, ասենք, այստեղ բերվածը), բայց, ի տարբերություն մեզանից շատերի, նրանք չեն կարողանա գծել այն անգամ 30 րոպե անց։ Հաճախ նրանք չեն կարողանում հիշել այն բաները, որ կատարվել է նրանց հետ մինչև հիվանդանալը։ Դա կոչվում է ռետրոգրադ ամնեզիա։
[[Պատկեր:Neuro11-6.png|left|309px|thumb|Ամնեզիայով հիվանդը (Ա) կարող են լավ արտանկարել բարդ գծապատկերներ, բայց չեն կարողանում մտապահել այն, ինչպես դա անում են նորմալ (Ն) մարդիկ։]]
Այդպիսի կյանքը աղավաղում է ժամանակի և տեղի մասին հիվանդի ողջ պատկերացումը, մի ամնեստիկ հիվանդ դա շատ դիպուկ բնութագրել է որպես մի կյանք, «որտեղ կարծես անընդհատ երազից հետո արթնանաս»։ Թեպետ այս նույն հիվանդները տիրապետում են իրենց լեզվին ու խոսքին, հասկանում
են բառերի իմաստը, աշխատանքային հիշողությունը բավարարում է նկարում իմաստալից խոսակցություն արտանկարում հիշողությամբ վարելու համար։ Սակայն եթե դրանից մի քանի րոպե անց
խոսեք նրա հետ այդ նույն թեմայով՝ կբացահայտվի այս հիվանդների կյանքի կործանարար մեկուսացումը։
[[Պատկեր:Neuro11-7.png|right|thumb|307px|Դրվագային հիշողության համար շատ կարևոր են երկու կառույցներ՝ հարքթային կեղևը (PRH), որը պայմանավորում է անցյալի հետ կապը, ծանոթի զգացումը և հիպոկամպը (HIPPO), որը կոդավորում է իրադարձությունները և տեղը։]]
===Հիշողության այլ համակարգեր===
Ուղեղի որևէ այլ մասի վնասումը ազդում է հիշողության այլ համակարգերի վրա։ Դեգեներատիվ վիճակները, ինչպիսիք են <strong>սեմանտիկ դեմենցիան</strong> (Ալցհեյմերի հիվանդության տեսակ), կարող են առաջացնել սեմանտիկ հիշողության խանգարման հետաքրքիր պատկեր։ Սկզբնական շրջանում հիվանդները ի վիճակի կլինեն ասելու, թե ինչ նկարներ եք նրանց ցույց տալիս` կատվի, շան, մեքենայի կամ գնացքի։ Հետագայում նրանք կդժվարանան հստակ ասել, արդյոք նկարում մուկ է պատկերված, թե՞, ասենք, շուն։ Դա հաստատում է այն հանգամանքը, որ փաստային ինֆորմացիան կազմավորվում է կատեգորիաներով` կենդանիները պահվում են առանձին բաժնում, անկենդան աշխարհը՝ առանձին։
===Հիշողության նեյրոկենսաբանությունը===
Նյարդաբանական շեղումներով հիվանդների հետազոտու֊
թյունները օգնում են մեզ բացահայտելու, թե ուղեղի որ
հատվածներն են իրագործում հիշողության ֆունկցիաները։
Սակայն նեյոնների և քիմիական միջնորդների մակարդակով
այս երևույթը պարզելու համար անհրաժեշտ են լաբորատոր
կենդանիների օգտագործմամբ նուրբ հետազոտություններ։
[[Պատկեր:Neuro11-77.png|left|326px]]
Նեյրոգիտնականները այժմ գտնում են, որ ուղեղի զարգացման ընթացքում նեյրոնների կապերի հաստատումը օգտագործվում է նաև ուսուցման վաղ փուլերում։ Մանուկի և մոր միջև առաջացող
կապվածությունը ուսումնասիրվել է հավի ճտերի միջոցով, երևույթն էլ կոչվել է իմպրինտինգ («ներտպում»)։ Այժմ հայտնի է, թե փոքրիկ ճուտիկների ուղեղի որ մասով է պայմանավորված այս երևույթը, պարզվել են այն նեյրոտրանսմիտերները, որոնք կապվելով իրենց ընկալիչների հետ պահում են ճուտիկի ուղեղում սեփական մոր պատկերը։ Այս պատկերը բավականին հստակ է. ճուտիկը գնում է միայն իր մայրիկի հետևից, մյուսների հետ չի շփոթում։ երիտասարդ կենդանիները նաև պետք է իմանան, թե որ ուտելիքն է անվնաս ուտելու համար՝ համտեսելով տարբեր համերի ուտելիքներ և հիշելով, թե որն է դրանցից լավը, որը՝ վատը։ Դա չի կարող միայն ժառանգականությամբ պայմանավորված լինել. գործում են ուսուցման մեխանիզմները։ Թե՛ իմպրինտինգի, և թե՛ ուտելիքները փորձելու ժամանակ, ձերբազատված նեյրոտրանսմիտերները, ընկալիչների հետ կապվելուց հետո նյարդային բջիջներում առաջացնում են մի շարք այլ քիմիական նյութեր, որոնք ի վերջո ազդանշանը հասցնում են կորիզին։ Այստեղ արդեն ակտիվանում են որոշակի գեներ, որոնց արտադրած հատուկ սպիտակուցները կարող են բառացիորեն ֆիքսել հիշողոթյունը։
<strong>Տեղի բջիջները</strong> մի այլ կարևոր բացահայտում են։ Դրանք հիպոկամպում գտնվող նեյրոններ են, որոնք առաջացնում են գործողության պոտենցիալ միայն այն ժամանակ, երբ կենդանին տեսնում է ծանոթ վայր։ Տարբեր բջիջներ կոդավորում են շրջապատի տարբեր հատվածներ, այնպես որ այդ բջիջների մի խումբ «քարտեզագրում է» մի ամբողջ տարածք։ Այս բջիջների հարևանությամբ գտնվող բջիջները կոդավորում են կենդանու շարժման ուղղությունը։ Այս երկու հարևան շրջանների համատեղ գործունեության շնորհիվ, ունենալով տեղանքի «քարտեզը» և ուղղության զգացողությունը, կենդանիները կարողանում են գտնել ճանապարհը իրենց շրջապատող աշխարհում։ Դա շատ կարևոր է կենդանիների կենսագործունեության համար գտնելու ուտելիք կամ ջուր, այնուհետև գտնելու ճանապարհը դեպի իրենց բույնը կամ խուցը։ Այս նավիգացիոն ուսման համակարգը վերաբերվում է սեմանտիկ և դրվագային հիշողությանը։ Կենդանիները ձևավորում են շրջապատում իրերի տեղաբաշխումն այնպես, ինչպես և մյուս բոլոր «փաստացի» գիտելիքները, որ մենք ձեռք ենք բերում աշխարհի մասին։ Տեղանքի քարտեզը ստեղծում է նաև հիշողության այն հենքը, որի օգնությամբ հիշվում են նաև իրադարձությունները (օրինակ, կենդանին կարող է հիշել, թե վերջին անգամ որտեղ էր պատսպարվել գիշատիչը)։ Այսպիսով, տեղի բջիջները կարող են կոդավորել ոչ միայն տեղը (վայրը),
այլ նաև օգնել կենդանուն հիշելու այդ վայրում կատարված իրադարձությունները։
[[Պատկեր:Neuro11-8.png|310px|thumb|right|Հիպոկամպում տեղադրված 4 գրանցող էլեկտրոդները
հայտնաբերում են նյարդային ազդանշանները էլեկտրոդներից երկուսում (1 և 2, երբեմն 4), որոնք արտացոլում են նեյրոնների գրգռումը որոշակի վայրում (տես կարմիր բիծը շրջանաձև ներդիրի վրա)։ Մեծացնելով ժամանակի մասշտաբը (կարմիր շրջանը) կարելի է տեսնել ուղեղի իմպուլսների (այսպես կոչված սպայկերի) ձևը։]]