Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 14 557 բայտ, 12:59, 8 Ապրիլի 2015
Առնչվող ինտերնետային կայք. http://www.brainsource.com/stress_&_health.htm
 
==Իմուն համակարգը==
 
[[Պատկեր:Neuro13-0.png|right]]
 
Մինչև բոլորովին վերջերս ուղեղը համարվում է «իմունաբանորեն արտոնյալ օրգան», որովհետև այն «չէր խառնվում» իմուն պատասխանի կամ բորբոքման ընթացքին։ Այն, անշուշտ, որոշակիորեն պաշտպանված է արտաքին ազդակներից «արյուն֊ուղեղային պատնեշով»։ Դա իրական պատնեշ չէ, այլ ուղեղի արյունատար անոթների մասնագիտացված էնդոթելիալ բջիջներ են, որոնք հարաբերականորեն կայուն են մեծ մոլեկուլների կամ իմուն բջիջների՝ արյունից ուղեղ անցմանը։ Սակայն, ուղեղի արտոնյալության այս տեսակետը ամբողջապես փոխվեց անցած տասնամյակի ընթացքում, շնորհիվ ուղեղի և իմուն համակարգի փոխազդեցությանը վերաբերող հետազոտությունների։ Նեյրո֊ իմունաբանությունը այժմ հետազոտությունների ակտիվ բնագավառ է։
 
===Օրգանիզմի պաշտպանները===
 
Տարաբնույթ նենգ զավթիչներից մեր օրգանիզմի պաշտպանության առաջին գծում է կռվում է մեր <strong>իմուն համակարգը</strong>։ Այս զավթիչները՝ վիրուսները, բակտերիաները և սնկերը բավական տարաբնույթ են, առաջացնելով սկսած բոլորիս լավ ծանոթ ու հաճախակի հանդիպող մրսածությունից, մինչև ծանր և կյանքին սպառնացող հիվանդությունները՝ ՄԻՎ, մենինգիտ և տուբերկուլյոզ։
 
Մեր պաշտպանությունը մի քանի ճանապարհով է գործում։ Առաջինը գործում է տեղային մակարդակով՝ ինֆեկցված, վնասված կամ բորբոքված հյուսվածքի սահմաններում՝ առաջացնելով այտուց, ցավ, արյան հոսքի փոփոխություններ և տեղային բորբոքմային մոլեկուլների ձերբազատում։
 
[[Պատկեր:Neuro13-1.png]]
 
Ընդհանուր մակարդակով իմուն համակարգի ակտիվացումը խթանում է լեյկոցիտներ և մակրոֆագեր կոչվող բջիջներին, սուր փուլի սպիատկուցները տեղափոխվում են դեպի գրոհի գոտի, որտեղ հայտնաբերում, սպանում և հեռացնում են ներխուժածներին։ Միաժամանակ սուր փուլի պատասխանը առաջացնում է մի շարք, բոլորիս լավ ծանոթ ախտանիշներ. տենդ, գլխացավ, քնկոտություն, անտարբերություն։ Այս պատասխաններից յուրաքանչյուրն օգնում է ինֆեկցիայի դեպ պայքարում, խնայում է էներգիան և նպաստում վերականգմանը։ Սակայն այս պատասխանի չափից դուրս ուժեղ կամ երկարատև լինելու դեպքում այն կարող է զգալի վնասումներ հասցնել։ Հետևաբար այն պետք է նուրբ կարգավորման ենթարկվի։
 
===Ուղեղը և պաշտպանական ռեակցիաները===
 
Ուղեղի՝ իմունաբանորեն արտոնյալ լինելու տեսակետը, այժմ վերածվել է բոլորովին այլ մի մոտեցման, որում արտացոլվում է ուղեղի և իմուն համակարգի փոխկապվածությունը։ Դրա պատճառն այն է, որ հայտնի դարձավ, որ ուղեղն ունակ է պատասխանելու այն ազդանշաններին, որոնք գալիս են իմուն համակարգից և վնասված հյուսվածքներից։ Հին քարացած պատկերացումները տապալվեցին։ Փորձերը ցույց տվեցին, որ ուղեղը ունի մի մեծ զինանոց՝ տեղային իմուն և բորբոքային պատասխանների համար և որ այն իսկապես շատ կարևոր դեր է խաղում իմուն համակարգի և սուր փուլի պատասխանի վերահսկման հարցում։ Հիվանդության ժամանակ օրգանիզմի պատասխան ռեակցիաներից շատերը, ինչպես օրինակ տենդը (մարմնի ջերմաստիճանը), քունը և ախորժակը հիմնականում կարգավորվում են հիպոթալամուսի միջոցով։
 
Ուղեղը ազդանշաններ է ստանում վնասված կամ ինֆեկցված հյուսվածքներից, որոնք իրենց ծագումով կարող են լինել նյարդային (զգացող նյարդաթելերի միջոցով) և հումորալ (շրջանառող մոլեկուլների միջոցով)։ Նյարդային ազդանշաններն, ըստ երևույթին, հաղորդվում են C֊թելերի միջոցով (որոնք հաղորդում են նաև ցավը՝ տես գլուխ 5) և թափառող նյարդի միջոցով՝ որը ազդակները այստեղ է ուղարկում լյարդից, որը նաև սուր փուլի սպիտակուցների արտադրամասն է։ Արյան մեջ շրջանառող ազդանշանների բնույթը լիովին պարզված չէ, սակայն գտնում են, որ դրանց են պատկանում պրոստագլանդինները (որոնք ընկճվում են ասպիրինով) և կոմպլեմենտի սպիտակուցները (այս սպիտակուցների կասկադը կարևոր դեր է խաղում ներխուժած բջիջների սպանության համար)։ Բայց, հավանաբար ամենից կարևոր ազդանշանները սպիտակուցների մի խումբն, որոնց մասին հայտնի դարձավ վերջին 20 տարիների ընթացքում։ Դրանք հայտնի են ցիտոկիններ անվան տակ։
 
===Ցիտոկիններ՝ պաշտպաական մոլեկուլներ===
 
Ցիտոկինները մեր օրգանիզմի վրիժառուներն են։ Այժմ հայտնի են 100֊ից ավելի ցիտոկիններ և շարունակում են բացահայտվել նորերը։ Այս սպիտակուցները նորմայում արտադրվում են չնչին քանակներով, սակայն հիվանդության կամ որևէ վնասման ազդեցությամբ շատ արագ սկսում են արտադրվել։ Դրանց են պատկանում <strong>ինտերֆերոնները, ինտերլեյկինները, ուռուցքի նեկրոզի գործոնները և քեմոկինները</strong>։ Շատերն արտադրվում են տեղային մակարդակով՝ վնասված հյուսվածքների կողմից և ազդում հարևան բջիջների վրա, դրանց մի մասն էլ անցնում են արյան մեջ և արյան շրջանառության միջոցով հասնում հեռադիր օգաններին, այդ թվում նաև գլխուղեղ։ Հենց ցիտոկիններով է հիմանականում պայմանավորված օրգանիզմի պատասխանը հիվանդությանը և ինֆեկցիային։
 
[[Պատկեր:Neuro13-2.png]]
 
Ցիտոկինների արտադրության թողարկիչներ են բակտերիալ կամ վիրուսային արգասիքները, բջիջների վնասումը կամ բջջի կենսագործունեությանը սպառնացող գործոնները, ինչպես օրինակ՝ թունները և թթվածնի անբավարարությունը։ Ցիտոկինների արտադրության մյուս կարևոր կարգավորիչն ուղեղն է, որը հյուսվածքներին ուղղված նյարդային ազդակների (հիմնականում սիմպաթիկ համակարգով) կամ հորմոնների (ինչպիսին է կորտիզոլը մակերիկամից) միջոցով կարող է «միացնել» կամ «անջատել» ցիտոկիններին։
 
Ցիտոկինները սպիտակուցային մոլեկուլներ են` օժտված բազմաթիվ ազդեցություններով, հատկապես` իմուն համակարգի վրա։ Նրանցից շատերը խթանում են իմուն համակարգը, պայմանավորում բորբոքման առանցքային իրադարձությունները՝ այտուցը, արյունատար հունի տեղային փոփոխությունները և բորբոքման միջնորդների ձերբազատման երկրորդային ալիքը։ Նրանք ազդում են գրեթե բոլոր ֆիզիոլոգիական համակարգերիվրա` այդ թվում նաև լյարդի վրա, որտեղ խթանում են սուր փուլի սպիտակուցների առաջացումը։ Ու չնայած ցիտոկինները ունեն ազդեցությունների շատ ընդհանուր որորտեր, նրանք նաև շատ բազմազան են։ Որոշները հակաբորբոքային են և արգելակում են բորբոքային պրոցեսները։ Նրանց մեծ մասը տեղային մակարդակով են ազդում բջիջների վրա` մոտ այն տեղին, ուր արտադրվել են, մինչդեռ մյուսները ձերբազատվում են շրջանառության մեջ, ինչպես հորմոնները։
 
===Սթրեսը և իմուն համակարգը===
 
Հաճախ ենք լսում, որ սթրեսը և բացասական հույզերը կարող են իջեցնել մեր դիմադրողականությունը և հիվանդացնել մեզ։ Հիմա մենք սկսում ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչպես կարող է սթրեսը ազդել ուղեղի վրա` անմիջականորեն ակտիվացնելով հիպոթալամուս֊հիպոֆիզ֊մակերիկամային ուղին (ՀՀՄ), այլ նաև նրա ազդեցությունը իմուն համակարգի վրա (բնականաբար անուղղակի), որը նույնպես իրականացվում է գլխուղեղի միջոցով։ Սթրեսը կարող է ազդել իմուն համակարգի վրա և դարձնել մեզ ընկալունակ հիվանդության նկատմամբ, բայց դա կախված է և՛ սթրեսի տեսակից, և՛ մեր պատասխանի բնույթից. որոշ մարդիկ պարզապես ծաղկում են սթրեսից։
 
Չափազանց ծանր աշխատանքը կամ մեծ վիշտը սթրեսի տեսակներ են, որ մենք չենք կարող հաղթահարել, դրանք ընկճում են մեր պաշտպանական պատասխանները։ Սթրեսի և իմուն համակարգի միջև ճշգրիտ կապը լրիվ բացահայտված չէ, բայց մենք գիտենք, որքան կարևոր է <strong>ՀՀՄ առանցքի</strong> ակտիվացումը։ Սթրեսի ժամանակ ուղեղում գործարկվող կարևոր մեխանիզմներից մեկը հիպոթալամուսում կորտիկոտրոպին ռիլիզինգ գործոն (ԿՌԳ) կոչվող սպիտակուցի արտադրությունն է։ ԿՌԳ֊ն անցնում է կարճ ճանապարհ` հիպոթալամուսից մինչև հիպոֆիզ` խթանելով մեկ այլ հորմոնի ձերբազատումը, որը կոչվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ԱԿՏՀ)։ Այս հորմոնը արյան շրջանառության միջոցով հասնում է մակերիկամներ և նպաստում ստերոիդ հորմոնների (մարդու
մոտ՝ կորտիզոլի) ձերբազատմանը, որոնք իմուն համակարգի և բորբոքման ամենահզոր ճնշողներն են։ Բայց իրողությունը, հավանաբար, ավելի բարդ է, քան վերը նշվածը, քանի որ այս պրոցեսում մասնակցում են նաև շատ ուրիշ հորմոններ և նյարդային տարրեր։ Բացի դրանից, հայտնի է, որ որոշ դեպքերում մեղմ սթրեսը կարող է զգալիորեն բարելավել իմուն ֆունկցիաները։
 
===Իմուն և բորբոքային պատասխաններն ուղեղի սահմաններում===
 
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պաշտպանական շատ մոլեկուլներ, ինչպիսիք են ցիտոկինները, ուղեղի այնպիսի հիվանդությունների աւինվ մասնակիցներ են, ինչպիսիք են ցրված սկլերոզը, ուղեղի կաթվածը և Ալցհեյմերի հիվանդությունը։ Կարելի է մտածել, որ այս մոլեկուլների՝ հատկապես որոշ ցիտոկինների, գերարտադրությունը ուղեղում ինքնին կարող է վնասել նեյրոնները։ Ուղեղի հիվանդությունների բուժման համար մշակվում են նոր մոտեցումներ և մարտավարություններ՝ իմուն և բորբոքային մոլեկուլներն ընկճելու գաղափարի հիման վրա։ Այսպիսով՝ նեյրոիմունաբանությունը՝ նորեկը նեյրոգիտության դաշտում, կարող է բացահայտել որոշ գաղտնիքներ և նպաստել ուղեղի շատ հիվանդությունների բուժմանը։
 
Առնչվող ինտերնետային կայքը՝ http://science.howstuffworks.com/immune-system.htm
Վստահելի
278
edits