Changes

Նեյրոգիտություն

1 byte removed, 12:14, 8 Ապրիլի 2015
/* Հիպոթալամուս֊հիպոֆիզ֊մակերիկամային (ՀՀՄ) առանցքը */
Սթրեսի ժամանակ գործարկվող երկրորդ նեյրոէնդոկրին համակարգը կապում է մարմինը գլխուղեղի հետ։ Այն կոչվում է հիպոթալամուս֊հիպոֆիզ֊մակերիկամային առանցք (ՀՀՄ առանցք)։ Այն կապ է հաստատում արյունատար հունով շրջանառող հորմոնների միջոցով գլխուղեղի և մակերիկամի կեղևի միջև։
Հիպոթալամուսը գլխուղեղի կարևոր մի շրջան է, որը կարգավորում է շատ հորմոնների արտադրությունը։ Այն հավաքագրում է տեղեկատվությունը ուղեղի՝ հույզերի հետ կապված շրջաններից, այդ թվում նաև նշաձև մարմնից և ուղեղաբնի սիմպաթիկ նյարդային համակարգի ղեկավար բաժիններից։ Այնուհետև, ի մի բերելով ստացվածը, նա համապատասխան չափաբաժիններով արտադրում է մի հորմոն, որն ազդում է շղթայի հաջորդ օղակի՝ հիպոֆիզի վրա։ Վերջինս, իր հերթին, արտադրում է մի հորմոն, որը կոչվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոն (<strong>ԱԿՏՀ<ծstrong/strong>) և արտազատում այն արյան մեջ։ ԱԿՏՀ֊ն խթանում է մակերիկամների կեղևը, որի արդյունքում արտազատվում է կորտիզոլ հորմոնը։
<strong>Կորտիզոլը</strong> ստերոիդ հորմոն է, որը վճռական դեր է կատարում սթրես ռեակցիայի հաջորդ փուլի ըմբռնման համար։ Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի և այլ մետաբոլիկ «վառելանյութերի», ինչպես, օրինակ, ճարպաթթուների մակարդակը։ Հաճախ դա տեղի է ունենում սպիտակուցների քայքայման գնով. դրանք քայքայվում են վերածվելով այն վառելիքի, որն այդ պահին հրատապ անհրաժեշտ է և դառնում գլխուղեղի և մկանների համար «շոկոլադե սալիկ»։ Կորտիզոլը օգնում է նաև ադրենալինին բարձրացնել արյան ճնշումը, և կարճ ժամանակով առաջացնում հաճույքի զգացում։ երբ դպրոցական համերգի ժամանակ մենակատարումով հանդես ես գալիս, բնավ պետք չէ մտածմումքների մեջ ընկնել՝ պարզապես փորձում ես լավագույնս երգել սոլոն, հնարավորինս քիչ գիտակցաբար վերլուծել անելիքը։ Կորտիզոլը անջատում է այդ ժամանակ նաև աճը, մարսողությունը, բորբոքային ռեակցիան և նույնիսկ վերքերի լավացումը՝ այսինքն, այն ամենը, ինչը կարելի լավագույնս իրագործել ավելի ուշ։ Այն անջատում է նաև սեռական ոլորտը։ Այս առանցքի վերջին քայլը կորտիզոլի <strong>հետադարձ կապով ազդեցությունն է ուղեղի վրա</strong>։ Ուղեղում կորտիզոլի ընկալիչներով ամենահարուստ կառույցը հիպոկամպն է, որը ուսուցման և հիշողության համար հանգուցային կառույց է։ Բացի այդ, կորտիզոլը ազդում է նշաձև կորիզի վրա, որի արդյունքում առաջանում է վախի և տագնապի զգացում։ Արդյունարար ազդեցությունը հանգեցնում է մի կողմից նշաձև մարմնի ակտիվացմանը, նպաստելով վախի հետ կապված ինֆորմացիայի ուսուցմանը, մյուս կողմից՝ հիպոկամպի ընկճմանը՝ համոզվելու համար, որ ռեսուրսները չեն ծախսվում ուսուցման ավելի բարդ, բայց այս պահին ոչ անհրաժեշտ նրբությունների վրա։ Կորտիզոլը կանխում է ուղեղի հնարավորությունների փոշիացումը։
Վստահելի
278
edits